TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Դպրոցի տնօրենն աշակերտներին ստիպում է պարել՝ համակարգչից կտրելու համար

12:05 22.01.2019

Չինաստանի հարավում դպրոցի տնօրենը հատուկ մարզական պարեր է սովորել, որպեսզի աշակերտների մոտ կարողանա հետաքրքրություն առաջացնել իրական կյանքի նկատմամբ և կտրել նրանց համակարգչային կախվածությունից: Տնօրենը մեծ դասամիջոցների ժամանակ աշակերտների հետ պարում է դպրոցի բակում: Դա հետաքրքրություն է առաջացրել աշակերտների մոտ: Չինաստանում համակարգիչներից ու հեռախոսներից կախվածության պատճառով երեխաների գիրացումն ու ճարպակալումը գլխացավանք է դարձել: Директор школы на […]

̰
«Մետրոպոլիտանի» հայկական ցուցադրությունը դիտել է մոտ 500 հազար մարդ

12:00 22.01.2019

Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում գրեթե 4 ամիս ներկայացված «Armenia!» ցուցահանդես այս ընթացքում այցելել է 250 հազար մարդ, ևս գրեթե նույնքան մարդ ցուցադրությունը դիտել է առցանց տարբերակով՝ թանգարանի հատուկ կայքէջում։ Այս մասին հայտնի է դարձել Aysor.am-ին։ Սեպտեմբերի 24-ից հունվարի 13-ն անցկացված ցուցադրությանը ներկայացված էին հայկական մշակույթի ընտիր գործեր, որոնք ստեղծվել են 14 դարերի ընթացքում՝ 4-րդ դարից սկսած […]

̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ու քարտուղար ունի

11:54 22.01.2019

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստում խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող է: Նշենք, որ մինչ այդ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հրաժարականից հետո նա նաև փաստացի ազատվել էր այդ պաշտոնից: Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է […]

̰
Ադրբեջանում բողոքի ալիքի պատճառ դարձած քաղբանտարկյալին ազատ կարձակեն

11:48 22.01.2019

Ադրբեջանի նախագահի հրամանից հետո երկրի դատախազությունները քննչական մարմնին հրահանգել են վերանայել արդեն երկու տարի բանտում անցկացնող բլոգեր, ոստիկանության նկատմամբ զրպարտություն տարածելու կեղծ մեղադրանքով դատապարտված Մեհմեն Հուսեյնովի գործը։ Քննչական մարմինն էլ որոշել է կարճել նրա նկատմամբ հարուցված նոր գործը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հուսեյնովի երկամյա ազատազրկումն ավարտվում է գարնանը, սակայն նրան նոր՝ կեղծ […]

̰
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա

11:43 22.01.2019

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից ֆինանսավորվող Beyond Parallel կայքի զեկույցին: Զեկույցում ասվում է, որ վերոնշյալ օբյեկտը համարվում է Հյուսիսայի Կորեայի կառավարության կողմից չհայտագրված 20 բազաներից մեկը: Նշվում է, որ բազան ծառայում է որպես Nodong ռազմավարական ուժերի հրթիռային բրիգադի […]

̰
Ի վերջո, արվեստ ստեղծողը մենք ենք, ոչ թե նախարարությունը. Լևոն Թոքմաջյան

11:36 22.01.2019

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանին մտահոգում է նոր իշխանավորների մի մասի պահվածքը: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին՝ թեկուզ մի քիչ պիտի բարելավվի իրենց վիճակը, ու հանկարծ տեսնում են, որ նորից մանկապարտեզներ են փակվում, պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրում են: «Չէ՞ որ նոր իշխանություն է, նոր կառավարություն, սա նշանակում է, որ […]

̰
Կերչի նեղուցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 14-ի

11:35 22.01.2019

Կերչի նեղուցում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործայակությունը: «14 զոհ ունենք»,- գործակալությանը պատմել է ականատեսը: Ներկա պահին մի քանի հոգի համարվում է անհետ կորած: Ավելի վաղ Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել էին, որ ծովում այրվող նավերի և նավատորմի փրկարարական աշխատանքներն արդեն փոխվել են […]

̰
Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունները պետք չէ վերացնել, հզորացնել է պետք. Սամվել Կարապետյան

11:29 22.01.2019

Հայաստանում Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունների լուծարման որոշումը կանխատեսելի չէր: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Կանխատեսելի չէր, մեր կարգավիճակում էլի ազգեր կան, բայց էս աստիճանի ցրված երևի հրեաներն են, գնչուները, մի ազգ, որի մեկ քառորդն է մի տան մեջ ապրում, սփյուռքի … անունը կարևոր չէ, նախարարություն թող լինի, դրա կենսական […]

̰
Հայ մասնագետներն արտասահմանցի գործընկերների հետ քննարկում են ռադիոհաճախականության տիրույթի հարցերը

11:10 22.01.2019

Այսօր Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործումը կարգավորելու հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը։ Միջոցառմանը մասնակցում է 100-ից ավելի մասնագետ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության միջազգային միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից: Նիստի ընթացքում քննարկվելու են ռադիոհաճախականությունների չափորոշիչների վերաբերյալ մի […]

̰
Օրենքները միգուցե չեն արգելում շատ բան, բայց սեփական խոստումը, ծրագրերն ու կարգախոսն ահագին բան արգելում են. Ստյոպա Սաֆարյան

10:48 22.01.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մարզպետների պարգևավճարների ու դրանց առնչությամբ «Իմ քայլը» դաշինքի մեկնաբանության վերաբերյալ: «Եվ հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը և ներկայացուցիչները, երբ որևէ բան՝ պարգևավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաև դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, […]

̰
Հարսանեկան զգեստների 2019-ի թրենդները

00:44 22.01.2019

Նորաձևության գիտակները առանձնացրել են 2019 թվականի հարսանեկան ամենամոդայիկ ու թրենդային զգեստները: Այս մասին հայտնում  է The Sun պարբերականը: Հարսանեկան զգեստները «մերկ մարմնի» էֆեկտով արդեն բավականին հայտնի են դարձել վերջին տարիների ընթացքում, և արդեն այս տարի դարձել են տարվա թրենդը: Զգեստները կարում են թափանցիկ կամ մարմնագույն կտորից: Հարսանեկան զգեստների այս ոճի նման հայտնությունը շատերը կապում են […]

̰
Հայտնի է տարվա ամենասթրեսային օրը

23:59 21.01.2019

Ամերիկյան Քարդիֆի համալսարանի աշխատակիցներից Քլիֆ Առնոլը հետազոտություն է արել՝ պարզելու, թե որն է տարվա ամենասթրեսային օրը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ այդ օրը հունվարի 3-րդ երկուշաբթին է: Նա տեսակետ է հայտնել, որ դրա պատճառն այն է, որ տոներից հետո աշխատանքային սովորական ռեժիմին անցնելու գիտակցությանը հարմարվելու գաղափարն այս ընթացքում […]

̰
Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության գործով 5 մարդ է ձերբակալվել. Դատախազություն

23:57 21.01.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունվարի 17-ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն: Մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ […]

̰
Մենք այս 3 ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ 7 միլիարդ դրամ. Հայկ Մարության

23:43 21.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերության գործունեությանը. ««Սանիթեք»ը լավ չի աշխատում, ես ամեն օր այդ ամենի մասին խոսում եմ: Ցավոք սրտի, կապում է պայմանագիրը, ենթադրենք խզեցինք, մոտակա ընկերությունը, որը կգա Հայաստան՝ 6 ամիս է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե 4-5 օր Երևան քաղաքում […]

̰
Հորիզոն 22.00

23:25 21.01.2019

̰
Աֆղանստանում հարձակման հետևանքով ավելի քան 120 մարդ է զոհվել

23:15 21.01.2019

Աֆղանստանի ԶՈւ-ի առնվազն 126 ուժային է զոհվել թալիբների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի Պաշտպանության նախարարության իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ թալիբները հարձակում են գործել Աֆղանստանի կենտրոնական Վարդակ նահանգի ռազմակայանի վրա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ առնվազն 15 իրավապահներ են զոհվել և վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի նահանգապետի ավտաշարասյան վրա կատարված […]

̰
Լենա Նազարյան

23:01 21.01.2019

̰
Ապահովության նպաստների գումարներից խարդախությամբ ավելի քան 550 մլն դրամի հափշտակության քրեական գործի անջատված մասով նախաքննությունն ավարտված է

22:44 21.01.2019

Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: ՀՀ Դատախազությունից հաղորդում են, որ […]

̰
Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ զարմանում են. Հայկ Մարությանը` ընտանի կենդանիների համար հարկման օրենքի մասին

22:13 21.01.2019

«Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ զարմանում են, քանի որ 2011 թ.-ից ավագանու այդ որոշումը գործում է. շատ վատ է, որ մի որոշում կա և ի կատար չի ածվում: Հիմա էլ չի հարկվում, բայց ես առաջին օրվանից մեծ աշխատանքներ եմ կատարում հենց այս ուղղությամբ: Ամանորին նվեր են ստանում և ապա շներին դուրս են գցում, մենք […]

̰
Սրանք փոքր բիզնեսներ չեն. քաղաքապետը՝ Օպերայի տարածքի սրճարանների մասին

21:33 21.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Խոսելով Երևան քաղաքի տոնածառի մասին՝ քաղաքապետը նշել է. «Հավատացնում եմ Ձեզ, որ այդ տոնածառը ընդհանրապես թանկ չէ, այն կարող է ծառայել տասնյակ տարիներ, սա հանրային պահանջ էր, այն իր գնից բավականին էժան էր»: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է Օպերայի տարածքի կանաչապատման խնդրին, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

20:49 21.01.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ […]

̰
Օրենքով սահմանված մենք այստեղ անելիք չունենք, սա մեր բարի կամքի դրսևորումն է. քաղաքապետը` Արամի փողոցի պատի փլուզման խնդրի մասին

20:36 21.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: «Մենք խոսում ենք, որ Երևան քաղաքում խնդիր է դարձել տեղաշարժվելը: Ես ինֆորմացիա ունեմ, որ պատվիրվել են տասնյակ մեքենաներ, որոնցում սուրճ է վաճառվելու: Տեսել են, որ կարգավորում չկա, հիմա էլ ամբողջ քաղաքը լինելու է կոֆե վաճառող մեքենաներ: Կլինեն կարգավորումներ այս հարցում ևս»: Հայկ […]

̰
Քանի՞ տնային կենդանի կա Երևանում. մասնագետները դժվարանում են պատասխանել

20:10 21.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելու չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե քանի տնային կենդանի կա մայրաքաղաքում. «Չկա էդպիսի հաշվարկ գիտեք, բայց 100 հազարը միանշանակ կգերազանցի»,- ասել է ակցիայի մասնակիցներից  […]

̰
Կենդանիների համար պահանջվող տուրքի համար մորատորիում կա. Հակոբ Կարապետյան

19:57 21.01.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելով չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: Վերջին օրերին Աջափնյակ համայնքի որոշ բնակիչներ, ովքեր շներ են պահում, ծանուցում են ստացել այն մասին, որ պետք է վճարել կենդանի պահելու համար սահմանված տուրքը՝ 5000 դրամը 5 օրվա […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է

19:51 21.01.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է տարածել Լարսում մեքենաների երթևեկության և անցանելիության մասին: «Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար»,- ասված է հայտարարության մեջ։

̰
Ոստիկաններն ավազակությունը բացահայտել են ժամերի ընթացքում

19:51 21.01.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 11:45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած կինը հայտնել է, որ տանն իրեն ծեծի են ենթարկել: Տուժողի տուն մեկնած ծառայողները պարզել են, որ անհայտ անձը խաբեությամբ մուտք է գործել 71-ամյա կնոջ բնակարան, ապակե տարայով հարվածել գլխին ու դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ անձը […]

̰
Հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղի ունեցած ավազակային հարձակման առիթով հարուցվել է քրգործ

19:49 21.01.2019

«Գազ պրոպան» ՍՊԸ-ի վրա ավազակային հարձակման առթիվ հարուցվել է քրեական գործ, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 13/1 հասցեում գործող հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Նախնական […]

̰
Ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու. Հայկ Մարության

19:48 21.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև պարգևավճարների հրապարակման ցանկերին. «Մենք դեռ չենք ստացել արդարադատության նախարարությունից նամակի պատասխանը: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու: Քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ: Մենք խնդիր չունենք հրապարակելու հետ, հանրությունը գիտի թիվը. […]

̰
Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին

19:44 21.01.2019

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Այս մասին  գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական t24.com.tr կայքին: Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, […]

̰
Ինչ քաղաքապետ եմ, շաբաթ-կիրակի օրերն անցկացնում եմ աղբավայրերում. Հայկ Մարության

19:37 21.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նա նշել է, որ այս ամառ այլևս աղբավայրերը գարշահոտությամբ չեն բուրելու: «Ինչ ես քաղաքապետ եմ, թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերն անձամբ անցկացնում եմ աղբավայրերում, ինքս ստուգումներ եմ անում շենքերում: Բնակչությունը պետք է իմանա, որ շենքից ներս քաղաքապետարանը իրավասություն չունի […]

̰
BACK_TO_TOP