14:50 22.01.2019
«Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է ՀՀ ԱԺ նորընտիր փոխխոսնակ Լենա Նազարյանին, որ երբ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը պատգամավոր դարձավ, բոլորը մեկնաբանում էին դա սարկազմով, հեգնանքով ու բացասական էմոցիաներով: Հիմա պատգամավորներ են վարչապետի աներձագն ու զարմիկը, բայց նման մեկնաբանություններ չկան: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ ժողովուրդը չէ՞ր սիրում իշխանությանը, իսկ հիմա սիրո՞ւմ է: […]
14:46 22.01.2019
Էյֆելյան աշտարակը ձյան պատճառով ժամանակավորապես փակել են զբոսաշրջիկների համար, այս մասին հաղորդում է La Tour Eiffel թվիթերյան էջը: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին Էյֆելյան աշտարակը փակ է՝ բացառությամբ 58 Tour Eiffel ռեստորանի»,- գրված է հրապարակման մեջ: 🇬🇧 Due to the ongoing snowy weather, i am closed to the public for now, except for the […]
14:44 22.01.2019
Այսօր հայտնի դարձավ, որ տևական հացադուլներից, բողոքի ցույցերից ու եվրոպական միջամտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը «մեծահոգություն է» ցուցաբերել ու քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին նոր մեղադրանք չի առաջադրի: Մարտին նա դուրս կգա բանտից ընթացիկ ազատազրկման ժամկետը լրանալուց հետո։ Սա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ ընդդիմադիր բլոգերին առաջադրված նոր մեղադրանքից հետո նա հացադուլ սկսեց ու իր վրա հրավիրեց […]
14:32 22.01.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:
14:15 22.01.2019
Ադրբեջանի նախագահի «մեծահոգության» արդյունքում այսօր որոշել են նոր մեղադրանք չառաջադրել քաղբանտարկյալ, արդեն գրեթե երկու տարի բանտարկված Մեհման Հուսեյնովին։ Ինչպե՞ս է նա հասել սրան։ Իր վրա ուշադրություն գրավելու, հացադուլ անելու միջոցով։ Այս մասին այսօր խմբագրական հոդված է հրապարակվել ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականի կայքում։ Ադրբեջանը, հիշեցնում է հոդվածը, ունի 128 քաղբանտարկյալ, որոնք «պատժվում են» քաղաքական, կրոնական, […]
14:12 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին՝ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
14:06 22.01.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 4:55-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մասիս […]
13:56 22.01.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բնակիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են տարբեր տրամաչափի ընկուզենիներ: Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված […]
13:51 22.01.2019
Երեկ «Հեռանկար»-ի տաղավարում մեկնաբան Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին հիշեցրել է նախորդ շաբաթ՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև կայացած բանավեճի մասին ու հարցրել, թե արդյո՞ք արբիտրի դերում էր «Իմ քայլ»-ը խմբակցությունը՝ հաշվի առնելով, որ վիճողները երկու ընդդիմադիր խմբակցություններ էին։ «Չէի ասի, որ մենք արբիտրի դերում էինք, ԱԺ-ում բոլոր պատգամավորները […]
13:48 22.01.2019
Րոպեներ առաջ Վերաքննիչ դատարանը հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը, այն է՝ խափանման միջոցը փոխարինել կալանավորմամբ: Թե ինչ հիմքով է բավարարվել ՀՔԾ միջնորդությունը, դատախազ Վահագն Գրիգորյանը չի մանրամասնել: Գրիգորյանը կկալանավորվի այսօր: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ էր առաջացրել Էջմիածին քաղաքում: […]
13:46 22.01.2019
ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արել: Այս մասին մենք տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի […]
13:43 22.01.2019
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան դպրոց և տնօրենին նկատողություն է տվել: Այս մասին մենք տեղեկացանք նախարարի ֆեյսբուքյան էջից: «Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար: Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի […]
13:41 22.01.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաներին մեքենայով կարելի է տեղափոխել միայն քարսիթով՝ երեխայի չափով պատրաստված նստատեղով, որն ամրացվում է անվտանգության գոտիներով։ Մինչև 12 տարեկանների դեպքում քարսիթի փոխարեն հնարավոր կլինի երեխային ամրացնել ամրագոտիներով։ Իսկ մեքենայի առջևի նստարանին նրանց նստելը նույնպես պարտադիր քարսիթ կպահանջի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել […]
13:36 22.01.2019
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Երևանում հայտարարել է, որ Հայաստանում մտադիր է ֆիլմ նկարել սահմանամերձ բնակավայրերի մասին, նաև ներկայացնել Հայաստանի բնակիչներին: Հարցին, թե նախատեսո՞ւմ է այս անգամ այցելել Արցախ, Լապշինը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է, բայց հիմա դա ցանկալի չէ՝ ելնելով Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներից: Եթե ես գնամ Ղարաբաղ, դա […]
13:32 22.01.2019
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան է ժամանել մեր երկրի մասին տեսանյութեր պատրաստելու և իր հետևորդներին ներկայացնելու համար: Այսօրվա ասուլիսի ժամանակ Լապշինն ասել է, որ ինքը եղել է 140 երկրներում, բայց Հայաստանն ամենագեղեցիկներից մեկն է: Լապշինի խոսքերով՝ եթե ՀՀ ՊՆ-ն թույլ տա, ինքը կայցելի հատկապես սահմանամերձ բնակավայրեր: «Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում […]
13:24 22.01.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին: Ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համոզմամբ՝ նախագիծը խթանելու […]
13:22 22.01.2019
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը։ Այս մասին […]
13:22 22.01.2019
«Հեռանակար»-ի տաղավարում ունեցած զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խոսել է այն մասին, թե պատգամավորների նոր լինելը կարելի՞ է համարել առավելություն: «Ես, կարծում եմ, որ մենք դա կարող ենք դարձնել առավելություն: Սկզբնական փուլում կլինեն վրիպակներ՝ խոսքի ձևակերպումների հետ կապված: Առաջիկայում, շատ արագ, հնարավոր կլինի դա հղկել, և ես, կարծում եմ, մեր շատ լինելը, նաև […]
13:12 22.01.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախատեսում է հանդիպում-քննարկում կինոյի և թատերական գործիչների հետ: «Հարգելի գործընկերներ. Այս ընթացքում բազմաթիվ կինո և թատերական գործիչներ, թարգմանիչներ դիմում են ինձ` Եվրոպական միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար: Կցում եմ անհրաժեշտ հղումները, որտեղ կա ամբողջական տեղեկատվություն: Հավելեմ […]
13:08 22.01.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով գիտահետազոտական ծրագրերի և գիտության ֆինանսավորման ավելի պակասեցումը, մասնավորապես՝ աշխատավարձերի ցածր մակարդակը, նշեց, որ այսպիսով վտանգի տակ է հայտնվում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետներով համալրելը: «Կապված գիտական հետազոտությունների հետ՝ ուզում եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Մեզ հասած տեղեկություններով, վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է […]
13:01 22.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին […]
13:00 22.01.2019
Շվեյցարիայի այս քաղաքում բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին»: Քաղաքը հայտնի հանգստավայրերից է, բայց դա էլ շատերին գուցե ոչինչ չասի: Դավոսն աշխարհին ավելի շատ հայտնի է իր համաշխարհային տնտեսական ֆորումով, որը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում: Ավելի ուշ, երբ հավաքատեղին Դավոսը դարձավ, Շվաբն Արևմտյան Եվրոպայի ընկերություններից հրավիրեց 444 […]
12:56 22.01.2019
Արվեստաբան, մանկավարժ Արա Աթայանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Նա նշել է, որ վատ է վերաբերվում այն փաստին, որ մշակութային որոշ հուշարձանների պահպանությունը փոխանցվի քաղաքաշինության կոմիտեին, քանի որ Քաղաքաշինության կոմիտեում երկար տարիներ եղել է բանդա՝ հայտնի անունների ուղղությամբ: «Եթե նույնիսկ գլխավոր դերակատարները փոխվել են, նրանց թիմերը մնացել են: Քաղաքաշինությունը կառուցում […]
12:51 22.01.2019
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստից հետո բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի ֆինասնական հաշվետվությունը: Մասնավորապես, Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ԵՊՀ արհեստակցական միության կողմից համալսարանի 316 աշխատողի հատկացվել է 13 մլն 342 հազար դրամ: Համալսարանի աշխատակիցների՝ ԵՊՀ-ում սովորող 161 երեխաների համար կիրառվել է ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ: «ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացվել է 56 մլն […]
12:46 22.01.2019
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մեքենաներ ձեռք բերելու ընթացակարգային խախտումների մասին: «Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են […]
12:38 22.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում դժգոհություններ են ստանում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և […]
12:35 22.01.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռոման Նասիրովը, որ էթնիկ ադրբեջանցի է, ով ծնվել, մեծացել է Ուկրիանայում։ Մինչ այս, նա ղեկավարել է երկրի պետական ֆիսկալ ծառայությունը (ՀՀ ՊԵԿ-ի համարժեքը), եղել է Գերագույն ռադայի պատգամավոր։ Նախագահի թեկնածու առաջադրված Նասիրովն ինքնառաջադրվել է, թեև համարվում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմակից, քանի որ հենց նրա քաղաքական ուժի կազմում է […]
12:31 22.01.2019
«Կա վտանգ, որ եթե մենք սկսենք անընդհատ գտնել սխալներ, որ արել են նախորդները, մենք կգանք մի վիճակի, որ առկա իշխանական համակարգը կպարալիզացվի: Ցանկացած մարդ, որը պետք է ընդունի որոշում, պետք է գիտակցի, որ ինքն ունի ազատության որոշակի չափ: Մենք պետք է տոտալ հասարակության վերահսկողությունից վերաձևավորվենք որպես տոտալ փոխվստահության հասարակություն»,- ասել է արվեստաբան, մանկավարժ Արա Աթայանը […]
12:26 22.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արվեստաբան, մանկավարժ Արա Աթայանը խոսել է կրթությանը վերաբերող մի շարք հարցերի մասին. «Կրթության ոլորտում ապաքաղաքականացվեց դպրոցը: Ոչ ոք նույնիսկ հին իշխանություններից չէր կարող պնդել, որ եղել է դեպք, որ դպրոցները նախընտրական քարոզարշավի մասնակցեին. սա բարոյական, քաղաքական հարց է: Կրթության էությանը վերաբերող բուն փոփոխություններ դեռ չեն երևում: Հիմա արդեն ժամանակն է, […]