16:01 22.01.2019
Հայաստանի կառավարությունը համաձայնության է եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հայկական դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ, ինչի արդյունքում Հայաստանի սպառողների համար գազի գինը 2019 թվականին կմնա նույնը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող համաժողովի կուլուարներում ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստիին»։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը գազը գնում է ոչ թե ռուսական ընկերությունից, այլ դրա հայկական մասնաճյուղից, և ռուսական մայր ընկերության հետ բանակցություններին Հայաստանը, փաստացի, հանդես է գալիս միջնորդի դերով։
«Երկրի ներսում գազի գինը չի փոխվի, և մենք կշարունակենք «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները՝ վերջնական համաձայնության գալու համար, ու մեզ համար շատ կարևոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ գին։ Հիմա ԵԱՏՄ շրջանակներում նույնպես այդպիսի քննարկում է գնում՝ գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծման մասին, այդ պատճառով մենք քննարկելու շատ թեմաներ ունենք»,- ասել է Փաշինյանը։
08:55 22.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:50 22.07.2025
Մեսսիի դուբլն ու գոլային փոխանցումը MLS-ի խաղում«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: Դուբլ է գրանցել արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային: Մասկերանոյի թիմը 21 խաղից հետո 41 միավորով 7-րդն է, «Նյու Յորք Ռեդ Բուլզը»` 24 հանդիպումից հետո 33 միավորով 15-րդը: ...
08:45 22.07.2025
Բոլթոն. Թրամփը ցանկանում է դուրս գալ Ուկրաինայի ճգնաժամից՝ չնայած Patriot-ի մատակարարումներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Ուկրաինայի հակամարտության հարցում իր միջնորդությունը դադարեցնելով՝ չնայած Կիև Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու իր որոշմանը, The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է դուրս գալ ուկրաինական ճգնաժամից «թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով», և Կիևին օգնություն տրամադրելու նրա […] ...
08:36 22.07.2025
Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»: ...
08:30 22.07.2025
Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...
08:25 22.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներինՄիացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...
08:15 22.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...