19:08 18.01.2019
«Եվրոպական դատարանը ևս խնդիրը բարձրացրել է, որ անձը կարիք ունի բուժման: Դիմել են միջանկյալ որոշման ստանալու համար: Եվրոպական դատարանն էլ հավանաբար ասել է, թե ապահովեք մարդու բուժման հնարավորությունը, ինչը կարծում եմ, որ մեր պետությունը անպայման կանի, քանի որ դա մարդու սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է»,- Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանն անդրադառնալով՝ ասել է «Իմ քայլը» […]
18:47 18.01.2019
Վերջին օրերին դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում, ինչի մասին են փաստում դեռևս շարունակվող համաճարակաբանական դիտարկման արդյունքները, հայտնում են առողջապահության նախարարությունից: Հունվարի 18-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, շտապօգնության 98 կանչ: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1776, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ: Համաձայն […]
18:42 18.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ […]
18:32 18.01.2019
Հայաստանի Ազգային ժողովում վերջապես ավարտվեցին հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվածների թեկնածությունների քվեարկությունները, իսկ մինչ այդ անցկացվել էին նաև ԱԺ նախագահության ընտրությունները։ Քվեարկությունները, սակայն, ցույց տվեցին որոշ նրբություններ շնորհիվ գաղտնիության․ եղավ կուսակցական գծից շեղվելու առնվազն մեկ դեպք։ Այսպիսով, իր պաշտոնում ընտրվելու համար ամենաշատ քվեն ստացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 131 կողմ, 1 անվավեր։ Ազգային ժողովի այդ նիստին […]
18:16 18.01.2019
«Լրատվամիջոցներում հաճախ են ասում, թե ինչի չկանխվեց այս կամ այն անձի փախուստը Հայաստանից, ինչի միանգամից մեղադրանք չի առաջադրվել: Ես ձեզ կարճ ներկայացնեմ, որ եթե այսօր ինձ օրինակ՝ մեղադրանք առաջադրեն, ապա ես ազատ եմ վաղը ինչ-որ այլ պետություն մեկնել: Քրեական դատավարության օրենսգրքով որևէ պետությունում որևէ պաշտոնատար ոչինչ չի կարող անել, միայն կարող է պատասխանել լրագրողին, որ […]
18:12 18.01.2019
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր նիստ է անցկացնում, որին, ըստ որոշ տեղեկությունների, ներկա կլինի նաև ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ երկար ընդմիջումից հետո ՀՀԿ-ն առաջին անգամ է Գործադիր մարմնի նիստ անցկացնում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀԿ ԳՄ նիստի մասնակիցները շենք են մուտք գործել հետնամուտքով:
17:59 18.01.2019
«Ներքնաշորերի, համազգեստի որակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Զինվորներին մատակարարվում է ավելի լավ որակի ու բարձր գնի հագուստ»,- հունվարի 18-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ԶՈՒ կենտրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը: Փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին եռամսյակից սկսած, և այս տարի արդեն լիարժեք բաժանվել է զինծառայողներին: Անդրավարտիքներն ու շապիկները բամբակյա են: Վարտիքներն այլևս […]
17:50 18.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր օգտին քվեարկելու համար. «Անկեղծ շնորհակալ եմ և անչափ տպավորված եմ խորհրդարանից ՝ վստահության նման բարձր քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով և սիրով: […]
17:46 18.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց դատախազ Վահագն Մուրադյանը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը: Պաշպանական կողմն էլ միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու […]
17:41 18.01.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Նա նշել […]
17:37 18.01.2019
Այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների համար շրջայց է կազմակերպվել Հայաստանի Զինված ուժերի կենտրոնական պարենային բազա: Լրագրողներին ներկայացվել է զինծառայողների համար նախատեսված սնունդն ու դրանց պահպանման պայմանները: «Պարենային բազայում կա նոր սառնարանային տնտեսություն, ծավալները մեծացվել են, ինչը հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահապանել համապատասխան ջերմախոնավային պայմաններում: Մատակարարումներից հետո սահմանված կարգով առաքվում են տարածքային բազաներ և կենտրոնացված […]
17:28 18.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը՝ 40-ամյա Թինա Թորոսյանը, երեկ լույս աշխարհ է բերել երկվորյակ տղաների։ Փոքրիկները կանխածին են, 35 շաբաթական և ծնվել են բնական ճանապարհով: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայումս նորածինները գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը, բժիշկների գնահատմամբ, լավ է։ Առաջին փոքրիկը ծնվել […]
17:15 18.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը […]
17:03 18.01.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` օրակարգում պետական գերատեսչությունների աշխատակիցների կրճատման հարց դրված չէ: «Ուզում եմ սա մեկընդմիշտ ֆիքսենք, դրված է կառավարման համակարգն ավելի արդյունավետ, էֆեկտիվ, օպտիմալ դարձնելու հարցը: Կլինի կառույց, որ նոր պիտի ստեղծվի, կառույց, որը կարող է` պետք է ավելացնել աշխատակիցների քանակը, կլինի կառույց, որտեղ պետք է կտրուկ նվազեցնել: […]
16:52 18.01.2019
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ կապված գործարար Սամվել Մայրապետյանի գործին առնչվող «ապատեղեկատվության» հետ: Ստորև ներկայացնենք դատախազության պարզաբանումն ամբողջությամբ․ «Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների […]
16:48 18.01.2019
«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի»,- ֆեյսբուքյան այս գրառումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ մեկնելու է Դավոս՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին (ֆորումին) մասնակցելու։ Գրառմանը կից Նիկոլ Փաշինյանը զետեղել է իր հոդվածը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2237656979888018 «Փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում անցած տարի, իրոք պատմական էին իրենց բնույթով ու ծավալով։ Մեր երկրում […]
16:30 18.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Որոշումը կհրապարակվի ժամը 13։30-ին»,- լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ գլխավոր դատախազությունը միջնորդել է դատարանին Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Ավելի վաղ հայտնել […]
16:12 18.01.2019
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ: Այն վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության ապահովման […]
16:12 18.01.2019
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի անցկացման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի օրը Ստրասբուրգում պետք է մեկնարկի ԵԽԽՎ նստաշրջանը: Այդ իսկ պատճառով հաստատվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը: Այսպիսով, 8 պատգամավոր է ներգրավված հայկական պատվիրակության կազմում․ 4-ը՝ հիմնական, 4-ը՝ փոխարինողներ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ […]
16:08 18.01.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով` հասարակությունը քվեարկությամբ իրենց քաղաքական ուժին օժտել է անհրաժեշտ լեգիտիմությամբ` անելու բոլոր անհրաժեշտ ռեֆորմները: «Մենք պիտի կարողանանք անել ռեֆորմներ, որոնք գուցե ինչ-որ փուլում լինեն ոչ պոպուլյար, և այստեղ մենք անելիք ունենք նախ հանրային քննարկումներն ապահովելու, որովհետև դա էլ մեր սկզբունքներից է, ամեն ինչ պիտի հանրային լուրջ քննարկում անցնի»,- ասաց նա: Երկրորդ […]
15:53 18.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի մասին հարազատները տեղեկություն չունեն: Նարեկ Գուրուրյանի քեռին` Արթուր Հովեյանը, SHANTNEWS.am-ին հայտնեց, որ արդեն երկար ժամանակ է` Նարեկի մասին տեղեկություն, նրա հետ կապի միջոց չունի: Նա ասաց, որ նախկինում մարդիկ կային, որոնց միջոցով տեղեկություններ էր ստանում: «Իմացել էի, որ երեխեն ինքն իրանով է հանձնվել, իսկ նրանից […]
15:32 18.01.2019
2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ […]
15:29 18.01.2019
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը, ամբիոնին մոտենալով, ասել է, որ ցանկանում է խոսել, թե ինչու է կարևոր, որ Մանե Թանդիլյանը լինի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Մանե Թանդիլյանին ճանաչում եմ 2013-2014 թվականների ժամանակահատվածից, «Դեմ եմ» շարժումից, երբ բարձր պրոֆեսիոնալիզմով կանգնած էր յուրաքանչյուրի կողքին: Այնուհետև արդեն «Ելք» դաշինքի շրջանակներում, […]
15:27 18.01.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել են Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները. «Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր: Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեց հարցերի լայն սպեկտր, […]
15:24 18.01.2019
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»: Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել: «Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ […]
15:08 18.01.2019
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085-ը՝ աղջիկներ: Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 124, Հադրութում՝ 26, Քաշաթաղում՝ 22 և […]