13:40 19.01.2019
Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը» (TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել է հարկային և մաքսային ծառայությունների բարեփոխումներին.
«Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մի շարք ձեռքբերումներ արձանագրել վարչարարական գործընթացների ավտոմատացման, էլեկտրոնային համակարգերի զարգացման և հարկ վճարողների սպասարկման ոլորտի բարելավման ուղղություններով: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ տարածաշրջանում ունենք հարկային ու մաքսային տեղեկատվության հավաքագրման, և, ընդհանրապես, վարչարարությանն տեսանկյունից ավտոմատացված, եթե ոչ լավագույն համակարգը, ապա լավագույններից մեկը: Այս համակարգում բացառվում է կամ գրեթե բացառվում է մարդկային գործոնը, ավտոմատացված են բիզնես գործընթացները»:
ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր ևս, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առկա խնդիրները:
Համաշխարհային բանկի ՀՎԱԾ-ի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան դրական է գնահատել կատարված աշխատանքները.
«Թիմի հետ աշխատում եմ ծրագրի հենց սկզբից: Մեր առջև դրված բոլոր նպատակները համարում եմ բավարար կատարված: Համեմատության համար ասեմ, որ ծրագրի սկզբում հարկ վճարողների ընդամենը 20 տոկոսն էր օգտվում էլեկտրոնային հայտարարագրումից, իսկ այսօր արդեն հասել ենք 80 տոկոսի, ինչը զգալի արդյունք է»:
Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի շրջանակում իրագործված հարկային վարչարարության բարեփոխումները և հարկային մարմնի արդիականացման արդյունքները, ինչպես նաև ամփոփիչ տեսագրական հաշվետվությունը:
«Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ղեկավար Անահիտ Բասենցյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից սարքավորումներով համալրվել են ՊԵԿ ուսումնական կենտրոնը, հարկային տեսչությունները և սպասարկման կենտրոնները: Ներդրվել է մոնիտորինգի կենտրոն, ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ վերլուծական համակարգով` մեծ տվյալների (big data) մշակմամբ: Միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների մշակման կենտրոններ են ստեղծվել Երևանում և Դիլիջանում: Հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում հարկային վարչարարության վերաբերյալ:
Վերազինվել է ՊԵԿ ենթակառուցվածքների ներքին ցանցը` ապահովելով համակարգերի և տվյալների անվտանգությունը: Մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, մասնավորապես՝ գանձապետական տվյալների հաշվառման, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների մշակման, հարկերի էլեկտրոնային վճարման, իրավական վարույթների կառավարման, կամերալ ուսումնասիրությունների ենթահամակարգերը, ինչպես նաև ՊԵԿ ստուգումների կառավարման և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը:
Ծրագրին աջակցություն է տրամադրել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որի խորհրդատվությամբ իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա համակարգված ծրագիր:
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...