TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Admin

Admin

Կարելի էր «Իմ քայլին» ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ. Ծառուկյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

11:10 15.01.2019

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նախ՝ դիմեց ԱԺ նախագահին, մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ծառուկյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին՝ ասելով, թե մինչ սկսելը ուզում է պատասխանել «մեր կլասիկ պատգամավորին»: «Դուք բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստան»-ի […]

̰
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը վայր է դնում մանդատը

11:03 15.01.2019

ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ չվերցնի, ապա կզրկվի մանդատից։ Վահագն Գրիգորյանը HSBC բանկի Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավարն է։

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում մեկ հարց է

10:57 15.01.2019

Երևանի ավագանին այս տարվա աշխատանքն սկսել է արտահերթ նիստով, իսկ նիստի օրակարգում մեկ հարց է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 12-Ա որոշմամբ. 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, […]

̰
Երկրում բան փոխվե՞լ է, թե՞ ոչ․ պարզաբանում է վարչապետը

10:56 15.01.2019

Եթե մարդիկ կան, որ կարծում են՝ երկրում բան չի փոխվել, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց խորհուրդ է տալիս իրենց շուրջը նայել։ Բան փոխվել-չփոխվելու մասին նա պարզաբանում է ներկայացրել ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ընթացքում։ Բայց եթե մարդ կա, որ իր խանութում ՀԴՄ կտրոն տալիս է վարչապետի ներս մտնելիս, իսկ մյուս դեպքերում շարունակում է չտալ այդ ՀԴՄ կտրոնը, […]

̰
Էջմիածնում մի քանի կլանի պայքար է, ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել․ վարչապետ

10:53 15.01.2019

Էջմիածնում իրար դեմ պայքարող մի քանի կլան կա։ Քաղաքում տեղի ունեցող խմորումների, Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի, ճանապարհներ փակելու ակցիաներին անդրադառնալով՝ այս մասին քիչ առաջ ուղիղ միացման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ոմանք այդ միջավայրում փորձում են մանիպուլյացիաների դիմել ու կլանային պայքարը վերադարձնել իր հունի մեջ։ Վարչապետը պնդում է, որ այդ ակցիաների մասնակիցների մեջ […]

̰
Ինձ համար պատիվ է լինել մրցակցային թեկնածու. Մանե Թանդիլյան

10:51 15.01.2019

«Ընտրության մրցակցության մեջ է երկրի առաջընթացը և զարգացումը, և ես ուրախ եմ, որ իմ թեկնածությամբ այդպիսի մրցակցության հնարավորություն եմ ստեղծել»,- ԱԺ-ում այսօրվա քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում է ԱԺ նախագահի տեղակալներ: Ընդդիմադիր տեղակալի պաշտոնի համար թեկնածություն են ներկայացրել ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը, իսկ ԼՀԿ-ի համար՝ Մանե […]

̰
Կա երրորդ ճանապարհ. ազա՛տ թողեք ձեր պատգամավորներին. Էդմոն Մարուքյանի կոչը «Իմ քայլը» դաշինքին

10:49 15.01.2019

ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շարունակելով հունվարի 14-ին մեկնարկած և կիսատ մնացած ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին ելույթը, հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր մյուս քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի հետ պայքարի նպատակ չունեն, հակառակ դեպքում դա վնասակար կլիներ հենց ԲՀԿ-ի համար: «Մեզ չեն, չէ՞, հրապարակում ազատել նախարարների աշխատանքից ու հայտարարել հակահեղափոխական»,- ամբիոնից ասել է […]

̰
Տատիկը Խաչատուրյան քույրերից մեկին մտադիր է բնակարանից զրկել

01:00 15.01.2019

Երեք քույրերի կողմից դաժանաբար սպանված տղամարդու մայրը՝ Լիդիա Խաչատուրյանը, դատի է տվել իր թոռնուհուն՝ Քրիստինային, ով ապրում է նրա տան մեջ, հաղորդում է Lenta.ru-ն: Կնոջ խոսքերով՝ թոռնուհին պետք է վճարեր կոմունալ ծախսերը, սակայն դա չի արել. «Նա վճարումներ չի կատարել անգամ Միքայելի կենդանության օրոք»,- նշել է կինը: Այդ տունը պատկանում է Լիդիա Խաչատուրյանին, իսկ Բուտիրկայի […]

̰
Ինդոնեզիայում կոկորդիլոսը գիտնականի է կերել

00:53 15.01.2019

Ինդոնեզիացի գիտնականը դարձել է կոկորդիլոսի «նախաճաշ», երբ ցանկացել է վերջինիս կերակրել, հաղորդում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ենթադրվում է, որ կոկորդիլոսը 44-ամյա Դեյզի Թուվոյին ավելի քան 5 մետր «քարշ է տվել» վանդակով։ Նշվում է, որ կոկորդիլոսը նախկինում հարձակվել է այլ կոկորդիլոսների վրա, սակայն մարդկանց հանդեպ ագրեսիվ չի եղել։ Կոկորդիլոսը պատկանել է ճապոնացի […]

̰
Մենք առնչություն չենք ունեցել Ենոքյանի գործը չվերաբացելու հետ. Ելենա Աղաջանովա

00:44 15.01.2019

Չնայած հակառակ պնդումներին՝ մենք որևէ առնչություն չենք ունեցել Ենոքյանի գործը չվերաբացելու կամ մերժելու հետ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացան հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան: «Մեզ հիմա մեղադրում են այն բանի մեջ, որ մենք անմեղ մարդուն մեղադրում ենք սպանության մեջ, որ այդ 22 տարվա մեջ […]

̰
Կանադայի ավիաընկերության աշխատակիցները պիցցաներ են ուղարկել իրենց ամերիկացի գործընկերներին

00:34 15.01.2019

Կանադայի ավիաընկերության աշխատակիցները հարյուրավոր պիցցաներ են ուղարկել իրենց ամերիկացի գործընկերներին, որոնք աշխատում են այդ երկրի կառավարության աշխատանքի դադարեցման պարագայում: Այս մասին հայտնում է BBC-ն: Ավիաընկերության աշխատակիցները երկրի այն հատվածն են, որոնք հնարավորություն չունեն դադարեցնելու իրենց աշխատանքը, այդ պատճառով շարունակել են աշխատել առանց վարձատրության: Նախաձեռնությունը ավիաընկերությունների մի քանի համակարգողներինն է, որոնք ցանկացել են իրենց վերաբերմունքը հայտնել […]

̰
Եվգենի Պլյուշչենկոն վիրահատվել է

00:26 15.01.2019

Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է РЕН ТВ-ն: Նրան վիրահատել են հունվարի 12-ին. վերջինս ուներ ողնաշարի ճողվածք: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, որ Պլյուշչենկոն հիվանդանոցում մահճակալին գամված է և իրեն վատ է զգում: Եվգենի Պլյուշչենկոն վրդովվել է ԶԼՄ-ներում տեսանյութի տարածման համար և երկրպագուներին հայտարարել, որ իրեն լավ է զգում […]

̰
Վարշավայում Գդանսկի քաղաքապետի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել

00:13 15.01.2019

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Գդանսկի քաղաքապետի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնում են տեղական աղբյուրները: Սգո օրեր կհամարվեն հունվարի 15, 16, 17-ը: Ինչպես արդեն հայտնել էինք, Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետը դանակահարության հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում: Հունվարի 13-ին 53-ամյա Պավել Ադամովիչը հարձակման էր ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից։ Դեպքը տեղի էր ունեցել բարեգործական համերգի ժամանակ՝ քաղաքապետի ելույթի ընթացքում: Ադամովիչը […]

̰
Հորիզոն 22.00

23:25 14.01.2019

̰ ̰
Տոնածառին տրամադրվել է 85 միլիոն դրամ, իսկ վերելակներին՝ 30 միլիոն. Դավիթ Խաժակյան

21:30 14.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք հարցերի մասին: Անդրադառնալով համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած Երևանի գլխավոր տոնածառին՝ նա ասել է. «Տոնածառին տրամադրվել է 85 միլիոն դրամ, իսկ վերելակներին 2019թ․-ի բյուջեով 30 միլիոն դրամ է տրամադրվել»: Դավիթ Խաժակյանը նաև հավելել է, որ գալիք տարի իրականացվելու են աղբի […]

̰
Եղել են կոնկրետ հանձնարարականներ, որոնք չեն կատարվել. Դավիթ Խաժակյանը՝ Արամի փողոցում քանդված պատի մասին

20:27 14.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին. «Եթե առաջ բյուջեն 108 միլիոն դրամ էր, մենք ասում էինք քիչ է, իսկ հիմա վերելակային տնտեսության բյուջեն բերվել է 30 միլիոն դրամի, ո՞նց չասենք, որ քիչ է: Ամեն ընկած վերելակ ցավ է մեզ համար: Ես հասկանում եմ, որ շատերին […]

̰
2018թ. ՀՀ երկու օդանավականների ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 11.9 տոկոսով

20:00 14.01.2019

2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: 2018թ., «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր: 2018 թվականին […]

̰
Հորիզոն 18.00

19:58 14.01.2019

̰
Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել որսացանցերը և ձկներն ուղարկել զորամասեր

19:55 14.01.2019

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր: Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր: Նշենք, […]

̰
Սպանությունը գործած անձանց հարցում կասկածներ չունենք. Ելենա Աղաջանովա

19:41 14.01.2019

Մեր ամբողջ ինֆորմացիան գալիս է դատարանից, դատական նիստերից: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացան հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան՝ խոսելով 1996 թվականին իր եղբոր սպանության դեպքի մասին: «Այնտեղ (դատական լսումներին-խմբ.) ներկա էին միայն այդ երկու հոգին (խոսում է Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով մեղավոր ճանաչված երկու […]

̰
«Սանիթեք»-ը դարձել է Երևանի միակ օպերատոր հանրային հաշվետվողականության բացակայության պատճառով. Խաժակյան

19:32 14.01.2019

«Պարտավորությունները ողջ ծավալով դրված էին «Սանիթեք»-ի վրա, այդուհանդերձ, քաղաքապետարանը լուրջ միջոցներ է ներդրել լուծում ստանալու համար: Քաղաքապետարանը իր աշխատակազմով աշխատանք է իրականացնում, և աղբահանության, ձնամաքրման ծառայություն պատշաճ կերպով չի իրականացվում «Սանիթեք»-ի կողմից»,- ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Դավիթ Խաժակյանը կարծում է, որ ճիշտ չէ, որ Երևանի քաղաքապետարանը […]

̰
ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտած գիտնականին ռասիստական հայտարարությունների պատճառով զրկել են կոչումներից

19:30 14.01.2019

ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են իր կողմից ղեկավարվող ColdS pring Harbor լաբորատորիայի պատվավոր կոչումներից, հաղորդում է korrespondent-ը: Նշվում է, որ նա ղեկավարել է այդ լաբորատորիան և աֆրիկացիների ինտելեկտի մասին ռասիստական հայտարարություններ է արել: «Բժիշկ Ուոթսոնի արած արտահայտությունները դատապարտելի են, չեն ողջունվում գիտության կողմից և չեն արտացոլում լաբորատորիայի հայացքները»,- ասել […]

̰
Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին

19:21 14.01.2019

Այս տարի Հայրենյաց պաշտպանի օրը, փետրվարի 23-ի փոխարեն, կնշվի հունվարի 28-ին, և այն կլինի ոչ աշխատանքային: Այս մասին հայտնում են Արցախի արդարադատության նախարարությունից: «Համաձայն «ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ 2018թ. դեկտեմբերի 20-ի ՀՕ-93-Ն օրենքի՝ Հայրենյաց պաշտպանի օրը նշվում է հունվարի 28-ին՝ որպես ոչ աշխատանքային օր»,- ասված է նախարարության […]

̰
2019թ. պարգևավճարների բյուջեն ավելացել է 1 մլրդ 200 մլն դրամով. Դավիթ Խաժակյան

19:20 14.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ պատրաստ է դատի տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, եթե նա չհրապարակի այն աշխատակիցների անունները, որոնք պարգևավճարներ են ստացել: «Խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի անդամներին տրվող պարգևավճարներին, ում պարգևավճարը տրվում է քաղաքապետի կարգադրությամբ: Երևանի ՏԻՄ օրենքի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունը […]

̰
Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից

19:10 14.01.2019

Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:  Սիրիական հարցի վերաբերյալ գրած «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից, հայտնում է Ermenihaber-ը: Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ […]

̰
Ոստիկանությունը պատասխանել է Արթուր Սաքունցին

19:05 14.01.2019

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոնում» տարակուսանք է հայտնել, թե ոստիկանությունը դադարեցրել է քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ու նրանից բացատրություն վերցնել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Պարզաբանում ենք, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության […]

̰
Լուռ քայլերթ` ընդդեմ Մանվել Գրիգորյանի

19:00 14.01.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ բողոքող քաղաքացիները Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ավարտից հետո որոշեցին շարժվել Արշակունյաց պողոտա, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Քայլերթի ուղղության մասին ակցիայի մասնակիցները նախապես չէին հայտնում, միայն նշում էին, որ դատական նիստերը խաղուպար են սարքել, ամեն անգամ խափանման միջոց են փոխում: Ակցիայի մասնակիցները որոշեցին՝ գնում են Հանրապետության […]

̰
Հորիզոն 18:00

18:53 14.01.2019

̰
Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը

18:51 14.01.2019

Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ […]

̰
BACK_TO_TOP