Ոստիկանությունը պատասխանել է Արթուր Սաքունցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+24.09 oC

Ոստիկանությունը պատասխանել է Արթուր Սաքունցին

19:05 14.01.2019

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոնում» տարակուսանք է հայտնել, թե ոստիկանությունը դադարեցրել է քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ու նրանից բացատրություն վերցնել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Պարզաբանում ենք, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մերժման օրինականությունը ստուգելու նպատակով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

13:24 22.05.2025

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

13:18 22.05.2025

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

13:10 22.05.2025

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն գերիների փոխանակումից հետո, իր Telegram ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեր դիրքորոշումը հստակ է. առաջին քայլը պետք է լինի գերիների փոխանակման մասին պայմանավորվածություն՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: Երկրորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպման վայրը որոշելը», – […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:52 22.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

BACK_TO_TOP