TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Պետք է միշտ առաջ նայել. նախագահ Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը

16:56 15.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։ «Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա […]

̰
Բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք. Շարմազանովի կոչը

16:52 15.01.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, թե եթե ՀՀԿ-ն կկորցնի իր ձայների նույնիսկ 4.7 տոկոսը: «Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։ Երկրորդ, բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք։ Եթե ինչ-որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, […]

̰
Երկու տարբերակ է քննարկվում. Սփյուռքի նախկին նախարարը՝ նախարարության փոխարեն նոր գերատեսչություն բացելու մասին

16:51 15.01.2019

«Երկու տարբերակ է քննարկվում՝ Սփյուռքի կոմիտեի ստեղծման, և, ըստ էության, վարչապետին կից կամ կառավարության ներսում սփյուռքի հետ հարցերով հատուկ հանձնակատարի շատ մեծ գրասենյակ ունենալու մասին»,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հետևություն անելով վարչապետի և քաղաքական թիմի հետ ունեցած քննարկումների ողջ բովանդակությունից՝ չի բացառվում, որ բացարձակապես չի տուժի, դեռ […]

̰
Երուսաղեմի Նուրհան պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

16:42 15.01.2019

Երուսաղեմի Նուրհան պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Կաղոթենք, որ ստանձնելով վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ իրականացնենք մեր ժողովրդի ակնկալիքները՝  կայունացնելու Հայաստանի և Արցախի զույգ պետականությունները, բարձրացնելու Հայոց բանակի մարտունակությունը, զարգացնելու տնտեսությունն  ու բարելավելու մեր հայրենակիցների ընկերային պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/photo.php?fbid=10217310730502942&set=a.10208816766239144&type=3&theater&ifg=1

̰
Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեային

16:34 15.01.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի […]

̰
Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլին միանում է նաև հայտնի լրագրող

16:33 15.01.2019

Ադրբեջանում առնվազն մեկ տասնյակ հասարակական ու քաղաքական գործիչներ միացել են երկրի մոտ 150 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլին։ Դրան միացել է նաև ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը ժամանակին ազատազրկված է եղել քաղաքական դրդապատճառով։ Իսմայիլովան իր ֆեյսբուքյան գրառման միջոցով ներկայացրել է հացադուլին միացած մի քանի անհատների հացադուլների տևողությունը՝ մինչև 12 օր, ու ավելացրել իրենը՝ 1 […]

̰
Քննարկվել են Սնանկության դատարանի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր

16:30 15.01.2019

Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրել է նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային […]

̰
Աֆղանստանում հայտնաբերել են Կանադայի վարչապետի նմանակի

16:29 15.01.2019

Աֆղանստանում հայտնաբերվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նմանակը: Այս մասին հայտնում է Mashable պորտալը: Հաղորդվում է, որ «Ամերիկյան կուռք» ծրագրի աֆղանական տարբերակի մասնակից Աբդուլ Սալամն աննկարագրելի նմանություն ունի Կանադային վարչապետի հետ, ինչն էլ նրան հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում: Աղբյուրը հայտնում է, որ երգիչն ինքն էլ նկատած չի եղել Թրյուդոյի հետ ունեցած նմանությունը՝ մինչև այն […]

̰
Էն, որ ասում են՝ ջահել են, անփորձ են, դա էական չէ. Ռուբեն Հակոբյան

16:26 15.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Գերագույն խորհրդի, նախորդ գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք լեգիտիմ խորհրդարան էլի ունեցել ենք. դա 1990թ. Գերագույն խորհուրդն էր: Ես մի քանի գումարումների պատգամավոր եմ եղել, կարող եմ ասել, որ հընթացս մտանք քաղաքականություն, որովհետև դպրոց չէինք անցել: Շեշտադրումը հստակ էր, թե ինչ է մեզանից պահանջում […]

̰
Կենսաթոշակային համակարգն ամենաօպտիմալն է Հայաստանի համար․ Նարեկ Զեյնալյան

16:19 15.01.2019

«Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին կուզենայի երկու խոսքով անդրադառնալ… Կարծում եմ, որ այս համակարգն այսօրվա պայմաններում այն օպտիմալ համակարգն է, որ հնարավորություն կտա ՀՀ-ին ապագայում ՀՀ բնակչության համար ապահովել բարեկեցիկ, սոցիալապես ապահով և արժանապատիվ ծերություն»,-այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանը։ Նա խոսեց նաև […]

̰
Հպարտության զգացում կար բոլորիս մոտ. Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ առաջին նիստի մասին

16:15 15.01.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի եթերում Սփյուռքի նախկին նախարար, այժմ «Իմ քայլը» դաշինքի անդամ Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին, նշել է՝ հպարտության զգացում է եղել բոլորի մոտ: «Կարող եմ ասել՝ վերջապես Ազգային ժողովի 7-րդ գումարումը ըստ էության մարմնավորում էր հայ մարդու երազանքը՝ ունենալ խորհրդարան կամ օրենսդիր մարմին, որտեղ ինքը ներկայացված կլինի, […]

̰
Բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու․ հանձնաժողովի նախագահի թեկնածու

16:12 15.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ առաջադրված Նարեկ Զեյնալյանն Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին իսկ ելույթը սկսեց այն մտքից, որ բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու։ Ապա, ըստ էության, ներկայացրեց այն ուղղությունները, որտեղ անելիք է տեսնում։ Զեյնալյանը նախ` հիշատակեց առողջության ապահովագրությունը, որի հիման վրա, ըստ նրա, լուծվել են […]

̰
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ կարտադրեն ռազմական կապի միջոցներ

16:10 15.01.2019

Ադրբեջանի փակվող ռազմարդյունաբերության նախարարության ներկայացուցիչները այցելել են Թուրքիա ու համաձայնության եկել երկրի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի հետ՝ ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ։ Պայմանագիրը կնքվել է ադրբեջանական «Ջիհազ» և թուրքական «Ասելսան» ընկերությունների միջև։ Ադրբեջանական պատվիրակության անդամները Թուրքիայում հանդիպել են նաև այլ խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների՝ «Ռոքեթսան», «Այեսաշ», «ԹԱԻ», «Չուքուրովա» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Razm.info մասնագիտացած […]

̰
Մայթերում առևտուր իրականացնողները Երևանի քաղաքապետարան են եկել՝ իրենց դժգոհությունը հայտնելու

16:02 15.01.2019

SHANTNEWS.am-մ արդեն հայտնել է, որ այսօր կայացել է  Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը, որն արտահերթ էր: Իսկ քաղաքապետարանի շենքի մոտ այսօր հավաքվել են բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն […]

̰
Մենք, իհարկե, ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով. Լիլիթ Մակունց

15:57 15.01.2019

«Մենք, իհարկե, ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, և կարողանային այդ առումով իրենք որոշակի փոխզիջումների հանգեին: Բայց քանի որ այդպես տեղի չի ունեցել, ապա մեր խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում. ընտրելու ենք այն ընդդիմությանը, ում ՀՀ քաղաքացին ավելի շատ մանդատ է տվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]

̰
Ամոթ է խնդիրների մասին չխոսելը. Վահե Էնֆիաջյան

15:56 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ԱԺ ո՞ր հանձնաժողովներն է հավակնում ղեկավարել իր քաղաքական ուժը: Նա նշեց, որ յուրաքանչյուր հանձնաժողով պետք է իր նպատակին լավագույնս ծառայի, ընդգծեց` այս պահի դրությամբ որոշակի վերապահումներ կան Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի մասով, քանի որ կարծում են` «եվրասիական» բաղադրիչն այնտեղ պետք է անպայման […]

̰
Կողմ չեմ այն տեսակետին, որ պետք է դատավորների կազմն ամբողջական փոփոխել․ պատգամավոր

15:49 15.01.2019

Արդարադատությունը չունի կայուն վիճակ․ այն կա՛մ զարգանում է, կա՛մ հետ՝ նահանջ է ապրում։ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանն այս մասին ասաց իր գործընկեր պատգամավորներից մեկի՝ դատարանների վերաբերյալ հասարակության մեջ առկա դժգոհության մասին հարցին պատասխանելիս։ «Մենք որոշակի առումով խնդիրներ ունենք ոչ այնքան դատական համակարգի, որքան դատավորների քանակի, դատավորների պրոֆեսիոնալիզմի, արդարադատության մատչելիության և […]

̰
Արամի 23 շենքի հարցում քաղաքապետարանի և ճարտարապետի մոտեցումները տարբեր են

15:35 15.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձել է Արամի 23 հասցեում գտնվող շենքի խնդրին՝ ասելով, որ քաղաքապետարանն անում է հնարավորը, որ այն ամրացվի, ոչ թե քանդվի: Հայկ Մարությանը նաև ասել է, որ հանդիպումներ են ունեցել խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Երևանի քաղաքապետին, որ «Հին Երևան» նախագծի ճարտարապետ […]

̰
Մանե Թանդիլյանին ուզել եմ ցույց տալ, որ անձնական որևէ խնդիր չկա. Էնֆիաջյանը` ծաղիկներ նվիրելու մասին

15:28 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանից լրագրողները հետաքրքրվեցին` իր մրցակից Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրելու նպատակը ո՞րն էր, արդյո՞ք դա արել է սուր անկյունները հարթելու համար: «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է, ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա, չի էլ կարող լինել. քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, իսկ […]

̰
ԱԺ հանձնաժողովների մասին նախագծում դրանց անվանումները կփոփոխվեն նաև ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկների հիման վրա

15:26 15.01.2019

Քվեարկության երկու անհաջող և երրորդ հաջող փորձից հետո Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունեցին ԱԺ հանձնաժողովների կազմավորման մասին «Իմ քայլը» դաշինքի առաջարկած նախագիծը։ Այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնց քվեարկության կոճակները չաշխատեցին նաև երրորդ քվեարկության արդյունքում, նրանց ձայները հաշվվեցին «ձեռքով»։ Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնեց, որ նախագծում եղել են փոփոխություններ, որոնք ընդունվել են «Իմ քայլը» խմբակցության […]

̰
ԱԺ հանձնաժողովների նախագահությունը բաշխվել է «Իմ քայլը», ԲՀԿ, ԼՀԿ խմբակցությունների միջև

15:25 15.01.2019

Դոնթի բանաձևի հիման վրա Ազգային ժողովում որոշել են, թե որ խմբակցությունը որքան հանձնաժողովների ղեկավարների թեկնածություններ է առաջադրելու։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Իմ քայլը»՝ 8 հանձնաժողով, «Բարգավաճ Հայաստան»՝ 2 հանձնաժողով, «Լուսավոր Հայաստան»՝ 1 հանձնաժողով։

̰
Մանե Թանդիլյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Եղոյանը կառաջադրվեն որպես հանձնաժողովների նախագահներ

15:23 15.01.2019

Ազգային ժողովի երեք խմբակցությունների միջև անցկացված քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում կողմերը պարզել են, թե որ հանձնաժողովը որ խմբակցությանն է տրվելու նախագահի պաշտոնում սեփական թեկնածուին առաջադրելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա առաջարկությամբ խմբակցությունների ղեկավարները ներկայացրին իրենց թեկնածուներին՝ ըստ առաջարկվող հանձնաժողովների։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով – Նարեկ Զեյնալյան («Իմ քայլը»), Արտաքին […]

̰
Դոնալդ Թրամփն ազգային լիգայում հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին fast food է հյուրասիրել

15:16 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]

̰
Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ. Հայկ Մարությանը՝ Օպերայի տարածքի կանաչապատման մասին

15:12 15.01.2019

Որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետարանից ասվեց, որ Օպերայի հարակից կանաչ գոտին վերականգնվում է: Հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է դարձել, այդ թվում՝ կապված այն շշուկների հետ, որ կանաչապատումն իրականացվում է հատուկ «Ջազվե» և «Րիչ» սրճարանները քանդելու համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է տարածված լուրերին. «Այդ պնդումների հետ համաձայն չեմ, նման […]

̰
Մասիս Մայիլյանը The HALOTrust-ի ներկայացուցչի հետ քննարկել է ականազերծմանը վերաբերող հարցեր

15:10 15.01.2019

Հունվարի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում TheHALOTrust միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավար Չարլզ ֆոլին: Այս մասին հայտնում են Արցախի Արտաքին գործերի նախարարությունից: Կողմերը քննարկել են Արցախում The HALO Trust կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

̰ ̰
Եթե Էնֆիաջյանը պարտվեր, մենք էլ ինչ-որ ուրիշ բան կնվիրեինք նրան. Էդմոն Մարուքյան

14:56 15.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի` Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլին: Հիշեցնենք, որ Էնֆիաջյանը և Թանդիլյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնին էին հավակնում, քվեարկության արդյունքում ձայների գերակշռող մեծամասնությունը ստացավ հենց Էնֆիաջյանը, որից հետո նա ծաղիկներ նվիրեց պարտված գործընկերոջը: «Դա ջենտլմենական ժեստ էր, որ կինը, փաստորեն, […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Վանաձորի չորս բնակիչների՝ գողության փորձ կատարելու և գողության փորձ կազմակերպելու համար

14:40 15.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննությամբ՝ 2019 թվականի  հունվարի 11-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում […]

̰
ՄԻՊ-ը նոր հայտարարություն է տարածել դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ

14:28 15.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում: Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների […]

̰
Ռինգի, բոքսի ժամանակներն անցել են. Նաիրա Զոհրաբյան

14:19 15.01.2019

Եթե «Լուսավոր Հայաստան»-ը որևէ վերապահում ուներ ընտրությունների արդյունքների հետ կապված, ՀՀ օրենսդրությունը թույլ տալիս է, որ այդ ընտրությունները բողոքարկվեին, վիճարկվեին կամ որևէ տեղամասում «Լուսավոր Հայաստանը» արձանագրություն կազմեր ընտրությունների ոչ ճշգրիտ ընթացքի կամ խեղաթյուրված արդյունքների վերաբերյալ: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն […]

̰
BACK_TO_TOP