TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Admin

Admin

2019թ. Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Մասիս Մայիլյան

18:46 14.01.2019

Հունվարի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից: ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում նշված երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններով։ Ներկայացնելով […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

18:40 14.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 14-ին դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արսեն Նիկողոսյանին: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ նիստում քննարկվելու էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու Առաջին ատյանի որոշման դեմ Դատախազության վերաքննիչ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան

18:34 14.01.2019

«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դա ազդի անաչառության վրա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը նշեց, որ իրենք իրենց կողմից արել են համապատասխան միջնորդությունը, որպեսզի, եթե հետո դատարանը կայացնի որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա դատախազները հիմք չեն ունենա շահարկել փաստաբան Օրբելյանի ու դատավորի […]

̰
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

18:26 14.01.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 , այն է` սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ Սեյրան Օհանյանը 2008-ին պաշտպանության նախարարության ԶՈՒ […]

̰
Համոզված ենք, որ նորընտիր ԱԺ-ին և ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի լուծումներ գտնել Հայաստանի առաջ ծառացած բարդ ու դժվարին խնդիրների համար. Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցություն

18:26 14.01.2019

Արցախի  առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ-ին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհուրդը և «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը շնորհավորում են ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարման մեկնարկի առթիվ։ Լիահույս ենք, որ նոր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նոր մշակույթ ու որակներ […]

̰
«Իմ քայլը» դաշինքից ավագանու 8 անդամ հրաժարվել է մանդատից

18:20 14.01.2019

«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած ավագանու մի քանի անդամների լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, այսօր դադարեցվել են: Ավագանու արդեն նախկին անդամները այժմ ԱԺ պատգամավորներ են: Ավագանու մադատը վայր են դնում. Արուսյակ Ջուլհակյանը Սոնա Ղազարյանը Ալեքսանդր Ավետիսյանը Գայանե Աբրահամյանը Նարեկ Զեյնալյանը Արթուր Դավթյանը Նարինե Խաչատուրյանը Լուսինե Բադալյանը:

̰
Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ. կաթողիկոսը՝ Փաշինյանին

18:15 14.01.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մեծարգո պարոն վարչապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում […]

̰
Եթե ավելի բարձր ամպլիտուդի ձայնի խնդիր լինի, մենք այդտեղ էլ մրցակից չունենք. Նաիրա Զոհրաբյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

18:15 14.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 14-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ արձագանքեց դիսկուրսը «Բարգավաճ Հայաստան»-«Լուսավոր Հայաստան» հարաբերություններ տեղափոխելու փորձերին: «Տպավորությունն այնպիսին է, որ դուք ընդդիմադիր եք ոչ թե իշխանությանը, այլ «Բարգավաճ Հայաստան»-ին»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ իրենց փորձագետները ԱԺ փոխնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կփոխանցեն կուտակային կենսաթոշակային նախագծի վերաբերյալ ԲՀԿ […]

̰
Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

18:12 14.01.2019

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շվեդիայի վարչապետի ուղերձում մասնավորապես նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա […]

̰
Ավստրիայում ձյան առատ տեղումներն արտակարգ իրավիճակ են ստեղծել

18:07 14.01.2019

Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրերում արտակարգ դեպք է գրանցվել: Տևական ժամանակ չդադարող ձյան առատ տեղումներից հետո այդտեղ հանգստացող շուրջ 17 հազար քաղաքացիներ հայտնվել են ձնե թակարդում: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը: Հաղորդվում է, որ առաջիկայում այստեղ մինչև 1 մետր բարձրության տեղումների նոր ալիք է կանխատեսվում: Ձյան տեղումների հետևանքով հատկապես տուժել են Թիրոլե և Ֆարալբերգ հանգստավայրերը: Առանձին […]

̰
Դիսկոմֆորտ կա, բայց դա էլ կանցնի. Հայկ Գևորգյանը՝ ԱԺ պատգամավորի աշխատանքի մասին

18:04 14.01.2019

«Քննադատելը երբեք ինքնանպատակ չի եղել, հիմա ԱԺ կարգավիճակով ես կարող եմ անել այն, ինչը ժամանակին քննադատել եմ»,- հունվարի 14-ին, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նա ինքն իր աշխատանքը պատկերացնում է տնտեսական բլոկում, ասում է՝ գիտի, թե գործող օրենքի որ մասում ինչ պետք է փոփոխվի, կամ ինչ նոր օրենքներ պետք է […]

̰
Բոլորիս այստեղ հավաքել է հավատքը. Գոռ Գևորգյանը գրաբարով շնորհավորեց ԱԺ նորանշանակ պատգամավորներին

18:00 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանն այսօր Աժ-ում ելույթի ժամանակ շնորհավորեց ԱԺ նորընտիր պատգամավորներին «այս պատմական կարևոր, անցումային և իր գլոբալ իմաստով բեկումնային օրվա կապակցությամբ: «Խոսքս կուզենայի խոսել, ներկայացնել Պողոս առաքյալի խոսքերով, որոնք հանգում են հետևյալին»,- հայտարարեց պատգամավորը՝ գրաբարով արտասանելով նրա հայտնի խոսքերը: Գոռ Գևորգյանի խոսքով՝ գրաբարով արտասանած մտքի իմաստը հետևյալն է, որ եթե […]

̰
Ներկայացրե՞լ եք թեկնածու, լա՛վ եք արել․ թողեք՝ ԱԺ-ն որոշի․ Գևորգ Պետրոսյանը՝ ԼՀԿ-ին

17:59 14.01.2019

«Նոր մշակույթ եք ուզում ներդնել․ «Ես ոչ թե այսինչի-այնինչի, այլև բոլորի խոսնակն եմ, ձեր խոսնակն եմ»։ Հարգելինե՛րս, Սահմանադրության մեջ պատգամավորի խոսնակ կամ փոխխոսնակ ինստիտուտ գոյություն չունի։ Կա Ազգային ժողովի խոսնակ և կա Ազգային ժողովի փոխխոսնակ»,- ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդիլյանի խոսքին Ազգային ժողովի ամբիոնից հակադարձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Բանն այն է, որ Սահմանադրության […]

̰
Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը. Թանդիլյան

17:48 14.01.2019

«Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը, ով պահպանելու է արդարության սկզբունքները բոլոր պարագաներում, հատկապես իր հայեցողական բոլոր հարցերում՝ որևէ դեպքում և պարագայում չունենալով «սիրելի» պատգամավորներ»,- այս մասին Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանն ասաց ԱԺ ամբիոնից իր նախընտրական խոսքում։ Իր խոսքերով՝ Թանդիլյանը պաշտպանելու է պատգամավորական էթիկայի կանոններն ու ընդդիմախոսներին հարգելու պայմանները, […]

̰
Ապարանի, Արթիկի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

17:40 14.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Մարտունու և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ […]

̰
Գդանսկի քաղաքապետի վրա դանակով հարձակվելու առթիվ հարուցվել է քրգործ

17:36 14.01.2019

Լեհաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի վրա դանակով հարձակվելու փաստի առթիվ, հաղորդում է ТАСС–ը: Դատախազ Կշիշտոֆ Շերակի խոսքերով՝ արդեն հարցաքննվել է 20 վկա, մասնագետները շարունակում են ուսումնասիրել տվյալները, ինչպես նաև սպասում են հարձակվողի արյան անալիզի տվյալներին՝ հասկանալու, թե արդյոք վերջինիս արյան մեջ եղել է ալկոհոլի չափաբաժին: Նշվում է, որ 27-ամյա կասկածյալի հետ կարող […]

̰
Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք. Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին

17:28 14.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 14-ի նիստում բանավիճեցին: Պատճառը Մարուքյանի արձագանքն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին, թե ով պիտի լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ: «Մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք որոշելու, իրենք են որոշելու, կռիվը և պատասխանատվության ամբողջ բեռն իրենց վրա է, իրենք […]

̰
Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ. Նիկոլ Փաշինյան

17:23 14.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը այսօր նշանակվել է ՀՀ վարչապետ։

̰
Իմ ընդդիմախոսությունը ծառայելու է մեր պետության առաջընթացին և զարգացմանը․ Թանդիլյան

17:20 14.01.2019

Իր քաղաքական ուղին Մանե Թանդիլյանը սկսել է քաղաքական պայքարից՝ ընդդիմադիր գործունեությունից, ու այդ ընթացքում հասկացել է, որ հետևանքների փոխարեն պետք է պայքարել հետևանքներն առաջացնող պատճառների դեմ, իսկ դրա միակ հնարավորությունը քաղաքական դաշտում է։ Իր քաղաքական կենսագրությունն Ազգային ժողովի ամբիոնից այսօր այսպես ներկայացրեց Մանե Թանդիլյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրվել է որպես ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու։ […]

̰
Ազնիվ կլիներ թվեր հնչեցնել, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել. Արման Աբովյանը` Մարուքյանին

17:16 14.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանը ռեյտինգային ընտրակարգով ավելի շատ քվե է ստացել, քան «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Աբովյանը նշեց` ազնիվ կլիներ, ընդհանուր առմամբ, թվեր հնչեցնել, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել ընտրությունների ժամանակ: «Դուք ասացիք, որ […]

̰
Սահմանադիրը, որ որոշել է, որ ընդդիմությունից պետք է լինի մեկ փոխխոսնակ, լավություն չի արել. Մարուքյան

17:14 14.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանին, նշեց` իրենք թեկնածու չեն առաջադրել, որ «դեբատ գրգռեն», այլ առաջադրել են, որ նրան ընտրեն ընդդիմադիր ԱԺ նախագահի տեղակալ: «ԲՀԿ-ից եղել է ԱԺ փոխխոսնակ, գո՞հ ենք եղել: Դե, եթե նոր Հայաստանն է, նոր բաներ ենք անում, շանս ունենք նոր քայլեր անելու, միշտ […]

̰
Մենք միասին նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ և երջանիկ ապագայի կառուցմանը. Փաշինյան

17:07 14.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Տեղի է ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական […]

̰
Մայրաքաղաքի մի քանի փողոցներում արտաքին լուսավորության նոր համակարգեր կտեղադրվեն

17:07 14.01.2019

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է մայրաքաղաքի մի քանի փողոցներում արտաքին լուսավորության նոր համակարգերի տեղադրման ծրագրերի մասին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Հարգելի քաղաքացիներ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի թվով 28 փողոցներում (ընդհանուր երկարությունը 39 կմ )՝ •առկա էներգատար լուսատուները փոխարինել թվով 2255 էներգախնայող LED տիպի լուսատուներով, •փոխել/ամրացնել լուսավորության հենասյուները՝ […]

̰
Շարունակելո՞ւ եք քաղաքական բանավեճերը միջանձնային դաշտ տեղափոխել. Գևորգ Գորգիսյանը` Վահե Էնֆիաջյանին

16:45 14.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված Վահե Էնֆիաջյանին, հետաքրքրվեց` շարունակելո՞ւ են քաղաքական բանավեճերը միջանձնային դաշտ տեղափոխել: Էնֆիաջյանն արձագանքեց` ինչ ձևաչափով, ինչ սկզբունքով որ իրենց քաղաքական թիմի ներկայացուցչին մոտեցում, վերաբերմունք, գնահատական կա, իրենց վերաբերմունքը լինում է համարժեք, եթե կոշտ գնահատական ու մոտեցում է լինում, բնականաբար, շատ ավելի կոշտ պատասխան է […]

̰
Լենա Նազարյանը կնպաստի քաղաքական ու տնտեսական գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավմանը

16:24 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Լենա Նազարյանին, հետաքրքրվեց` գիտակցո՞ւմ է այս հսկայական պատասխանատվությունը, որ դրվում է իր ուսերին: Առաքելյանն ընդգծեց` Լենա Նազարյանն առաջադրվել է բացառապես իր անձնական որակների, հատկանիշների ու անցած ուղու շնորհիվ, ոչ թե նրա համար, որ կին է: «Կանանց մասնակցությունը, հատկապես քաղաքական, տնտեսական, սոցիալական մեծ նախաձեռնություններում, ցավոք, միայն իրավական խնդիրներով […]

̰
Ոչ ականջահաճո ձևակերպումների դեպքում ինչպե՞ս եք վարվելու. Թագուհի Ղազարյանի հարցը Վահե Էնֆիաջյանին

16:21 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանին, հիշեցրեց նրան սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսը, երբ վերջինս իր գործընկերների հետ անակնկալ ձևով հայտնվեց ասուլիսի սրահում ու միջամտեց ասուլիսի ընթացքին: Ղազարյանը հետաքրքրվեց` ոչ ականջահաճո ձևակերպումների դեպքում նրանք դարձյա՞լ նման միջամտություն են անելու, թե՞ արդեն ավելի քաղաքակիրթ պահվածք է լինելու: Էնֆիաջյանը խոստացավ […]

̰
Կապանը փոքր քաղաք է. Քոչարյանի գործը նախագահող դատավորն ինքնաբացարկ է տալիս ընկերական կապերի պատճառով

16:18 14.01.2019

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և անձամբ իմ ընտանիքի միջև առկա որոշակի բարեկամական կապը: Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ժամանակ շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել: Ուղղակի Կապանը փոքր քաղաք է, և դրա համար կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում […]

̰
ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանն ընտրվելու դեպքում կիրառելու է իր փորձն ու գիտելիքները

16:16 14.01.2019

ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նորընտիր խորհրդարանին արդյունավետ և արգասաբեր գործունեություն մաղթեց: Նա նշեց, որ նոր մարտահրավերներն առավել քան բարդ են: Էնֆիաջյանի խոսքով` խորհրդարանական երկրում Ազգային ժողովն առաջինն է հակազդում ցանկացած մարտահրավերի: Էնֆիաջյանը հույս հայտնեց, որ նորընտիր խորհրդարանում բնականոն և ներդաշնակ աշխատանքային մթնոլորտ կտիրի, իսկ ԱԺ նախագահությունը` իր գործառույթներով, դրա հիմնական երաշխավորը […]

̰
Պատգամավորների մի մասը Ֆեյսբուքում է, ոմանք էլ նամակագրությամբ են զբաղված. Armtimes.com

16:13 14.01.2019

Այս պահին շարունակվում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Խմբակցություններն առաջադրում են խորհրդարանի նախագահի տեղակալների իրենց թեկնածուներին: Զուգահեռ «Հայկական ժամանակ»-ը ֆիքսել է, որ պատգամավորների մեծ մասը խիստ զբաղված է հեռախոսներով: Նրանցից շատերը ֆեյսբուքյան լրահոսն են թերթում, ոմանք էլ ակտիվ նամակագրության մեջ են:  

̰
Ընդդիմությո՞ւն եք լինելու, թե՞ դա թողնում եք ժողովրդի վրա. Գորգիսյանը` «Բարգավաճ Հայաստան»-ին

16:06 14.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին, որը ներկայացրել էր ԱԺ նախագահի տեղակալի իրենց թեկնածուին, ասաց. «Նշեցիք, որ ժողովուրդն է լինելու իշխանության ընդդիմություն` հավակնելով ունենալ Վահե Էնֆիաջյանին` որպես ընդդիմադիր փոխխոսնակ: Դուք չե՞ք ցանկանում լինել ընդդիմություն ԱԺ-ում: Եթե հնչեցնում եք նման ձևակերպում, արդյո՞ք դուք լինելու եք ընդդիմություն, և նաև […]

̰
BACK_TO_TOP