TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Admin

Admin

Հիմա ընդդիմություն կա. Էդմոն Մարուքյան

23:30 12.01.2019

«Վերջին 6-7 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք իրավիճակներ, որ կարող էինք ասել, որ ընդդիմություն չկա, որովհետև հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում: Բայց մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունն ավարտվել է, և արդեն ընդդիմություն կա, և արդեն այդ սահմանագիծը եղել է ընտրությունները, որովհետև հակահեղափոխության վտանգը և այլն, ավարտված է, վերջ: Հիմա արդեն այո՛, կա ընդդիմություն, մի անհանգստացեք »,- […]

̰
Ալկոհոլն օգտակար է 65 տարեկանից բարձր մարդկանց համար. գիտնականների բացահայտումը

22:54 12.01.2019

Ալկոհոլի փոքր չափաբաժինը օգտակար է 65 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ունեն սրտային անբավարարություն. ալկոհոլը կարող է երկարացնել նրանց կյանքը, այս եզրահանգմանն են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, հաղորդում է korrespondent-ը:  Գիտնականներն անցկացրել են հետազոտություն 1984-2013թթ․ 5888՝ 65 տարեկան հասակում գտնվող հիվանդների միջև, որոնցից 393-ն ունեն սրտի խնդիրներ: Հայտնաբերվել է, որ ալկոհոլի քիչ չափաբաժինը չի նպաստել […]

̰
Հորիզոն 18.00

19:49 12.01.2019

̰
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը

19:46 12.01.2019

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում: «Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը»,- […]

̰
Հազի դեմ լավագույն միջոցը շոկոլադն է. գիտնականների բացահայտումը

19:30 12.01.2019

Հազի դեմ լավագույն միջոցը շոկոլադն է. այս եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի գիտնականները, գրում է Daily Record-ը: Հետազոտողները հետևել են 163 հիվանդի առողջական վիճակին, որոնք հազի դեմ կակաո պարունակող հաբեր էին ընդունում: Մարդիկ ընդամենը 2 օր բուժվելուց հետո թեթևություն էին զգում: Նշվում է, որ տեոբրոմինն ավելի շատ է նվազեցնում հազալու ցանկությունը, քան կոդեինը, որը […]

̰
Իրան-Հայաստան գազամուղը հնարավորություն ունի սպասարկել ներհայաստանյան շուկան, բայց ցանկացած որոշում պետք է համաձայնեցվի ռուսական ընկերության հետ. փորձագետ

19:14 12.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ 2013թ. պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է ընդամենը մեկ ներկայացուցիչ ունենալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում: «Եթե ընկերության 9%-անոց շահութաբերությունը չվերանայվի, ապա 2020-2021թթ. մենք կարող ենք գնալ կառուցվածքային կամ քաղաքական զիջումների: Կառավարությունը պետք է ավելացնի վերահսկողության մեխանիզմները «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ»,- հավելեց նա: Խոսելով Իրանից գազ […]

̰
Ոստիկանությունը՝ իր ծառայությունը, մենք՝ մեր պայքարը. ցուցարարը՝ հրմշտոցի մասին

19:02 12.01.2019

Ոչ մի խնդիր չկա, ոստիկաններն իրենց գործն են անում, մենք՝ մեր: Ոստիկանը մերն է: Այս մասին Երևան-Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարները հայտարարեցին, երբ ոստիկանները փորձում էին նրանց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից: «Ոստիկանը մերն է»,- վանկարկում էին ցուցարարները: «Ոստիկանությունը՝ իր ծառայությունը, մենք՝ մեր պայքարը: Ոչ մի խնդիր չկա, տուժածներ չկան, մենք մեր ակցիան ենք անում, փակել ենք ճանապարհը: […]

̰
SpaceX-ի շուրջ 600 աշխատակից կազատվի աշխատանքից

19:00 12.01.2019

Ամերիկյան հանրահայտ SpaceX ընկերությունը մոտ 10 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ առնչություն ունեցող իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունն ընդհանուր հաշվով մոտ 6000 աշխատակից ունի, այսպիսով, աշխատանքից կազատվի մոտ 600 աշխատակից: «Մենք ստիպված կլինենք բաժանվել մեր մի քանի տաղանդավոր աշխատակիցներից»,- ասվել է աղբյուրի հարցմանն ի […]

̰
Հրապարակվել է 2018թ. ֆուտբոլային խորհրդանշական հավաքականը

18:59 12.01.2019

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հրապարակել է ֆուտբոլիստների 2018 թվական խորհրդանշական հավաքականը: Հաղորդվում է, որ հավաքականի կազմման համար համացանցում հարցում է անցկացվել, որին մասնակցել է աշխարհի 1.8 միլիոն ֆուտբոլասեր: Քվեարկության արդյունքում պարզվել են ֆուտբոլասերների ամենանախընտրելի ֆուտբոլիստների անունները: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են.  • դարպասապահ Մարկ-Անդրե Թեգ Սթեգենը («Բարսելոնա»), • պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Մարսելոն («Ռեալ»), Վիրջիլ վան […]

̰
ԱՄՆ-ն ռազմանավ է ուղարկում Սիրիայի ափերի մոտ՝ զորքերի դուրսբերումն ապահովագրելու համար

18:53 12.01.2019

Սիրիայի ափերին մոտենում է ամերիկյան ավիակիր նավ, որը պետք է օգնի դուրս բերել զորքերը սիրիական տարածքներից։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Ռազմանավի բուն նպատակն այն է, որ զորքերի դուրսբերման ժամանակ այն պետք է ապահովի անվգանգությունը և սրումների դեպքում վրա հասնի իր ուղղաիթներով և ինքնաթիռներով, այլ սպառազինությամբ։ Թեև մինչ այս ամերիկյան կողմը հակասական տեղեկություններ […]

̰
Բախումներ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին ցուցարարների և ոստիկանների միջև

18:41 12.01.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների և ցուցարարների միջև այսօր բախումներ են տեղի ունեցել: Հիշեցնենք՝ ցուցարարները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Ոստիկանները փորձում էին համոզել ցուցարարներին բացել ճանապարհը:  

̰
Հորիզոն 18:00

18:32 12.01.2019

̰
Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականն առաջադրվելու է երկրի նախագահի պաշտոնում

18:20 12.01.2019

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրվել ԱՄՆ Հավայի նահանգից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը, որը երկու տարի առաջ այցելել է Արցախ։ Նա իր առաջադրման մասին հայտնել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ու խոստացել է պաշտոնապես առաջադրվել մյուս շաբաթ։ Կոնգրեսականը Հայաստան ու Արցախ այցելել է 2017 թվականին, Ստեփանակերտում հանդիպել է արցախյան իշխանությունների հետ, դատապարտել է Ադրբեջանի՝ արցախյան […]

̰
Մակրոնին քննադատել են իր անզգույշ արտահայտության համար

18:17 12.01.2019

Ֆրանսիացի քաղաքական գործիչները քննադատել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին Ելիսեյան պալատում հունվարի 11-ին  հրուշակագործների հետ ամենամյա հանդիպման ժամանակ արած հայտարության համար, հայտնում է France Info-ն: Մակրոնը հավաքվածներին ասել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապված են այն բանի հետ  որ չափազանց շատ մարդիկ են ցանկանում հասնել իրենց նպատակներին՝ չներդնելով որևէ ջանք դրա համար: «Շատ հաճախ են […]

̰
ԱՄՆ կառավարության այս Shutdown-ը ռեկորդ է սահմանել

18:00 12.01.2019

1976 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվում, երկրի կառավարության մի մասը դադարում է աշխատել։ Դա տևում է մի քանի օր, մինչև խորհրդարանն ու նախագահը համաձայնության են գալիս։ Այս անգամ այդ դադարը ռեկորդ է սահմանել՝ 22 օր է, ինչ կառավարության մի մասը չի աշխատում։ Նույնքան ժամանակ է (դեկտեմբերի 26-ից), ինչ մասնակի է […]

̰
Հիմա հույսերը շատ մեծ են, բայց սա նաև նշանակում է մեծ պատասխանատվություն, մեծ բեռ. Էդմոն Մարուքյան

17:49 12.01.2019

Այս խորհրդարանը մյուսներից տարբերվում է իր հանդեպ ժողովրդի ունեցած վստահությամբ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այսօր հիշել էի, որ ընտրվել էի՝ ինձ ասում էին՝ «ա՛յ, երիտասարդներն են եկել, բա հիմա ի՞նչ կլինի՝ հիշեցի, որ ես երիտասարդ եմ եղել, երբ ընտրվել եմ, 31 […]

̰
Հորդանանում հավաքարարը ֆուտբոլ է դիտել թագավորի հետ

17:14 12.01.2019

Ասիայի գավաթի առաջնության ժամանակ Հորդանանի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ, այդ հաղթանակով, երկրի հազարավոր քաղաքացիների հետ միասին, ուրախացել էր երկրի մայրաքաղաք Ամմանում աշխատող հավաքարար Խալիդ Շոմալին, գրում է championat.com-ը: Նշվում է, որ խաղի ժամանակ տղամարդն աշխատանքի էր և քաղաքի սրճարաններից մեկի ապակու հետևից փորձել է դիտել խաղը, և հենց այդ պահին նրան […]

̰
Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արցախում ֆիլմ նկարելու համար միջազգային կինոարտադրողների նկատմամբ Բաքվի հետապնդումներն ու հայատյացության դրսևորումները

17:07 12.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց: Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:Այս մասին հայտնում  […]

̰
Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում․ Զարուհի Մեջլումյան

17:00 12.01.2019

22 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը, հայտնել է, որ պատրաստվում է իր անձնական կյանք ներխուժելու համար քրեական պատասխանատվություն պահանջել: «Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված […]

̰
Էջմիածնի բողոքի ակցիայի մասնակիցները բացել են միջպետական ճանապարհը

16:51 12.01.2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում այսօր առավոտից վերսկսել էին բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում էին անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: SHANTNEWS.am-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու […]

̰
Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը ժամանել են Փարիզում տեղի ունեցած պայթյունի վայր

16:36 12.01.2019

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը մեկնել են Փարիզի այն վայր, որտեղ շենքերից մեկում այսօր առավոտյան տեղի է ունեցել գազի պայթյուն։ «Փրկարարական աշխատանքներին ներգրավված է արտակարգ ծառայությունների ավելի քան 200 աշխատակից»,— իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը։ Մինչ այս հայտնել էինք, որ հացաբուլկեղենի խանութում հզոր պայթյուն է որոտացել, 36 մարդ վիրավորվել […]

̰
Զգայուն քրգործերով մասնակցող փաստաբանների իրավունքները պաշտպանված չեն. Փաստաբանների պալատ

16:30 12.01.2019

ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը, ասվում է մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունում: «2019թ. հունվարի 14-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում […]

̰
Հորիզոն 15.00

16:20 12.01.2019

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է

16:10 12.01.2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Հունվարի 12-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մյուսների համար՝ փակ: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և […]

̰
Արարատ քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար

16:06 12.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի՝ 26-ամյա բնակչին: 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի […]

̰
Շատ հնարավոր է, որ դատախազության բողոքը բավարարվի, և Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի. Հայկ Սարգսյան

16:00 12.01.2019

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է: Ցույցի վայր ժամանեց նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, որոնք փորձում էին ցուցարարներին համոզել բացել ճանապարհը: «Հիմա իրար հետ քննարկում ունենանք, հասկանանք: Ցանկացած հարցի համար ամենակարևորը քննարկումն է: […]

̰
2018 թվականին Թրամփը 35 միլիոն դոլարի սեփական անշարժ գույք է վաճառել

16:00 12.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամբողջ տարվա ընթացքում վաճառել է իրեն պատկանող 35 միլիոն դոլարի անշարժ գույք՝ գրասենյակներ և այլ հաստատություններ այն շենքերում, որոնց համասեփականատեր է Թրամփը։ Այս մասին հայտնի է դարձել հեղինակավոր Forbes գործակալությանը։ Դրա մի մասը՝ մոտ 20 միլիոն դոլարը, ձևավորվել է շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ անշարժ գույքի մի մասի վաճառքից, որտեղ […]

̰
BACK_TO_TOP