TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Արդյո՞ք Արտակ Զեյնալյանը կլքի «Հանրապետություն» կուսակցությունն ու կշարունակի աշխատել գործադիր մարմնում

09:43 12.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ իր հետագա գործունեության մասին հստակ պատասխան դեռևս չի կարող տալ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է լքել «Հանրապետություն» կուսակցությունն ու շարունակել աշխատել գործադիր մարմնում: «Դրա համար նախապայմանը վարչապետի նշանակումն է և վարչապետի կողմից կառավարություն ձևավորելը: Այդ հարցին կարող եմ անդրադառնալ, եթե ես […]

̰
ԱՆ կողմից «Կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի վերաբերյալ ՀԿ-ներին ուղղված նամակների մի մասն անպատասխան է մնացել. Արտակ Զեյնալյան

08:15 12.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին:  Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից հնչող այն պնդմանը, որ հայեցակարգի քննարկման համար քիչ ժամանակ է տրված՝ նախարարի պաշտանակատարը պատասխանել է, որ ինքն անձամբ հանձնարարել է նամակներ ուղարկել ՀԿ ներկայացուցիչներին, որոնք հնարավորություն էին ստացել դիտողություններ, հարցեր ու առաջարկություններ կատարելու տվյալ հայեցակարգի […]

̰
China Eastern Airlines-ի չվերթը հետաձգվել է, քանի որ ուղևորները մետաղադրամներ են գցել ինքնաթիռի շարժիչի մեջ

00:53 12.01.2019

China Eastern Airlines-ի չվերթը հետաձգվել է, քանի որ ուղևորները մետաղադրամներ են նետել ինքնաթիռի շարժիչի մեջ, հաղորդում է NTV-ն: «Դարվինի մրցանակ ստանալու խենթ փորձ. China Eastern Airlines ավիաընկերության չվերթը դեպի Շանհայ հետաձգվել է, քանի որ մի քանի ուղևոր թռիչքից առաջ որոշել են  երջանկության ակնկալիքով մետաղադրամներ գցել ինքնաթիռի շարժիչի մեջ »,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Ռուսաստանում ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է ելման կետ

00:48 12.01.2019

«Rusline» ավիաընկերության օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց ճանապարհից հետ է դարձել՝ օդանավի դուռը բաց լինելու պատճառով: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել մոսկովյան ավիաընկերությունը: Հաղորդվում է, որ թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց օդաչուն ահազանգ է ստացել այն մասին, որ ինքնաթիռի դռներից մեկը բաց է: Ահազանգից անմիջապես հետո անձնակազմի անդամների հետ միասին որոշում է կայացվել […]

̰
Շվեյցարիայում հյուրանոցն ու ռեստորանը մնացել են ձնահոսքի տակ

00:14 12.01.2019

Շվեյցարիայի հյուսիս-արևելքում գտնվող Շվեգալպ շրջանում ձնահոսքի տակ է մնացել մոտակա ռեստորանն ու հյուրանոցը: Այս մասին հայտնում է Swissinfo-ն: Նշվում է, որ ձնահոսքի հետևանքով կոտրվել են հյուրանոցի ապակիները և ձյունն ամբողջությամբ լցվել է սենյակները: 3 հոգի վիրավորվել են: Փրկարարները տարածքում աշխատանքներ են իրականացնում և չեն բացառում, որ հնարավոր է նաև մարդիկ մնացած լինեն ձնահոսքի տակ: Nach dem […]

̰
Հորիզոն 22.00

23:41 11.01.2019

̰
Վահե Դավթյան

22:44 11.01.2019

̰ ̰
Չի կարող որևէ մեկը ճչոցով այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց. Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

20:09 11.01.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին: «Սիմոնայնը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է, նա ասում է 9 միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել: Սո´ւտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդ-ի գնումներ, բացի այդ, հազար անգամ […]

̰
ԱԺ առաջին նիստի օրակարգը. SHANTNEWS.am-ն առանձնացրել է նորընտիր խորհրդարանի քայլերի հաջորդականությունը

19:50 11.01.2019

Հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: SHANTNEWS.am-ն առանձնացրել է նորընտիր խորհրդարանի քայլերի հաջորդականությունը` համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի: Ըստ այդմ` * Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: * Գործող Ազգային ժողովի […]

̰
Տեսանկյուն

19:46 11.01.2019

̰
Ղազախստանը երեք ամսով արգելելու է բենզինի ներկրումը Ռուսաստանից

19:44 11.01.2019

Ներկայում միջգերատեսչական համաձայնեցումների փուլում գտնվող փաստաթղթի ընդունման դեպքում Ղազախստանը երեք ամիս ժամկետով արգելք կսահմանի Ռուսաստանից բենզինի ներկրման վրա։ Ղազախական կողմի պնդմամբ՝ Ռուսաստանը դեմ չէ։ Այս մասին հայտնում է ռուսական «Սպուտնիկի» ղազախական խմբագրությունը։ Ղազախական կողմում նման որոշումը հիմնավորում են նրանով, որ ներկրումների կարիք չկա, քանի որ Ղազախստանում արտադրվում է բավարար բենզին։ Նույնքան ժամանակով Ռուսաստանից բենզինի ներկրումը […]

̰
Տնտեսագետն առաջարկում է վճարել գազի ոչ թե խորանարդ մետրի, այլ կալորիականության դիմաց

19:34 11.01.2019

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ առաջարկ ունի՝ կապված գազի սակագների ու վճարման սկզբունքի փոփոխության վերաբերյալ: «Մի շարք երկրներում աստիճանաբար անցում է կատարվում գազի ոչ թե խորանարդ մետրի դիմաց վճարումների, այլ կալորիականության, այսինքն՝ ջերմատվության: Եթե Հայաստանի պայմաններում մենք նայենք, տարածաշրջաններ ունենք, որոնք շատ ավելի բարձր ջերմատվությամբ գազ են ստանում և տարածաշրջաններ, որոնք ավելի […]

̰
Մոսկվայի փողոցներում կհայտնվեն դեմքերը ճանաչող համակարգով աշխատող տեսախցիկներ

19:30 11.01.2019

Մոսկվայի փողոցներում 2019թ. կհայտնվեն դիմաճանաչողության համակարգով հսկիչ տեսախցիկներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «2018թ. քաղաքի տեսահսկման համակարգին ենք միացրել ավելի քան 7 հազար տեսախցիկ: Այսօրվա դրությամբ հաշվվում է ավելի 167 հազար տեսախցիկ, որոնք տեղադրված են բակերում, մուտքերում, այգիներում, դպրոցներում, պոլիկլինիկաներում, առևտրի և շինարարության օբյեկտներում ու այլ հանրային […]

̰
ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

19:21 11.01.2019

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան: Նա, սակայն չասաց, թե նիստը երբ է նշանակվելու, քանի որ դեռ պարզ չէ՝ ով է քննելու գործը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր,  որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]

̰
Ռուսաստանը կարող է զգուշացումից հետո խոցել ուղևորատար ինքնաթիռները, եթե նրանք ապօրինի հատեն սահմանը․ նախագիծ

19:20 11.01.2019

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որով կասեցնելու է 25 տարի գործող սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում կարողանալու է զգուշացումից հետո խոցել ուղևորատար ինքնաթիռները, որոնք ապօրինի հատում են երկրի սահմանները ու չեն ենթարկվում ռուսական կողմի հրահանգներին։ Այս նոր կարգավորման համաձայն՝ եթե ուղևորափոխադրող ինքնաթիռը ապօրինի հատում է Ռուսաստանի սահմանը, օդ են բարձրանում Ռուսաստանի զինված ուժերի ինքնաթիռները։ […]

̰
Հորիզոն 18:00

19:15 11.01.2019

̰
Միայն վերջին 3 տարում փակվել է 225 գրադարան. մշակույթի փոխնախարար

19:10 11.01.2019

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և ամփոփել համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը: «Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը և այն համադրելով ՀՀ մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։ Ընդ որում՝ հաշվարկում ներառվել […]

̰
Հորիզոն 18.00

19:08 11.01.2019

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար

19:03 11.01.2019

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար: Այս մասին տեղեկանում ենք Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս»,- […]

̰
Ռուսական և չինական սպառազինությունն արդեն գործում է «4-րդ չափման» մեջ․ ամերիկացի պաշտոնաթող գեներալ

19:00 11.01.2019

Գերձայնային հրթիռների մշակումից հետո սպառազինության ոլորտում ռուսական և չինական կողմերն անցել են արդեն 4-րդ չափման տիրույթ՝ այլ մակարդակ։ Եվ ամերիկյան կողմը դեռ պետք է քայլեր ձեռնարկի սրա դեմ։ Այս մասին իր հոդվածում գրել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Հովարդ Թոմսոնը։ Նա հիշատակել է մասնավորապես ձայնի արագությունը 27 անգամ գերազանցող «Ավանդարգ» հրթիռը, որի մշակման մասին խոսել է նաև […]

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի

18:55 11.01.2019

Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում  քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը:  

̰
Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Էմին Երիցյանը դիմում է Փաշինյանին

18:38 11.01.2019

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային […]

̰
Սիրիայից ԱՄՆ զորքի դուրսբերումը սկսվել է առանց հրապարակայնացման

18:26 11.01.2019

Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները այս օրերին սկսել են սիրիական տարածքից դուրս բերել իրենց սպառազինության ու ռազմական տեխնիկայի մի մասը, սակայն այդ մասին բացահայտ չեն հայտարարում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան CNN-ին։ Ամերիկացիները չեն հայտնում՝ զորքի որքան մասն են դուրս բերելու, կոնկրետ որ հատվածներից են դուրս բերելու, ինչպես՝ ինքնաթիռով, թե մեքենաներով […]

̰
Ռուսաստանի ու Ադրբեջանի արժույթները «ամենաչգնահատվածներից» են․ Economist

18:14 11.01.2019

Բրիտանական Economist պարբերականը իր ուրույն ինդեքսային հաշվարկի հիման վրա պնդում է, որ չնայած դոլարի նկատմամբ իր ներկա փոխարժեքին՝ պետք է ունենար մոտ 70 տոկոսով ավելի բարձր փոխարժեք, ադրբեջանական մանաթը՝ 60 տոկոսով բարձր։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի Big Mac index-ից։ Այս ինդեքսը հաշվարկվում է տարբեր երկրներում McDonalds-ում վաճառվող Big Mac բրդուճների գնի հիման վրա․ այս բրդուճում բոլոր […]

̰
Ոստիկանությունում քննարկվել են Սևանա լճում սիգի որսի, տեղափոխման ու վաճառքի դեմ պայքարի հարցեր

18:09 11.01.2019

Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ: Քննարկվեցին դեկտեմբերի 20-ից մեկնարկած Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրները: Թեև նշված կառույցներն արդեն […]

̰
SHANTNEWS

18:03 11.01.2019

̰
Հայերի ջանքերով չեղարկվել է թուրքական պատվիրակության այցը Ֆրեզնո

17:40 11.01.2019

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսության հաղորդագրության համաձայն՝ հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքից ելնելով՝ ամերիկյան այդ քաղաքի ղեկավարությունը որոշել է չեղարկել թուրքական գյուղատնտեսական պատվիրակության այցը Ֆրեզնո։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է հայկական կառույցի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/TheHonoraryConsulateofArmeniainFresno/photos/a.398704006960569/1196391093858519/?type=3&theater Ֆրեզնո քաղաքն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդավայրն է ու ամերիկյան ամենահայաշատ քաղաքներից մեկը։

̰
Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահների մոտ է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

17:36 11.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով: «Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասաց նա: Տողանյանն ասաց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ […]

̰
Պաշտպանության, առողջապահության և այլ ոլորտներում այս տարի դեռ որևէ բյուջետային ծախս չի արվել

17:30 11.01.2019

Պետական ֆինանսավորման ենթակա մի քանի ոլորտներում տարեսկզբից որևէ ֆինանսական գործարք՝ ծախս, չի կատարվել։ Այսպիսի ոլորտներից են տնտեսական հարաբերությունները, առողջապահությունը, կրթությունը և այլն։ Այս ամենի մասին կարելի է տեղեկանալ կառավարության կայքերից մեկում զետեղված ինտերակտիվ բյուջեից։ Պաշտպանությունն ուղղված բյուջեն էլ ամենամեծերից մեկն է՝ ավելի քան 300 միլիարդ դրամ, սակայն այստեղ նույնպես որևէ գումար չի ծախսվել։ Փոխարենը, ըստ […]

̰
BACK_TO_TOP