15:50 12.01.2019
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը տեղի մեծածախ առևտրով զբաղվող ընկերություններին կոչ է արել ուժեղացնել հսկողությունը վաճառակետերում, որպեսզի Brexit-ի գործընթացի հանգուցալուծման պատճառով ապրանքատեսակի կտրուկ նվազման պայմաններում հնարավոր լինի խուսափել սպառողների խուճապի հետևանքներից: Այս մասին հայտնում է CNN-ը: Ոստիկանությունից հայտարարություն է տարածվել, որ հնարավոր թալանից պաշտպանելու համար հստակ հրահանգներ դռևս չկան: «Վերավաճառողներն առևտրի կենտրոնների անվտանգությունն ապահովելու համար կշարունակեն համագործակցել […]
15:48 12.01.2019
22 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եղբոր սպանության գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կնոջ` Զարուհի Մեջլումյանի մեկնաբանություններին: «Հարգելի ընկերներ, հայրենակիցներ, Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի […]
15:44 12.01.2019
Մագնիտոգորսկի բնակիչները, ովքեր նախորդ տարեվերջին տեղի ունեցած փլուզումից հետո անտուն են մնացել, կարող են փաստաթղթեր ներկայացնել սոցիալական ապահովության քաղաքային վարչություն` պետական վճարով ՌԴ ցանկացած շրջանում բնակարան ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Սահմանափակում կա միայն ձեռք բերվելիք բնակարանի քառակուսի մետրի արժեքի առումով: Տուժածները պետք է փաստաթղթեր ներկայացնեն 2019թ. սեպտեմբերի 1-ից ոչ ուշ, դրանից […]
15:35 12.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի անունները շրջանառվում են Համաշխարհային բանկի նախագահի թեկնածուների անունների թվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: Տեղեկատվության աղբյուրը չի հստակեցվում: Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ից հեռանում է պաշտոնից, բանկի ղեկավարի պարտականությունները կիրականացնի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Համաշխարհային բանկը լիահույս […]
15:26 12.01.2019
Ամերիկյան Միլուոկի քաղաքում ավտոբուսի կին վարորդն ու ուղևորուհին փրկել են մի փոքրիկի, որին մայրը սաստիկ ցրտին փողոցում է թողել` առանց հագուստի ու կոշիկի: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը ցրտին կիսամերկ վազում փողոցով: Նրան նկատելով` կին վարորդը կանգնեցնում է ավտոբուսը, գրկում փոքրիկին ու ներս բերում: Իսկ ուղևորուհիներից մեկն իր վերնահագուստով ծածկում է […]
15:20 12.01.2019
Ամերիկյան կողմը մտադիր է յուրացնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նավագնացությունն ու առաջինն այնտեղ ուղարկելու է ռազմական նավատորմ։ Այս մասին ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սպենսերը հայտնել է ամերիկյան WSJ հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ։ Այս վարժանքը, ըստ ռազմածովային գլխավոր պաշտոնյայի, առայժմ պլանավորման փուլում է։ Դրանով ամերիկյան ուժերը սկսելու են մի գործողություն, որով հասնելու են Ռուսաստանի հետևից, քանի […]
15:14 12.01.2019
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել փլուզումը: «Երանի մեր երկրում ամեն ինչ ԱԻՆ-ի նման աշխատի, օգնեցին գույքը, դաշնամուրը տեղափոխել»,- պատմեց նա: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար […]
14:50 12.01.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կա մահացած, որը Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են, […]
14:44 12.01.2019
Պրահայի հին քաղաքի հրապարակում՝ «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում հունվարի 11-ին, կողոպտել են Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանին, որը գլխավորում էր միջգերտեսչական համագործակցության շրջանակում ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակությունը, հայտնում է Shamshyan.com-ը: Կողոպտիչները, աննկատ բացելով նրա պայուսակը, տարել էին դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 600 եվրո, բանկային քարտերն ու այլ կարևոր փաստաթղթեր։ Պրահայի […]
14:04 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Ակցիայի մասնակիցները հորդորում են մարդկանց միանալ իրենց: «Մենք ամեն հարցով պատրաստ ենք ընդառաջել Ձեզ: Ինքը իր պատիժը կրելու է, սակայն ճանապարհ փակելով հարց չի լուծվելու»,- ցուցարարներին ասաց ոստիկաններից մեկը: Ցուցարարները հրաժարվում են բացել ճանապարհը: Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ […]
13:57 12.01.2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել և հորդորել է քաղաքացիներին չներբեռնել Getcontact հավելվածը, հաղորդագրության մեջ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, քանի որ Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում, Գործակալությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված […]
13:40 12.01.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբանների նկատմամբ ճնշումների անթույլատրելիությանը և դա օրենսդրական մակարդակով ֆիքսելու անհրաժեշտությանը: «Փաստաբանի վրա թքելը, նրան հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը… Հարգելի՛ քաղաքացիներ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի […]
13:40 12.01.2019
Կեսօրին Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային։ Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին։ «Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում։ Մենք դրանց համար պատասխանատու չենք»․ ցույցի կազմակերպիչներից […]
13:29 12.01.2019
Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն […]
13:25 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան: «Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել: Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում»,- նշեց ցուցարարներից մեկը: […]
13:23 12.01.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանն այն մասին, թե Մանվել Գրիգորյանն Արցախում է: «Մանվել Գրիգորյանի` Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,- ֆեյսբուքյան իր էջում […]
13:14 12.01.2019
Այսօր ՀՀ մի շարք քաղաքացիներ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի առջևից շարժվելու են դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազայի մատույցներ, որտեղ տեղի կունենա սգո և բողոքի արարողություն՝ ի հիշատակ բազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության տարելիցի և մեկ այլ ռուս զինծառայողի կողմից սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին: Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը […]
13:04 12.01.2019
ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատի փլուզման պատճառներին: Նա հայտնել է, որ «Փոքրիկ երգիչներ»-ի շենքը (Արամի 23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով: Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար […]
12:58 12.01.2019
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է նույն քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի տուն, ինքնաձիգով դաժանաբար սպանել ընտանիքի 6 անդամներին։ Ավետիսյանների մանկահասակ երեխան էլ նույն Պերմյակովի կրակոցներից վիրավորվելուց հետո մահացել է մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Սա շոկային իրադարձություն էր Հայաստանի համար, և լայն արձագանք ստացավ հանրության կողմից, ինչը պայմանավորված […]
12:51 12.01.2019
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզումը, ըստ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի, անտարբերության հետևանք է: Արամի 23-ի առջև այսօր բողոքի ակցիա էր, որին մասնակցում էին երգչախմբի սաները, նրանց ծնողներն ու քաղաքացիներ, որոնց մտահոգում է շենքի ճակատագիրը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադիր են շարունակել իրենց պայքարը, մինչև ինչ-որ արդյունքի կհասնեն: Նրանք ընդգծում […]
12:35 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է ՌԴ-ի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնի թանկացման մասին տեղեկությանը: «2018թ. ընթացքում Ռուսաստանից արտահանվող գազի միջին գինը բարձրացել է 23%-ով, ընդ որում, բոլոր ուղղություններով. սա կախված է նավթից: Գազի ոլորտում չի ձևավորվել ավտոնոմ շուկա և ուղղակիորեն հղումներ են կատարվում նավթին: Այն պետությունները, որոնք նավթ և […]
12:27 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները դեռ երեկվանից հայտարարել էին, որ առավոտյան ժամը 10.00-ից պետք է փակեին Երևան-Էջմիածին մայրուղին, նրանք պետք է հավաքվեին բենզալցակայաններից մեկի մոտ, սակայն ուշ հավաքվեցին: «Ոստիկանները հնգապատիկ ավելի շատ էին, քան ցուցարարները, մի պահ […]
12:20 12.01.2019
Հունվարի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 30 եղևնի, Անդրանիկի փողոցում՝ մոտ 4 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 100 քմ, Լուսաձոր գյուղում՝ մոտ 1.5 հա, Արագածոտնի […]
12:06 12.01.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը սադրիչ է և ունի հակաադրբեջանական բնույթ։ Խոսքն այն հայտարարության մասին է, ըստ որի՝ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի՝ ազգությամբ հայ 16 քաղաքացու մուտքն Ադրբեջանը արգելվել է Բաքվի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նախ՝ բարձրագոչել է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, դրանք համեմատել […]
12:02 12.01.2019
ԱՄՆ-ն չի ընդունում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն քայլի դիմելու է՝ այդ երկրի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու ուղղությամբ: «Միացյալ Նահանգները չի ընդունում Նիկոլաս Մադուրոյի միապետական նկրտումները: 2018 թվականի մայիսին կայացած նրա «ընտրություններն» ամբողջ […]
11:52 12.01.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է իր հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն […]
11:48 12.01.2019
Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի […]
11:30 12.01.2019
Արցախի ոստիկանությունը նոր տեղեկություններ է հաղորդել սույն թվականի հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։ ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով որակող հատկանիշներով կատարված խուլիգանության, 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ […]
11:13 12.01.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը […]