TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

Լապշինը՝ Ադրբեջանում ընդդիմադիր բլոգերի սպանության մասին

11:02 14.01.2019

Արցախ այցելության համար Ադրբեջանում դատապարտված, ապա միջազգային ճնշման շնորհիվ ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում իր ազատազրկման ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ընդդիմադիր ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովին դատապարտել ու ավելի ուշ սպանել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։ «Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, […]

̰
ԱԺ առաջին նիստին երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր

11:00 14.01.2019

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանականներին առաջարկեց գրանցվել: Առաջին փորձից հետո գրանցվեց 100 պատգամավոր: Հասանովը ենթադրեց, որ պատգամավորների մի մասը սխալ կոճակ է սեղմել: Երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր:

̰
Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպն ու մոտեցումները. նախագահ

10:51 14.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ շնորհավորեց խորհրդարան անցած քաղաքական ուժերին, մաղթեց հաջողություն ու արդյունավետ աշխատանք, նշեց, որ իբրև նախագահ` իր լիազորությունների սահմաններում պատրաստ է համագործակցել և աջակցել նրանց: Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին օրենսդիր աշխատանքների համար: «Պատմական դարձած 2018թ. մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների […]

̰
Ստեղծագործ աշխատանքի համար կատարվող գնումներն ընթանում են նույն չափորոշիչներով, ինչ որ խառը կանաչի գնելը. Թուխիկյան

10:49 14.01.2019

«Իրականում շատ հրատապ հարցեր կան, որ անհանգստացնում են մշակույթի ոլորտում աշխատողներին։ Եվ այդ հարցերի անկանոն կարգավորված լինելու պատճառով շատ գործեր թերի են մնում կամ առաջ չեն գնում»,- նորընտիր խորհրդարանում պատգամավորի մանդատ ստացած Նարինե Թուխիկյանն այս մասին այսօր ասաց SHANTNEWS.am-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ դժգոհություն կա, օրինակ, գնումների մասին օրենքի վերաբերյալ. ստեղծագործական աշխատանքի համար կատարվող գնումները […]

̰
Նորընտիր պատգամավորները երդվեցին

10:36 14.01.2019

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում նորընտիր պատգամավորները երդվեցին` հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

̰
Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը նորընտիր պատգամավորներին

10:32 14.01.2019

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին իր հայրապետական ողջույնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նորընտիր պատգամավորներին Կաթողիկոսը հիշեցրեց իրենց առաքելության մասին: Նա նշեց, որ Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև նրանց ուսերին է, որովհետև մեր երկրի առաջընթացը մեծապես պայմանավորված է օրենսդիրի գործունեությամբ: Նա հիշեցրեց ժողովրդի ակնկալիքների մասին: «Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն […]

̰
Երիտասարդությունը թերություն չէ, այն էնտուզիազմ է և հնարավորություն. Շիրակ Թորոսյանը՝ պատգամավորների երիտասարդ լինելու մասին

10:31 14.01.2019

Նախկինում ՀՀԿ ցուցակով, հիմա էլ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Ազգային ժողովի նորընտիր կազմն արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներ ունի։ Այս մասին նա մինչ ԱԺ նիստի սկսվելը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում։ Անդրադառնալով պատգամավորների երիտասարդ լինելուն՝ նա նշեց, որ ժամանակին ինքն էլ է եղել խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը և չի […]

̰
Եթե ոչ ես, ապա ո՞վ. Նիկոլայ Բաղդասարյանը` պատգամավորի աշխատանքի մասին

10:25 14.01.2019

Նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր առաջին նիստն անցկացնող 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից մեկն է։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչու է թողել փաստաբանական գործունեությունը և զբաղվում քաղաքականությամբ։ «Ինձ ամենաշատը գրավում էր փաստաբանի աշխատանքը և՛ ֆինանսապես, և՛ հետաքրքրության առումով, սակայն կարծում եմ, որ ես ինչ-որ անելիք ունեմ օրենսդիր մարմնում։ Այսինքն՝ եթե ոչ ես, ապա […]

̰
Մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը․ այն նախագահում է Կնյազ Հասանովը

10:09 14.01.2019

Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որն, ընթացակարգի համաձայն, ունի կոնկրետ անելիքներ՝ ընտրել Ազգային ժողովի նախագահ, տեղակալներ, ձևավորել հանձնաժողովներ, ընտրել դրանց ղեկավարներ և անդրադառնալ կառավարության կառուցվածքի փոփոխության հարցերին։ Այս առաջին նիստը, ինչպես և 2017 թվականին իր աշխատանքները սկսած 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը, վարում է Հայաստանի ազգային փոքրամասնություններից քրդերին ներկայացնող Կնյազ […]

̰
Ճիշտ չէ առաջնորդվել հաղթանդամությամբ կամ արտաքին տեսքով․ Մակունցը՝ խմբակցությունը ղեկավարելու մասին

10:04 14.01.2019

Նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը ղեկավարելու է Լիլիթ Մակունցը, ով մինչ այդ զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը։ SHANTNEWS.am-ի հետ այսօրվա զրույցում նա նշեց, որ խնդիր չի տեսնում մեծ խմբակցություն ղեկավարելու մեջ նույնիսկ այն դեպքում, երբ կարող է կարծիք լինել, թե խմբակցության ղեկավարը պետք է հաղթանդամ լինի։ «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի առաջնորդվել […]

̰
Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար ԱԺ փոխնախագահի միասնական թեկնածուով․ Մակունց

09:57 14.01.2019

«Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար (ԱԺ փոխնախագահի) միասնական թեկնածուով, իրենց ընտրած թեկնածուով, որին մենք, իհարկե, կաջակցեինք։ Բայց այս պարագայում առաջնորդվում ենք առաջին հերթին ժողովրդավարական սկզբունքով և այն սկզբունքով, որով քաղաքացին մանդատ է տվել։ Այսինքն` այն ընդդիմության թեկնածուն, որը հավաքել է մեծամասնություն խորհրդարանում (ընդդիմության առումով նկատի ունեմ), ուրեմն մենք նրան էլ նախապատվությունը կտանք»,- այս մասին ՀՀ […]

̰
Եթե ընդդիմությունն իր միսիան չկատարի՝ քաղաքական համակարգը կհիվանդանա. Էդմոն Մարուքյան

23:59 13.01.2019

Ընդդիմությունը քաղաքական համակարգի առողջությունն ապահովող մարմին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե ընդդիմությունն իր միսիան չկատարի՝ քաղաքական համակարգը կհիվանդանա՝ ով էլ որ լինի այդ համակարգում: Ամենասուրբ մարդիկ էլ գան՝ նրանք կհիվանդանան: Ոչ թե առողջությամբ, այլ քաղաքականապես»,- ասել է պատգամավորը: Նա հայտարարել […]

̰
Հասարակությունը պետք է հասկանա՝ մեղադրյալը կարող է պաշտպանվել ամեն կերպ, նույնիսկ կեղծ փաստարկներով․ իրավապաշտպան

21:56 13.01.2019

Հայաստանի հասարակությունը Մհեր Ենոքյանի դեպքը քննարկելիս դիտարկում է 19-ամյա Ենոքյանին, որը կատարել է հանցագործություն, բայց Ենոքյանն արդեն 43 տարեկան է ու կարող է նաև փոխված լինել։ Այս կարծիքին է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նա հիշեցնում է նաև այն մասին, որ ցանկացած մեղադրյալ կամ դատապարտյալ կարող է պաշտպանվելիս օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները։ «Մարդը, որը հայտնվել է մեղադրյալի […]

̰
Առանց պայմանագրի Brexit-ը ԵՄ բյուջեին 16,5 միլիարդ դոլար կարժենա

21:33 13.01.2019

Եթե մինչև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու կողմերը չհասցնեն պայմանագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ, ապա դա եվրոպական երկրների համար միայն այս տարի կավելացնի 16,5 միլիարդ դոլարի ծախս։ Այս մասին եզրակացության է եկել բելգիական Bruegel հետազոտական կենտրոնը։ Բանն այն է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու առանց Բրիտանիայի մասնակցության լրացնել ԵՄ ընդհանուր բյուջեն, որն արդեն […]

̰
Պոմպեոն պնդում է՝ ամերիկյան զորքի դուրսբերումից հետո սիրիացի քրդերը պետք է պաշտպանված լինեն

21:16 13.01.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված այն հարցում, որ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, համաձայնության կգան քրդերի պաշտպանության հարցում։ Այս մասին նա հայտարարել է իր մերձավորարեևլյան այցի ընթացքում, փոխանցում է BBC-ն։ Բանն այն է, որ Սիրիայում ամերիկյան զինուժի գործողությունների ամբողջ ընթացքում քրդական ինքնապաշտպանական ուժերն աջակցել ու դաշնակցել […]

̰
Ցմահների վաղաժամկետ ազատման համար մեղքն ընդունելը պարտադիր է․ իրավապաշտպան

21:00 13.01.2019

Ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման համար մեղքն ընդունելը պարտադիր պայման է, և դրանք հենց այնպես վերացական խոսքեր չեն՝ «ես զղջում եմ», «ես մեղքս ընդունում եմ»։ Դա ապրելակերպ է, ինչը պետք է հավաստեն բանտապահները, սոցիալ-հոգեբանները և այլ մասնագետներ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հիշեցրեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Մասնավոր դեպքերի օրինակով Հարությունյանը բացատրում է, որ, […]

̰
Չնայած Թրամփի պնդումներին՝ Մեքսիկայից ԱՄՆ ապօրինի ներթափանցումները տարեցտարի նվազում են

20:46 13.01.2019

Միացյալ Նահանգներում շարունակվում է երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»՝ կառավարության  աշխատանքի մասնակի դադարեցումը բյուջեի չհաստատման ու ֆինանսավորման կասեցման պատճառով։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ պետք է բյուջեում նախատեսել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը (5,7 միլիարդ դոլար), իսկ հակառակորդ դեմոկրատների մեծամասնությամբ Կոնգրեսը դեմ է դրան, ինչի արդյունքում բյուջեն չի հաստատվում։ Միացյալ Նահանգների նախագահն այժմ պնդում է, […]

̰
Եթե ընդունվում է, որ դատավճիռը տեղին է, և Ենոքյանը չի զղջում, ապա բարդ է նրան պայմանական ազատ արձակելը․ իրավապաշտպան

20:30 13.01.2019

Սոցիալ-հոգեբանները և այլ մասնագետներ կարող են դատապարտյալի վարքին հետևելով տալ գնահատական՝ նա կարո՞ղ է ներվել կամ վաղաժամ ազատ արձակվել։ Նույնպիսի եզրակացություն պետք է ներկայացնի կալանավայրի ղեկավարությունը։ Նույն կերպ ինքը՝ հանցագործը, պետք է եզրակացություն ներկայացնի իր վերաբերյալ։ Եվ այս բոլոր եզրակացությունների հանրագումարում էլ որոշվում է՝ դատապարտյալն արժանի՞ է ներման կամ վաղաժամկետ ազատման, թե՞ ոչ։ Այս մասին […]

̰
Իսրայելը հարձակումներ է գործել Սիրիայում տեղակայված իրանական թիրախների վրա․ Նեթանյահուն հաստատում է

19:45 13.01.2019

«Վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել թիրախներին՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում տեղակայված իրանական պահեստներին, որոնք լցված են իրանական զենքով», – այս մասին այսօր Իսրայելի կառավարության նիստից առաջ հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ այդ հարձակումները ցույց են տալիս Իրանի և Սիրիայի դեմ գործելու իրենց վճռականությունը, որն առավել, քան […]

̰
Եթե որևէ բժիշկ բուժեր Մանվել Գրիգորյանին, չէին ասի՝ ի՞նչ ես անում, բայց փաստաբանին կասեն․ Վարդան Հարությունյան

19:20 13.01.2019

Մեղադրյալի պաշտպանը պարտավոր է ամեն կերպ պաշտպանել իր պաշտպանյալին, և երբ հարձակվում ու նույնիսկ բառի բուն իմաստով ֆիզիկապես հարձակվում են Մանվել Գրիգորյանի պաշտպանի վրա, դա իրավագիտակցության պակասի խնդիր է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ «Եթե, ասենք, Մանվել Գրիգորյանի, ենթադրենք, կույրաղիքը ցավեր, որևէ բժիշկ նրան վիրահատեր, որևէ մեկի մտքով չէր […]

̰
Եվրամիությունը ողջունում է «Ռուսալի» վրայից պատժամիջոցները հանելու մտադրությունը, կշահի նաև Հայաստանը

19:05 13.01.2019

Միացյալ Նահանգներում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել երկրի Ֆինանսների նախարարություն, որով իր գոհունակությունն է հայտնել այն բանի համար, որ Նահանգները մտադիր են պատժամիջոցները հանել ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Եվրոպական առաջատար պետությունների դեսպանների ստորագրությամբ ուղարկված նամակում […]

̰
Թրամփի կառավարության աշխատանքի դադարն «անցնում է բոլոր սահմանները»

17:43 13.01.2019

Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]

̰
Հայաստանի կալանավայրերն առայժմ ոչ թե վերադաստիարակելու, այլ պատժելու ֆունկցիա են կատարում․ իրավապաշտպան

17:08 13.01.2019

Հայաստանը մի շարք ոլորտներում ժառանգել է ԽՍՀՄ փորձն ու քաղաքականությունը, և դրանց մեջ է նաև քրեակատարողական հիմնարկների համակարգը։ Խորհրդային տարիներին այդ կալանավայրերը նախատեսված էին ոչ թե մարդկանց վերադաստիարակելու, վերափոխելու, այլ պատժելու համար, և Հայաստանը դեռ չի հասցրել շտկել այդ իրավիճակը։ Այս կարծիքին է իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը։ «Վերջին տարիների ընթացքոմ մեծ ջանքեր են […]

̰
Գերմանիայում ձնահոսքի պատճառով 2000 մարդ կտրվել է արտաքին աշխարհից

16:53 13.01.2019

Գերմանիայի հարավում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով կտրվել է Բավարիայի Բալդերշվանգ բնակավայրի բնակչության կապն արտաքին աշխարհի հետ․ նրանք հայտնվել են լիարժեք մեկուսացման մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»՝ տեղական աղբյուրներին հղումով անելով։ Տարածքի էլեկտրամատակարարումը չի դադարել։ Բնակչությունն ու այնտեղ գտնվող զբոսաշրջիկները, ըստ տեղական ոստիկանության, ունեն անհրաժեշտ պարագաներ ու միջոցներ այդ ընթացքում ապրելու համար։ Բնակչության […]

̰
Ինչպե՞ս մոսկովյան մետրոն Wifi ունեցավ՝ շնորհիվ հայ գործարարի

16:20 13.01.2019

Մոսկվայի մետրոյի ինտերնետաֆիկացումն սկսվել է 2013 թվականին, ու դրանով Ռուսաստանի մայրաքաղաքը դարձել է առաջին քաղաքը, որի մետրոն ունի անվճար wifi ցանց, բայց դա անհնարին կլիներ, եթե հայ գործարարի «մատը խառը չլիներ»։ Ռուսաստանում ծնված ու գործունեությունը հենց այնտեղ ծավալած Սերգեյ Ասլանյանը հսկայական դեր ունի այս ամենում։ Ի սկզբանե կիրառական մաթեմատիկայի ոլորտում մասնագիտություն ստացած հայ գործարարը 1997-2007 […]

̰
Ավստրիայում ձնահոսքի պատճառով գերմանացի 3 լեռնագնաց է մահացել

16:06 13.01.2019

Գերմանիայի քաղաքացի երեք լեռնադահուկորդ է մահացել Ավստրիայում ձնահոսքի պատճառով, նույն միջադեպից հետո ևս մեկ լեռնադահուկորդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական գործակալություններին։ Միջադեպը, ըստ տեղական իշխանությունների, տեղի է ունեցել Ավստրիայի Լեխ կոչվող տարածքում։ Լեռնադահուկորդները եղել են դահուկային արահետի այն հատվածում, որն այդ ժամանակ փակ է եղել։

̰
Ենոքյանի վրա ուշադրությունը կապված է նրա հրապարակային գործունեության հետ․ իրավապաշտպան

15:55 13.01.2019

Հայաստանում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի վերաբերյալ խոսակցություններն ավելի շատ ու հնչեղ են, քան մյուս ցմահ դատապարտյալների դեպքում, և դա կապված է Ենոքյանի հրապարակային գործունեության հետ։ Սա արդար կամ անարդար չէ։ Այս կարծիքին է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նա հիշեցրեց, որ Ենոքյանը, ի տարբերություն իր կարգավիճակում գտնվող շատերի, զբաղվում է ինքնակրթությամբ, բուհ […]

̰
ՀՀ-Իրան սահմանակետից օրական օգտվում է 3-4 հազար մարդ, արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է․ Ոսկանյան

15:37 13.01.2019

«Հայաստան-Իրան սահմանային անցակետի հայկական հատվածի արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է և հրատապ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից օրական սկսել է օգտվել 3-4 հզ․ մարդ, որոնք հիմնականում զբաղված են «ճամպրուկային» առևտրով», – այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ ամոթալի է, բայց փաստ, որ անցակետի շենքի՝ Իրանից Հայաստան մուտք գործելու […]

̰
Հունաստանում իշխանական կոալիցիան փլուզվեց․ պատճառը Մակեդոնիան է

15:09 13.01.2019

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի ղեկավարած «Անկախ հույներ» կուսակցությունը որոշել է լքել Հունաստանի իշխանական կոալիցիան, քանի որ ազգային խնդիր են տեսնում երկրի վարչապետի կողմից ստորագրված համաձայնագրի մեջ, որով երկրի հյուսիսային հարևան նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիային հնարավորություն է տրվում կրել նոր անուն՝ Հյուսիսային Մակեդոնիա։ Խնդիրն այն է, որ պատմականորեն Մակեդոնիա անվանումը պատկանում է Հունաստանի հյուսիսային […]

̰
Մեկ ամսում երրորդ ստորգետնյա թունելն են հայտնաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

13:54 13.01.2019

Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։ Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի […]

̰
BACK_TO_TOP