13:52 14.01.2019
Ազգային ժողովի նախագահը պետք է վեր լինի կուսակցական պատկանելիությունից և լինի կառույցի ղեկավարը, ոչ թե իր խմբակցության անդամը։ Խորհրդարանի նոր ղեկավարի նշանակման հարցը քննարկելիս այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանին ճանաչում է վաղուց, գուցե ճանաչում է ավելի […]
13:45 14.01.2019
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածության վերաբերյալ քննարկումների ընթացքում ելույթով հանդես եկած ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանի խորհրդարանական ընդդիմություններն իրենց թեկնածուին էին առաջադրում, որպեսզի և՛ իշխանական թեկնածուին չտային իրենց ձայնը, և՛ դեբատ առաջացնեին խորհրդարանում։ «Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, չի առաջադրելու թեկնածու, քանի որ այդ դեբատի կարիքը չկա, […]
13:43 14.01.2019
Հունվարի 14-ին լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`զրուցե՞լ է արդյոք իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նրան հորդորե՞լ է ավելի կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում: Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը շատ կոռեկտ է, ես իրեն ասել էի, իր վերաբերմունքն էլ, հարգանքն էլ դուք տեսնում եք: Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, […]
13:40 14.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել ամանորյա արձակուրդներից և մակագրել. «Օրագիր. ինչպես անցան մեր տոնական և արձակուրդային օրերը»:
13:38 14.01.2019
Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին ԶԼՄ-երում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։ Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների […]
13:31 14.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո Արարատ Միրզոյանն արդեն մի քանի ելույթ է լսել կուսակիցների կողմից, որոնք գովաբանում են նրան, ներկայացնում արժանիքները։ Սփյուռքի նախկին նախարար, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նույնպես ելույթ ունեցավ ու նշեց Միրզոյանի բնավորության այն գծերը, որոնք օգնելու են ԱԺ նախագահի պաշտոնից բխող գործառույթներն իրականացնելիս։ Հայրապետյանը նշեց, որ Միրզոյանին […]
13:29 14.01.2019
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի պաշարների անբավարարության խնդիր է եղել: Վարորդներից շատերը նշում էին, որ դժվարանում են հեղուկ գազ գտնել, երբեմն դա նաև անհնար է եղել: Այս խնդրի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց նաև հեղուկ գազ ներմուծող «Գազ պրոպան» ընկերության տնօրեն Ժիրայր Յախանեջյանը: Նա նաև խոսեց իրավիճակի պատճառների մասին: Յախանեջյանից հետաքրքրվեցինք` […]
13:26 14.01.2019
Անցած տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ Ասյա Խաչատրյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը, տեղեկանում ենք ՀՔԱՎ կայքից: Նշվում է, որ 2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները մոտեցել են ուշ […]
13:22 14.01.2019
Որպեսզի Հայաստանի կառավարությունը հաջողի, Հայաստանի Ազգային ժողովը պետք է լիարժեք իրացնի իր գործառույթները, որոնց մեջ մտնում է նաև կառավարությանը վերահսկելու գործառույթը։ Այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա հեռակա պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է ԱԺ մեծամասնությունը վերահսկել իր կուսակիցների կազմած կառավարությանը։ «Մեր գլխավոր […]
13:21 14.01.2019
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ ունի, որ նա պատգամավոր է ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով. «Հարգելի ընկերներ, ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պատգամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ […]
13:18 14.01.2019
Որպեսզի Հայաստանի խորհրդարանին դրսում լուրջ վերաբերվեն, դրան պետք է լուրջ վերաբերվեն նաև ներսում՝ իրենք՝ պատգամավորները, և անհարկի բացակայություններով չխոչընդոտեն ապագա խորհրդարանի աշխատանքին։ Այս մասին Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ԱԺ նախագհի թեկնածու Արարատ Միրզոյանը։ Մարուքյանը հարցը վերաբերում էր նրան, որ նախկինում խորհրդարանականները հաճախ բացակայել են, ու դա համարվել է հարգելի բացակա, թեև հարգելի կարելի […]
13:16 14.01.2019
Ազգային ժողովի նախագահը պետք է լինի այս կառույցի ինքնուրույնության ու ինքնավարության պաշտպանը, նա պետք է լինի բոլոր պատգամավորների նախագահը և նույնիսկ իր մրցակից ուժերի պատգամավորների համար պետք է հասանելի դարձնի ԱԺ հնարավորությունները։ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությանն աջակցելիս խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց նրա կուսակից Լենա Նազարյանը։ Նրա խոսքերով՝ Արարատ Միրզոյանի քաղաքական դիրքորոշումները հայտնի […]
13:02 14.01.2019
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 12-Ա որոշմամբ. 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ […]
12:59 14.01.2019
Նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանին հարցադրումով դիմեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նախկին ընդդիմադիր գործընկերոջ հետ ժամանակին համակարծիք են եղել, որ պետք է սահմանափակել սուպերվարչապետի լիազորությունները։ Մարուքյանը հարցրեց՝ ներկա իշխանությունը պատրա՞ստ է դրան։ Միրզոյանը պատասխանեց, որ բաց են քննարկումների համար, բայց երբ նախկինում ուզում էին […]
12:56 14.01.2019
ՀՀ ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Եվ նշանակություն չունի ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձի ով լինելը: Հունվարի 12-ին՝ ժ. 22.15-ի սահմաններում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ բերման են ենթարկել 42-ամյա Ա.Հ-ին (Արտյոմ Կանևսկոյ`Արտյոմ Հարությունյան) և նրան ուղեկցող անձանց […]
12:54 14.01.2019
Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության կազմում «Ելքի» պատգամավորները հաճախ խոսել են ընդդիմադիր խմբակցությունների լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր արդեն ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող Արարատ Միրզոյանին հիշեցրեց նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց՝ պատրա՞ստ է նոր իշխանությունը նախաձեռնել գործողություններ, որոնք կբերեն ընդդիմադիրների լիազորությունների ընդարձակման։ Միրզոյանը պատասխանեց, որ չի ուզում ընդհանրական պատասխան տալ […]
12:44 14.01.2019
Նոր Ազգային ժողովի օրակարգային խնդիրներից է լինելու նոր կառավարության ծրագիրը սպասարկող օրենսդրական փաթեթների ընդունումը, և Արարատ Միրզոյանը, որ առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, խոստանում է անել ամեն ինչ՝ կառավարության ծրագրի կյանքի կոչման համար խորհրդարանը կոնսոլիդացնելու հարցում։ Նորընտիր խորհրդարանի անելիքների մասին իր խոսքում ԱԺ ամբիոնից ասաց ինքը՝ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ սրան զուգահեռ պետք է զբաղվել հանրային […]
12:27 14.01.2019
«Հանուն մեր երկրի հզորություն և ի սարսափ թշնամաց», – Էրեբունի ամրոցի «ծննդականում» նշված այս խոսքերով նորընտիր Ազգային ժողովի նախագահ առաջադրված Արարատ Միրզոյանն սկսեց իր խոսքն ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով իրեն վստահողներին ու առաջադրողներին։ Ապա Միրզոյանը նշեց, որ այս սկզբունքներն են առաջնորդել Հայաստանի բոլոր գահակալներին ու պահապաններին, ինչի առիթով նա մեկ անգամ էլ մեջբերում արեց ազգային […]
12:24 14.01.2019
ՍՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները, հաղորդում է The Associated Press-ը: Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Հռոմը», ֆիլմը պարգևատրվել է նաև լավագույն ռեժիսուրայի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը, ով նկարահանվել է «Իշխանությունը» ֆիլմում: Լավագույն դերասանուհի տիտղոսը կիսվել է Գլենն Քլոուզի («Կինը») և Լեդի Գագայի («Աստղ ծնվեց») միջև:
12:24 14.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նշանակվեց վարչապետ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասվում է հրամանագրում:
12:12 14.01.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]
12:06 14.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված […]
12:01 14.01.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Էջմիածնում ողջ գիշեր կատարվել են ձյան մաքրման աշխատանքներ. «Էջմիածնում ամբողջ գիշեր ընթացել են ավտոճանապարհների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, որի արդյունքը, կարծում եմ, կփաստեն վարորդները: Իմ անձնական դիտարկումներով, այս տարի ավտոճանապարհների մաքրման և խառնուրդով մշակման աշխատաքները նախորդ տարիների համեմատ ավելի […]
12:00 14.01.2019
«Արամի 23 շենքն ամրագույն շենք է և մինչև փոսորակի փորելը այդ շենքը կանգուն է եղել: Մենք որևէ մեխ անգամ այդտեղ չենք մխել և որևէ բանի հարցում համաձայնեցրել ենք պատմամշակութային հուշարձանների պահանման վարչության հետ: Եթե այդ փոսորակը գրագետ փորվեր, ապա շենքը չէր փլուզվի»,- շենքի փլուզմանն անդրադառնալով՝ ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: «Շենքի […]
11:44 14.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ մի շարք պաշտոնյաներ են ազատվել իրենց պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից: Հայկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայկ Սարգսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»: ՀՀ վարչապետի […]
11:44 14.01.2019
Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից» ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյուքներով Հռիփսիմե Գրիգորյանն «Իմ քայլը» դաշինքով […]
11:43 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի հունվարի 14-ի նիստի ժամանակ հայտնեց, որ պատիվ ունի խմբակցության անունից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մակունցը հայտնեց, որ Արարատ Միրզոյանին ճանաչում է դեռևս «Հանուն գիտության զարգացման» շարժումից, որտեղ նշմարվել է նրա քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը, հետագայում Միրզոյանը քաղաքացիական ոլորտից տեղափոխվել է քաղաքականություն: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Միրզոյանի […]
11:36 14.01.2019
Երկու օր առաջ Արամի 23 հասցեում փլուզվել է «Փոքրիկ երգիչներ» հուշարձան-շենքի պատը: Այս օրերի ընթացքում այս հարցը բազմակողմանի քննարկվում է, և այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը պարզաբանել է, թե այդ հուշարձանի հանդեպ որ կողմն ինչ պարտավորություն է ունեցել: «Մենք արձագանքել ենք «Փոքրիկ երգիչների» ահազանգին, դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի խնդիրներին ուշադրություն […]
11:26 14.01.2019
ՀՀ կառավարության աշխատակազմում կադրային մի շարք փոփոխություններ են եղել: ՀՀ վարչապետի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են նաև Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը, Արման Բոշյանը, Հակոբ Սիմիդյանը, Վարազդատ Կարապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»: «Ղեկավարվելով […]
11:18 14.01.2019
Ազգային ժողովի` հունվարի 14-ի նիստի օրակարգային հարցերից մեկը Հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է: Նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, որից 5-ը` «Իմ քայլը» խմբակցությունից, 1-ական անդամներ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի խմբակցությունները կարողանան նիստ գումարել և ներկայացնել թեկնածուներին: […]