12:13 10.01.2019
Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են 48-ամյա տղամարդու, ով մեղադրվում է Ավստրալիայի Մելբուրն, Սիդնեյ, Կանբերա քաղաքներում տեղակայված տարբեր երկրների հյուպատոսարաններ և դեսպանատներ անհայտ ծագման նյութ պարունակող 38 փաթեթ ուղարկելու մեջ, հաղորդում է երկրի ոստիկանությունը: Նշվում է, որ Շեպարտոն քաղաքի 48-ամյա բնակիչը բերման է ենթարկվել իր տանից: Նրան մեղադրանք է առաջադրվել փոստային ծառայության միջոցով վտանգավոր իրեր տեղափոխելու համար, […]
12:11 10.01.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2018-ի դեկտեմբերին հայ գործարարների և սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու, սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու իր մտադրությունը: «Պատահական չէ, որ Սիրիայի նախագահը մեզ հետ հանդիպման ժամանակ խոստացավ սեփական միջոցներով սիրիական Դեր Զորում վերականգնել հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում […]
12:06 10.01.2019
Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ իր դիմումի համաձայն՝ հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից: «Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։ Այսօր՝ ժամեր անց, նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»։ https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2047508215340024
12:04 10.01.2019
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքքենզի Բեզոսը, ամուսնալուծությունից հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը: Հիմնվելով այն փաստի վրա, որ ներկայումս Բեզոսի կարողությունը գնահատվում է 137 մլրդ դոլար կամ ըստ Forbes ամսագրի՝ 150 մլրդ դոլար, ամուսնալուծությունից հետո Մաքքենզին կարող է ստանալ 69 մլրդ դոլար: Ներկա պահին Բեզոսը կամ նրա ներկայացուցիչները […]
12:03 10.01.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` «Տեղեկանք տնտեսումների մասին» վերտառությամբ` ներկայացնելով նոր թվային տվյալներ տնտեսված գումարների մասին: «ՀՀ ԱԺ աշխատակազմի 2018 թվականի գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվեց․ Վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,- գրել է նա: […]
11:51 10.01.2019
Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանից այնտեղ մեկնած աշխատողի հետ․ շինարարական աշխատանքների ժամանակ նա մահացել է՝ հայտնվելով տաք ջրի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ Սոխի անունով հայաստանցի աշխատողին մոսկվաբնակներից մեկի տուն էին հրավիրել բաղնիքում սալիկապատում իրականացնելու համար։ Այնտեղ տեղադրված չորանոցի մուտքային ու ելքային խողովակների շուրջ անցքերը լայնացնելու համար հրավիրել էին առանձին աշխատող, սակայն […]
11:50 10.01.2019
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։ «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային […]
11:46 10.01.2019
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես նշել է, որ արժևորում է նախկինում Սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու լիահույս է, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը: «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում Արամ Ա-ն իր կարծքին է արտահայտել Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքների և ներկա կառավարության կողմից […]
11:25 10.01.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն անձամբ է ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա իր հարազատների մոտ էր: ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է նրա հավանական արտահանձնման հարցը: Նշենք, որ Գուրուրյանին արտահանձնելու են Ղազախստանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Ղազախական […]
01:00 10.01.2019
Ղազախստանի իշխանություններին ձեռնտու չէ տեղի ունեցած դեպքը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ: «Շանթ» հեռուստանըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը: «Ես կատեգորիկ կհերքեմ, որ դա նրանց շահերից է բխում, թեպետ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, որտեղ բուռն քննարկվում է միջադեպը, կան մեղադրանքներ ոստիկանների միջամտության մասին, […]
00:45 10.01.2019
Samsung սմարթֆոնի օգտատերերը նկատել են, որ Facebook հավելվածը հեռախոսից չի ջնջվում: Ծրագիրը, ընկերության գովազդային պայմանավորվածությունների համաձայն, մնացել է հեռախոսի մեջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Այ խնդրի մասին բարձրաձայնել է լուսանկարիչ Նիկ Ուինկը`հայտնելով, որ Samsung Galaxy S8 է գնել միայն լուսանկարելու համար, Facebook ծրագիրը եղել է հեռախոսի մեջ, փորձել է ջնջել, բայց չի ստացվել: «Կարո՞ղ է արդյոք […]
00:30 10.01.2019
Դեռևս նախորդ ամռանը Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը ռազմանավերից մեկի վրա փորձարկումներ է իրականացրել ու հին՝ գրեթե 40 տարի սպառազինության մեջ գտնվող հրանոթներով գերձայնային հրթիռներ է արձակել՝ ցույց տալու համար, որ 40 տարի և ավելի երկար այդ ռազմանավի վրա գտնվող զինատեսակները դեռևս կարող են արդյունավետ կիրառվել։ Ռազմանավն իր հին հրանոթներից բաց է թողել 20 միավոր գերձայնային […]
00:20 10.01.2019
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան օրերը տանից դուրս անցկացնող ռուսաստանցիների շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող ռուսաստանյան քաղաքը եղել է Մոսկվան, ապա՝ Սանկտ Պետերբուրգը, Սոչին ու այլ հարավային քաղաքներ։ Նախորդ տարվա նույն օրերի հարաբերությամբ՝ այս տարվա տոնական օրերին պահանջարկի ամենամեծ աճը գրանցել է Պետերբուրգը՝ 23 տոկոս։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Տուրօպերատորներից մեկի ներկայացրած տեղեկությունների […]
23:47 09.01.2019
Իսրայելի նախկին նախարարներից Գոնեն Սեգևը ազատազրկվել է Իրանի օգտին լրտեսություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին նախարարին 11 տարվա ազատազրկում է սպասվում: Նշենք, որ Սեգևը Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2018 թվականի ամռանը: Նա Իսրայելի կառավարությունում աշխատել է 1990-ական թվականներին:
23:36 09.01.2019
Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը ձերբակալել են 9 օտարերկրացու, որոնց մեղադրում են երկրի արևելքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Ձերբակալվածներից ոչ ոք Սիրիայի քաղաքացի չի եղել․ նրանք եղել են Ռուսաստանի, ԱՄՆ, Ուկրաինայի, Գերմանիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ։ Նրանք, ըստ քրդական կողմի, ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ՝ հունվարի 6-ին ու 7-ին։ Ներկայում հենց քրդական ուժերն են վերահսկում Սիրիայի […]
23:10 09.01.2019
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բաց թողնել քաղաքական շարժառիթներով բանտարկված ու ազատազրկման դատապարտված բլոգեր, ընդդիմադիր լրագրող Մեհման Հուսեյնովին։ Այս մասին տեղեկությունը տարածում է ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքերից մեկը։ Կազմակերպությունը, ըստ հաղորդագրության, իր մտահոգությունն է հայտնել հատկապես այն առիթով, որ Հուսեյնովն արդեն տևական ժամանակ է, որ գտնվում է հացադուլի մեջ, ինչը […]
22:44 09.01.2019
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage 2000D ինքնաթիռն առավոտյան օդ է բարձրացել՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու, և դրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ինքնաթիռն իրականացրել է ցածր թռիչքներ, և դրա հետ կապը կորել է այն ժամանակ, երբ այն անցնելիս է եղել լեռնային զանգվածի հատվածով։ Ավելի […]
22:11 09.01.2019
Արցախի հանրային հեռուստաալիքը ներառվել է Intelsat 33e արբանյակի հեռարձակած հեռուստաալիքների ցանկում․ այս մասին իմացել են Ադրբեջանում, և հիմա միջոցներ են փնտրում արցախյան իշխանությունների ձեռնարկը խափանելու համար։ Հիմնական մտահոգությունները հայտնում է ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը։ Ադրբեջանցիներն արդեն բացահայտել են, որ այս արբանյակի հեռարձակումը կարելի է դիտել Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների մի մասից, իսկ կաբելային հեռարձակմամբ՝ […]
21:56 09.01.2019
Երեկոյան ղազախական լրատվամիջոցները գրեցին, որ Ամանորին Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի պատճառով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը կասկածվում էր այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդա քաղաքում խուլիգանության և սպանության մեջ, ձերբակալվել է Ղազախստանի և Ռուսաստանի Օմսկի շրջանի իրավապահների համագործակցության արդյունքում», – ասել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին դեպարտամենտի […]
21:27 09.01.2019
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդանշանակն միջոցառում է կազմակերպել նորընտիր խորհրդարանի պատգամավորների համար, որի ժամանակ էլ նրանց հանձնելու են պատգամավորական մանդատները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ հարցազրույցում այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Պատահական ընտրանքի սկզբունքով, էլեկտրոնային եղանակով անցկացվել է վիճակահանություն։ Վիճակահանությունը անցկացվել է այն ընտրողների միջև, որոնք մասնակցել են քվեարկությանը։ Եվ, ըստ էության, ընտրվել են քաղաքացիներ […]
20:30 09.01.2019
Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները Բաքվի իշխանություններից պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Նրանց պահանջների մեջ մտնում է նաև մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջը, սակայն առաջնահերթությունը նրանք տալիս են Հուսեյնովին, քանի որ բողոքողների տեղեկություններով՝ բանտում Հուսեյնովի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նրան նաև նոր կեղծ […]
20:15 09.01.2019
Համաշխարհային բանկը գնահատել է աշխարհի բոլոր երկրների տնտեսական աճի տեմպերն ու հետազոտել նաև դրանց վրա ազդող քաղաքական ու այլ պրոցեսները, որոնք կանխատեսվում են ներկայում։ Զեկույցում Հայաստանի հետ առնչվող ռիսկերը դիտարկվում են Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համատեքստում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է մնալ այս երկրների […]
19:51 09.01.2019
Հրապարակվել է Captain Marvel ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերում նկարահանվել են օսկարակիր Բրի Լարսոնը, Ջուդ Լոուն և Սեմուել Լ Ջեքսոնը: Ֆիլմում ներկայացվում են 1990-ականները: ԱՄՆ ռազմաօդային օդաչու Քերոլ Դենվերսը պայթյունից հետո վերածում է այլմոլորակայինի և մարդու հիբրիդի: Այդ դեպքից հետո նա լքում է Երկիր մոլորակը և դառնում այլմոլորակայինների «բանակի» անդամ: Որոշ ժամանակ անց Դենվերսը վերադառնում […]
19:37 09.01.2019
Հունվարի 7-ին՝ ժամը 11:10-ին, 1946 թ. ծնված Մելսիկ Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 1-ի ժամը 10:00-ից մինչև հունվարի 6-ի ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բակում իր տնկած և մշակած 2 խնձորի, 1 հոնի, 1 ընկույզի և 1 սերկևիլի ծառերը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ […]
19:20 09.01.2019
Soma ընկերությունը CES-2019 ցուցահանդեսին ներկայացրել է Somainnofit մոդելի «խելացի կրծկալը», որը հնարավորություն է տալիս որոշել կրծքի իրական չափսը: Այս մասին հաղորդում է Prnewswire-ը: Այն սովորական մարզաշապիկի տեսք ունի, որի ներսում հատուկ թելեր կան, որոնց շնորհիվ Somainnofit-ը ճշգրտորեն որոշում է կրծքի հստակ չափսը, և թելերը ավտոմատ հարմարվում են կրողի կրծքի չափսին: Խելացի կրծկալը Bluetooth-ով հնարավոր է միացնել սմարթֆոնին […]
19:10 09.01.2019
Նոյեմբերի 2-ին Սիրիայի Դեր Զորի շրջանում ականի պայթյունից զոհվել է ՌԴ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը: Դեպքի մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել: Դեպքի մասին իմացել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, որի թղթակիցը ներկա է եղել զինծառայողի հուղարկավորությանը և շփվել հարազատների հետ, հայտնում է RazmInfo-ն: Առուստամյանը ծառայում էր ՌԴ ԶՈւ 21-րդ մոտոհրաձգային բրիգադում և արդեն մեկ անգամ […]