18:57 09.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել: Ստորագրված փաստաթղթում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։
18:54 09.01.2019
Երրորդ փոխնախագահի ընտրության մասին որևէ քննարկում պաշտոնապես չի եղել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը, որն առաջադրվելու է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ տրամադրությամբ ենք շարժվելու ու շարժվել մինչ օրս: ՀՀ քաղաքացին թեկուզ մեկ ձայնով ավելի քվեարկել է «Բարգավաճ Հայաստանի» օգտին»,- ասել է Ալեն […]
18:36 09.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից […]
18:30 09.01.2019
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ Վրաստանի գործընկերը տեղեկացրել է, որ այնտեղ արդեն կա հիվանդացության […]
18:21 09.01.2019
Հայաստանի վարչապետի՝ դեկտեմբերին ընդունած որոշումներից մեկով հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում արդեն չեն ընդգրկվել նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Այս խորհուրդը ձևավորվում է 25 տոկոս համամասնություններով՝ ԵՊՀ առաջարկած 8 անձ, լիազոր մարմնի առաջարկած 8 անձ, պրոֆեսորադասախոսական անձնակազմից ընտրված 8 մարդ և ուսանողների կողմից ընտրված 8 մարդ։ Այսպիսով ԵՊՀ առաջարկած 8-հոգանոց ցուցակի մեջ, որտեղ նախկինում […]
18:13 09.01.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տաս անձի: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թթ. ընդգրկված լինելով […]
18:05 09.01.2019
Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ձերբակալվել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, տեղյակ է, որ Գուրուրյանն այս պահի դրությամբ գտնվում է Ռուսաստանում, հիմա ղազախական կողմը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում Ռուսաստանի ՆԳՆ-ին, որպեսզի կազմակերպվի տղայի փոխանցումը ղազախական […]
17:46 09.01.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դա «Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ»: «Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ: Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր՝ թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, […]
17:38 09.01.2019
Ղրղըզստանում ուժի մեջ է մտել խախտումների մասին նոր օրենքը, համաձայն որի` արգելվում է թքել հասարակական վայրերում: Տուգանվողներից մեկը ոստիկան է, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 2 օր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր ծառայության ընթացքում փողոցում թքող իրավապահ մարմինների մի աշխատակից: Նրա ինքնությունը պարզվել է մեկ օրվա ընթացքում: Ոստիկանը երկրորդ մարդն էր, […]
17:31 09.01.2019
Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել 2019 թվականի հունվարի 9-ից ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար աշխատանքային ռեժիմի վերաբերյալ: «Հարգելի՛ քաղաքացիներ Տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման, գրավի ու լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման, վարորդական վկայականների հատկացման հետ կապված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային […]
17:30 09.01.2019
Դահուկավազքի Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոն դարձել են տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը, կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը դահուկորդները ուժերը չափեցին արագավազքում: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալը նվաճեց Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդում են Թադևոս Պողոսյանը և Արտուշ Մկրտչյանը: Կանանց պայքարում բացարձակ չեմպիոն Աշոցքի ներկայացուցիչ Կատյա Գալստյանն […]
17:25 09.01.2019
2018 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 8-ը հանրապետությունում «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ 3 դեպք է գրանցվել, հոսպիտալացվել է 5 մարդ (1-ը՝ բոտուլիզմ, 1-ը՝ սնկից թունավորում և 3-ը` սննդային թունավորում): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 16 դեպք` 16 տուժածով: Թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ալկոհոլի չարաշահումից և համային հատկությունների […]
17:11 09.01.2019
Բրիտանական Economist պարբերականի մասնագետների թիմի ուսումնասիրած 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 103-րդ տեղում է ու պահպանել է «կիսաժողովրդավարների» («հիբրիդ կարգեր») ցուցակում իր տեղը, թեև զգալի բարելավել է ցուցանիշը։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի զեկույցից։ 0-10 բալանոց սանդղակում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով ունի 4,79 ցուցանիշ (2017-ին՝ 4,11) և նախորդ տարվա 111-րդ հորիզոնականից հասել է […]
17:10 09.01.2019
Թուրք լրագրող Փելին Ունկերը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների՝ օֆշորային կազմակերպությունների հետ կապ ունենալու վերաբերյալ հոդված հրապարակելու համար: Այս մասին հայտնում է Cumhuriyet-ը: Աղբյուրը հայտնում է, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը «Բաց հասարակություն» հիմնադրամի ֆինանսավորմամբ հետազոտություն էր կատարել ու օֆշորային կազմակերպությունների մասին տեղեկություններ հրապարակել: Ցուցակում ներգրավված են եղել նաև […]
17:05 09.01.2019
Հունվարի 9-ին Ղազախստանի ՆԳՆ-ում տեղի է ունեցել Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովի և Ղազախտանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն: Կողմերը կարծիքներ փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների հեռանկարների, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության հարցերի շուրջ: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ամրապնդել երկկողմանի հարաբերությունները հետաքրքրող տարբեր ուղղություններով: […]
16:59 09.01.2019
Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, խուլիգանական գործողությունների ու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հաղորդել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը: «Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանի տարածքում ձերբակալել են […]
16:58 09.01.2019
www.e-draft.am -ում տեղադրվել են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանի […]
16:52 09.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թալինի տարածաշրջանի Լանջիկի ճանապարհահատվածում` ժամը 16:00-ի դրությամբ, բուքը դադարել է։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքները։
16:50 09.01.2019
Apple ընկերությունը նախորդ ֆինանսական տարում ավելացրել է գլխավոր տնօրեն Թիմ Կուկի և մյուս թոփ մենեջերներին տրվող պարգևավճարների չափը, քանի որ տարեկան ցուցանիշները, այդ թվում՝ շահույթն ու եկամուտը, բարձր են եղել սպասվածից: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը: 12 ամսում Apple-ը Կուկին վճարել է 15.7 մլն դոլար, ինչը մոտ 22 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Apple-ի […]
16:26 09.01.2019
Նորվեգիայում առևանգել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Թոմ Հագենի կնոջը: Չարագործները փրկագին են պահանջել և սպառնացել, այս մասին հաղորդում է VG-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Նշվում է, որ նորվեգացի միլիոնատիրոջ կինը՝ 68-ամյա Աննա-Էլիզաբեթ Ֆալկևիկ-Հագենն անհետացել էր հոկտեմբերի 31-ին՝ Լյորենսկուգեում գտնվող իրենց տնից: Առևանգողները պահանջել են փրկագին կրիպտոարժույթով՝ 9 մլն եվրոյի չափով: «68-ամյա կնոջ անհետացումից հետո առաջադրված պահանջը […]
16:22 09.01.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ դադարեցրել են 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները: Պատճառն այն է, որ ընկերությունները սահմանված ժամկետում չեն վերացրել ստացված գրավոր զգուշացումներում նշված խախտումները: ՀՀ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից «ԷկոԼուր»-ի հարցմանը պատասխանեց ԷԵԲՊ նախարարությունը, այդ ընկերություններն են «Տապի», «Անգելինա Դայմոնդ», «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն», […]
16:05 09.01.2019
Երեկ զինվորական ավտոբուսի վրա հարձակված երիտասարդներից մեկը ձերբակալվել է, իսկ միջադեպից հետո փախուստի մեջ գտնվող մյուս ակտիվ մասնակիցը Մերուժան Ոսկանյանն է, որը նախկինում դատապարտվել է զինծառայության ընթացքում եղած միջադեպի հետևանքով։ Այդ միջադեպը եղել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ Ոսկանյանը ծառայել է Արցախի զորամասերից մեկում՝ որպես հետախույզ։ «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ վաշտի անձնակազմի հետ Ոսկանյանը սեպտեմբերի […]
15:47 09.01.2019
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ՌՈ ներկայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը։ 2019թ-ի հունվարի 8-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ […]
15:34 09.01.2019
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: ?Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ: ? Կենտրոն – Խորենացի 35, «Երևանի թիվ […]
15:27 09.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ նախագահի հետ առնվազն մինչև երեկ որևէ տեսակցություն չէր թույլատրվում: «Ընդհանրապես տեսակցության արգելք կա. […]
15:26 09.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստը հետաձգվեց մինչև վաղը: Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, […]
15:14 09.01.2019
2018թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի բակում գետնից գտած պայթուցիչի՝ աջ ձեռքի ափի մեջ պայթելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006թ. ծնված Տ. Ա-ն: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Ս.թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:10-ին սահմաններում, տան […]
15:06 09.01.2019
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու միջադեպին: «Արդեն տեղեկացվել է, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու […]