TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Admin

Admin

Պայթյուն Բաքվի բնակելի տներից մեկում. կան զոհեր

15:00 09.01.2019

Բաքվի Յասմալի շրջանում, մեկհարկանի երկսենյականոց փայտե տանը պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համաձայն տեղեկությունների՝ պայթյունի ալիքի հետևանքով տան պատը փլուզվել է դրսում կայանած մեքենայի վրա: Հրդեհի հետևանքով այրվել են տան կոնստրուկցիաները: Հրշեջ փրկարարները տանը հայտնաբերել են ընտանիքի անդամներից երկուսի դիերը: Կրակը մարվել է հրշեջների կողմից: Դեպքի առթիվ […]

̰
Մայք Պոմպեոն խոստացել է ուժեղացնել ճնշումը Իրանի նկատմամբ

14:45 09.01.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է առաջիկա ժամանակահատվածում կրկնապատկել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը Իրանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ին: «Դուք կտեսնեք առաջիկա օրերին ու շաբաթներին, որ մենք կրկնապատկում ենք ճնշումը ոչ միայն մեր դիվանագիտական, այլև առևտրի ոլորտում, որպեսզի Իրանի վրա իսկական ճնշում գործադրվի և հասնենք նրան, ինչ որոշել ենք մայիսին»,- ասել է նա լրագրողներին Հորդանանի ԱԳ […]

̰
Քանի որ պարզ չէ` Վճռաբեկ դատարանը երբ հարցին լուծում կտա, միջանկյալ դիմել ենք, որ առայժմ գրավ կիրառվի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

14:39 09.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստից առաջ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը զրուցեց լրագրողների հետ: Ալումյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա պիտի կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ […]

̰
Հորիզոն 13.00

14:38 09.01.2019

̰
Զինվորական ավտոբուսի վրա հարձակվածներից առայժմ ոչ ոք ձերբակալվածի կարգավիճակ չունի․ դատախազություն

14:31 09.01.2019

Երեկ նորակոչիկներին Երևան տեղափոխող զինվորական ավտոբուսի վրա հարձակվածներից առայժմ ոչ ոք ձերբակալվածի կամ այլ կարգավիճակ չունի։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հարձակման բոլոր ակտիվ մասնակիցների ինքնությունը արդեն պարզվել է։ Նրանք են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և […]

̰
SHANTNEWS

14:29 09.01.2019

̰
ՀՔԾ պարզաբանումը Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ

14:26 09.01.2019

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունները, անհրաժեշտ է  համարում տեղեկացնել հետևյալը. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի […]

̰
ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» հունվարի 8-ից սկսել են գազի սակագնի շուրջ բանակցությունները

14:08 09.01.2019

ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև հունվարի 8-ից բանակցություններ են սկսվել ներքին սպառողի համար գազի սակագնի շուրջ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Թե որքան կտևեն բանակցությունները, չի նշվում: Գրասենյակից հայտնեցին, որ դրանք կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնեցին, որ պայմանավորվածության համաձայն՝ «Գազպրոմ […]

̰
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում

14:05 09.01.2019

2018 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս։ Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի մասնագետները՝ գնահատելով Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Թեև տարին ավարտվել է, սակայն այս թիվը կանխատեսումային է, քանի որ հաշվարկները չեն ամփոփվել։ Իսկ արդեն 2019 թվականի վերաբերյալ Համաշխարհային բանկում եկել են եզրակացության, որ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ու 2018 թվականի 5,3 աճի փոխարեն […]

̰
Արփինե Հովհաննիսյանը դժգոհել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից

14:04 09.01.2019

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  դժգոհելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի դրանից՝ ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել […]

̰
Շուշիում հիվանդանոց տեղափոխված փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում

13:50 09.01.2019

«Արցախպրես»-ը տեղեկացնում է, որ շմոլ գազից թունավորված երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցին ասել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ երեխայի մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում` ծանր աստիճանի սոպորոզ վիճակով` գիտակցության խոր խանգարումով: Ընդունման պահին Նատալին եղել է ծանր վիճակում: «Երեխային միանգամից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա […]

̰
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տարեց կնոջ մասնատված, մոխրացած դի

13:46 09.01.2019

Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության «911» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է […]

̰
Տիգրան Սարգսյանը «Եվրասիական շաբաթ»-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար Հակոբ Ավագյանին շնորհակալագիր է հանձնել

13:30 09.01.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանին է հանձնել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի շնորհակալագիրը, որում, մասնավորապես, ասված է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը խորին շնորհակալություն է հայտնում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործընթացում ակտիվ մասնակցության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությանն աջակցելու համար։ Մաղթում ենք ամենայն […]

̰
Երևանի քաղաքապետարանը հիշեցրել է փողոցային առևտրի վտանգների մասին

13:26 09.01.2019

Այսօր փողոցներում վաճառվող սննդամթերքի ռիսկերին է անդրադարձել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Կան ռիսկային ապրանքներ, և կան ցածր ռիսկային ապրանքներ: Բարձր ռիսկային ապրանքներն են կանադական ծագման մթերքները, որոնք փողոցում վաճառվելու դեպքում կարող են համարվել օրգանիզմի համար կործանարար և վտանգավոր սննդամթերք: Եթե էդ պահին չթունավորվեցիք, համոզված եղեք, որ էդ պայմաններում գնված, մանավանդ՝ կենդանական ծագման մթերքը, […]

̰
Ի՞նչ հարցեր է քննարկել վարչապետի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում. մանրամասներ

13:12 09.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի […]

̰
Արցախի բանակի հրամանատարն անձամբ է հետևել նորակոչիկների զորամասերի վիճակահանությանը

13:04 09.01.2019

Հունվարի 9-ին ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին: ՊԲ-ում ծառայությունն ավարտողներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու են գնացել Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ: Շնորհավորելով զորակոչիկներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու […]

̰ ̰
Երևանը գազի գինը չի բարձրացնի, սակայն «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել ներդրումները. «Կոմերսանտ»

12:46 09.01.2019

«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացել է Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ 2019-ից երկրի համար գազի գինը 10 տոկոսով` 1000 խմ-ի համար մինչև 165 դոլար բարձրացնելու հարցում: Համաձայնությունը, սակայն, թվում է, ձևական է. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սպառման գազի գինը Երևանը պատրաստ չէ բարձրացնել, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Փորձագետների կարծիքով` […]

̰
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. նա կդառնար 95 տարեկան

12:37 09.01.2019

Այսօր անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ Փարաջանովը բնութագրված է «որպես հանճարեղ մարդ, Մարդ-երևույթ, լեգենդ կինո բերած և կինոյում լեգենդ թողած անհատ, մի ամբողջ ժամանակաշրջան ու մի ամբողջ կինո իրենով խորհրդանշած արվեստի քուրմ»: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան

12:25 09.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից երեկ` հունվարի 8-ին, դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է փաստաբանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում: Նշենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի […]

̰
Առկա է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ. Միգրացիոն ծառայություն

11:56 09.01.2019

ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունը տվյալներ է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետության` Հայաստանում գտնվող քաղաքացիների մասին: Ծառայությունից հայտնեցին, որ 2018թ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն հունվարի 20-ից հետո միայն, այնուհանդերձ, անգամ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Այսպես, 2015թ. նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք-3951, ելք-3899, տարբերությունը՝ 52, 2016թ․-ին՝ համապատասխանաբար […]

̰
Շուշիում շմոլ գազից թունավորված երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր

11:46 09.01.2019

Հունվարի 8-ին Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 03.08.2011թ.: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում, ծանր աստիճանի սոպորոզ վիճակ: Տուժածը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ստանում է համապատասխան բուժում: […]

̰
Տարվա մեջ ե՞րբ է անհրաժեշտ պատվաստվել գրիպի դեմ. խորհուրդներ բժիշկից

11:40 09.01.2019

«Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Աստղիկ Բաղդասարյանը կարծում է, որ լավագույնը գրիպի սեզոնից առաջ պատվաստվելն է. «Քանի որ վիրուսը շրջանառվում է ամբողջ սեզոնի ընթացքում, երբեք ուշ չէ պատվաստվելու համար, քանի որ պատվաստումը նվազեցնում է բարդությունների ռիսկը և նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը»: Հոլովակը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան […]

̰
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

11:38 09.01.2019

Երեկ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Այս պահին ընթանում է քննություն: Նա նշեց, որ գործը քննում է Ռազմական ոստիկանությունը: Այլ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ երեկ հավաքակայան ուղևորվող ավտոբուսը շրջափակվել […]

̰
ՀՔԾ-ն Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից. փաստաբանական խումբ

11:37 09.01.2019

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՔԾ-ի` Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու, սակայն երկիրը լքելու թույլտվություն չտրամադրելու որոշմանը։ «Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ […]

̰
Դատարաններում շարունակում են աշխատել կաշառակեր, խաղամոլ, թմրամոլ դատավորներ. Ամարյան

11:26 09.01.2019

Տարեվերջին դատավորների կողմից եղան հայտարարություններ, ըստ որոնց` պետք չէ քննադատել իրենց, քանի որ դա ճնշում է դատական իշխանության վրա։ Սակայն կան դատավորներ, որ կաշառակեր են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նրա խոսքով` վերջերս դատավորներից մեկը դիմել է ՀՔԾ ու հայտարարել կաշառքի դեպքի մասին, որից իրեն «փայ» չէր հասել, […]

̰
Ավանդույթներից հեռացել ենք. Հրանտ Թոխատյան

01:00 09.01.2019

Հին ավանդույթները հիմա փոխարինվել են ավելի շատ սովետականով: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը նման տեսակետ է հայտնել դերասան Հրանտ Թոխատյանը: «Կարծում եմ, որ ավանդույթներից մի քիչ հետ ենք մնացել: Ավելի շուտ, ավելի որդեգրել ենք սովետական ավանդույթները. նստել սեղանի շուրջ, ուտել բուդը, տոլման և հարակից տորթերը»,- ասել է նա: Նա հիշել է նաև դեռևս իր մանկության տարիներին […]

̰
Սպասումները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանից, սպասումները պետք է լինեն ամեն մեկիցս. Հրանտ Թոխատյան

00:30 09.01.2019

Դերասան Հրանտ Թոխատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է անցած տարվա ընթացքում տեղի ունեցած հեղափոխության ու դրանից հետո մարդկանց ընկալումների մասին: Իր դիտարկմամբ՝ մարդիկ, թեև ոգևորված են տեղի ունեցած փոփոխությամբ, սակայն, միևնույն ժամանակ, մտածում են, թե ինչ է իրենց սպասվում որոշ ժամանակ անց: «Առաջին ամիսներին (հեղափոխությունից հետո-խմբ.) մարդկանց դեմքին կարելի էր ժպիտ տեսնել: Վերջին […]

̰
Մեծ Բրիտանիայում գտնվող Սերգեյ Սկրիպալի տունը կապամոնտաժվի

00:17 09.01.2019

Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ն կհանի ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի՝ այդ երկրում գտնվող տան տանիքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: «Ռուս նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի տունը կապամոնտաժվի: Զինվորականներն ամբողջությամբ կքանդեն տանիքը», – ասված է Associated Press -ի թվիթերյան էջում: Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել, որպեսզի բնակարանից ու դրան հարող […]

̰
Հորիզոն 22.00

23:30 08.01.2019

̰
BACK_TO_TOP