TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Առողջապահության նախարարության «Թեժ գծին» անցնող շաբաթ դիմել է 566 քաղաքացի

16:36 08.01.2019

Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2019թ. հունվարի 1-ից 8-ը աշխատել է շուրջօրյա` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նշված օրերին նախարարություն է դիմել 566 քաղաքացի: Զանգերի մեծ մասը եղել են տեղեկատվական և կազմակերպչական բնույթի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, տրվել են պարզաբանումներ և լուծումներ, […]

̰
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Լույս» թերթը համանուն հեռուստաալիք է հեռարձակելու

16:12 08.01.2019

Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս» TV հեռուստաալիքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրանը նշել է, որ «Լույս» TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու: Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է […]

̰
ԱՄՆ-ն իջեցրել է Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության կարգավիճակը

16:06 08.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իջեցրել է Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության դիվանագիտական կարգավիճակը` Բրյուսելին այդ մասին պաշտոնապես չիրազեկելով: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն: ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ քայլը ԵՄ ղեկավարության կողմից «լավ չի ընդունվել», և ԵՄ պաշտոնական պատասխանի հարցը դեռ քննարկվում է: Դիվանագետների կարծիքով` այս քայլը, ամենայն հավանականությամբ, արվել է 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբերին. հենց […]

̰
Հորիզոն 15.00

15:55 08.01.2019

̰
Ո՞ր հիվանդություններն են ավելի հաճախ հանդիպում զորակոչիկների մոտ

15:52 08.01.2019

Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներին ընդունելիս առաջնահերթ ուշադրություն են դարձնում նրանց առողջական վիճակին, քանի որ դրանից կախված՝ կարող են նշանակել սահմանափակումով ծառայության կամ հետաձգել ծառայությունը՝ բուժման համար տարկետում տալով։ Այս մասին այսօր մեկնարկած զորակոչի կապակցությամբ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԶՈւ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյան։ Նա տեղեկացրեց, որ նախորդ զորակոչին բանակ է ուղարկվել ավելի քան 400 զորակոչիկ, […]

̰
Տոնական օրերին Արցախում ծնվել է 39 երեխա

15:49 08.01.2019

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա․ 24-ը՝ աղջիկ, 15-ը՝ տղա: Երեխաներից 28-ը ծնվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, 6-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու, 1-ը՝ Հադրութի շրջանային բուժմիավորումներում:  

̰
Չինացին պաղպաղակի փայտիկներից հեծանիվ է պատրաստել

15:48 08.01.2019

Երբ պաղպաղակ եք ուտում, փայտիկները նետո՞ւմ եք: Իսկ ահա Չինաստանում Սուն Չաոն այդ փայտիկներից մեծ «վիշապ» – հեծանիվ է պատրաստել, որը կարողանում է կրակ արձակել, ջուր ցողել: Գույնզգույն կրակներ արձակող «Չինական վիշապ»-ի ստեղծման համար 22 000 փայտիկ է օգտագործվել: Աշխատանքը տևել է 10 ամիս:

̰
Ժամկետայինները պակասեն՝ կհամալրենք պայմանագրայիններով․ ԶՈՒ համալրման խնդիր չկա․ զինկոմ

15:47 08.01.2019

Նախորդ՝ ամառային զորակոչի ընթացքում զինված ուժեր զորակոչվեցին գիշերամիզություն, թերքաշ ու գերքաշ ունեցող զինծառայողներ։ Արդեն 6 ամիս անց՝ ձմեռային զորակոչի մեկնարկի օրը, Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այդ զորակոչիկներից որևէ լուրջ բողոք չեն ստացել, որևէ մեկին ժամկետից շուտ չեն զորացրել։ Մուրադյանը նշեց, որ այս անձանց զորակոչելը կապված չի եղել Զինված ուժերի համալրման […]

̰
Ամանորի նախօրեին Բերդում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. հայտարարվել է հետախուզում

15:36 08.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, պահելու և սպանություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչը, գլխի ճակատային հատվածին ստանալով հրազենային վիրավորում, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային […]

̰
Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին

15:30 08.01.2019

Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]

̰
Իոաննիսյանն անվստահություն է հայտնել Արտակ Զեյնալյանին

15:20 08.01.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է ՀՀ արդարատադության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին. «Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… […]

̰
Միջադեպերից հետո խստացվել են վարորդների առջև դրվող պահանջները․ ԶՈւ ԳՇ պետ

15:13 08.01.2019

Հայաստանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը, և Զինված ուժերի ղեկավարությունը, բացի այլ բաներից, ուշադրությունը կենտրոնացնում է նորակոչիկ զինծառայողների տեղափոխման անվտանգության վրա՝ միջադեպերից խուսափելու համար։ Այս մասին այսօր ԶՈւ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։ Քանի որ նախկինում Զինված ուժերում արձանագրված ողբերգական ավտովթարների մի մասը կապված է եղել նաև վարորդների գործողությունների հետ, […]

̰
Գերմանիայում պատգամավորին դաժան ծեծի են ենթարկել

15:07 08.01.2019

Գերմանիայի Բրեմեն քաղաքում հարձակվել են Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Մագնիցի վրա, որն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ է, հաղորդում է Weser Kurier-ը: Նշվում է, որ պատգամավորի վրա հարձակվել են հունվարի 7-ին՝ Theater am Goetheplatz թատրոնի հարևանությամբ: Երեք դիմակավորված անձինք այնքան են ծեծել Մագնիցին, մինչև վերջինս ուշագնաց է եղել: Պատգամավորը հոսպիտալացվել է: Նշվում է, որ դեպքը կարող է […]

̰
Վերջին 3-4 տարում Զինված ուժերը համալրվել են 2000 նոր մեքենայով․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

15:04 08.01.2019

«Վերջին 3-4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի մեքենաներով, նոր մեքենաների մասին է խոսքը»,- այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում ունեցած ճեպազրույցի ընթացքում զինված ուժերում ավտոպարկի մաշվածության մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նա հայտնեց, որ նոր մեքենաների համալրմանը զուգահեռ բանակից դուրս են մղվում «իրենց դարն ապրած» […]

̰ ̰
Հորիզոն 13.00

15:01 08.01.2019

̰
Տոնական օրերին արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է. Հովհաննես Խանգելդյան

14:57 08.01.2019

«2018թ.-ի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածն առանձնապես հագեցած չէր դեպքերով, ինչը ողջունելի է: Գրանցվել է 323 պատահար, որից 111-ն՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 8, տուժել՝ 77 մարդ»,- ամփոփելով տոնական օրերին գրանցված դեպքերն այսօր՝ հունվարի 8-ին, ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել է գրանցված դեպքերի թիվը, սակայն […]

̰
Ջոն Բոլթոնը Թուրքիայում է. Վաշինգտոն-Անկարա բանակցությունը մեկնարկել է

14:48 08.01.2019

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 8-ի կեսօրին Թուրքիայի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընի հետ: Հանդիպման մեկնարկին Կալընը հայտարարել է, որ թուրքական կողմի համար ընդունելի չէ Բոլթոնի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Սիրիայից դուրս կբերի զորքը պայմանով, եթե Թուրքիան խոստանա պահպանել Սիրիայի քրդական զորամիավորումների անվտանգությունը: «Անկարայի՝ Սիրիայում պայքարի միակ […]

̰
ԶՈւ շտաբը չի տարանջատում զորակոչիկներին՝ պաշտոնյայի որդի՞ են, թե՞ ոչ․ ԶՈւ շտաբի պետ

14:44 08.01.2019

Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը չի տարանջատում՝ զորակոչիկը պաշտոնյայի որդի՞ է, թե՞ ոչ, և հետևաբար, վիճակագրություն չի կազմում, թե որ պաշտոնյայի որդին է ծառայել, որինը՝ ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նա նշեց, որ իրենք բոլորին զորակոչում են, և եթե մարդիկ ունեն սահմանափակումներ, ապա ազատվում են ծառայությունից […]

̰
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ Արցախի բանակի հրամկազմի փոփոխության մասին

14:38 08.01.2019

Տարեվերջին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը փոխվեց․ Լևոն Մնացականյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Կարեն Աբրահամյանը, որը մինչ այդ ՊԲ շտաբի պետն էր։ Այս փոփոխության վերաբերյալ լրագրողները փորձեցին կարծիք իմանալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի Արտակ Դավթյանից։ Շտաբի պետը նախ ասաց, որ հարցը պետք է ուղղել Արցախի ղեկավարությանը, ապա, այնուամենայնիվ, մեկնաբանեց հարցն ու ասաց, որ բոլոր փոփոխությունները միտված […]

̰
Կոչ եմ անում քաղաքացիներին յուրաքանչյուր բնապահպանական իրավախախտման ականատես լինելու դեպքում ահազանգել. Էրիկ Գրիգորյան

14:36 08.01.2019

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատման հետ կապված և հայտնել, որ խոսել է «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչի հետ: «Գոռը հավաստիացրեց, որ տեղյակ չեն եղել, որ ապօրինի հատման դեպքը մեկ ամիս առաջ արդեն հայտնաբերված և արձանագրված է եղել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից […]

̰
Երեք հեռուսատաալիք պատրաստ է Դոնալդ Թրամփին եթերաժամանակ տրամադրել

14:30 08.01.2019

ԱՄՆ խոշորագույն  4 հեռուստաալիքներից երեքը՝  CBS, NBC և ABC, համաձայնել են եթերաժամանակ տրամադրել ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփին՝ տեսաուղերձով մարդկանց դիմելու համար: Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը: Նշենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել հեռուստատեսությամբ՝ փրայմ թայմում դիմել ժողովրդին և խոսել բյուջետային ճգնաժամի ու դրա հետևանքով առաջացած աշխատանքային ժամանակավոր կրճատումների մասին: Այս հայտարարությունից հետո New York Times-ի լրագրող Մայքլ […]

̰
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը նոր մեդիաընկերություն են հիմնել

14:22 08.01.2019

ԱԺ պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դրանք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: Պատգամավորներն այդ մասին հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել […]

̰
Սահմանին էական փոփոխություն չկա․ ԶՈւ շտաբի պետը՝ տոնական օրերի մասին

14:21 08.01.2019

«Սահմանում էական փոփոխություն չկա։ Հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է։ Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, որոշակի չափով կա նվազման միտում կրակոցների քանակի վերաբերյալ»,- այսօր մեկնարկած զորակոչի ընթացքում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով տոնական օրերին ադրբեջանական կողմի ակտիվության մասին հարցին։ Նա մեկնաբանեց նաև սահմանի ադրբեջանական կողմի մի հատվածում […]

̰
Զորակոչիկներին դեռ չեն բաժանել նոր ճտքակոշիկներ․ ԶՈւ ԳՇ պետ

14:20 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու թեև մինչ այս անոնսվել էին բանակի նոր ճտքակոշիկները, սակայն այս զորակոչի ընթացքում դրանք դեռ չեն բաժանվի նորակոչիկներին։ Այս մասին այսօր կենտրոնական հավաքակայանում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Նոր կոշիկները արդեն պատրաստման ավարտական փուլում են, պահեստավորման-ընդունման փուլում են, ավարտվելուց հետո կհատկացվեն […]

̰
«Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերի դիմորդների թիվը գրեթե անփոփոխ է․ ԶՈւ ԳՇ պետ

14:15 08.01.2019

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են»,- ծրագրերի վերաբերյալ հարցին այսօր մեկնարկած ձմեռային զորակոչի կապակցությամբ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքերով՝ այս ծրագրերին դիմողների վերջնական քանակը հայտնի կլինի զորակոչի ավարտին, քանի որ դիմումներն ընդունվում են նաև ընթացքում, սակայն նախնական թվեր արդեն իսկ հասանելի են։ Շտաբի պետի խոսքերով՝ […]

̰
Մահացել է ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը

14:10 08.01.2019

75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։ Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներում, […]

̰
Կարագանդայում սպանվածը «Հին Հռոմ» էր եկել քրոջ հետևից. յութուբյան օգտատերը՝ միջադեպի պատճառների մասին

14:09 08.01.2019

Յութուբյան ակտիվ օգտատերերից ղազախ Բեկլյարիբեկ Բեկը տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով Կարգանդայում տեղի ունեցած միջադեպին:  Օգտատերը նախ՝ որոշ մանրամասներ է հաղորդել կատարվածի մասին. «Ղազախ եղբայրներից մեկը ռեստորան էր եկել քրոջ հետևից: Նույնիսկ սպորտային համազգեստով էր: Կոնֆլիկտ է ստեղծվել նրա համար, քանի որ տղաները ցանկացել են երաժշտություն միացնել, ավելի ճիշտ՝ երգ ղազախի մասին: Հայերը կարծես մերժել են, […]

̰
Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը. Սփյուռքի նախարարություն

14:07 08.01.2019

ՀՀ Սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումները պահում են ուշադրության կենտրոնում: «ՀՀ Սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Անթույլատրելի ենք համարում կենցաղային […]

̰
70-ից ավելի նորակոչիկ դիմել է «Ես եմ» ծրագրին, և թիվը դեռ կմեծանա․ զինկոմ

13:59 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչն, ու արդեն իսկ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնողների թիվը գերազանցում է 70-ը։ Սրանք այն նորակոչիկներն են, որոնք արդեն ընդգրկված են խմբերում։ Այս մասին զորակոչի առաջին օրն ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ «Դեռ ունենք բավականին դիմումներ, որ քննարկման փուլում են»,- ասաց Մուրադյանը։ Նրա խոսքերով՝ […]

̰
BACK_TO_TOP