TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

ԱՄՆ-ում դեմոկրատները Թրամփին հակակշռելու համար եթերաժամանակ են պահանջում

13:58 08.01.2019

ԱՄՆ Սենատում փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին պահանջել են եթեր տրամադրել Դեմոկրատներին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրվող ուղերձի հետ: Այս մասին հայտնում է Associated press լրատվական գործակալությունը: «Այժմ, երբ հեռուստաընկերությունները համաձայնության են եկել ցուցադրել նախագայի տեսաուղերձը, որը, դատելով իր նախկին ուղերձներից, լինելու է ամբողջությամբ ատելության խոսք ու ապատեղեկատվություն, ապա […]

̰
Երևանի որոշ վարչական շրջաններում հունվարի 9-ին և 10-ին ջուր չի լինի

13:52 08.01.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նուբարաշենին կից ձորակում «Գառնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացմամբ պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10։00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների և բնակավայրերի ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական […]

̰
Վարչապետի կոչից հետո 140-ից ավելի մարդ է վերադարձել՝ զորակոչվելու․ զինկոմ

13:48 08.01.2019

Նախորդ՝ ամառային զորակոչի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 142 զորակոչիկ է վերադարձել Հայաստան՝ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։ Այս մասին այսօր մեկնարկած ձմեռային զորակոչի կապակցությամբ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ Այս տարի որքան կլինի այդ թիվը, Մուրադյանը հրաժարվեց հայտնել, քանի որ զորակոչը դեռ նոր է սկսվել, և […]

̰
Նորակոչիկներին արդեն թույլատրվում է բջջային հեռախոս ունենալ․ զինկոմ

13:35 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու դրա նորամուծությունը բջջային հեռախոսների թույլտվությունն է։ Այս զորակոչից սկսած՝ նորակոչիկները կարող են իրենց մոտ կրել հեռախոս, որը չպետք է ունենա տեսաձայնագրելու հնարավորություն։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ Նա տեղեկացրել է, որ զորքերում հեռախոսների գործածությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվելու, […]

̰
Հայտարարություն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ

13:26 08.01.2019

2018թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2019թ․ հունվարի 8-ը։ Հարկ ենք համարում բարձրաձայնել, որ ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են, ինչի […]

̰
Քաղաքապետարանը փողոցում առևտուր իրականացնողներին ուղղորդում է շուկաներ

13:15 08.01.2019

Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. առևտրականներն ուղղորդվում են շուկաներ: Նման վերտառությամբ տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը: Քաղաքացիներն իրենց դժգոհություններն են հայտնել փողոցային առևտրով զբաղվողների վերաբերյալ: Քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/313740392578049/

̰
33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ գույքային վնաս պատճառելու համար

13:10 08.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի` 1985 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկ է եղել հունվարին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին. ԱԳՆ

13:09 08.01.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ` հունվարին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին՝ Միլանում, […]

̰
Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանն իրենց նորամուտն են նշել ղազախական «Բարսի Ատիրաու»-ի կազմում

12:54 08.01.2019

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն Ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «Բարսի Ատիրաու» ակումբն այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում: Աբրամյանն ու Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71-73 հաշվով […]

̰
Կանխի՛ր գրիպը և գրիպից առաջացած բարդությունները. Առողջապահության նախարարություն

12:45 08.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել գրիպի պատվաստանյութի արդյունավետության մասին: Հիվանդության վերաբերյալ հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/388677175271041/

̰
Հայտնի է ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության օրը

12:40 08.01.2019

ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: «Հարգելի գործընկերներ, հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր […]

̰
Արմեն Գրիգորյանը ղազախ գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը

12:34 08.01.2019

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի […]

̰
Բագրատաշենում պահանջում են հանրապետական ղեկավարի հրաժարականը. Hetq

12:33 08.01.2019

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում բողոքի ակցիա է՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի: Ինչպես հաղորդում է «Հետք»-ը, նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում գրել: Ստեղծել են նաև դիմում գրելու «համապատասխան պայմաններ». թուղթն ու գրիչը դրված է նստարանի վրա: Մհեր Բաղդասարյանը համայնքում ամենաշատ […]

̰
Հնարավոր է՝ Մխիթարյանը հեռանա «Արսենալ»-ից

12:24 08.01.2019

Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ ակումբից: Նշվում է, որ «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել իսպանացի հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսին: «Զինագործների» այս գործարքը կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի հետ պայմանագիրը խզելու համար: Ըստ պարբերականի՝ Սուարեսին ցանկանում են թիմ ընդունել  2019-ի հունվարին:

̰
Մահացել է Նունե Եսայանի եղբայրը

12:19 08.01.2019

Երգչուհի Նունե Եսայանի եղբայրը մահացել է: Այս մասին պարզ է դառնում «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրված լուսանկարին կից գրառումից: https://www.instagram.com/p/BsVgw8JAXjn/

̰
Թուրքիայի ափերի մոտ վթարված նավն ածխի ապօրինի փոխադրումներ է իրականացրել Դոնբասից. Կիև

12:19 08.01.2019

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների և ներքին տեղահանվածների հարցերով նախարարությունը տեղեկացրել է, որ Թուրքիայի ափերի մոտ վթարված VOLGO-BALT214 նավը զբաղվել է Դոնբասի օկուպացված տարածքներից Թուրքիա և այլ երկրներ ածխի ապօրինի փոխադրմամբ: Այս մասին հայտնում է Украинские новости-ն: Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ նավն այդ օրն ածուխ էր տեղափոխում ռուսական Ազով նավահանգստից թուրքական Սամսուն նավահանգիստ: Նավում գտնվել են 11 ուկրաինացիներ: Նավաբեկությունը […]

̰
Ֆլորիդայում զբոսաշրջիկը պլաստիկե օղակի գերությունից փրկել է թռչնին

11:57 08.01.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է ԱՄՆ-ում զբոսաշրջիկը փրկում ճային պլաստիկե օղակի գերությունից, գրում է Daily Mail-ը: Այն հայտնվել էր թռչնի պարանոցին: Տարա Ռասսելը նկատել է դժբախտության մեջ հայտնված թռչնին, երբ Ֆլորիդա նահանգի ափերից մեկում հանգստանալիս է եղել: Կինը մեծ ջանքերի գնով փրկել է կենդանուն:

̰
Անկարայում սկսվել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով առաջին դատական նիստը

11:49 08.01.2019

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից ավելի քան երկու տարի անց՝ այսօր առավոտյան սկսվել է այդ գործով առաջին դատաքննությունը։ Գործով մեղադրվում է 18 մարդ։ Այս մասին դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կառլովը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ միջոցառման ժամանակ, թուրք ոստիկան Մևլութ Ալթինթաշի կրակոցից։ Հետագայում թուրքական իշխանությունները գրեթե 30 մարդու մեղադրանք են […]

̰
Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում

11:38 08.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների […]

̰
«Դեղին բաճկոնների» դեմ գլխավոր «մարտի» համար Ֆրանսիայի կառավարությունը 80 հազար ոստիկան է մոբիլիզացնելու

11:24 08.01.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի ամբողջ ընթացքում այդ ցույցերի վերաբերյալ արդեն 1000-ից ավելի դատական որոշում է կայացվել, ոստիկանությունը տարբեր ժամկետներով ձերբակալել է ավելի քան 5․6 հազար մարդու։ Այս մասին նախօրեին իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Նա տեղեկացրել է, որ կոնկրետ Հաղթական կամարը պղծելու գործով բոլոր մեղադրվողները ձերբակալված են՝ թվով 13 մարդ։ Իշխանության […]

̰
«Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ

11:14 08.01.2019

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում կայացել է 1/16 փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մյուս զույգերն են. «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլին», «Չելսի»-«Շեֆիլդ»/«Լուտոն», «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս», «Սուոնսի»-«Ջիլինգհեմ»,«Ուիմբլդոն»-«Վեսթ Հեմ», «Սթոկ»/«Շրեսբուրի»-«Վուլվզ», «Միլուոլ»-«Էվերթոն», «Բրայթոն»-«Վեսթ Բրոմվիչ», «Աքրինգտոն»-«Դերբի»/«Սաութհեմփթոն», «Դոնկաստեր»-«Օլդհեմ Աթլետիկ», «Նյուքասլ»/«Բլքեբեռն»-«Ուոթֆորդ», «Միդլսբրո»-«Նյուպորտ», «Բարնետ»-«Բրենտֆորդ», «Պորտսմուրտ»-ՔՊՌ, «Բրիստոլ»-«Բոլտոն»: «Զինագործները» և «կարմիր սատանաները» միմյանց հետ կմրցեն հունվարի 26-ին:

̰
Գինին խորհրդանշում է լույսը, Քրիստոսի արյունը գինի է, այսինքն՝ Քրիստոսի արյունը լույս է. Ավագ Հարությունյանը` գինու հոգևոր ընկալման մասին

00:46 08.01.2019

Գինին քրիստոնեության մեջ ընկալվում է որպես ճանապարհ դեպի լուսավորն ու անաղարտը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: «Գինու հոգևոր ընկալման առաջին մակարդակը շամանիզմն էր, երբ չկար երկրագործություն, երբ կարիք կար դիմելու այլ ուժերի, որպեսզի քո կենցաղային խնդիրները լուծվեին: Եվ շամանները, որպես միջավայր, որտեղ որ պետք է […]

̰
Բեռլինի 2 օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են կազմակերպել

00:17 08.01.2019

Բեռլինի 2 օդանավակայանների անվտանգության աշխատակիցները գործադուլ են կազմակերպել, որի հետևանքով չվերթներ են հետաձգվել, գրում է AP-ը: Նշվում է, որ Ver.di համատիրությունը կոչ է արել Թեգել և Շենեֆելդ օդանավակայանների աշխատակիցներին լքել աշխատավայրը առավոտյան ժամը 5-ից 8 անց 45-ն ընկած ժամանակահատվածում: Գործադուլի նախօրեին Lufthansa, Easyjet, Ryanair և Аэрофлот ավիափոխադրողները հետաձգել էին չվերթները: Աշխատակիցները ցանկանում են 2 տարվա ընթացքում 2% […]

̰
Հայերը գինուց որևէ դեպքում չեն հրաժարվում. Գինու ազգային կենտրոնի նախագահ

00:14 08.01.2019

Սուրբ Ծնունդը դեռ, կարծում եմ, որ երկրորդ հորիզոնականում է ( Ամանորից հետո-խմբ.): «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: Խոսելով այս օրերին Պահքի պահման մասին՝ մասնագետն ասել է, որ այս մշակույթի զարգացման համար դեռևս որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի, քանի որ տոները հիմնականում դեռևս ասոցացվում են լի սեղանների […]

̰
Այո, սուպերվարչապետության ինստիտուտը նվազելու է. Ալեն Սիմոնյան

23:57 07.01.2019

«Ընտրական օրենսգիրքը, կարծում եմ, որ կփոխվի»,- այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Անդրարդառնալով գազի գնի թանկացման խնդրին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, թե չգիտի որքան կտևի սպառողի համար գազի գնի չթանկանալը: Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նա նշեց. «Այո, սուպերվարչապետության ինստիտուտը նվազելու է, բայց դա տեղի չի ունենալու […]

̰ ̰
Կարծում եմ ՝ մեր երկիրը պետք է բաց լինի ներգաղթի համար. Ալեն Սիմոնյան

22:17 07.01.2019

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին՝ մասնավորապես վերջերս Հայաստան ժամանած հնդիկների, իրանցիների մասին. «Կարծում եմ՝ մեր երկիրը պետք է բաց լինի ներգաղթի համար, մենք այս հարցում մոտակա 10-20 տարվա ընթացքում խնդիր չկա»: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է իր և երգչուհի, ԱԺ ՀՀԿ […]

̰
Ինձ համար ընդունելի տարբերակը ավանդական ընտանիքի տարբերակն է. Ալեն Սիմոնյան

21:47 07.01.2019

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի. Խոսելով ժամանակին իր կողմից գրված գրառմանը մասին, որով նա կոչ էր արել օրենսդրական դաշտ դնել մի շարք երևույթներ ինչպիսիք են մարիխուանան, մարմնավաճառությունը և այլն նա նշել է. «Այդ գրառումը եղել է 1․5-2 տարի առաջ, կարելի է ասել […]

̰
Ցավոք, ծեսերը երբեմն վերածվում են բիզնեսի. Ավագ Հարությունյան

20:47 07.01.2019

Երբ ծեսերի սահմանները մեծանում են, գինու հետ կապված ծիսակատարությունների կատարումը բիզնես է դառնում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: «Երբ մենք նայում ենք երկու քաղաքակրթություններին՝ արևելք և արևմուտք, որոնք միմյանցից ընդհանրապես տարբեր են: Արևմուտքը հենվում է այս և այն աշխարհների հակադրությունների վրա, կապրես այս աշխարհում այսպես՝ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կոծկել է բանակի ևս մեկ կորուստ

20:22 07.01.2019

Հունվարի 3-ին, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից, մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սալեհ Ֆյուզուլի օղլու Դեմիրովը (Saleh Füzuli oğlu Dəmirov), որի մահվան մասին տեղեկությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցրել է։ Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացված կայքը։ Զինծառայողի կորստի մասին հայտնի է դարձել հայրենի բնակավայրի՝ Ադրբեջանի Աղսուի բնակիչներից։ Սա այս տարի հարևան երկրի զինված ուժերում արձանագրված առաջին […]

̰
BACK_TO_TOP