20:00 07.01.2019
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ անակնկալները շատ էին և դրանցից մեկը «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների համար էր: HBO հեռուստաալիքը կարճ տեսանյութ է ներկայացրել, թե 2019-ին ալիքով ինչ բացառիկ նախագծեր են սպասվում: Այդ տեսանյութում մի քանի վայրկյան տևողությամբ դրվագ կա «Գահերի խաղից»: Շատ կարճ, բայց շատ նշանակալի հատվածում Սանսա Սթարքը Վինթերֆելում հանդիպում է Դեյներիսի հետ: «Գահերի խաղից» […]
19:45 07.01.2019
Թուրքիայում Անկարայի հանրապետական դատախազությունը լիազորել է շուրջ 100 զինվորականի ձերբակալությունը: Նրանք կասկածվում են ազգությամբ թուրք ընդդիմադիր գործիչ, քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալ զինվորականները ծառայություն են իրականացնում Թուրքիայի ցամաքային ուժերի ստորաբաժանումներում: Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ թուրք զինվորականներ […]
19:42 07.01.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը: Շատերը երեկ արդեն ստացել են իրենց բաղձալի արձանիկները, իսկ շատերը նաև փայլել են Կարմիր գորգին: Այսօր արդեն նորաձևության գիտակները քննարկում են աստղերի զգեստները, առանձնացնում լավագույն ու վատագույն զգեստները: Մենք այդ ընտրությունը թողել ենք մեր ընթերցողին: ▲▼ կոճակների միջոցով դրական կամ բացասական […]
19:39 07.01.2019
Ռուսաստանի իրավապահները նախորդ ամբողջ տարվա ընթացքում ամեն օր միջինում 1000 մարդու են տուգանել չնախատեսված կամ արգելված վայրում՝ հանրային տարածքում, շենքում ծխելու համար։ Ընդհանուր առմամբ կազմվել է հենց 365 հազար արձանագրություն։ Այս մասին հայտնում է ռուսական TASS լրատվական գործակալությունը։ Խախտումների համար իրավախախտները տուգանվել են 500-3000 ռուբլի տուգանքով՝ կախված նրանից, թե որտեղ է արձանագրվել «ապօրինի ծխելը»։ Տեղեկատվության […]
19:24 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է Ղազախստանի իշխանություններին: Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ապա նշել, որ ինքը ոչ մեկին չի սպանել: «Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել […]
19:21 07.01.2019
Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, առնվազն 13 զինվորական ու ոստիկան է զոհվել «Թալիբան» արմատական խմբավորման հետ տեղի ունեցած բախման հետևանքով: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան Բաղդիս նահանգում: Հաղորդվում է, որ խմբավորման անդամները հարձակվել են տեղի ոստիկանական ու զինվորական կայանների վրա: Զոհերից 10-ը ոստիկան է, 3-ը՝ զինվորական: Բախման ընթացքում […]
19:15 07.01.2019
«Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Խոսելով իր ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված շնորհավորական կենացի մասին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ալեն Սիմոնյանն է իրեն հանձնել դատախազությանը, Ալեն Սիմոնյանը պատմեց իրենց ծանոթության պատմությունը. «Երբ ես և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել ենք, նա եղել է […]
18:58 07.01.2019
Նորընտիր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո SHANTNEWS.am-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` ի՞նչ հարցեր են եղել օրակարգում, արդյոք արդեն ուրվագծվե՞լ է նոր կառավարության կազմը: Փաշինյանը պատասխանեց. «Կառավարության կազմ չենք քննարկել, խմբակցության կանոնադրությունն ենք քննարկել ու դրա հետ կապված հարցեր»: Լրագրողները հարց ուղղեցին` Փաշինյանն ընդդիմությունից ո՞ւմ է հակված տեսնել ԱԺ փոխնախագահի պաշտոնում: […]
18:40 07.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հարցում գործող իշխանության «պարտություն կրելու» մասին քննադատություններին: Արձագանքելով տեսակետին, թե դա պայմանավորված է մեր երկրի ներքաղաքական իրավիճակով, Փաշինյանը նշեց. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլի էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք, մենք […]
18:20 07.01.2019
Հունվարի 7-ին՝ ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին (մոտ 60 տարեկան տղամարդ) ընկել է Երևան քաղաքի Նոր Արեշի 50-րդ փողոցում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. […]
18:08 07.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: «Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի […]
17:59 07.01.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեսանյութի վերաբերյալ: Նախարարության պարզաբանման մեջ ասված է. «Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ և նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։ «Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը […]
17:41 07.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց […]
17:32 07.01.2019
Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքների չֆինանսավորման պատճառով Թրամփի կողմից դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը սրել է իրադրությունը երկրի ներսում: Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ-ում արդեն 3-րդ շաբաթն է, ինչ նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել 2019-ի բյուջեի նախագիծը՝ դրանում պատի ֆինանսավորման մասին դրույթի բացակայության պատճառով: Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր իրավիճակի շարունակության դեպքում երկրում արտակարգ […]
17:26 07.01.2019
Հարավչինական ծովում վիճելի տարածք համարվող Պարասելյան կղզիների հատվածում ամերիկյան ռազմանավի հայտնվելուց հետո Չինաստանի ռազմածովային ուժերի նավը մոտեցել է ու պահանջել հեռանալ, իսկ ավելի ուշ արձագանքել է երկրի ԱԳՆ-ն։ Պաշտոնական Պեկինը Վաշինգտոնին զգուշացում է հղել՝ վիճելի տարածքներից հեռու մնալու պահանջով։ Մինչ այդ, ամերիկյան կողմն իր նավարկությունը հիմնավորել է նրանով, որ մտադիր է պայքարել «ազատ նավագնացության համար», […]
17:20 07.01.2019
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի: Այս մասին հայտնում են ակումբի լրատվության բաժնից: Ակումբի ներկայիս սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը նաև ակումբի նախագահն է: Գործարքն, ըստ հաղորդագրության, կնքվել է դեռևս ամանորյա տոներից առաջ: «Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախին» վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց իրագործմանը ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման […]
17:10 07.01.2019
Անարխիստական շարժման ակտիվիստները գիշերը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ կարմիր ներկով տարաներ են շպրտել՝ «ներկելով» կառույցի պատերն ու մուտքերից մեկը։ Անարխիստները սա ներկայացրել են որպես բողոքի ակցիա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հունական աղբյուրներին։ Ակտիվիստները սրանով փորձել են ցույց տալ, որ նույնիսկ ամենապաշտպանված կառույցը խոցելի է, եթե իրենք միավորվում են։ […]
17:04 07.01.2019
Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել […]
16:55 07.01.2019
ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում են՝ Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արտաքսվածների թվի մասին գերատեսչությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում, սակայն հավաստիացնում է՝ զանգվածային արտաքսում, որպես այդպիսին, չի եղել: ԱԳՆ-ն ևս դեպքին քաղաքական ենթատեքստ չի վերագրում: «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է […]
16:54 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը: Սակայն, լրագրողի պնդմամբ, ադրբեջանցիները չեն եղել որևէ կողմում, այլ հակառակը՝ փորձել են բաժանել վիճաբանողներին: «Իրավապահ մարմինները զննել են «Հին Հռոմ» ռեստորանի ներքին տեսահսկման համակարգի տեսագրությունները, որի արդյունքում պարզվել է, որ երբ սկսել է վիճաբանությունը երկու խմբերի միջև, այդ […]
16:48 07.01.2019
Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա […]
16:21 07.01.2019
Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, նշեց, որ կատարվածն ազգամիջյան երանգ ստացավ տարբեր սոցկայքերի ու ԶԼՄ-ների պատճառով: «Ինքը` վիճաբանությունը, եղել է կենցաղային, որի հետևանքով, ցավոք, մարդիկ են տուժել: Վիճաբանությանը մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, դա չի եղել հայ-ղազախական բախում, […]
16:16 07.01.2019
Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և […]
16:10 07.01.2019
Ղազախստանից հայերի արտաքսման վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է տեղեկություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից չեն հերքել արտաքսման մասին տեղեկությունը, սակայն ժամանակ են խնդրել այլ մանրամասներ ներկայացնելու համար: ԱԳՆ-ում ևս չեն կապում դեպքը Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի հետ: Մեզ հայտնեցին, որ նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս […]
16:05 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]
16:03 07.01.2019
Հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի […]
15:53 07.01.2019
Չինաստանի իշխանությունները, 2014 թվականից սկսած, ավելի քան 120 երկրից 4997 քաղաքացի են բերման ենթարկել, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ, հաղորդում է «Սինխուան»: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանցից 1015-ը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներ են և պետական ծառայողներ: Նրանցից 56-ի անունը ներառված է եղել իշխանությունների կողմից փնտրվող «կարմիր ցուցակում», որոնք կասկածվում են տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ: Նշվում է, որ կաշառակերության […]