21:58 08.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել: Լրագրողի տեղեկացմամբ՝ երկու կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել «Բարեկամության տանը», որին մասնակցել է սպանվածի հայրը, եղբայրն ու «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատերը՝ կասկածյալների […]
20:15 08.01.2019
Ճապոնացի միլիարդատեր Յուսակա Մաեդզավայի գրառումը, որը նա հրապարակել է հունվարի 5-ին իր թվիթերյան էջում, ռեկորդային թվով տարածում է ունեցել Twitter-ի պատմության մեջ: Այս մասին հայտնել է անձամբ ձեռքբերման հեղինակը իր միկրոբլոգում: Նոր ռեկորդը կապված է միլիարդատիրոջ խոստման հետ. նա խոստացել է 100 միլիոն իեն (925 հազար դոլար) այն 100 հաջողակներին, ովքեր իր գրառումը կտեղադրեն իրենց […]
19:34 08.01.2019
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրերս Ղազախստանից մտահոգիչ լուրեր հասան. Ամանորի գիշերը Կարագանդայում` «Հին Հռոմ» ռեստորանում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ղազախ պատանի, իսկ երեք հոգի վիրավորվել է: Դա սովորական քրեական-կենցաղային միջադեպ էր մի քանի ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, […]
19:29 08.01.2019
Ամփոփ տվյալներով Ադրբեջանը 2018 թվականի ամբողջ ընթացքում Թուրքիայից գնել ու ներմուծել է 63,4 միլիոն դոլարի «ռազմական և ավիացիոն» դասի ապրանքներ, ինչի մասին ասվում է Թուրքիայի արտահանողների խորհրդի հերթական զեկույցում։ Այս դասի մեջ մտնող ապրանքները կարող են և քաղաքացիական նշանակության լինել, բայց դրանց մի մասը հաստատապես ռազմական նշանակության ապրանքներ են, և Razm.info կայքը հիշեցրել է այդ […]
19:28 08.01.2019
Ադրբեջանական որոշ կայքեր արշավ են սկսել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի դեմ: «Այս ֆիլմի գլխավոր մեխերից մեկն այն է, որ այն նկարահանել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ Ղարաբաղում»- ասված է ադրբեջանական կայքում զետեղված նյութի մեջ: Նշենք, որ ֆիլմի համարտադրողներն են լիտվացի Կեստուտիս Դրազդաուսկասը, գերմանացի Մարկո Գիլլեսը և ֆրանսիացի Անգելիկա Շուլերը։ Ադրբեջանցիները կարծում են, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի […]
19:17 08.01.2019
Ադրբեջանում կա մոտ 160 քաղբանտարկլյալ, ու նրանցից գրեթե կեսը ունեն կրոնական այս կամ այն համայնքին պատկանելիություն։ Հենց այս հավատացյալ քաղբանտարկյալների վրա ճնշումները վերջին շրջանում զգալի ուժեղացել են։ Այս մասին հայտարարություն են տարածել Ադրբեջանի մի քանի հասարակական կազմակերպություններ։ Դրա համաձայն՝ միայն նախորդ տարի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված հավատացյալները հետագայում դատապարտվել են միասին վերցրած 600 տարվա ազատազրկման, ու […]
19:15 08.01.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների […]
19:02 08.01.2019
Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]
18:55 08.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Կարագանդայում «Հին Հռոմ» ռեստորանային համալիրում կատարվածից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ՀՀ Սարուխան համայնքի բնակիչ է: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի հետ, որն ասել է, որ Գուրուրյանների ընտանիքը հարգված է գյուղում, պապը հայտնի հացթուխ է եղել, և այսօր էլ ընտանիքը փուռ ունի համայնքում: Նարեկի հայրը ևս […]
18:50 08.01.2019
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից: Նշվում է, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել […]
18:44 08.01.2019
Անձնագրերի «ուժը» Henley Passport Index վարկանիշը կազմում է հիմնվելով նրա վրա, թե քանի երկիր կարող է այդ անձնագիր կրող այցելել առանց վիզայի։ Այս ցուցանիշով բացարձակ առաջատարը Ճապոնիան է․ այս երկրի անձնագիրը կրողը կարող է անարգել մեկնել աշխարհի 190 երկիր։ Ճապոնիային «1-2 երկրի» տարբերությամբ զիջում են Սինգապուրը, Հարավային Կորեան, նրանց էլ «հետապնդում են» արևմտաեվրոպական ու սկանդինավյան […]
18:38 08.01.2019
2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով, որպես աշխատանքային և […]
18:30 08.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ: Այս մասին տեղեկացանք միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Քիչ առաջ կայացավ հանդիպում ՀՌՄ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակության միջև: Անանյանի պնդմամբ՝ ՊԵԿ-ը կիսում է Միության անդամների մտահոգությունները հարկային բեռի ավելացման մասով, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով […]
18:21 08.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի […]
18:12 08.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը` Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ դատարանը Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նշենք, որ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք էր առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել էր […]
18:06 08.01.2019
Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կարագանդայում հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի հետ, որն ասել է, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը, հավանաբար, այսօր ՌԴ-ից կտեղափոխվի Ղազախստան: Բացի դրանից՝ հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների ու սպանված ղազախ երիտասարդի հարազատների միջև: Կարագանդայի հայ համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքում տիրող իրավիճակին: «Վիճակը շատ ստաբիլ է հիմա: […]
18:01 08.01.2019
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից: Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել էին նաև գործով մեղադրյալի` երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար, սակայն ՀՔԾ-ն նման թույլտվություն չի տվել, մերժել է դիմումը: ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ […]
17:36 08.01.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված միջադեպին: «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին […]
17:30 08.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում գետնաբուք է: Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և […]
17:17 08.01.2019
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանը պատկանում է Մալխասյանների ընտանիքին: Հիմնադիրը 80-ականներին է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան: Հիմա ճանապարհաշինարարությամբ է զբաղված: «Մալխասյանները շատ նորմալ ընտանիք են, ռեստորանի տերը բժշկական ինստիտուտն է ավարտել, հիմա զբաղվում է ճանապարհաշինությամբ: Ինքը հայրն է էդ տղայի, ով հիմա նստած է ու իր եղբոր տղան է նստած: […]
17:16 08.01.2019
Թուրքիայի նախագահը անընդունելի է անվանել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը։ Խոսքը YPG զինված միավորման մասին է, որին Թուրքիայի իշխանությունները համարում են ահաբեկչական կառույց (համարում են, որ այն իրենց մոտ ահաբեկչական կազմակերպություն հայտարարված «Քրդստանի […]
17:12 08.01.2019
Դերասան Հրանտ Թոխատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ամանորյա տոներին իրենց ընտանիքում ընդունված ավանդույթների ու սովորույթների մասին: Դիտարկմանը, որ Հայաստանում տոնական օրերին մարդկանց ժամանցը մի տեսակ միօրինակ է՝ դերասանը համաձայնել է ու որպես դրան հակադրություն՝ պատմել իրենց ընտանիքում ընդունված ավանդական դարձած երևույթի մասին: «Պետք է ասեմ, որ մենք տոնածառի շուրջ երգեցինք «Տոնածառ ջան, […]
17:07 08.01.2019
Գրիպը վիրուսային հիվանդություն է: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի մարդկանց։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից և հրապարակել […]
17:05 08.01.2019
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: «Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, […]
17:00 08.01.2019
Դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: Միջադեպի ընթացքում ոստիկաններ չեն երևում: Տեսանյութում հնչում է «Նկարում են, մի՛ արեք» արտահայտությունը:
16:56 08.01.2019
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ղազախստանից օպերատիվ քննչական խմբեր են ժամանել Հայաստան Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին հայտնաբերելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հետ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չհերքեց այս լուրը: «Ղազախստանի ներքին գործերի նախարարության երկու աշխատակիցներ այս պահին Հայաստանում են, […]
16:39 08.01.2019
Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան […]