21:03 06.01.2019
Սաուդյան Արաբիայում ուժի մեջ է մտնում ամուսնալուծությունների մասին հաղորդագրությունների միջոցով հայտնելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է BBC-ն: Ինչպես աղբյուրը հայտնում է՝ նախկինում այստեղ ընդունված է եղել ամուսնալուծությունների փաստը գաղտնի պահել կնոջից: Այս որոշմամբ երկրի իշխանությունները պարտադրել են դատարաններին այդ մասին SMS -ի միջոցով հաղորդել կանանց։ Նոր օրենքը Սաուդյան Արաբիայի կին քաղաքացիներին թույլ կտա ամուսնալուծության […]
19:54 06.01.2019
Հունվարի 5-ի դրությամբ՝ (շնչառական վարակների-խմբ.) մի փոքր ակտիվություն ունենք՝ համեմատած նախորդ օրվա հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել է ԱՆ Վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Ամանորյա տոները միշտ էլ «նպաստավոր պայմաններ» են ստեղծում գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվ տարածման և աշխուժացման առումով, քանի որ շնչառական վարակներն օդակաթիլային մեխանիզմով են […]
17:54 06.01.2019
Հզոր փոթորիկը Սոչիի ափամերձ հատվածներում մասնակի փլուզումների պատճառ է դարձել: Դեպքի պահին արված տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն: Ականատեսները պատմել են, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել են հոսանքալարերը, վնասվել են հեծանվային ուղիները: Ափամերձ հատվածի ավտոճանապարհը ջրով է ողողվել: Հիշեցնենք, որ հոկտեմբերին այստեղ մեկ այլ փոթորիկ էր մոլեգնել, որի հետևանքով ավելի քան 130 մարդ էր տուժել:
17:27 06.01.2019
Պոլիկլինիկաներ այցելողների թիվը ստացիոնար բուժհաստատություններ այցելողների թվի համեմատ ավելի քիչ է եղել: Հունվարի 5-ին, «Շանթ» հեռուստաընկերության եթերում նման վիճակագրություն է ներկայացրել ԱՆ Վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Եթե ստացիոնարներում հոսպիտալացումների երեկվա թվերը 490-ի կարգի էին, ապա այսօրվա դրությամբ 514 է: Եվ նորից, ցավոք սրտի, գերակշիռ մասը մեր երեխաներն են, մասնավորապես մանկահասակ՝ […]
16:48 06.01.2019
Անգլիայի գավաթի երրորդ փուլի՝ «Բլեքփուլ»-«Արսենալ» ֆուտբոլային հանդիպումից առաջ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Փրինսթոնի «Մարիոթ» հյուրանոցի մոտ մի տղամարդ բարձրացել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստների ավտոբուսի տանիքին ու հրաժարվել է իջնել այնտեղից: Լուսանկարն Ինստագրամի իր էջում հրապարակել է «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Խաղացողները մարզադաշտ են տեղափոխվել մեկ այլ ավտոբուսով։ «Բլեքփուլի» երկրպագուին ավտոբուսի տանիքից իջեցնել հաջողվել է միայն […]
15:16 06.01.2019
Երգահան, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով «Սանիթեքի» դատարկ աղբամանները: «Բարի լույս»,- գրել է նա՝ հրապարակելով դատարկ աղբանմանների լուսանկար։ Այս կերպ նա պատասխանել է Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Երգչուհին Արթուր Իսպիրյանին դիմելով գրել էր․ «Քեզ Սթիվիի տե՞ղն ես գրել, գիտե՞ս, որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու […]
23:59 05.01.2019
Լեոնարդո դի Կապրիոն հարցաքննության է ենթարկվել, այսպես կոչված,«մալայզիական գործի» շրջանակում: Սա փողերի լվացման հետ կապված գործ է, որը, ըստ որոշ տեղեկությունների, կատարվել է «Ուելսթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Hollywoodreporter-ը: Հաղորդվում է, որ դերասանի հարցաքննությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում: Նա պատասխանել է բազմամիլիոնանոց կոռուպցիոն սկանդալի հետ ունեցած իր կապին վերաբերող հարցերին: […]
23:30 05.01.2019
Իրանը պատրաստվում է այս տարվա մարտին իր նավերը տեղափոխել Ատլանտյան օվկիանոսի ԱՄՆ-ի ափերի հատված: Նավերն այստեղ ռազմական հերթապահություն կիրականացնեն, հայտնում է IRNA-ն: «Ծրագրի իրականացման մեկնարկը կարող է տրվել մինչև 5 ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով հեռավորությունը», – ասել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: Իրանական կողմը հայտարարել է, որ այս գործողությունները պատասխան քայլ են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ […]
23:14 05.01.2019
Ամերիկացի բժիշկները, մասնագետները և դիետոլոգները գտել են 2019 թ․-ի լավագույն սննդակարգը, այն հրապարակվել է U.S. News & World Report պարբերականում: Մի քանի ցուցիչների համաձայն՝ վերլուծության ենթարկելով մոտ 40 առավել հանրահայտ սննդակարգեր, մասնագետները եկել են եզրահանգման, որ ամենաօպտիմալ տարբերակը միջերկրածովյան դիետան է: Սննդակարգի այս տեսակը նպաստում է քաշի կորստին, սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի կանխմանը: Միջերկրածովյան սննդակարգը […]
22:45 05.01.2019
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին մարզիչ Զինեդին Զիդանն ամռանը կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին՝ Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Советский Спорт»-ը: Հաղորդվում է, որ իտալացի մասնագետը պատրաստվում է թողնել մարզչի իր պաշտոնը՝ չնայած, ըստ պայմանագրի, նա պետք է շարունակեր այն իրականացնել մինչև 2020 թվականը: Աղբյուրը հայտնում է, որ Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուս»-ը գլխավորում է […]
22:30 05.01.2019
Թուրքիան ԱՄՆ բանակի՝ Սիրիայից դուրս գալուց հետո մտադիր է կառավարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրած տարածքները, որոնք այս պահին գտնվում են Սիրիայի քրդերի հսկողության ներքո, գրում է Washington Post-ը: Այդ իսկ պատճառով, Թուրքիայի իշխանությունները ցանկանում են հասնել Սիրիայի քրդերի զինաթափմանը, որոնց ամերիկացիները զինել և վարժեցրել են տարիներով՝ որպես Սիրիայում իրենց գլխավոր դաշնակիցներ: Թուրքական կողմը ցանկանում է, […]
20:46 05.01.2019
Տոնական օրերից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալու մասին պետք է սկսել մտածել դեռևս մի քանի օր առաջ: Life-ի հաղորդմամբ՝ այս մասին նախազգուշացնում են բժիշկները: Աղբյուրը փոխանցմամբ՝ մասնագետները նույնիսկ տոնական օրերին խորհուրդ չեն տալիս փոխել քնի ու արթնանալու ժամերը: Սակայն, եթե այդուհանդերձ այն խախտվել է, ապա լավ կլինի այն վերականգնել աշխատանքի վերադառնալուց ամենաքիչը 3 օր առաջ: Բժիշկները […]
20:00 05.01.2019
«Սոյուզմուլտֆիլմը» 2019 թվականին կթողարկի «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի 20 սերիա, նաև կնկարահանի նոր լիամետրաժ ֆիլմ, հաղորդում է РИА Новости-ին: Ստուդիայի կառավարման խորհրդի ներկայացուցիչ Յուլիանա Սլաշևան հայտնել է, որ ստուդիան սկսել է ապրիլի սկզբին տեղադրել նոր սերիաները «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական կայքերում: Այս պահին «Սոյուզմուլտֆիլմն» ունի պաշտոնական YouTube-յան ալիք և նոր սերիաները տեղադրելու է այնտեղ: «Հաջորդ տարի մենք կվերջացնենք «Պրոստոկվաշինոյի» […]
19:44 05.01.2019
ԱՄՆ բնակիչների մոտ 16 տոկոսը ցանկանում է մշտական բնակության տեղափոխվել մեկ այլ երկիր: Այս մասին հայտնի է դարձել հանրահայտ Gallup սոցիոլոգիական կազմակերպության կողմից կատարված հարցման արդյունքում, որոնք հրապարակված են կազմակերպության կայքում: Հաղորդվում է, որ նման ցանկություն հայտնողների թիվը վերջին շրջանում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Մասնագետները հայտնում են, որ դա հիմնականում կապված է Դոնալդ Թրամփի՝ երկրի […]
19:30 05.01.2019
Բրիտանիայի զինված ուժերի մոտ 1000 զինծառայողների հետ երկրի թագավորական ընտանիքի զավակը մեկնելու է Նորվեգիա՝ հակառուսական զորավարժության մասնակցելու համար։ Արքայազն Հարրիի այս գործուղումը, ըստ բրիտանական մամուլի, պաշտոնապես չի հայտարարվելու։ Տեղական Mirror պարբերականին հայտնի է դարձել, որ արկտիկական տարածքում անցկացվող զորավարժության մտահղացումը լինելու է ռուսական կողմի ներխուժմանը հակազդելը։ Դրան մասնակցելու են ԱՄՆ, Բրիտանիայի, Նիդեռլանդների ու ընդունող կողմի՝ […]
19:20 05.01.2019
Ամերիկացի հետազոտողները երկու տարվա մեջ առաջին անգամ նկատել են հյուսիսային հարթ կետերի ձագի․ մի բան, որ արդեն վաղուց չէր եղել։ Այս կետերը վերացման եզրին են, ու այս նորելուկի հայտնվելը զգալի ձեռքբերում է այս կենդանատեսակի համար։ Կետազգիների այս տեսակից աշխարհում մնացել է միայն 450 առանձնյակ, ու հաշվարկների համաձայն՝ այս տեսակը կարող է վերանալ առաջիկա 100 տարվա […]
19:09 05.01.2019
Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը փաստաթղթերի նոր խմբաքանակ է հրապարակել, որից հայտնի է դառնում, որ բրիտանական պետական ապարատը հետևել է այդ երկրի լեյբորիստական կուսակցությանն ու դրա ղեկավարին, ռուսական RT լրատվամիջոցի աշխատանքին և այլն։ Սա, ըստ այդ փաստաթղթերի, իրականացվել է Integrity Initiative պետական կառույցի միջոցով, հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ըստ այդ փաստաթղթերի, որ մեջբերում է ռուսական լրատվամիջոցը, […]
19:00 05.01.2019
Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի՝ ձորն ընկնելու պատճառով մահացել է 7 մարդ, որոնց թվում՝ ավտոբուսի վարորդն ու 6 երեխա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային նահանգներից մեկում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Պատահարի պատճառով ևս 11 դպրոցական ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց տեղափոխել են բժշկական կենտրոն։ Ականատեսները պատմել են, որ ճանապարհի այն հատվածում, որտեղ եղել […]
18:46 05.01.2019
Համացանցի նոր հիթն է դարձել Ավստրալիայի քաղաքներից մեկի բնակչի տեղադրած տեսանյութը, որում թունավոր տեսակի դոդոշները բարձրացել են 3,5 մետր երկարությամբ պիթոնի մեջքին ու չեն իջնում։ Տեսանյութի հեղինակը բացատրել է, որ օձին հաճախ է տեսնում իր բակում ու նույնիսկ Մոնտի անունն է տվել նրան։ Սակայն համացանցում տարածվելուց հետո այդ հոլովակի բովանդակությունը ստացել է իր բացատրությունը այն […]
18:45 05.01.2019
«Սև հովազ», «Աստղ ծնվեց», «Բոհեմյան ռապսոդիա» ու այլ մի քանի ֆիլմեր հավակնում են այս տարի ստանալ ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակը՝ «Տարվա ֆիլմ» անվանակարգի հաղթողի տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում է գիլդիայի պաշտոնական էջը։ Մյուս անվանակարգերից են «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն դրամատիկ սերիալ», «Լավագույն կատակերգական սերիալ», «Լավագույն մինի սերիալ» և այլն։ Այս մրցանակների դափնեկիրների անունները հայտնի կդառնան հունվարի […]
18:28 05.01.2019
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ապրիլյան քառօրյայի մասնակիցների հետ` կից հետևյալ գրառմամբ. «Արցախը պահելու, ուժեղացնելու, մեր անվտանգությունը լիարժեք ապահովելու թիվ մեկ գրավականը՝ 90-ականների պատերազմով, ապրիլյան մարտական գերծողություններով, մարտական հերթապահություն ու առհասարակ ԶՈՒ-ով անցած և զինված ուժերին ցանկացած իրավիճակում, ցանկացած կարգավիճակով իրենց հնարավորություններով աջակցող մարտիկներն են։ Այս մարդիկ իրենց […]
18:20 05.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարել է, որ Ռուսաստանի ու Ճապոնիայի հարաբերություններում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ ժամանակաշրջան է սկսվել, և ինքը տրամադրված է վերջնական լուծում տալ այդ խնդրին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աբեն այս մասին հայտարարել է Ճապոնիայի Յամագուտի նահանգ կատարած այցի ընթացքում, որտեղից առաջադրված է եղել: «Եկել է (բանակցությունների համար -խմբ.) վճռորոշ պահը: Մենք անպայման վերջակետ […]
18:12 05.01.2019
2018 թվականի ընթացքում Բելառուսում արդյունահանվել է 1 միլիոն 670 հազար տոննա նավթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 7 տարվա համար։ Սակայն մյուս, ավելի մանրամասն առնձին ցուցանիշներ ավելի մեծ ռեկորդներ են գրանցել։ Թվերը ներկայացրել է երկրի պետական լրատվական գործակալությունը։ Նախորդ տարվա ընթացքում ամենաշատ որոնումներն են կատարվել, ամենաշատ նոր հորերն են հորատվել վերջին 30 տարվա ընթացքում՝ 40 […]
18:08 05.01.2019
Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հրապարակել էր «Մարիաննա» ընկերության արտադրած թթվասերի լուսանկար` կից հետևյալ գրառմամբ. «Աշխատանքի դուրս գալու օգուտ/վնասները։ Մարիաննան ապագայի թթվասեր է հավեսով իրացնում հունվարի 9 արտադրության օրով: Անուշ Հարությունյան և Գայանե Սահակյան, դուք գնացել եք հանգստի, ոնց-որ մարդա վատացել»: Որոշ ժամանակ անց Դավիթ Պիպոյանը նոր գրառում կատարեց` նշելով. […]
18:00 05.01.2019
Դուբայի ափերի մոտ զբոսաշրջիկների տեղափոխող զբոսանավ է խորտակվել: Այս մասին հայտնում է The National պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի պահին նավի վրա 11 մարդ է եղել: Նրանցից 3-ը նավի անձնակազմի ներկայացուցիչներն են եղել, մնացածը՝ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Մեծ Բրիտանիայից: Նրանց հաջողվել է անվնաս դուրս բերել այնտեղից ոստիկանական լաստանավի միջոցով: Նշվում է, որ նավի խորտակման պատճառը […]
17:43 05.01.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ասված է ուկրաինական իշխանությունների մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու Ռուսաստանում ուկրաինացի զինծառայողների ձերբակալությանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ստրատեգիական […]