17:30 05.01.2019
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից 32-ը կանայք են: Ընտրական նոր օրենսգրքի պահանջներով` քվոտավորումը կանանց համար սահմանվել է պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսի չափով: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք Նազարյան Լենա Ռաֆայելի Մակունց Լիլիթ Կամոյի Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի Թովմասյան Թագուհի Մանվելի Դավոյան Արփինե Հրահատի Ստեփանյան Լիլիթ Սասունի Հովսեփյան Սոֆիա Ազատի Բաղդասարյան Նազելի Հրաչի Կարապետյան […]
17:15 05.01.2019
Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել փոսում, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել գազատար խողովակի տակ: Վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են […]
17:14 05.01.2019
Շուրջ 10 հազ պաղեստինցի է մասնակցել Գազայի հետ սահմանային հատվածում ծայր առած անկարգություններին: Այս մասին հայտարարություն է տարածվել Իսրայելական բանակի մամուլի ծառայության կողմից: Հայտարարության մեջ նշվում է, որ անկարգությունների մասնակիցերն անվադողեր են այրել ու քարեր նետել իսրայելական բանակի ուղղությամբ: Իսրայելական բանակի ներկայացուցիչներից որևէ մեկը չի տուժել: Նշվում է, որ բանակային ստորաբաժանումներն ամբոխը ցրելու միջոցների է […]
17:10 05.01.2019
Բելառուսում 6 ամսով բարձրացրել են կենսաթոշակային տարիքը․ այսուհետ կանայք այնտեղ թոշակի կանցնեն 56 տարեկան 5 ամսական տարիքից հետո, տղամարդիկ՝ 61 տարեկան 5 ամսական տարիքից հետո։ Նույնիսկ այս դեպքում այս շեմն ավելի ցածր է, քան Հայաստանում։ Աստիճանաբար, բայց նմանատիպ փոփոխություններ են նախատեսված նաև Ղազախստանում։ Քայլ առ քայլ շեմը բարձրացվելու է այնքան, որ երկրի բնակչությունը՝ և՛ տղամարդիկ, […]
16:56 05.01.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գնացքի գծերի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի […]
16:48 05.01.2019
Այսօր, հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի, տեղեկացնում է jnews.ge-ն: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ […]
16:42 05.01.2019
3 մարդ զոհվել է, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Կատալոնիայում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Efe գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կատալոնական Բադալոնա քաղաքի 10-հարկանի շենքում: Տուժածների թվում մի երեխայի վիճակը կրիտիկական է գնահատվել: Երկու մարդ էլ վնասվածք է ստացել՝ կրակից խույս տալու նպատակով պատուհանից նետվելու հետևանքով: Աղբյուրը հայտնում է, որ […]
16:42 05.01.2019
Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
16:30 05.01.2019
2018 թվականի ավարտի մոտ Իրանում մեկնարկել է տեղական մշակման 15 կործանիչ ինքնաթիռների հավաքման գործընթացը, և առաջիկա երեք տարում այդ ինքնաթիռները կհամալրեն Իրանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը։ Այս մասին հայտարարել է երկրի բանակի Իրանի ՌՕՈՒ հրամանատարը։ Նա տեղեկացրել է, որ «Քոսար» տեսակի առաջին կործանիչն արդեն համալրել է բանկի սպառազինությունը, իսկ մյուս 15 ինքնաթիռները կհամալրեն սերիական արտադրության մեկնարկից […]
16:29 05.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք […]
16:20 05.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և […]
16:15 05.01.2019
Հրապարակվել են Աֆրիկայի ափերի մոտ ծովահենների հարձակումից հետո առևանգված ռուսաստանցի նավաստիների անունները։ Նրանց թվում է նաև հարձակման ենթարկված նավի խոհարար (կոկ) Անդրոնիկ (Անդրանիկ) Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք առևանգվածների անունների ցուցակից, որ հրապարակել է «ՌԻԱ ՖԱՆ» գործակալությունը։ Առևանգվածների անուններն են․ Անդրեյ Իվանով (կապիտան), Անդրեյ Սվիտին (ավագ օգնական), Ալեքսանդր Սիմոնով (երրորդ օգնական), Իգոր Տելեշին (բոցման), Ռոման Իվանով […]
16:10 05.01.2019
Հունվարի 4-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 39 տրանսպորտային միջոց, որից 33-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Իսկ hունվարի 1-ի, ժամը 00.01-ից ներառյալ մինչև հունվարի 4-ը, Ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 178 տրանսպորտային միջոց, որից 159-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել սեփական և […]
15:58 05.01.2019
Աֆրիկայի հարավարևմտյան ափերի մոտ ծովահենները հարձակվել էին Պանամայի դրոշի տակ, բայց ռուսական անձնակազմով նավարկող ու կոնտեյներներ տեղափոխող նավի վրա, գրավել այն ու առևանգել անձնակազմի 6 անդամի։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալներով՝ հաստատվում է այն տեղեկությունը, որ առևանգվածների մեջ կան ռուսական քաղաքացիություն ունեցող անձինք։ Մինչ այս Բենինում (աֆրիկյան պետություն, որի տարածքային ջրերի մոտակայքում էլ եղել էր […]
15:55 05.01.2019
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Լիբանան կատարած այցի շրջանակում հունվարի 5-ին հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ։ Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայության և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցեր։
15:44 05.01.2019
Այսօր վթարի է ենթարկվել շտապօգնության ծառայության մեքենա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա: Դանիելյանը մանրամասներ է հայտնել վերջիններիս առողջական վիճակի մասին. Բժիշկ՝ Սեյրանյան Մուշեղ Վարազդատի (25 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, […]
15:41 05.01.2019
278 կիոգրամ կշռող ձուկը մինչ այժմ Ճապոնիայում աճուրդային կարգով վաճառված ամենամեծ թյունոսն է։ Այն գնել է տեղական ռեստորաններից մեկի սեփականատերը՝ վճարելով նույնպես ռեկորդային գին՝ 3,1 միլիոն դոլար, հայտնում է տեղական մամուլը։ Ռեստորանի ղեկավարը հայտարարել է, որ իրենք էլ են զարմացել իրենց առաջարկած գնի վրա, բայց գոհ են ու պատրաստվում են հենց այսօր իրենց ցանցին մատակարարել […]
15:16 05.01.2019
Մագնիտոգորսկի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունից ու փլուզումից հետո 239 մարդ արդեն փոխհատուցում է ստացել: Այս մասին հայտարարել է Չելյաբինսկի շրջանի սեցիալական հարաբերությունների նախարար Տատյանա Նիկիտինան: «Երեկ 25 միլիոն 690 հազար ռուբլու փոխհատուցում է ստացել 239 մարդ»,- ասել է նա՝ նշելով, որ խոսքն այս դեպքում ոլորտային փոխհատուցման մասին է: Նա նաև հայտնել է, […]
15:02 05.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ շտապօգնության մեքենա է վթարի ենթարկվել Թբիլիսյան խճուղում: «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղում վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։ Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 […]
15:00 05.01.2019
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որը տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Պատարագից հետո եկեղեցում վառված ճրագները հավատացյալներն իրենց հետ տուն են տանում: Սուրբծննդյան պատարագի ժամանակ […]
14:53 05.01.2019
Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա տատիկի նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, 2 դիմակավորված անձ մուտք է […]
14:44 05.01.2019
Անհայտ անձը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեքստային հաղորդագրություններ է ուղարկել՝ ներկայանալով որպես երկրի փոխնախագահ Մայք Փենսի օգնական կամ մամուլի քարտուղար։ Անհայտ անձը հիմա Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննության թիրախում է, նրան դեռ չեն գտել։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր WSJ պարբերականը։ Հասանելի տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձը կոնգրեսականներից ճշտել է նրանց գտնվելու վայրը և այլ անձնական […]
14:33 05.01.2019
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Տեղեկությունը հաղորդում է Արցախի ՊՆ […]
14:18 05.01.2019
«Ռոսկոսմոս»-ում ՆԱՍԱ-ից պաշտոնական բացատրություններ են ակնկալում՝ կապված ռուսական տիեզերական գերատեսչության պատվիրակության այցի հետ: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն: Ռուսական պատվիրակությունը պետք է պատասխան այց կատարեր` համաձայն նախապես ստացված հրավերի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան աերոտիեզերական գործակալությունը որոշում է կայացրել «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի՝ ԱՄՆ կատարելիք այցը հետաձգելու մասին: Նախատեսվում էր, որ Ռոգոզինի այդ […]
14:08 05.01.2019
ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճը 2017 թվականի առաջին կիսամյակի դիմաց 2018 թվականի նույն կիսամյակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկական պատկերում ներկայացված են այդ աճի տեմպերը։ Հստակ երևում է, որ Հայաստանը մեծացրել է առևտրի ծավալը բոլոր գործընկեր պետությունների հետ։ Մյուս պետությունները նույնպես ավելացրել են փոադարձ առևտրի ծավալը։ Միակ ուղղությունը Բելառուս-Ղրղզստան […]
13:45 05.01.2019
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը մտադիր է ամրապնդել քաղաքական ու առևտրատնտեսական կապերը Թբիլիսիի հետ։ Այս մասին ասվում է նրա՝ Վրաստանի նորընտիր նախագահին ուղարկված հեռագրում, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։ Հեռագիրը վերաբերել է վրաց-բեռալուսական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ու թերևս այլ բան այնտեղ չէր կարող ասվել, սակայն ռուսական մամուլի ուշադրությունը այս հաղորդագրությունը գրավել է […]
13:32 05.01.2019
Համացանցում լուսանկար է տարածվել, որից տեղեկանում ենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆորշ» ակումբ և լուսանկարվել երգչի հետ: Նկարը մակագրված է. «Ֆորշ ակումբ ՝ 04.01.2019»:
13:28 05.01.2019
«Մեզ համար անհասկանալի է, թե պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ինչ ի նկատի ունի ռազմավարական հետազոտություններ ասելով», – այս ձևակերպումով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետ Գենադի Տավարածյանը պատասխանել է նախկին պետ Հայկ Քոթանջյանի այն պնդմանը, թե Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները: Համալսարանի նոր ղեկավարի խոսքով՝ նման հետազոտությունները պետք է լինեն […]