TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Ֆրանսիայում բռնել են քաղաքում զբոսնող ուղտայծին

15:43 07.01.2019

Ֆրանսիայի հարավային Վեդեն կոմունայում փրկարարները բռնել են բանուկ փողոցներով զբոսնող ուղտայծին (լամա): Կենդանուն նկատել էին նաև IKEA առևտրի կենտրոնի մոտակայքում, հայտնում է France Bleu-ն: Փրկարարներին հաջողվել է կենդանուն քնեցնել: Կենդանուն բռնելու գործողությունը կատարվել է մեծ զգուշությամբ, որպեսզի մոտակա մայրուղու վրա ՃՏՊ չառաջանա: Քանի դեռ կենդանու տերը չի գտնվել, այն հանձնվել է ձիերի ակումբի խնամքին:  

̰
«Ոսկե Գլոբուսի» հյուրերին ջուր մատուցող աղջիկը դարձել է համացանցային աստղ

15:38 07.01.2019

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը: Աստղերից, շքեղ զգեստներից, ֆիլմերից ու հայտնի սերիալներից բացի, մարդկանց ուշադրությունն է գրավել ջուր մատուցող աղջիկը: Նա այսօր արդեն դարձել է համացանցի աստղ, ու օգտատերերը նրա պատվին նոր ծիծաղելի մեմեր են տարածում: Բանն այն է, որ նա անընդհատ հայտնվել է աստղերի լուսանկարներում՝ ջրի շշերով սկուտեղը ձեռքին և շատ դեպքերում […]

̰
Հորիզոն 15:00

15:35 07.01.2019

̰
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել. անկախ լրագրող

15:20 07.01.2019

Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]

̰
Տիգրան Ավինյանը ճաշել է զինվորների հետ

15:04 07.01.2019

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ճաշում է զինվորների հետ. «Հունվարի 6-ին շնորհավորել ենք մեր զինվորների Սուրբ Ծնունդը»,- ասվում է լուսանկարին կից գրառման մեջ:

̰ ̰
ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին Սամվել Մայրապետյանի գործով

14:47 07.01.2019

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները հունվարի 2-ին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից: Հունվարի 3-ին […]

̰
Արման Թաթոյանը Կարագանդայում ստեղծված իրավիճակը քննարկել է Ղազախստանի գործընկերոջ հետ

14:09 07.01.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով […]

̰
Հորիզոն 13.00

14:03 07.01.2019

̰
Մահմուդ Ահմադինեժադը Սուրբ Ծնունդը նշել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13:40 07.01.2019

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սուրբ Ծնունդը նշել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Այսօր Իրանի հայ համայնքը Սուրբ Ծնունդ է նշում: Ես նրանց հետ ժամերգության մասնակցեցի և այնտեղ հանդիպեցի բազմաթիվ հրաշալի մարդկանց»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է նա: Today in Iran, the Armenian community celebrated Christmas. I attended the church service with them and […]

̰
Ինչպե՞ս տոներից հետո վերադառնալ աշխատանքի. մեկնաբանում է հոգեբանը

13:39 07.01.2019

Ավարտվում են տոնական արձակուրդները, հոգեբան Աննա Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես կարելի է առավել հեշտ հաղթահարել հետտոնական սթրեսը. «Ես կցանկանայի հետտոնական սթրեսի փոխարեն ասել հետհանգստյան սթրես: Այստեղ մեծահասակների համար կարևոր գործոն է այն, որ նրանց պետք է շփում այն մարդկանց հետ, ովքեր ստեղծելու ներուժ ունեն: Աշխատանքի գնալու համար մեծ դեր է խաղում […]

̰
Գյումրիում սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են ռուս զինծառայողին ռազմաբազայի տարածքից տեղափոխել ՀՀ քրեակատարողական հիմնարկ

13:36 07.01.2019

2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այս մասին տեղեկանում ենք ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ […]

̰
Հայտնի է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման հավանական վայրը

13:26 07.01.2019

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Հանոյում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունն էին ընթանում՝ հանդիպման վայրը որոշելու համար: Աղբյուրը փոխանցում է հարավկորեական Munhwa Ilbo պարբերականի տեղեկությունն այն մասին, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Հանոյում ավելի վաղ արդեն հանդիպել են […]

̰
Վայրեր իդեալական սելֆիի համար. որո՞նք են ամենագեղեցիկ լողափերը

13:25 07.01.2019

Կազմվել է ամենագեղեցիկ լողափերի ցուցակը, որտեղ գեղատեսիլ բնապատկերների ֆոնին կարելի է իդեալական սելֆի ստանալ: FlightNetWork-ի վարկածով՝ Հոնիական ծովի Զակինֆ կղզու Navagio հունական լողափը գլխավորում է 2018թ.-ի լավագույն լողափերի ցուցակը: Այն կազմվել է 1200 լրագրողների, ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցումների արդյունքում: Navagio լողափում ողջ տարին միջին ջերմաստիճանը 19 աստիճան է, տարվա մեջ 275 օր արևը շողում […]

̰
Ղազախստանում տեղի ունեցած ողբերգությունը չվերածե՛լ ազգամիջյան բախումների. Նաիրա Զոհրաբյանի կոչը

13:14 07.01.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգությունն ազգամիջյան բախումների չվերածելու կոչով: «Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլևս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկսել։ Եվ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը […]

̰
Չինաստանում թութակը սովորել է հեծանիվ վարել

13:08 07.01.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ թութակը կարողանում է հեծանիվ վարել, հաղորդում է Politeka-ն: Հեծանիվի վրա անգամ զամբյուղ կա: Թութակը կտուցի միջոցով է կարողանում վարել հեծանիվը: Ինչպես պարզվում է, կենդանուն հեծանիվ վարել է սովորեցրել իր տերը, նրանք բնակվում են Չինաստանում: Տեսանյութը հրապարակվել է People’s Daily China YouTube-ի ալիքում:    

̰
Զանգվածային ծեծկռտուք Երևանում

13:02 07.01.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում: Կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության […]

̰
Հայտնի ռուս կանայք պատմել են իրենց հայ ամուսինների մասին

12:52 07.01.2019

Rusarminfo-ն ներկայացրել է հայտնի ռուս կանանց մասին տվյալներ, որոնք իրենց կյանքը կապել են հայերի հետ: Ելենա Յամպոլսկայա ՌԴ Պետդումայի մշակույթի գծով կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Յամպոլսկայան խոստովանել է, որ իր ամուսինը՝ Խաչատուրը, իրեն առաջին անգամ տեսել է հեռուստացույցով Տիգրան Քեոսայանի վարած հաղորդման ժամանակ: «Ես կարող եմ ասել, որ հայ տղամարդկանցից հիանալի ամուսիններ են ստացվում »,- խոստովանել է […]

̰
Խաղաղ աշխարհի երազանքով շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը. Փայլան

12:47 07.01.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հենց թուրքական խորհրդարանի ամբիոնից իր թուրք գործընկերներին շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ ու կոչ է արել շնորհավորել միմյանց։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Թվիթերյան էջում էլ ավելի հեռուն է գնացել՝ հայերեն գրելով իր շնորհավորանքն ու ստորագրելով այն որպես «Տիգրանակերտի պատգամավոր» (նա ընտրվել է Դիարբեքիրի նահանգից, […]

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին

12:28 07.01.2019

Իսրայելի զինյալներն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել Գազայի տարածքում գտնվող ՀԱՄԱՍ զինված խմբավորումների դիրքերի վրա: Այս մասին տեղեկացնում են Իսրայելի բանակի պաշտոնական  Twitter-ի միկրոբլոգում: «Ի պատասխան Իսրայելի դեմ Գազայից հրթիռի արձակման, Իսրայելի պաշտպանության ուժերի զինյալները և ուղղաթիռները հարձակվեցին Գազայի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի տարածքում մի քանի թիրախների վրա»,- ասված գրառման մեջ: Հայտարարության մեջ ասվում […]

̰
Եգիպտոսում բացել են Մերձավոր Արևելքի ամենամեծ ղպտիական տաճարն ու մզկիթը

12:19 07.01.2019

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում բացվել է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ամենախոշոր ղպտիական ՝  Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարը և Ալ-Ֆաթահ-ալ -Ալիմ մզկիթը, որը հավակնում է դառնալ աշխարհում խոշորագույններից մեկը, հաղորդում է ТАСС-ը: Երկրի նոր գլխավոր մայր տաճարը զբաղեցնում է 7500 քառակուսի մետր մակերես և նախատեսված է 8200 ծխականների համար: Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրվել է քրիստոնյաների […]

̰
Կարագանդայի դատախազը քաղաքացիներին կոչ է արել ազգամիջյան թշնամանք չառաջացնել

12:16 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո շրջանի դատախազ Մարատ Սեկսեմբաևը դիմել է ղազախստանցիներին` հիշեցնելով, որ սպանության դրդապատճառների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: «Առանձին մարդիկ փորձում են ապակայունացնել իրավիճակը, սադրում են քաղաքացիներին` դիմել անօրինական գործողությունների: Սոցիալական կայքերում տարածվում են ակնհայտ կեղծ տեղեկություններ` միջազգային հիմքով կոնֆլիկտի մասին, այս ամենը միտված է հանրային կարծիքի մանիպուլացմանը: […]

̰
Որպեսզի գազի գինը նվազի, «Գազպրոմ Արմենիայի» պայմանագիրը պետք է վերանայվի. փորձագետ

12:00 07.01.2019

Ռուսաստանից Հայաստան հասնելուց հետո գազի գինը գրեթե կրկնակի բարձրանում է, և պատճառներից մեկը «Գազպրոմ Արմենիայի» պայմանագիրն է։ Նրա խոսքով՝ այդ պայմանագրի վերանայման դեպքում կարելի է հասնել նրան, որ գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե 300 դոլարից իջնի մինչև մոտ 230 դոլար։ Այս մասին իր և գործընկերների հաշվարկների հիման վրա այսօրվա ասուլիսում հայտնեց էներգետիկայի հարցերով փորձագետ […]

̰
Գյումրիում թալանել են Ամանորը տանը չդիմավորած մարդկանց բնակարանները

11:54 07.01.2019

Հունվարի 5-ին առանձնապես խոշոր չափի գողության 2 դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին՝  ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների […]

̰
Չի բացառվում, որ ՀՀ-ն գազի գինը կոմպենսացնելու համար ՌԴ-ի հանդեպ որոշ զիջումների գնա

11:32 07.01.2019

Նախկինում, երբ Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանին հասել էր 189 դոլարի (1000 խմ համար), այդ ժամանակ Հայաստանը կուտակել էր պարտքի բավական մեծ բեռ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել էին կոմպենսացնել գազի գինը բնակչության համար։ Սակայն երբ նույնիսկ գազի գինը նվազեց, Հայաստանի պարտքային բեռը չնվազեց։ Էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանն այսօրվա ասուլիսի ժամանակ […]

̰
Գազի գնի բարձրացումն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական պատճառներ, բայց կապված չէ ՀՀ քաղաքականության հետ. փորձագետ

11:15 07.01.2019

Գազի գնի գոյացումն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործոններ, բայց սխալ է գազի գնի թանկացումը կապել Հայաստանի ներքին քաղաքականության կամ երկու երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունների հետ, քանի որ եթե այդպես լիներ, Ռուսաստանը միանգամից 50-60 տոկոս կբարձրացներ գինը։ Այս կարծիքին է էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա նրա խոսքով` վերջին շրջանում […]

̰
Հորիզոն 22.00

00:49 07.01.2019

̰
Ադրիանո Չելենտանոն դարձավ 81 տարեկան

21:50 06.01.2019

Երգիչ, երգահան, դերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ ու վերջապես Իտալիայի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը՝ Ադրիանո Չելենտանոն այսօր դարձավ 81 տարեկան:  Նա ծնվել է 1938 թվականի հունվարի 6-ին՝ Իտալիայի Միլան քաղաքում: Չելենտանոն ստացել է իր յուրօրինակությունն ընդգծող մականուն։ Իտալերեն այն հնչում է այսպես՝ «Mollegiato», թարգմանաբար նշանակում է «զսպանակների վրա»: Չելենտանոն ավելի քան 41 միլիոն ալբոմ է […]

̰
Պետք է կարողանալ տարբերել գրիպը սովորական հարբուխից. մասնագետ

21:44 06.01.2019

Ամեն ինչը «գրիպ» անվանել չի կարելի: «Շանթ» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ԱՆ Վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Նախ պետք է տարբերակել՝ գրի՞պ է, թե՞ հարբուխ, որովհետև ցանկացած մարդ, անգամ մրսածության գործոնով կարող է ունենալ հարբուխի նշաններ՝ հազ, փռշտոց, թեթև ջերմություն: Իսկ, հավատացեք, գրիպն էդպես չի ընթանում: Գրիպն ավելի ծանր […]

̰
ԱՄՆ ամենաերիտասարդ կոնգրեսականին քննադատել են իր մասնակցությամբ տեսանյութի համար

21:32 06.01.2019

ԱՄՆ ամենաերիտասարդ կոնգրեսական, 29-ամյա Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին քննադատության են ենթարկել համացանցում իր մասնակցությամբ հին տեսանյութի համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշենք, որ տեսանյութը պատրաստվել էր Բոստոնի համալսարանի ուսանողների կողմից։ Այնտեղ նրանք պարում են Phoenix խմբի Lisztomania երգի ներքո: Երիտասարդ կոնգրեսականի մասնակցությամբ տեսանյութը թվիթերյան իր էջում հրապարակել է Դեմոկրատական կուսակցության աջակից Դեն Ջորդանը հունվարի 2-ին՝ ուղիղ […]

̰
BACK_TO_TOP