TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

Ռուսաստանում լրտեսության համար ձերբակալվածը 4 երկրի քաղաքացի է

13:10 05.01.2019

«Գիտեմ, որ նա ունի 4 քաղաքացիություն, բայց դուք, հավանաբար, արդեն գիտեք այդ մասին»,– ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցերին պատասխանելիս հայտնել է Մոսկվայում ձերբակալված ու լրտեսության մեջ մեղադրվող Պոլ Ուիլանի եղբայրը։ Նա պնդում է, որ եղբայրը աշխատում է կորպորատիվ անվտանգության բնագավառում ու Մոսկվա էր մեկնել ընդամենը հարսանիքի մասնակցելու։ Թե ում հարսանիքն էր դա, ձերբակալվածի եղբայրը հրաժարվել է ներկայացնել, […]

̰
Մագնիտոգորսկում փլատակներից դուրս բերված երեխան սկսել է ինքնուրույն շնչել

13:00 05.01.2019

Մագնիտոգորսկում շենքի փլատակներից դուրս բերված փոքրիկ Վանյա Ֆոկինը սկսել է ինքնուրույն շնչել: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Փոքրիկի առողջական վիճակը կայուն է, նա արդեն թթվածնի օգնությամբ ինքնուրույն է շնչում»,- տեղեկացրել են ՌԴ առողջապահության նախարարությունից: Մագնիտոգորսկի քաղաքապետը հունվարի 5-ին և 6-ին կկազմակերպի գազի պայթյունից հետո քանդված շենքի բնակիչների ընդունելություն: Գազի պայթյունից տուժած 239 մարդ արդեն դրամական […]

̰
Ամանորյա պայթուցիկներից երեխա է տուժել. ահազանգ ծնողից

12:27 05.01.2019

Երևան քաղաքի բնակչուհի Սիրանուշ Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ Ամանորի գիշերը իր թոռնիկը պայթուցիկի պատճառով լրջորեն վնասել է մատը. «Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 12:05-ին, թոռնիկս իր հոր հետ որոշեցին հրավառություն կազմակերպել: Երեխաս ասաց, պա՛պ, թող ես էլ կրակեմ, մենք էլ թույլ տվեցինք: Մեկ էլ տեսնենք ՝ էդ պայթուցիկը հակառակ է կրակում, երեխայի աչքերն […]

̰
Թրամփի ու Պուտինի կապը վտանգավոր է. Նենսի Փելոսի

12:01 05.01.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մամուլի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի կապը կարող է վտանգավոր լինել: «Վլադիմիր Պուտինի՞, լո՞ւրջ: Կարծում եմ, որ դա վտանգավոր է: Իմ կարծիքով` ԱՄՆ նախագահի հարաբերությունները համաշխարհային գանգստերների հետ վախեցնող են»,- հայտարարել է Փելոսին: Հիշեցնենք, որ Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների […]

̰
Աֆրիկայում ծովահենները նավից մարդկանց են առևանգել

11:56 05.01.2019

Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունները այժմ Բենինի իշխանությունների հետ ճշտում են՝ ծովահենների առևանգած մարդկանց մեջ Ռուսաստանի քաղաքացիներ կան, թե ոչ։ Մինչ այդ արդեն իսկ տարածվել էին տեղեկություններ, որ առևանգվածները հենց Ռուսաստանի քաղաքացիներ են։ Միջադեպը եղել է աֆրիկյան պետություններից մեկի՝ Բենինի տարածքային ջրերի մոտ։ Ծովահենները գրավել են քաղաքացիների նավը, որի վրա եղել է 26 մարդ՝ Ռուսաստանի 20 քաղաքացի, […]

̰
Սուր շնչառական վարակների ու գրիպի իրավիճակը վերահսկելի է. Արսեն Թորոսյանը կոչ է անում խուճապի չմատնվել

11:43 05.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «հերթական ապատեղեկատվության մասին»: Նա, մասնավորապես, նշել է. «Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին […]

̰
Չեխիայում սուպերմարկետները սնունդ կտրամադրեն կարիքավորներին

10:25 05.01.2019

Չեխիայի դատարանը պարտավորեցրել է խոշոր սուպերմարկետներին մթերքներ տրամադրել բարեգործական ընկերություններին, գրում է dw.com-ը: Սնունդը դեն նետելու համար խանութներին մեծ տուգանք է սպասվում: Այս որոշումը հունվարի 2-ին կայացրել է երկրի սահմանադրական դատարանը: Որոշումը վերաբերում է 400 քառակուսի մետր տարածք ունեցող խանութներին: Այն սուպերմարկետները, որոնք չեն հետևի այս կանոնին, ստիպված կլինեն վճարել 390 հազար եվրո տուգանք:    

̰
Հորիզոն 22.00

23:30 04.01.2019

̰
Փոթորիկը Թաիլանդում ավերածություններ է առաջացրել

22:13 04.01.2019

Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Փաբուկ արևադարձային փոթորիկը պատուհասել է Թաիլանդը: Այս մասին հաղորդում է Еuronews-ը: Առնվազն մեկ հոգի փոթորկի հետևանքով զոհվել է. աղետի զոհ է դարձել ձկնորսը, որի նավակն ուժեղ քամու հետևանքով շրջվել է: Նշվում է, որ փոթորիկը պոկել է տների տանիքները, կոտրել ծառերը: Փոթորկին ուղեկցող քամին Սիամական նեղուցում բարձր ալիքներ է առաջացրել, որի […]

̰
Հայաստանի պատմության ամենաքիչ քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանը

20:30 04.01.2019

Մոտ 10 օրից իր աշխատանքը կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովը: Շատերը համոզված են, որ այս խորհրդարանն իր պատգամավորների թվով աննախադեպ է հայոց խորհրդարանի պատմության մեջ ու կարող է մեծ բեռ դառնալ ոչ այնքան մեծ պետական բյուջե ունեցող երկրի համար: Իրականում, սակայն, 7-րդ գումարման խորհրդարանն իր թվային կազմով այնքան էլ չի գերազանցում իր նախորդներին, ավելին, որոշ […]

̰
ՌԴ քաղաքացիներ են զոհվել Սիրիայում կոալիցիայի ավիահարվածներից

20:14 04.01.2019

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող կին և երեխա են զոհվել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող Դեր Զորի մարզում միջազգային կոալիցիայի ավիահարվածներից, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մերձավորարևելյան հակամարտության տարածքներում կանանց և երեխաների վերադարձով զբաղվող խմբի անդամ Խեդա Սարատովային: Խմբի անդամները փնտրում են իրենց դուստրերին կամ թոռներին, որոնք Սիրիա կամ Իրաք են բերվել ահաբեկիչներին միանալ ցանկացող […]

̰
Հոլիվուդում 8-ամյա աղջնակը ֆիլմ է նկարահանում

20:00 04.01.2019

Հոլիվուդյան դերասանուհի 8-ամյա Բրուքլին Փրինսը սկսել է սեփական ֆիլմի նկարահանումները, տեղեկանում ենք աղջկա ինստագրամյան էջից: Հայտնի է, որ Բրուքլինը մինչ այդ հանդես է եկել «Նախագիծ Ֆլորիդա» ֆիլմում: Փոքրիկ աղջնակի հաջորդ երազանքը ֆիլմ նկարահանելն էր: «Ֆիլմ նկարահանելու իմ երազանքը սկսվել է «Նախագիծ Ֆլորիդա» ֆիլմից: Ես հետևում էի ռեժիսոր Շոնի աշխատանքին և ինձ ոգեշնչել է նրա համբերատարությունը, հեռատեսությունը […]

̰
Հորիզոն 18.00

19:52 04.01.2019

̰
Huawei-ն ամանորյա շնորհավորանքն iPhone-ով գրելու համար կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը

19:51 04.01.2019

Huawei ընկերությունը իջեցրել է ընկերության 2 աշխատակցի պաշտոնները և կրճատել աշխատավարձերը այն բանից հետո, երբ նկատել է, որ Huawei ընկերության ամանորյա շնորհավորանքը Twitter-ում հրապարակվել է iPhone-ով, գրում է Bloomberg-ը: Ընկերության աշխատակիցներն ամանորյա շնորհավորանքը գրել են Apple-ի սմարթֆոնի օգնությամբ: Հատկանշական է, որ Huawei-ի և Apple-ի միջև հարաբերությունները լարված են: Այդ ամենը նաև կապված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հետ: […]

̰
Անգելա Մերկելը խոհարար է փնտրում

19:45 04.01.2019

Գերմանիայի դաշնային կանցլերի ղեկավարած հաստատությունում ավելի մեծ թվով հյուրերի են ընդունելու, այդ պատճառով Անգելա Մերկելի խոհարարն օգնության կարիք ունի: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը: Նախկինում հանդիսությունների սրահի խոհանոցում հանդիսավոր ընդունելությունների ժամանակ 10 մարդ էր աշխատում՝ շեֆ-խոհարարը, օգնականն ու 8 մատուցող: Այժմ փնտրում են ևս մեկ խոհարարի՝ ամբողջ դրույքով աշխատելու համար: Նրա ամսական աշխատավարձը կլինի մոտ 2 […]

̰
Ռուսթավիում 9 մարդ է թունավորվել բնական գազից

19:30 04.01.2019

Ռուսթավիում` Մեսխիշվիլի և Ախմեթելի փողոցներում, բնական գազից թունավորման երկու դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Մեսխիշվիլի փողոցում թունավորվել են երկու կանայք և մեկ մանկահասակ երեխա, իսկ Ախմեթելի փողոցում` ընտանիքի վեց անդամները: Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել լուսադեմին: Շտապբուժօգնության բրիգադները գազից թունավորվածներին տեղափոխել են Ռուսթավիի կլինիկա և քաղաքային կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները հայտնում են, […]

̰
Սերբիայում արգելվել է հագուստի պատրաստման համար կենդանիների սպանդը

19:20 04.01.2019

Սերբիայում ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է սպանել կենդանիներին՝ հագուստ պատրաստելու համար: Այս մասին հայտնում է Klix-ը: «Արգելքը սահմանվել էր դեռևս 2009 թվականին, բայց դրա իրագործումը հետաձգվել էր 10 տարով, որպեսզի նրանք, ովքեր այդ գործով են զբաղվում, կարողանային իրենց բիզնեսը հարմարեցնել ներկայացվող անհրաժեշտ պայմաններին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ օրենքն ընդունվել […]

̰
Nissan-ի նախկին ղեկավարը դատարանի առաջ կկանգնի

18:56 04.01.2019

Մոտ ժամանակներս Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնը կկանգնի Տոկիոյի դատարանի առաջ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հունվարի 8-ին նա կներկայանա դատարան: Դատական առաջին նիստին նրան մեղադրանք կառաջադրվի: Կարլոս Գոնը պատրաստվում է ներկա գտնվել դատական նիստին: Կառլոս Գոնին հսկողության տակ են վերցրել անցած տարվա նոյեմբերի 19-ից: Նրան կասկածում են եկամուտները թաքցնելու մեջ: […]

̰
Գերմանիայի կուսակցություններից մեկի գրասենյակի մոտ պայթյուն է որոտացել

18:30 04.01.2019

«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության՝ Դեբելն քաղաքում տեղակայված գրասենյակի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:20-ի սահմաններում: Պայթյունի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Վնասվել են միայն գրասենյակի ու մոտակա շենքերի որոշ հատվածներ, մերձակայքում կայանած բեռնատար մի քանի ավտոմեքենաներ: […]

̰
Բոլորիդ հորդորել եմ ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կենդանական ծագում ունեցող մթերք ձեռք բերելուց. Դավիթ Պիպոյանը՝ «ադրբեջանական կարագի» մասին

18:26 04.01.2019

Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանը իր էջում գրառում էր կատարել Հայաստանում տարածված ադրբեջանական կարագի մասին. «Ամանորյա անակնկալ այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց հայերի համար… Կոչ եմ […]

̰
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում զբոսաշրջիկները վանդակում են, իսկ կենդանիներն ազատ շրջում են

18:10 04.01.2019

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում ( Lehe Ledu Wildlife Zoo) զբոսաշրջիկները գտնվում են վանդակների մեջ, իսկ կենդանիներն ազատ շրջում են տարածքում, գրում է The Daily Mail-ը: Եթե սիրում եք վայրի կյանքը և ցանկանում կենդանիներին ազատել մարդկանց կողմից կառուցված պատնեշներից, ապա Lehe Ledu Wildlife-ը հենց Ձեզ համար է: Վայրի կենդանիներին գայթակղելու համար մսի կտորները փակցվում են մարդկանց շրջապատող […]

̰
Խնդրում եմ նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ. Նաիրա Զոհրաբյան

18:06 04.01.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում, որում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: «Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» […]

̰
Netflix-ը կոչ է արել կանգնեցնել «Թռչնի բույնը» սարսափ ֆիլմի պատվին կազմակերպված վտանգավոր ֆլեշմոբը

17:59 04.01.2019

Netflix ընկերությունը կոչ է արել չհետևել «Թռչնի բույնը» սարսափ ֆիլմի հերոսուհի Սանդրա Բալլոքի օրինակին: Այս հայտարարությունը պայմանավորված է եղել համացանցում մեծ հեղինակություն վայելող Bird Box challenge-ի պատճառով: Ֆլեշմոբի մասնակիցները տեսանյութ են նկարահանում, թե ինչպես են փակ աչքերով կատարում առօրյա գործողությունները: Ընկերությունը կարծում է, որ մարդիկ կարող են իրենց վնասել նման փորձարկումներ կատարելով: «Խնդրում ենք, մի՛ վնասեք Ձեզ՝ […]

̰
Հրապարակվել է «Սառույցի մեջ մոլորվածը» ֆիլմի թրեյլերը

17:58 04.01.2019

Համացանցում է հայտնվել «Սառույցի մեջ կորածը» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը Ջո Փենն է: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ ինքնաթիռի օդաչուն փորձում է ողջ մնալ՝ պայքարելով մահվան դեմ և հուսալով մոտալուտ փրկության մասին: Նրան հայտնաբերած փրկարարական ուղղաթիռը ևս վթարի է ենթարկվում: Ֆիլմում նկարահանվել են Մադս Միկկելսենը, Մարիա Տելմա Սմարադոտիրը և այլք: Ֆիլմը մեծ էկրաններին կբարձրանա 2019թ. փետրվարին:  

̰
Մագնիտոգորսկում փլուզված շենքի զոհերի հիշատակին հուշակոթող կտեղադրվի

17:48 04.01.2019

Մագնիտոգորսկում փլուզված շենքի զոհերի հիշատակին  հուշակոթող կտեղադրվի. այս մասին ասված է Չելյաբինսկի շրջանի նահանգապետ Բորիս Դուբրովսկու «Տելեգրամի» էջում: «Դեպքի վայրում կտեղադրվի հուշակոթող: Բորիս Դուբրովսկին ողջունել է այդ խնդրանքով իրեն դիմած քաղաքացիների բազմաթիվ առաջարկները»,- ասված է հաղորդագրության մեջ: Արդեն հայտնի է, որ տան մի պատին նշված կլինեն զոհվածների անունները, իսկ մեկ այլ կողմի վրա պատկերված կլինի […]

̰
Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

17:26 04.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է: Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]

̰
Դմիտրի Կիսելյովը տարվա ամփոփման փոխարեն ռեպ է կարդացել

17:22 04.01.2019

Հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը ռեպ է կարդացել «իր և աշխարհի մասին», ինչպես նաև 2018 թվականի ամփոփումն է արել: Տեսանյութը ներկայացվել է Россия 1 հեռուստաալիքի «Мастер смеха» հաղորդման ժամանակ: «Ես 64 եմ, բրո: Ես արթնանում եմ առավոտյան 05։00-ին, հագնում եմ սպիտակ բոթասներս ու սիրելի բաճկոնս ու թռնում եմ ավտոմեքենայի մեջ: Եվ ահա ես արդեն ստուդիայում եմ»,- ասում է […]

̰
Հորիզոն 15.00

17:09 04.01.2019

̰
Արցախի դրոշով խաղադաշտ ներխուժած հայ երիտասարդը Հայաստանում է

16:53 04.01.2019

Դեկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայում կայացած «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման ընթացքում Արցախի դրոշով խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն Հայաստան է ժամանել: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ի օգտատերերից մեկի գրառումից: «Արժանի ընդունելություն մեր տղուն: Վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ Սպարտակը Հայաստանում է»,- լուսանկարը մակագրել է նա: Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Ղարաբաղ» ակումբների միջև կայացած հանդիպման ընթացքում հայ երիտասարդը խաղադաշտ էր ներխուժել Արցախի դրոշը ձեռքին: […]

̰
Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների անունները

16:43 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստում հրապարակվեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորական մանդատ ստացողների անունները: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորական մանդատ են ստանում. Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գորգիսյան Գևորգ Սամվելի Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի Թիվ […]

̰
BACK_TO_TOP