13:20 28.12.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կնոջ՝ Մարիամ Պահլավունու հետ այցելել է Գավառի մանկատուն: Այս մասին տեղեկացանք Տիգրան Ավինյանի Twitter-ի միկրոբլոգից: Գրառմանը կից փոխվարչապետի պաշտոնակատարը հրապարակել է մի քանի լուսանկար: Recently, with my wife visited #Gavar orphanage. pic.twitter.com/Tjsjbu1nbJ — Tigran Avinyan 🇦🇲 (@AvinyanTigran) December 28, 2018
13:15 28.12.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ. Այս տարի Ամանորը դիմավորում ենք փաստացի նոր Հայաստանում, նորովի, նոր սպասելիքներով և հույսերով: Ավարտվող տարվա պատմական իրադարձությունները վստահեցրին, որ վաղվա օրն ապրելու ենք մի երկրում, որտեղ արդարությունը պետք է հաղթի […]
13:10 28.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռուսական հայտնի պարբերականներից մեկում տեղ գտած` իրեն «Տարվա քաղաքական գործիչ» ճանաչելու մասին հրապարակմանը, փոքրիկ «խմբագրում» կատարել այնտեղ: «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ՝ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր», այլ ոչ […]
13:08 28.12.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար։
12:56 28.12.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Մայր Աթոռը 2018 թվականին դրամական օգնություն է ցուցաբերել 35.080.039 դրամի չափով: Օգնությունը ցուցաբերվել է. 127 կարիքավորների, 605 սիրիահայերի, Արյունաբանական կենտրոնում բուժվող 18 երեխաների, Ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների, 1 ընտանիքի հրդեհված բնակարանի վերանորոգման համար։
12:48 28.12.2018
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որում խոստանում է հաջորդ տարի ևս ապահովել ուղևորների «արագ, անխափան ու անվտանգ» երթևեկությունը: «Սիրելի՛ քաղաքացիներ, ընդունեք իմ ջերմագին շնորահավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարին ազդարարում է նոր իղձերի, սպասումների մեկնարկ և թող որ 2019 թվականը բոլորիս համար լինի […]
12:46 28.12.2018
Բրիտանական BBC-ն ամփոփել է բողոքի ակցիաների տարին ու անդրադարձել հետխորհրդային տարածքում և աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցած ցույցերին, հավաքներին ու դրանց թվում նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։ Ցույցերի տեսանյութը սկսվում է Ռուսաստանից․ այստեղ ցույցեր են եղել՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ, ընտրությունների արդյունքների դեմ, Չեչնիա-Ինգուշեթիա սահմանային բաժանումից հետո, և մի քանի այլ դեպքեր։ Ապա հիշատակվում է Հայաստանում տեղի […]
12:33 28.12.2018
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հերքել է «Հրապարակ» թերթի տարածած լուրը, թե իրեն հեռացրել են ԵՊՀ-ից: Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Պետրոսյանը գրել է, որ իրեն բուհից չեն հեռացրել, և հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում: «Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է, և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են: Արդեն մոտ […]
12:30 28.12.2018
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]
12:29 28.12.2018
Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ընկերության ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը հայտնեց, որ կեսգիշերից` 24:00-ից սկսած` կազմ-պատրաստ է եղել ամբողջ տեխնիկան` ձնամաքրման, հավաքման, աղցան, ինքնաթափ մեքենաները, ձեռքի շարժիչով աշխատող մեքենաները, որոնք օգտագործվում են մայթերը մաքրելու համար: Կարապետյանը նշեց, որ տեխնիկան հատկապես կենտրոնացված է Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ համայնքներում, որովհետև դա հյուսիսային […]
12:12 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ-սրահից առերևույթ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 15:24-ին, առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութ-սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է բացահայտ հափշտակել տղամարդու երկու զույգ կոշիկ, սակայն […]
11:17 28.12.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը շնորհավորել է երևանցիներին առաջին ձյան կապակցությամբ: «Երևանցիներ ջան, Ձեր առաջին ձյունը շնորհավոր ?»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2178243405572230 Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրենյանը կանխատեսել էր, որ դեկտեբերի 27-ին առատ ձյուն է սպասվում Երևանում: Նշենք, որ մինչ այս Հայաստանի մյուս մարզերում օրեր շարունակ առատ ձյուն էր տեղում:
01:00 28.12.2018
Իդեալական կլիներ, եթե մենք այդ համարձակությունն ունենայինք (նախարարների ու փոխնախարարների մրցույթներ անցկացնելու-խմբ.): «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Տեսեք, թե ինչի մասին է խոսքը: Ես նույնիսկ չէի ցանկանա, որ անձերի մրցույթ լիներ: Շատ ավելի ինստիտուցիոնալ ճանապարհով փորձեն գնալ: Ես մշտապես կողմնակից եմ նրան, որ առաջարկվեն ծրագրեր, անունները հանվեն, […]
00:38 28.12.2018
Տոներին ամենասպասված նվերները, պարզվում է անլար ականջակալներն են: 95toMac-ի փոխանցմամբ՝ այս ականջակալների հարցումներն այնքան շատ են եղել, որ դրանք շատ հաճախ սպառվել են ու մյուս հարցնողները ստիպված են եղել մեկ այլ վայրում փնտրել նման ականջակալներ: Հարցումների ակտիվությունը բերել է նրան, որ համացանցում անգամ մեմեր են հայտնվել այս թեմայով: Այս պատկերներում ականջակալներ ունենալը համադրվում է երազանքների […]
00:30 28.12.2018
Ռուս հանրահայտ դիզայներ Վալենտին Յուդաշկինի դուստրը հայտնել է, որ ուռուցքի դեմ պայքարում իր հայրը հաջողության է հասել ու հիմա լավ է զգում իրեն: Այս մասին հայտնում է kp.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ համացանցի օգտատերերից մեկը գրել է դիզայների դստերը, որ նրա հայրն ուռուցք ունի: Ինչին ի պատասխան՝ Գալինա Յուդաշկինան գրել է՝ արդեն ամեն ինչ լավ է: Հաղորդվում […]
00:23 28.12.2018
ԱՄՆ-ում դուստրերն իրենց հայրիկին անակնկալ նվեր են մատուցել: Երեխաները նրան փոքր խաղալիք արջուկ են նվիրել, որում տեղադրված է եղել նրա մահացած մոր ձայնագրությունը: Այս մասին հայտնում է The Mashable-ն: Հաղորդվում է, որ նվերը ստանալուց ու մոր ձայնը լսելուց հետո հայրը հուզվել է ու չի կարողացել պահել արցունքները: Տեսանյութը վիրուսային էֆեկտով տարածվել է համացանցում՝ մի քանի […]
00:15 28.12.2018
Մենք մեկընդմիշտ պետք է հստակեցնենք մեր ռազմավարությունը, որից բխեցնենք, թե պետական ապարատն ինչին է ծառայելու, հետո արդեն գործառույթներ և ձևաչափ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Հայաստանում նախարարությունների կրճատման ու մի նախարարության մեջ ներառման հարցի մասին: «Եթե էսպես գնանք՝ շատ երկար կծառայի մեզ պետական կառավարման համակարգը, հանրային […]
23:59 27.12.2018
Հայտնի է 2018 թվականի ընթացքում ամենավատ սմարթֆոնը: Հակառեյտինգը գլխավորել է Red Hydrogen հեռախոսը, որի դրական կետերից են երկար աշխատող մարտկոցն ու բարձր ձայնը, հայտնում է The Mashable պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ մասնագետները հեռախոսի մյուս որակները գնահատել են որպես «ամբողջությամբ բացասական»: Հոդվածի հեղինակը նշել է, որ սմարթֆոնի էկրանը շատ վատ որակ ունի, իսկ հեռախոսը չափսերով […]
23:40 27.12.2018
2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Փաթեթավորված խմելու, այդ թվում՝ հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: «Տեխնիկական կանոնակարգով սահմանվում ու ներկայացվում են անհրաժեշտ հատուկ պայմանները՝ արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման ու վերամշակման համար»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ, օրինակ, երեխաների համար […]
23:27 27.12.2018
Ֆրանսիայում փրկարարները ձնահոսքի տակից դուրս են բերել 12 տարեկան տղայի, որը 40 րոպե մնացել էր ձյան տակ: Այս մասին հայտնում է France Bleu-ն: Նշվում է, որ երեխան ծնողների հետ միասին լեռնային դահուկներով սահելիս է եղել Լա-Պլան հանգստավայրի տարածքում, որի հետևանքով ձյունը ներքև է թափվել: Տղային հնարավոր է եղել հայտնաբերել միայն հատուկ վարժեցված փրկարարական շան միջոցով: Փրկարարները […]
22:42 27.12.2018
Շան հետ զբոսնելիս ամերիկացի Ռենդի Խեյսը թփերի մեջ փուչիկի մնացորդներ էր հայտնաբերել, որի վրա փակցված էր Մեքսիկայում ապրող աղջնակի կողմից գրված ամանորյա ցանկություններով նամակ: Տղամարդը, որը մեկ տարի առաջ կորցրել էր որդուն, ցանկացել է ամեն գնով իրականացնել անծանոթ աղջնակի երազանքը: «Ութամյա Դայամին ամրացրել էր իր թերթիկը՝ հավատալով հրաշքի, հավատալով, որ որևէ մեկը կիրականացնի իր երազանքը: […]
20:38 27.12.2018
Քարդաշյան-Ջեններ քույրերն իրենց մորը՝ Քրիս Ջեններին, անպարկեշտ գրառմամբ ճամպրուկ են նվիրել: Լուսանկարն իր Instagram-ի էջում հրապարակել է Քորթնի Քարդաշյանը: 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ճամպրուկի վրա գրված է եղել Rich as fuck («Անպարկեշտորեն հարուստ»): Լուսանկարում Քրիս Ջենները կեցվածք է ընդունել գիշերազգեստով ու արևային ակնոցով:
20:22 27.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը խոսել է Հայաստանի պետական համակարգի աշխատանքի արդյունավետության ու դրա համար անհրաժեշտ մի շարք նախապայմանների մասին: Հաղորդավարի դիտարկմանը, թե Հայաստանի պետական համակարգում 104.000 աշխատող կա, մասնագետն ասել է, որ դա ինքնախաբեություն ու ավելորդ ճոխություն է: «Միանշանակ շատ է: Շատերը խոսում են, որ սոցիալական հարց է լուծվում: Չի […]
20:02 27.12.2018
3900 բնակչություն ունեցող Արշալույսը ՀԱԷԿ-ին ամենամոտ գտնվող համայնքներից է` ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Սակայն համայնքն արտակարգ իրավիճակների դեպքում ապահովված չէ հատուկ ապաստարաններով և պաշտպանիչ միջոցներով, գրում է Ecolur-ը: Ճառագայթային անվտանգության մասին գիտելիքներ ստանում են միայն դպրոցականները` «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման ժամանակ: «Ուսման գործընթացում կան հատուկ դասաժամեր, 9-10-րդ դասարանների աշակերտներին ուսուցանում ենք և զուգահեռ անցկացնում […]
19:56 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի բարեկամներ, շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում: […]
19:51 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային մարզադաշտ ստեղծել, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն խստացնում է պահանջները, և որոշ ժամանակ անց էլ կարող է Հանրապետական մարզադաշտը չհամապատասխանել այդ պահանջներին: «Մեզ պետք է ազգային ստադիոն՝ օբյեկտիվորեն, և մենք համոզված ենք, որ […]
19:50 27.12.2018
Անկախ պետությունների համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների: Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ […]
19:47 27.12.2018
Սևանա թերակղզու տարածքում 26-ամյա գյումրեցի երիտասարդի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են ու Կիևից բերման ենթարկել ազգությամբ վրացի Շոթա Մաղլակիլիձեին: Ժորա Մարտիրոսյանին սպանելու հատկանիշներով քրգործ էր հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մանրամասները՝ տեսանյութում: