TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

Երկու իրար հաջորդող պայթյուններից մի քանի մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաքում

13:48 22.12.2018

Մոգադիշոյի կենտրոնական թաղամասերից մեկում այսօր իրար հաջորդելով երկու պայթյուն է որոտացել, որոնց պատճառով արդեն կա առնվազն 6 զոհ և 13 վիրավոր։ Պայթյունները, ըստ ամենայնի, եղել են ահաբեկչական հարձակում, քանի որ դրանք կատարվել են խիստ պաշտպանված շրջանի անցակետերից մեկի հարևանությամբ։ Այս մասին հայտնում է «ալ-Ջազիրան»։ Անցակետը տեղակայված է ազգային թատրոնի հարևանությամբ։ Իսկ պայթյունների միջև տարբերությունը եղել […]

̰
Այս փուլում նպատակահարմար չենք գտնում Բելառուսի թեկնածուին ընդունել Երևանում․ Փաշինյան

13:45 22.12.2018

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գոհ է ՀԱՊԿ-ում ընթացող քննարկումներից, քանի որ դրանք բաց են ու անկեղծ, միտված են խնդիրների բացահայտմանը, ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը և այլն։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, ասաց այսօր լրագրողների հարցերին պատասանելիս։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին՝ Բելառուսի կողմից իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու դեպքում Հայաստանը կօգտագործի՞ վետոյի իր իրավունքը, Փաշինյանը պատասխանեց․ […]

̰
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը կբողոքարկվի. Գլխավոր դատախազություն

13:40 22.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկվի: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ: Խաչատրյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը դատարանի որոշումը ստացել է, այն հիմնավոր չէ:  

̰
Մեզ համար խնդիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, ՀԱՊԿ բովանդակությունն է․ Փաշինյան

13:39 22.12.2018

Հայաստանը ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուն, և պաշտոնի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասաց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանը շարունակո՞ւմ է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այսպես թե այնպես այդ պաշտոնը մշտական հիմունքներով Հայաստանին չի տրվել, […]

̰
Փաշինյանը գազի թանկացման մասին որևէ տեղեկություն չունի

13:34 22.12.2018

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը քննարկելու է բոլոր հնարավոր հարցերը։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց քիչ առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Մանրամասներ, թե որ ոլորտներն են մտնելու այդ «բոլորի» մեջ, Փաշինյանը չասաց։ Ինչ վերաբերում է գազի հնարավոր թանկացման մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին, SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նման որևէ տեղեկատվություն չունի, և […]

̰
Մանվել Գրիգորյանի ազատման որոշումն անակնկալ է եղել Փաշինյանի համար

13:29 22.12.2018

ԵԿՄ նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո Էջմիածնում ցույց է եղել դատարանի այս որոշման դեմ։ Այս թեմայով, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ ինքը չի միջամտում դատարանների անկախությանը։ «Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը և, անկեղծ ասած, չգիտեմ՝ […]

̰
Պահանջում ենք արդար լուծում, ժողովուրդը մերժում է այդ մարդուն. Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերը շարունակվում են

13:23 22.12.2018

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը եկել էր քաղաքի բնակիչների հետ հանդիպման, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է քաղաքացիների […]

̰
ՄԻԵԴ դիմումի մեջ մանրամասն անդրադարձ է եղել գաղտնալսմանը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

13:08 22.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի՝ ՄԻԵԴ դիմումն արդեն պատրաստ է: «Հենց հիմա իմ աշխատասենյակում դված է ՄԻԵԴ գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք փաստաթղթերով, մեկ-երկու օրվա խնդիր է, որ այն մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա` նշելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում մանրամասն անդրադարձ է […]

̰
Ես ակցիայի մասնակից չեմ, խնդրում եմ առանձնացնել դա. Էջմիածնի քաղաքապետ

12:48 22.12.2018

Մանվել Գրիգորյանին երեկ երեկոյան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ երեկ ուշ գիշեր և այսօր ևս փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել գեներալին: Բնակիչների հետ հանդիպելու է գնացել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է, որպեսզի կանգնի քաղաքացիների կողքին […]

̰
Նեպալում ուսանողների տեղափոխող ավտոբուսը գահավիժել է կիրճը, կան զոհեր

12:44 22.12.2018

Նեպալում ուսանողներ տեղափոխող ավտոբուսը 700 մետր բարձրությունից գահավիժել է կիրճը: Նախնական տեղեկությամբ՝ պատահարի պատճառը լեռնային դժվարանցանելի ճանապարհն է եղել, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Ավտոբուսի գահավիժման հետևանքով 23 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել է: Ուսանողների մեծ մասը 16-ից 20 տարեկան է եղել: Այս մասին հայտնում է NDTV-ն: Զոհերի թվում են նաև վարորդն ու ուսուցիչները: […]

̰
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս գալուց հետո բաց է մնալու մի տեղ, որը պետք է լրացվի. Արմեն Պետրոսյան

12:35 22.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող շեշտադրումների մասին. «Մեկ տարի առաջ Աստանայի ձևաչափի գործընկերները հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն ևս հայտարարեց,  բայց խոսել, որ ահաբեկչության դեմ պայքարը ամբողջությամբ ավարտին է մոտեցել, սխալ է: Ուշագրավ է՝ Ռուսաստանը ողջունում է […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

12:26 22.12.2018

Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի […]

̰
Մոսկվայում փրկել են տաքսիով գետն ընկած վարորդին

12:24 22.12.2018

Մոսկվայում «Յանդեքս. Տաքսի»-ի վարորդը, բարձր արագությամբ սլանալով, կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով մեքենան բախվել է արգելապատնեշին ու ընկել Յաուզա գետը: Life-ի տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որն արգելափակվել է տաքսիում: Նրան օգնության են հասել փրկարարները: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ՝ վարորդն անսթափ վիճակում է եղել: Պարզվում են դեպքի մանրամասները:

̰
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 44 չվերթ

12:12 22.12.2018

Մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հետաձգվել է ավելի քան 36 չվերթ, չեղարկվել՝ 8-ը, գրում է ТАСС-ը: Երևանի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 7 չվերթ, 1-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 20 չվերթ և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 9 չվերթ: Ներկայում «Ժուկովսկի» օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով: «Դոմոդեդովո»-ից հայտնել […]

̰
Ամերիկացին բարձրացել է Սպիտակ տան հարևանությամբ գտնվող տոնածառի վրա

12:07 22.12.2018

Ամերիկացի մի տղամարդ բարձրացել է Սպիտակ տան հարևանությամբ գտնվող եղևնու վրա, հայտնում է NBC 4 հեռուստաընկերությունը: Նշվում է, որ տղամարդը էմոցիոնալ ցնցման վիճակում է եղել, իսկ թե ինչն է նրան դրդել նման քայլի գնալ, հայտնի չէ: Ոստիկանները համոզել են տղամարդուն ինքնուրույն իջնել տոնածառի վրայից, ինչից հետո նրան ուղարկել են  փորձաքննության: Միջադեպի հետևանքով տոնածառի լույսերը վնասվել […]

̰
Գյումրիի «Շիրակ» ակումբը խզել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստի հետ

12:00 22.12.2018

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ է հեռացել թիմից: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից: «Շիրակ» ՖԱ-ն խզել է պայմանագրերը Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ է: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: […]

̰
Պոմպեոն հայտարարել է, որ չի վստահում Ռուսաստանի հայտարարություններին

11:47 22.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի վստահում Ռուսաստանի հայտարարություններին: Այս մասին պաշտոնյան հայտարարել է՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արած հայտարարությանը: «Անկեղծ ասած՝ ես այդքան էլ չեմ վստահում ռուսական գրեթե բոլոր հայտարարություններին»,- ասել է Պոմպեոն: Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է ստեղծել «լավ հեռանկար քաղաքական կարգավորման […]

̰
Տաջիկստանի նախագահը ևս ստորագրել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակելու որոշումը

11:46 22.12.2018

Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնն այսօր ստորագրել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի կողմից ներկայացված Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Մինչ այս՝ երեկ, հայտնի էր դարձել, որ նշանակման որոշման տակ ստորագրել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն էլ հենց առաջարկել էր Զասի թեկնածությունը։ Չնայած դրան՝ ՀԱՊԿ […]

̰
Իջևանում ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

11:35 22.12.2018

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել […]

̰
Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ

11:14 22.12.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց էլեկտրականության, լույսի և ջերմության, որոնք ապահովում են էներգետիկայի բնագավառում աշխատող՝ իրենց գործի նվիրյալ մարդիկ: Եվ այդ առումով խորհրդանշական է, որ էներգետիկի […]

̰
Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել

10:52 22.12.2018

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել, գրում է Hollywood Reporter-ը: Խմբագրության տվյալներով` ալբոմը ներբեռնվել է Spotify հարթակում՝ «Queen Carter» անունով օգտատիրոջ կողմից: Նշվում է, որ ալբոմն այժմ ջնջված է: Նշվում է նաև, որ խոսքը 10 երգերի հավաքածուի՝ «Have Your Way»-ի մասին է: Դրանում եղել են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: ԶԼՄ-ների […]

̰
Ոչ միայն Ռուսաստանը, այլև արևմուտքը չգիտեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակության հետ. Ստեփան Սաֆարյան

08:15 22.12.2018

«Առայժմ գաղափարների մշակման փուլն է, ոչ միայն Ռուսաստանը, այլև արևմուտքը չգիտեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակության հետ, որովհետև լուծումներ պարտադրել հնարավոր չէ: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի` Նիկոլ Փաշինյանը արտաքին լեգիտումությամբ ներքին լեգիտիմությունը փոխլրացնելու անհրաժեշտություն չունի ու չի էլ շտապում հապճեպ մտնել գործընթացների մեջ, ինչպես Սերժ Սարգսյանը 2008-ին արեց»,- Ղարաբաղյան խնդրի ներկայիս կարգավորման մասին «Շանթ» […]

̰
Ջենիֆեր Լոպեսի նոր տեսահոլովակում նկարահանվել է նրա դուստրը

23:56 21.12.2018

Օրերս 49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր երկրպագուներին ուրախացրեց նոր տեսահոլովակով, երգը կոչվում է Limitless։ Հետաքրքիրն այն է, որ այս տեսահոլովակում նկարահանվել է նաև երգչուհու 10-ամյա դուստրը՝ Էմման: Տեսահոլովակում աղջիկը կրկնօրինակում է մորը և ներկայանում այն զգեստներով, որով ներկայանում է Ջենիֆեր Լոպեսը:  

̰ ̰
«Եվ այս լույսերը կվառեն նաև մեր հույսերը». Հայկ Մարությանը վառել է երկրի գլխավոր տոնածառի լույսերը

21:37 21.12.2018

Քիչ առաջ հանդիսավոր կերպով վառեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին: Հայկ Մարությանն իր ելույթում ասաց, որ հրաշքներն ու երազանքները միշտ իրականանում են և միայն պետք է ի սրտե ցանկանալ: «Եվ այս լույսերը կվառեն նաև մեր հույսերը: Այս լույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա […]

̰
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար

20:44 21.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Նոր Գեղի գյուղի բնակչի կողմից պաշտոնատար անձին պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչը՝ ծնված 1983թ., պաշտոնատար անձ հանդիսացող՝ […]

̰
ՔԿ-ն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրգործը

20:30 21.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց […]

̰
Ստամբուլից ժամանել է Երևան և կամավոր ներկայացել ոստիկաններին

20:17 21.12.2018

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տղամարդը 2009թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի […]

̰
Կենդանաբանական այգում մասնագետներ չեն աշխատում. նախկին աշխատակից

20:05 21.12.2018

Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալված խոսակցություններն ու բողոքները դեռևս չեն մարել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը պատմել է կենդանիների անկման պատճառների ու տնօրինության վարած քաղաքականության մասին: – Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել Կենդանաբանական այգում: – 2011 թվականից աշխատել եմ Երևանի կենդանաբանական այգում մինչև 2018թ. նոյեմբերը: Եղել եմ տնօրենի օգնական, հետագայում եղել եմ կենդանիների […]

̰
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

20:00 21.12.2018

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թևոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը: Աննա Հակոբյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի նպատակը վերջին […]

̰
BACK_TO_TOP