20:05 21.12.2018
Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալված խոսակցություններն ու բողոքները դեռևս չեն մարել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը պատմել է կենդանիների անկման պատճառների ու տնօրինության վարած քաղաքականության մասին:
– Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել Կենդանաբանական այգում:
– 2011 թվականից աշխատել եմ Երևանի կենդանաբանական այգում մինչև 2018թ. նոյեմբերը: Եղել եմ տնօրենի օգնական, հետագայում եղել եմ կենդանիների բաժնի համակարգող:
– Ձեր ֆեյսբուքյան էջից դատելով՝ մտերիմ եք եղել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Ձեր ճանապարհները երբվանի՞ց են բաժանվել և ի՞նչն է պատճառը:
– Մոտ մեկ տարի է, ինչ մեր ճանապարհները բաժանվել են և, այո՛, մենք միասին երկար ճանապարհ ենք անցել ոչ միայն Կենդանաբանական այգում, այլև FPWS հիմնադրամում: Մինչև հիմնադրամի ստեղծելն ենք ծանոթացել, իսկ հիմնադրամի գլխավոր հիմքերից մեկը եղել է Հրաչ Ղազարյանը: Ես կամավոր հիմունքներով աշխատել եմ Հրաչ Ղազարյանի հետ, հետո Ռուբեն Խաչատրյանին բերել են՝ որպես մոնտաժ անող, քանի որ Ղազարյանը շատ վաղուց Հայաստանի բնության մասին նկարահանած ֆիլմեր ուներ, և Ռուբենը հիմնադրամ է եկել այդ ֆիլմերը մոնտաժելու նպատակով: Հետո որոշվեց, որ դա ներկայացնենք հիմնադրամով: Հիմնադրամի հիմնումից հետո պարզվեց, որ մենք եղել ենք ուղղակի աշխատողներ, բայց իրականում այդպես չէ: Ռուբենի հետ մեր հարաբերությունները լարվեցին մասնագիտական խնդիրներից, բայց այստեղ ոչ մի կապ չունեն կենդանաբանական այգին ու այգու կենդանիների անկման դեպքերը:
– Ինչո՞ւ եք որոշել հիմա անել բողոքի ցույցերը:
– Այդ պահը միանգամից չի եղել, պահը հիմա է հասունացել: Մոտ 8 ամիս առաջ ես իրեն դիմեցի, ասացի՝ այս հարցերում դու սխալ ես, էսպես պետք է անես …
– Ի՞նչ հարցերում:
– Կոնկրետ մասնագիտական հարցեր են եղել ու գումարային: Ես իրեն ասացի, որ այդ հիմնադրամը միասին ենք ստեղծել ու հիմա ինչպես է ստացվում, որ դու այդ գումարներն անհասկանալի կերպով ծախսում ես՝ չգիտեմ ոնց, որտեղ, ինչի համար: Ինքը ինձ պատասխանեց, թե լավ եմ անում, դու ով ես:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...
14:21 18.08.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին […] ...
14:07 18.08.2025
Բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվեց․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները […] ...
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...
12:57 18.08.2025
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...