20:00 21.12.2018
Ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վարդան Հ.-ն, որը կասկածվում է դեկտեմբերի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում 20-ամյա Ռուզաննա Վ.-ի նկատմամբ շենքի շքամուտքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկությամբ՝ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն […]
19:55 21.12.2018
Չինաստանում ստեղծել են սարդ ռոբոտ, որը կարող է օգնել փրկարարներին: Այս մասին հայտնում է TCH պարբերականը: «Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը, օգտագործելով իր 6 վերջույթները, բարձրանում աստիճանով: Նման ունակությունները թույլ են տալիս ռոբոտներին որոնողական աշխատանքներում օգնել փրկարարներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Նշվում է, որ ռոբոտն ունի կոմպակտ չափսեր և տեսախցիկի օգնությամբ կարողանում […]
19:53 21.12.2018
Պորտուգալիայում ուրբաթ օրը ակցիաներ են սկսել «դեղին բաճկոնները»` շարժում, որը ծնվել է աշնանը Ֆրանսիայում և ուղղված է վառելիքի թանկացման դեմ: EFE գործակալության տեղեկություններով` ակցիաների ժամանակ լուրջ միջադեպեր դեռ չեն գրանցվել: Ակտիվիստները սոցկայքերով կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների […]
19:50 21.12.2018
«Մենք հնարավորություն ունենք ստեղծել տնտեսության ամբողջովին նոր ոլորտ, որը կբարձրացնի շարքային նյույորքցիների տրամադրությունը»,- այս խոսքերով Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն կողմ է արտահայտվել թմրանյութի այս տեսակի օրիանականացմանը իր ղեկավարած քաղաքում։ Նա պնդել է, որ իրենք կարող են ապահովել անվտանգությունը և նոր տնտեսական գործունեության հնարավորություն տալ տեղացիներին։ Ավելի ուշ, սակայն, քաղաքագլուխը նշել է, որ դա […]
19:46 21.12.2018
Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է հետևյալը. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը […]
19:43 21.12.2018
Հեղափոխությունից հետո էլ հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: Չնայած դրան՝ նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր նմանատիպ իրադարձությունից հետո Թուրքիան հայկական իշխանությունների հետ ուղիղ շփման տարբերակներ է փնտրում՝ միևնույն […]
19:28 21.12.2018
«Կարմիր մոլորակի» վրա 1.8 կմ խորությամբ սառցակալած խառնարան է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը: Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է օրերս Mars Express մարսագնացի միջոցով արված լուսանկարը: Հաղորդվում է, որ լուսանկարում պատկերված սառույցը երբեք չի հալչում մշտական սառն օդի առկայության պարագայում: Խառնարանը ստացել է Կորոլյով անվանումը՝ ի պատիվ ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի հանրահայտ կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի: […]
19:20 21.12.2018
Թուրքական մամուլը մինչև հիմա էլ դեռևս չի շտապում գնահատականներ տալ հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Ստամբուլում լուս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: «Դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո «չոր» լրատվության սահմաններից դուրս գրել սկսեցին, բայց գնահատականներից ավելի Հայաստանի իշխանափոխությունը թուրքական ԶԼՄ-ներն օգտագործեցին որպես առիթ՝ որպես հերթական ակնկալություններ հիշեցնելու կամ […]
19:10 21.12.2018
Թուրքիայում կալանավորվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության անդամ, Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սոզլուի եղբայր՝ Վեդաթ Սյոզլուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ վերջինիս դեմ 2014-ին գործ էր հարուցվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «վիրավորանք» հասցնելու մեղադրանքով: Անկարայի ծանր հանցանքների դատարանը մեղավոր էր ճանաչել Սյոզլուին և վերջինիս դատապարտել 1.2 տարվա ազատազրկման: Դրանից հետո Սյոզլուն 2015-ին դիմել էր […]
19:02 21.12.2018
Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվել նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները: Հիշեցնենք, որ […]
18:49 21.12.2018
Թուրքիայում բնակվող հայերն անմիջական ուշադրությամբ հետևում էին Հայաստանում ամիսներ առաջ ծավալվող իրադարձությունների ընթացքին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: «Ստամբուլահայությունը լրացուցիչ հնարավորություններ էլ ուներ այն իմաստով, որ միայն տեղի հայկական մամուլը չէր արձագանքում: Արդեն թուրքական ԶԼՄ-ներն էլ էին հետևում հայաստանյան իրադարձություններին»,- ասել է նա: […]
18:44 21.12.2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերին, թե հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը. «Հարգելի՛ հայրենակիցներ Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի […]
18:31 21.12.2018
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի […]
18:26 21.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի քննադատություններին: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, քաղաքապետը չի համաձայնել: «Վստահեցնում եմ՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին, սա մեկ: Երկրորդ՝ ես ուզում եմ կարճ անդրադառնալ այն հայտարարություններին, թե քչացել են տրանսպորտի ծախսերը. դա շատ պարզ բացատրվել է: Արդեն պրն Սարգսյանը […]
18:12 21.12.2018
Դեկտեմբերի 20-ին UWC Դիլիջան քոլեջում տեղի ունեցավ «ՆերՈւժ» ծրագրի փակման արարողությունը: Ծրագրին մասնակցում էին մոտ 70 ստարտափեր, որոնցից 50-ը՝ Սփյուռքից, հայտնում են Սփյուռքի նախարարությունից: Քառօրյա միջոցառման գերակա նպատակն էր հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և […]
18:03 21.12.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ կազմակերպության անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Իսկ Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման վերաբերյալ որևէ պետության ղեկավարի ստորագրության մասին ՀԱՊԿ քարտուղարությանը առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։ Նրա խոսքերով՝ սահմանված չէ նաև որևէ ժամկետ, որի ընթացքում 6 […]
18:00 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Հարցին` արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց: «Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ […]
17:53 21.12.2018
Քաղաքապետարանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է՝ քաղաքային տրանսպորտային ցանցի փոփոխման համար առնվազն 2 տարի ժամանակ է հարկավոր: Նա բացատրել է նաև, թե ինչու է այդքան ժամանակ հարկավոր փոփոխությունների համար: Ըստ Մարությանի՝ քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը կատարել է քաղաքային տրանսպորտի ցանցի մշակումը, որը տարիներ է տևել և դեռ չի ավարտվել: «Այժմ […]
17:46 21.12.2018
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում զբոսաշրջային հայտնի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նախնական տվյալներով՝ առնվազն երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RT լրատվական գործակալությունը: Դեռևս պարզ չէ, թե ովքեր են եղել հրաձգության հեղինակներն ու ինչ շարժառիթներ են ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Figlmueller ռեստորանում, որը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում Վիեննայի Սուրբ Ստեփանոսի […]
17:45 21.12.2018
2019 թվականի համար Բելառուսի իշխանությունների և «Գազպրոմ» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Բելառուսը պատրաստ է Ռուսաստանից գազը գնել 127 դոլար /1000 խորանարդ մետրի համար գնով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ որևէ փոփոխություն այս պայմանավորվածության վերաբերյալ նախատեսված չէ։ Այս հայտարարությունը հետևում է ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների սկանդալային հանդիպմանը, որի ժամանակ Բելառուսի նախագահը […]
17:37 21.12.2018
Այսօր տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների ապահովման վերաբերյալ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ոլորտի հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միջև։ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ու Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան […]
17:22 21.12.2018
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 23 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն […]
17:20 21.12.2018
«Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի կողմից «Հայաստանի Հանրապետությունում […]
17:14 21.12.2018
Ֆրանսիայում Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունը պատրաստ է իր շարքերն ընդունել «դեղին բաճկոնների» շարժման ակտիվիստներին և նրանց հետ մասնակցել 2019 թվականին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին: Այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլյա Բեն Sud Radio-ի եթերում: «Մենք պատրաստ ենք «դեղին բաճկոններին» ձեռք մեկնել և օգնել նրանց, ովքեր ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել, քարոզարշավ […]
17:14 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել […]
17:04 21.12.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Բարնլիի» հետ վաղը կայանալիք խաղին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ հայազգի ֆուտբոլիստը որոշ խնդիրներ ունի աջ ոտքի կոճի հատվածում: ԱՊԼ-ի 18-րդ տուրի` «Բարնլի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:
16:58 21.12.2018
2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը: Համաձայն 2018թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ […]
16:54 21.12.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ քաղաքապետարանը պետք է պահպանի օրինականությունը՝ անդրադառնալով փողոցային առևտրի հարցին: Նա նշել է՝ հունվարի 1-ից ավելի է խիստ մոտեցում է լինելու փողոցային առևտրի նկատմամբ: «Խստացվելու է ամեն ինչ, և բերելու ենք, մինիմումի հասցնենք, այն ինչ հնարավոր է անել ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցների ուժերի միջոցով»,- ասել է […]
16:50 21.12.2018
«Արմենպրես» լրատվական գործակալությունում դեկտեմբերի 21-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմային: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի […]