TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին. Արա Պապյան

20:20 13.12.2018

Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]

̰
Կլինե՞ն արդյոք ամանորյա թանկացումներ. մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը

20:13 13.12.2018

Մեկ ամսից ավելի քիչ ժամանակ է մնացել Ամանորին, և մարդիկ սկսում են տոնական սեղանի համար գնումներ կատարել: Կլինե՞ն արդյոք թանկացումներ և հատկապես ո՞ր մթերքներին կարող են դրանք սպառնալ: Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: «Սա այն դաշտն է, որտեղ ամեն տարի կարող է լինել խաղի նոր կանոն, և […]

̰
Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները

20:09 13.12.2018

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման հարցերով Հայաստանում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվող աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Դիտորդները լուսանկարներ են հրապարակել ՔԿՀ-ներից. ԱՆ-ն պարզաբանում է

19:55 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ամփոփելով 2017-2018 թթ. ուսումնասիրությունների արդյունքները, այսօր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ՀՀ տարբեր ՔԿՀ-ում: Լուսանկարները հաստատել են այն պնդումները, թե ամենից վատ վիճակում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է գտնվում: Դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքներին է անդրադարձել  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի և «Սասնա ծռեր»-ի միջև. Արա Պապյան

19:50 13.12.2018

Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի ու «Սասնա ծռեր» կուսակցությունների միջև: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՅԴ վերնախավը, սակայն, վերջին տարիներին հեռացել է իր սկզբունքներից: «ՀՅԴ-ն ինչ-որ բան էր ասում, անում էր հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին էին խոսում, բայց մենք գիտեինք, որ […]

̰
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ

19:47 13.12.2018

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 12-14-ը Մինսկ են մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նիդեռլանդների վարչապետը բացառել է Brexit-ի համաձայնագրի վերանայումը

19:44 13.12.2018

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բանակցությունների վերսկսումն անհնար է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով՝ համաձայնագրի վերանայումը, որն ավարտվել է նոյեմբերի 25-ին, չի կարող տեղի ունենալ: «Մենք կարող ենք հստակ պնդել՝ համաձայնագրի հետ կապված բանակցությունների վերսկսումն անհնար է: Ներկայիս գործարքը միակ հնարավորությունն է»,- նշել […]

̰
Արցախում արտասովոր չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել

19:43 13.12.2018

Արցախի Հադրութի շրջանում ռեկորդային չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել: Այս մասին հայտնում է «Արցախպրես-ը: Հաղորդվում է, որ 20 կգ 885 գրամ քաշ և 3 մետր երկարություն ունեցող հացը գրանցվել է «Դյուցազնագրքում»: Դրա պատրաստման համար մոտ 1.5 ժամ է անհրաժեշտ եղել: Պատրաստման աշխատանքներին մասնակցել է 8 մասնագետ: «Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն […]

̰
Դատապարտյալների հիվանդանոցը կտեղափոխվի նոր՝ ավելի բարեկարգ պայմաններ ունեցող հաստատություն

19:39 13.12.2018

Ի՞նչ է արվել ՔԿՀ Դատապարտյալների հիվանդանոցում հարցին այսօր հրավիրված քննարկմանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը պատասխանել է, որ այդ հիվանդանոցում վիրահատական միջամտություններ գրեթե չեն արվում, և ավելացել է դեպի քաղաքացիական բուժհիմնարկ ուղեգրումը վիրահատական միջամտություն պահանջելու դեպքում: «Գաղափարը հետևյալն է՝ երբ խոսում ենք 1100 հոգանոց քրեակատարողական հիմնարկի մասին, մենք նախատեսում ենք կառուցել շուրջ 150 […]

̰
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի պատվին այդ երկրի ԱԳՆ-ում հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել

19:33 13.12.2018

Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին: ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas […]

̰
Ինքնաթիռը բախվել է թռչունների երամին և հարկադիր վայրէջք կատարել

19:30 13.12.2018

Precision Air’s flight PW 722 ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Նայրոբիից Մուանզա, թռիչքի ժամանակ բախվել է թռչունների երամի, հաղորդում է NTV-ն: Թռչուններն ամբողջությամբ դեֆորմացրել են ինքնաթիռի անիվը, պատուհանների վրայի մետաղական շերտը: Հմուտ օդաչուները, սակայն, կարողացել են արտակարգ վայրէջք կատարել Տանզանիայի օդանավակայանում: Ահա, թե ինչ տեսք ունի ինքնաթիռը:  

̰
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

19:17 13.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Արագած-Արթիկ ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]

̰
Դատապարտյալները պետք է աշխատե՞ն, թե՞ ոչ. քննարկում

19:12 13.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին և ասել, որ ամենից խոցելին շարունակում են մնալ ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձինք: Ըստ Հովհաննիսյանի՝ նրանք կատարում են ամենաստորացուցիչ աշխատանքները՝ կոյուղու մաքրման աշխատանքներից մինչև հավաքարարություն: Դիտորդների […]

̰
ԱՄՆ նախագահը մտադիր է չեղարկել ԶԼՄ-ների համար անցկացվող երեկույթը

19:04 13.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացվող ամենամյա երեկույթը: Այս մասին հայտնում է Fox News-ը: Հաղորդվում է, որ այս երեկույթին հիմնականում մասնակցում են լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք լուսաբանում են նախագահի աշխատակազմի գործունեությունը: Նրանցից բացի՝ միջոցառմանը ներկա են լինում նաև Նյու Յորքում գործող լրատվամիջոցների ղեկավարները: Նշվում է, որ երեկույթի ընթացքում լրագրողները հնարավորություն […]

̰
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

18:58 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ […]

̰
Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել

18:54 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի […]

̰
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․ ՀՀ վարչապետի խոսնակի պարզաբանումը

18:49 13.12.2018

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով՝ կազմակերպության շրջանակներում»,- ՀՀ վարչապետի խոսնակն այս խոսքերով է մեկնաբանել Ղազախստանի նախագահի այն հայտարարությունը, թե ինքը և մյուս պետությունների ղեկավարները պաշտպանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ […]

̰
Ռուսական շուկան մեզ ընդմիշտ կբավարարի. Լուկաշենկո

18:40 13.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի հարցում փոխշահավետ և գործընկերային հարաբերությունների պահպանման կարևորության մասին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Կարելիայի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը: «Մեզ համար շահավետ է ձեր շուկան, որովհետև այն մոտ է: Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, բայց այնպես, որ ձեզ մոտ սահմանված հավասարակշռությունը […]

̰
Իրանցի ցանցահենները հարձակում են գործել ամերիկացի գործիչների էլփոստերի վրա

18:30 13.12.2018

Իրանական ցանցահենային կազմակերպության անդամները կիբերհարձակում են իրականացրել ամերիկացի մի շարք պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ նրանցից բացի՝ ցուցակում հայտնվել են նաև միջուկային ծրագրին կողմ ու դեմ արտահայտված անձինք, ինչպես նաև միջուկային ոլորտի արաբ մասնագետներ ու իրանցի հասարակական գործիչներ: Ամերիկյան նախաձեռնությունների ինստիտուտի գիտնական Ֆրեդերիկ Քահանը, որը նույնպես կիբերհարձակման […]

̰
Ջավախքում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից ու կողաշրջվել

18:23 13.12.2018

Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում դեկտեմբերի 13-ին բեռնատար գնացք է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի մերձակայքում: Այստեղ բեռնատար գնացքի 3 վագոնները դուրս են եկել ռելսերից և կողաշրջվել երկաթգծի երկայնքով: Դեպքի վայրից համացանցում տեսանյութ է հայտնվել: Պատահարի մանրամասներն այժմ ճշտվում են: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դեպքի վայրից տեսանյութ է […]

̰
Խիստ տարօրինակ էր, թե Լևոն Շիրինյանն ինչու ստեղծեց կուսակցություն. քաղաքագետ

18:15 13.12.2018

Մեզ համար խիստ տարօրինակ էր, թե Շիրինյանն ինչու ստեղծեց այդ կուսակցությունը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր Արա Պապյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության գաղափարակից լինելուն: Ըստ Արա Պապյանի՝ Լևոն Շիրինյանը կարող էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մասը կազմել: «Եթե կուսակցությունն անցներ […]

̰
Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

18:10 13.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երևանը, […]

̰
Նախագահի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել

17:58 13.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

̰
Հոգեմետ նյութերի և թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման համար 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

17:55 13.12.2018

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 43-ամյա բնակչին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1975 […]

̰
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին

17:51 13.12.2018

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ: «Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական […]

̰
ՍԾՏՀԿ արտգործնախարարների նիստին Հայաստանից կմասնակցի Աշոտ Քոչարյանը. ԱԳՆ

17:46 13.12.2018

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 14-ին Բաքվում կայանալիք նիստին Հայաստանից մասնակցելու էՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ևս Բաքու է մեկնում, այցի ընթացքում […]

̰
ՌԴ-ում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ

17:45 13.12.2018

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մեկնարկող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Այսօր՝ մրցումային […]

̰
Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում

17:43 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Ռուբեն Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս շատ են: Ըստ Սարգսյանի՝ գերբնակեցումը արդեն չի նպաստում կոռուպցիայի զարգացմանը ՔԿՀ-ներում, քանի որ գերբնակեցման հարցն արդեն լուծվել է: «1 ամիս ՔԿՀ-ի բուժմասում գտնվելը 90 հազար դրամ է: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Այլ հիմնարկներում, […]

̰
Ժողովրդի ուրախությունը, որ տեսեք՝ ով գնաց վերջապես, պետք է լրացվի նրանով, թե ով եկավ. Ալավերդյան

17:40 13.12.2018

Հենց ամենասիրված իշխանությունն էլ օրենքով վերահսկողության, հաշվետվողականության խնդիր ունի: Ամենասիրված իշխանություններն ավելին ունեն, քան չսիրվածները: Երբ մենք ընտրում ենք ուսերի վրա բերված, սիրված առաջնորդների, մեր համապարփակ սերը փակում է մեր աչքերը այն բանի հանդեպ, որ իշխանությունը ունի բավականին կործանարար հատկություններ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանը վաղը կհրապարակի վճիռը

17:34 13.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը՝ ժ. 16:00-ին, որոշումը կհրապարակվի: Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն նշեց, որ չի կարող […]

̰
BACK_TO_TOP