13:46 14.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև […]
13:35 14.12.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիի միջադեպը: «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ զգացմունքային մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարելու իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում […]
13:31 14.12.2018
Արցախի Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության […]
13:24 14.12.2018
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում արձագանքել է ԿԳՆ-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով 17 մլն դրամ տրամադրելու որոշմանն ու այդ առթիվ հնչող քննադատություններին: «Ժողովուրդ ջան, 15 տարի շարունակ շատերը հարցնում էին, թե ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծը իրականացվում ռուսերեն լեզվով: Ես […]
13:23 14.12.2018
Ներկա դրությամբ ողջ աշխարհում ավելի քան 250 լրագրող գտնվում է անազատության մեջ։ Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում: Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար լրագրողներին ամենից շատ բանտարկել են Թուրքիայում, Չինաստանում և Եգիպտոսում: Այս երկրները երրորդ տարին անընդմեջ եռյակի առաջատարներն են: Թուրքիայում այս տարի դատապարտվել է 68 լրագրող: Չինաստանում փակի տակ է գտնվում 47 […]
13:15 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ […]
13:12 14.12.2018
Բյուրականի աստղադիտարանի տարածքում այսօր բացվել է Ազդանշանային չափումների հավաքագրման միասնական կայան (GLONASS): Սա տարածաշրջանում եզակի կառույց է, այն հնարավորություն կտա բարելավվել նավիգացիոն համակարգերի գործունեությունը: Մասնավորապես, այս կայանի գործարկմամբ մեր տարածաշրջանում GPS կամ այլ համակարգերով աշխատող քարտեզներն ավելի ճշգրիտ տվյալներ կներկայացնեն օգտատերերին իրենց գտնվելու վայրի և վերջնակետին հասնելու մասին: Կայանի բացմանը մասնակցել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]
13:11 14.12.2018
Այս պահին Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է անցկացվում: Աշխատակիցները բողոքում են ընդդեմ գործող տնօրեն Ռուբեն Խաչատրյանի: Նրանք նշում են, որ Կենդանաբանական այգու տնօրենն իրենց ականջալուր չի լինում, իրենց խորհուրդները չի լսում, և հենց այդ պատճառով են Կենդանաբանական այգում անընդհատ կենդանիներ սատկում: Աշխատակիցները պնդում են, որ բեզուարյան այծի ազատավանդակը սխալ են պատրաստել, և հենց […]
13:07 14.12.2018
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Մնացականյանին այդ պաշտոնում կփոխարինի Կարեն Աբրահամյանը, որը մինչ այս Արցախի ՊԲ շտաբի պետն էր: Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում էր 2015 թվականից։
13:06 14.12.2018
«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues բեռլինյան քննարկման ուշադրության կիզակետում էին փախստականների չդադարող ճգնաժամը, տեղահանության և միգրացիայի խնդիրները, հակամարտությունների սցենարները և պոպուլիզմի ահագնացող միտումները։ Այս մասին տեղեկացնում է auroraprize.com-ը: Aurora Dialogues-ը մեկնարկեց «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ողջույնի ուղերձներով, ինչին հետևեց […]
13:01 14.12.2018
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտին ուշադրություն չի դարձվում, որովհետև ԾԻԳ-եր կան, որոնք պետք է օգնեն գյուղատնտեսության զարգացմանը, ստեղծվել են դրա համար, սակայն զբաղվում են սննդարդյունաբերության հարցերով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ոլորտի մասնագետ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ կան նախարարներ, որոնք նույնիսկ չեն տարբերում գյուղատնտեսությունը սննդարդյունաբերության ոլորտից, մինչդեռ դրանք խիստ տարբեր ոլորտներ են: Իսկ գյուղատնտեսության նախարարի գործունեությունը […]
13:00 14.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Ջալալ Հարությունյանը մինչև նշանակումը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում:
12:49 14.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին՝ 1.24.12.18թ.- Հայոց լեզու և գրականություն՝ գրավոր 2.25.12.18թ.- Մաթեմատիկա ՝գրավոր 3.27.12.18թ.- Հայոց պատմություն ՝գրավոր Քննաշրջանը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2 հրամանով հաստատված 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների […]
12:31 14.12.2018
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում Հայաստանում յոթ հազար հեկտար ցանքատարածություն է նվազել, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում 350-400 հազար տոննա բերք չի ստացվել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության մասնագետ Հակոբ Բերբերյանը: Նրա խոսքով՝ թեև գյուղատնտեսության նախարարությունը չի ասում, բայց պատճառը մորմազգի ցեցի համաճարակն էր, ու վարչապետի հանձնարարականն այդ հարցի լուծման վերաբերյալ […]
12:30 14.12.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ կալանավորման հաջորդ օրն այցելել է Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: «Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի […]
11:56 14.12.2018
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Այս մասին տեղեկացնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, […]
11:51 14.12.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00 դրությամբ, Վերին Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է: «Տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմաններից և ձնահոսքի վտանգից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հայտարարության մեջ:
11:41 14.12.2018
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի […]
11:29 14.12.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» […]
11:18 14.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, 2018 թվականի օգոստոսի 22-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի […]
00:42 14.12.2018
Tvil.ru ծառայությունը զբոսաշրջիկներից ամենից շատ գողացվող ապրանքների ցանկ է հրապարակել, հայտնում է Lenta.ru-ն: Հաղորդվում է, որ ոլորտի մասնագետները հարցում են կատարել սոցիալական կայքերում ու պարզել, որ գողերի համար ամենահարմար «ավարը» հեշտությամբ վաճառվող փոքր չափսերով ապրանքներն են: Այսպիսով՝ նորություն չէ, որ այդ ցուցակում ամենահարմար տարբերակը դրամապանակն է: Այս տարբերակի օգտին քվեարկել է հարցվածների 49 տոկոսը: Երկրորդը՝ […]
00:24 14.12.2018
Հայտնի է դարձել Youtube-ում ամենաշատ «դիսլայք» ստացած տեսահոլովակը: Այս մասին հայտնում է LikesCounter-ը: Հաղորդվում է, որ նոր ռեկորդը սահմանել է անցած մեկ տարվա ամենահայտնի տեսանյութերի համահավաք տարբերասկը ներկայացնող տեսանյութը: Մինչ այս՝ ռեկորդային էր համարվում Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակը, որը 8 տարվա ընթացքում 9.8 միլիոն «դիսլայք» էր հավաքել: Ենթադրվում է, որ տեսանյութի այդքան բացասական արձագանքի […]
23:57 13.12.2018
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի շարունակելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշել է պահուստային ֆոնդից 1 միլիոն 300 հազար դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է գործադիրի կայքում։ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։ 2017 թվականին զինծառայողին […]
23:48 13.12.2018
Իրաքի Սուլեյմանիա քաղաքի բանտերից մեկից 21 բանտարկյալ է փախուստի դիմել, որոնց հիմնական մասը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են: Այս մասին հայտնում է Reuters-ի քրդական ծառայությունը: Հաղորդվում է, որ փախուստի դիմած բանտարկյալներից 15-ին արդեն հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել: Մյուս 6-ի որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչպես է բանտարկյալներին հաջողվել փախուիստի […]
22:14 13.12.2018
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, […]
21:54 13.12.2018
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ նիստից հետո կատարված հատուցումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 2017թ. -ից հետո տեղի ունեցած 15 դեպքի հատուցում, որոնցից 10-ը զոհված, […]
20:40 13.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման […]
20:30 13.12.2018
Հանրապետության հրապարակում նոր տոնածառն են զարդարում, իսկ դրա շուրջ քննարկումներ են ծավալվում: Պատճառը տոնածառի արժեքն է: Ինչո՞վ է առանձնանում այն: Մայրաքաղաքի նոր տոնածառը պատրաստված է բարձրորակ արհեստական եղևնու ճյուղերից, այն կունենա 35 մետր բարձրություն, կզարդարվի շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքով։ Նոր տոնածառ ունենալու լուրը հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց՝ հնչեցին և՛ քննադատություններ, և՛ […]