20:13 13.12.2018
Մեկ ամսից ավելի քիչ ժամանակ է մնացել Ամանորին, և մարդիկ սկսում են տոնական սեղանի համար գնումներ կատարել: Կլինե՞ն արդյոք թանկացումներ և հատկապես ո՞ր մթերքներին կարող են դրանք սպառնալ:
Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
«Սա այն դաշտն է, որտեղ ամեն տարի կարող է լինել խաղի նոր կանոն, և մի տարի մի ապրանքը կարող է թանկանալ, իսկ մյուս տարի՝ մեկ այլ ապրանք: Դա կախված է լինում պահանջարկ-առաջարկ-դեֆիցիտ, շուկայի միջին գին-սպառողների գնողունակություն ինդեքսից: Մի տարի ավելի քիչ հավկիթ են ներմուծում և տեղականը թանկանում է, մեկ այլ տարի եղանակը հանգեցնում է նրան, որ բանջարեղենն է ավելի թանկ լինում, մեկ այլ տարի էլ մսամթերքի դեֆիցիտ է լինում»,- նշեց նա:
Բաբկեն Պիպոյանը արձանագրեց, որ մսամթերքը սովորաբար ամեն տարի թանկացել է, սակայն նախորդ տարի մինչ Ամանոր մսամթերքը բավականին թանկացել էր, և այդ պատճառով Ամանորին նախորդող 3-5 % թանկացումը քաղաքացին չդիտարկեց որպես թանկացում և հարմարվեց, որ գնաճ մսամթերքի առումով նախորդ տարի չարձանագրվեց, մինչդեռ այլ տարիներին մսամթերքի թանկացումն Ամանորի շեմին հասել է մինչև 30%-ի:
«Այս տարի կարծում եմ՝ ավելի մոտ կլինենք նախորդ տարիներին, և այդ 30%-անոց շեմով կանխատեսումը մսամթերքի մասով չենք ունենա: Հատիկ ընդեղենի շուկայի հետ կապված մի փոքր մտավախություն ունեմ, որ մինչև 10-15% կարող են թանկանալ ընկուզեղենն ու ընդեղենը: Այսօր էլ արդեն կարող է որևէ տեղ որևէ բանի գին փոխված լինել, սակայն կայուն թանկացումները սովորաբար լինում են դեկտեմբերի 17-ից հետո»:
Փորձագետը նշեց, որ հունվարին լինում են ապրանքներ, որոնք ավելի էժան գնով են վաճառվում, որովհետև այդ ապրանքները տվյալ ժամանակ մեծ պահանջարկ չեն ունենում.
«Մեր գնումների օրակարգում այդ ապրանքները երկրորդ պլան են մղվում ոչ տոնական օրերին: Օրինակ՝ 1 կիլոգրամ նուշի իրացման հետ կապված մեկ շնչին ընկնող գրամը Ամանորին և Ամանորից հետո բոլորովին տարբեր են: Բնականաբար, այդ չսպառված ծավալը դառնալու է ռիսկային, որովհետև կարող է փչանալ, այդ իսկ պատճառով այն կարող է անգամ ինքնարժեքով վաճառվել»:
SHANTNEWS.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է լիարժեքորեն խուսափել ամանորյա թանկացումներից, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց.
«Թանկացումից բացի՝ մենք ունենալու ենք նաև զեղչեր, օրինակ՝ հյութերն ամանորյա ակցիաներով կսկսվեն ձեռք բերվել 3-ը մեկի, 5-ը մեկի գնով: Եթե մենք վերցնենք այդ նույն ապրանքների միջին ծախսը և գնենք այն ոչ Ամանորի սեզոնին, գրեթե նույնն է ստացվելու, և այս իմաստով բալանսավորում կա: Մենք մինչև չտեսնենք, թե որ ապրանքը ինչ գործակցով է փոխվել, հստակ պատկեր ունենալ չենք կարող»:
13:30 17.08.2025
Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. PoliticoՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...
12:58 17.08.2025
Հրդեհ՝ Սարդարապատ գյուղումՕգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...
12:40 17.08.2025
Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԻնդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...
12:20 17.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...
11:58 17.08.2025
Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտինԻսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...
11:34 17.08.2025
Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...