14:59 08.12.2018
Նավթ արդյունահանող պետությունների և համագործակցող երկրների ներկայացուցիչների ձևաչափով (OPEC+) անցկացված քննարկումներից հետո որոշվել է կրճատել նավթի արդյունահանման ծավալները աշխարհով մեկ։ Իր չափով որոշակի զիջումների է գնացել նաև Ադրբեջանը։ Հարևան երկրի ներկայացուցիչները համաձայնել են օրական 783 հազար բարելի փոխարեն արդյունահանել 20 հազարով պակաս՝ 763 հազար բարել նավթ։ Սակայն սրա ազդեցությունը մեծ չի լինի տնտեսության վրա․ և՛ […]
14:50 08.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար: Այն անցկացվում է նոկաուտ մրցակարգով` պարտվողը դուրս է […]
14:42 08.12.2018
Ամերիկյան միջտիեզերական Mars InSight տիեզերակայանը Մարսի քամու ձայնագրություն է ուղարկել Երկիր: Այս մասին տեղեկացնում է NASA-ի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ ձայնային տատանումները բավական ցածր հաճախականությամբ և մարդկային ականջի համար գրեթե անընկալելի են եղել: Այդ պատճառով` մասնագետները երկու օկտավայով բարձրացրել են դրա հաճախականությունը, որպեսզի այն լսելի դառնա: Ձայնագրված քամին հյուսիս-արևմուտքից հարավարևելյան ուղղությամբ է ընթացել: Դրա […]
14:38 08.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել 010 511-603 հեռախոսահամարով»,- ասված է գրառման մեջ:
14:32 08.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
14:31 08.12.2018
Արցախի պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումներն օրերս զորավարժություն են անցկացրել Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում։ Զորավարժության կրակային փուլի որոշ դրվագների տեսագրությունն այսօր ներկայացրել է ՊԲ մամուլի քարտուղարը։ Տեսանյութից երևում է, որ կրակային վարժանքին մասնակցում է ավելի քան 20 միավոր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայան, ինչպես նաև փողային հրետանու ստորաբաժանումներ։ https://www.facebook.com/100012180459090/videos/626915214391155/
14:22 08.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով […]
14:21 08.12.2018
Դեկտեմբերի 9-ին Աժ արտահերթ ընտրություններն են: Ոստիկանության կենտրոնական վարչակազմի Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ապահովելու են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների և դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Օրենքով ոստիկանությանն է վերապահված ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու պահպանումն ընտրատեղամասերում: Առավել մանրամասն՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
14:13 08.12.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության վայրը դեռևս չի որոշվել: Նախագահի երդմնակալության արարողության համար ստեղծված կոմիտեի ղեկավար Կախա Կախիշվիլին լրագորղների հետ զրույցում ասել է, որ նախագահի երդմնակալությունը, հնարավոր է, որ անցկացվի 3 վայրում: Ըստ նրա՝ արարողության մի մասը կարող է անցկացվել Թելավի շրջանում, մյուս մասը՝ Ցինանդալիում: Նշվում է, որ Վրաստանի նորընտիր նախագահը ցանկություն է […]
14:09 08.12.2018
Վրաստանի պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի և Հարկային ծառայության լրատվության պատասխանատուները լուսանկարվել են ռուսական մայոնեզի գովազդի համար, ինչից հետո սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Քննադատության ալիքից հետո հոդվածը ջնջվել էր, իսկ գովազդում նկարված անձինք հայտարարել էին, որ չեն իմացել, թե գովազդում են նկարվում: Ընդ որում` նրանք հայտնել են, թե կարծել են` մայոնեզը ոչ […]
14:00 08.12.2018
Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում Հունաստանի վարչապետը մտահոգություններ է հայտնել Թուրքիային ռուսական զենքի վաճառքի մտադրությունների վերաբերյալ։ Այս մասին ինքը՝ Ալեքսիս Ցիպրասը, հայտնել է բանակցություններից հետո անցկացված ասուլիսի ժամանակ, փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ցիպրասի խոսքով՝ ինքը այդ հարցին անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ արևելամիջերկրական տարածաշրջանի խնդիրները, Թուրքիայի հետ երկու երկրների հարաբերությունները քննարկելու ժամանակ։ «Ես, իհարկե, […]
13:38 08.12.2018
Հայտարարվել են «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանն առաջադրված երաժիշտների անունները: Կանադացի ռեփեր Դրեյքը, որի երգերը այս տարվա ամենաշատ լսվածների շարքում են, առաջադրվել է միանգամից 7 անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում: Այս նույն անվանակարգում «Գրեմմիի» համար պայքարում են նաև Cardi B-ն, Post Malone-ը, H.E.R.-ը, Ժանել Մենեն, Բրենդի Քարլայլը և Քյեսի Մաքգրեյվիսը: Ինչպես նաև առաջադրվել է «Սև […]
13:30 08.12.2018
Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է «Չանե 4» լուսնագնացի հաջող գործարկման մասին, որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք է կատարելու Լուսնի հակառակ կողմում: Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը: Այս առաքելության հիմնական բարդություններից մեկը համարվում է վայրէջքի առանձնահատկությունը: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապ չկա, Երկիր մոլորակից ռադիոազդանշաններ չեն հասնում, ինչը դժվարություններ է ստեղծում […]
13:26 08.12.2018
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում: – Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի […]
13:16 08.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը, ինչպես նաև ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև 22 տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանձնաժողովում ընդհանուր թվով հավատարմագրել են 17813 […]
13:06 08.12.2018
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]
13:00 08.12.2018
Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր […]
12:55 08.12.2018
Այսօր նկարչի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2007 թվականից «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի առաջարկով: Դժվար կլիներ ասել, թե ինչպիսին կլիներ մարդկության պատմության ընթացքը, եթե չլինեին Պիկասոն, Միքելանջելոն, Տիցիանը, Լեոնարդո դա Վինչին և այլ տաղանդավոր նկարիչներ: Առ այսօր էլ մարդիկ ահռելի գումարներ են վճարում հայտնի նկարիչների կտավները գնելու համար, նրանք չեն խուսափում թանգարանային հերթերից, որպեսզի տեսնեն […]
12:48 08.12.2018
Արքայազն Հարրին մեղադրել է իր ավագ եղբորը՝ Բրիտանիայի գահաժառանգ Ուիլյամին, իր և Մեգան Մարքլի հարաբերությունները կործանելու մեջ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազն Հարրին խղճի խայթ է զգում, որ ժամանակին չի կարողացել պաշտպանել իր մորը՝ արքայադուստր Դիանային, և հիմա փորձում է խնամել կնոջը: «Նա չի հանդուրժի Մեգանի հանդեպ որևէ քննադատություն, նա այնքան […]
12:36 08.12.2018
Մինչ 2018 թվականի վերջը մարդկության պատմության մեջ առաջին անգամ համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի Երկիր մոլորակի բնակչության կեսը: Կանխատեսվում է՝ Համաշխարհային սարդոստայնին մուտքի հնարավորություն կունենա Երկիր մոլորակի բնակչության 51,2%-ը, այլ կերպ ասած՝ 3.9 մլրդ մարդ: Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) գլխավոր քարտուղար Խոուլինիա Չժաոյի խոսքով՝ դա Երկիր մոլորակի կարևոր իրադարձություններից մեկն է: Ըստ ԷՄՄ-ի տվյալների՝ 2005 թվականից […]
12:19 08.12.2018
Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների […]
12:15 08.12.2018
Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայի Դեր Զոր քաղաքում ամբողջովին ավերվել է տեղի բժշկական հաստատություններից մեկը: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Դեռևս տվյալներ չկան զոհերի և վիրավորների մասին:
12:08 08.12.2018
Հայաստանի նկարիչների միությունը խորը վշտով հայտնում է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Նիկօ Մանուկյանի մահվան լուրը: Գեղանկարիչը մահացել է դեկտեմբերի 6-ին: Նիկոլայ Մանուկյանը (Նիկօ) ծնվել է 1946թ. հունվարի 10-ին Թբիլիսիում: Նա Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների (2014 թվականից) միությունների անդամ էր։ 1989 թվականից անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում՝ ՌԴ, Ճապոնիա (1970 թվականին՝ բրոնզե մեդալ), Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա և այլն։
12:02 08.12.2018
Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով […]
11:55 08.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։ Ընդգծելով ազատ […]
11:44 08.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում գործող «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում՝ հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին հայտնում է […]
11:32 08.12.2018
Թալանել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, գրող Համբարձում Համբարձումյանի և արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը: Այս մասին տեղեկացանք Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից: «Էսօր (երեկ-խմբ.), երբ քարոզարշավի էինք, մտել են մեր տուն, գողացել են իմ ու Համբարձումի նոթբուքները, որոնց մեջ մեր ամբողջ գրական ժառանգությունն էր, տեսախցիկը, իմ երեք ոսկե մատանին, Համբարձումի […]
11:15 08.12.2018
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, […]
09:00 08.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը լքում է Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնը, գործընկերների կողմից նվեր է ստացել դիրիժորական փայտիկ, հայտնում է ТАСС-ը: Մերկելին նվերը հանձնել է վարչապետ Հեսսեն Ֆոլկեր Բուքյեն. «Մեր նվերը Ձեզ ինչ-որ յուրահատուկ բան է»,- ասել է նա: Բուֆյեի խոսքով՝ կուսակցության նախագահի պաշտոնը շատ բաներում կարելի է համեմատել դիրիժորի աշխատանքի հետ: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ […]
08:14 08.12.2018
Ամերիկացի Կեվին Բուտը, որը բնակվում է Սամներ քաղաքի փողոցներում (Վաշինգտոնի նահանգ), գտել է 17 հազար դոլար պարունակությամբ պայուսակ և նվիրել այն քաղաքի բարեգործական ֆոնդին, գրում է РИА Новости-ն: Պայուսակը դրված է եղել գետնին: Տղամարդը, ցանկանալով ստուգել պայուսակի պարունակությունը, այդտեղից 20 դոլարանոց թղթադրամ է հանել: Տղամարդու խոսքով՝ նա ի սկզբանե ցանկացել էր վերցնել 20 դոլար և հեռանալ, […]