18:38 08.12.2018
Altria Group ընկերությունը, որը Միացյալ Նահանգներում զբաղվում է Marlboro ապրանքանիշի ծխախոտի արտադրությամբ, գնել է կանադական Cronos ընկերության բաժնեմասերի 45 տոկոսը։ Cronos ընկերությունը Կանադայում զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Malboro-ի արտադրողը մտադիր է զբաղվել հենց մարիխուանայի արտադրությամբ, ինչի համար էլ բաժնեմասերի դիմաց վճարել է 1,77 միլիարդ դոլար։ Բանն այն է, որ Կանադայում վերջերս օրինականացվել է մարիխուանայի […]
18:17 08.12.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, զրպարտության համար դատի է տվել Ջիգարխանյանին՝ պահանջելով 3 միլիոն ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով նրա փաստասբան Լարիսա Շիրոկովին: «Վիտալինան դիմել է Մոսկվայի Կունցևյան շրջանային դատարան, պատվի, արժանապատվության, գործարար վարկանիշի պաշտպանության մասին հայցով, որում խնդրում է որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 3 մլն ռուբլի»,- ասել […]
18:09 08.12.2018
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն անդրադարձել է Անկոն քաղաքի երաժշտական ակումբներից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել: Կոնտին միջադեպը «անթույլատրելի ողբերգություն» է անվանել: «Այն, ինչ պետք է լիներ ուրախ հանդիպում, վերածվեց անթույլատրելի ողբերգության»,- ասել է Կոնտեն՝ հավելելով, որ ինքը տագնապով է հետևել հոսպտալացված մարդկանց առողջությանը, որոնց մի մասը ծանր վիճակում է: SHANTNEWS.am-ն […]
18:03 08.12.2018
Թուրքիայի Աֆրոնքարահասար քաղաքի երկու երիտասարդներ ոսկու կտորների անվան տակ քարի կտորներ են վաճառել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ «ոսկու» երկու ձուլակտորներն ընդհանուր առմամբ 9400 դոլար են արժեցել: Խաբված գնորդն ավելի ուշ հասկացել է, որ իրեն վաճառել են ոսկեգույն ներկած քարի կտորներ ու դիմել է ոստիկանություն: Խաբեբաները ձերբակալվել են:
18:00 08.12.2018
ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում: SHANTNEWS.am-ը զրուցել է զոհված օդաչուների ընկերների և հարազատների հետ: Օդաչուներին անձամբ ճանաչողները պատմել են նրանց մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:52 08.12.2018
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ, ազատազրկման մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը նամակ է ուղղել ֆրանսիական Le Monde պարբերականին, որում մասնավորապես միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել իրենց Թուրքիայում արդարության վերականգնման համար: Նա նամակում նշում է, որ բացի իրենից, Թուրքիայի բանտերում շարունակում են մնալ իրենց կուսակցության 5000 անդամներ, համակիրներ, որոնց թվում պատգամավորներ և քաղաքապետեր […]
17:46 08.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառումներից մեկում քննադատել է իր վարչակազմում մինչ այս պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ռեքս Թիլերսոնին։ «Նա բութ էր, ինչպես կոճղը, դժոխային ծուլություն ուներ …», – այսպիսի բառերով է ԱՄՆ նախագահը բնորոշել իր նախկին գործընկերոջը։ Mike Pompeo is doing a great job, I am very proud of him. His predecessor, Rex Tillerson, […]
17:44 08.12.2018
Կանադայի ու ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Խաղաղ օվկիանոսի արևելյան մատույցներում ու Կարիբյան ծովում իրենց համատեղ Caribbe գործողությունը, որը սկսվել էր դեռևս 2006 թվականին։ Միայն այս տարվա ընթացքում այդ ծրագրի արդյունքում կանադացի զինվորականներն առգրավել են շուրջ 17 տոննա թմրանյութ, որ հանցագործները փորձում էին տեղափոխել Հյուսիսային Ամերիկա՝ ԱՄՆ և Կանադա։ Այս մասին հայտնել է կանադական բանակի […]
17:39 08.12.2018
Այսօր հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում` Հանրապետության հրապարակում: Նրանք ծնկի են եկել և բարձրաձայն վանկարկել են ակցիայի կարգախոսները: Այս կերպ ուսանողներն իրենց բողոքն են արտահայտել զանգվածային ձերբակալությունների դեմ: Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե Փարիզում ինչպես են ոստիկաններն ուսանողներին ստիպում ծնկի գալ, որից հետո ձերբակալում էին:
17:33 08.12.2018
Եվրոպայում այժմ չկա կոնսենսուս Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Եվ այդ պայմաններում Գերմանիան մտադիր չէ նոր պատժամիջոցներ առաջարկել իր գործընկերներին՝ կապված այն հարցի հետ, որ Ռուսաստանը դեռ պահում է ուկրաինացի ռազմածովայիններին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը: Նա տեղեկացրել է, որ դրանից բացի, այժմ ջանքեր են գործադրվում առկա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, […]
17:14 08.12.2018
ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08.00-20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:
17:11 08.12.2018
Ֆրանսիայի մայրաքաղաքում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաները նոր թափ են հավաքում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Փարիզում շարունակվող ցույցերի շրջանակում ձերբակալվածնեորի թիվը հասել է 700-ի, հայտնում է Al Arabiya-ն: Ըստ այդ նույն տեղեկատվության՝ ներկա պահին ցուցին ավելի քան 31 հազար ցուցարար է մասնակցում: Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր 554 ձերբակալված ցուցարարների մասին: […]
17:07 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:02-ի դրությամբ վերսկսվել են Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու գնացած և կորած քաղաքացու որոնման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) […]
17:03 08.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին՝ մինչև ժամը 24.00-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, Հայաստանի բոլոր ընտրական տեղամասերում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը: Իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է տրամադրեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը կմեկնարկի վաղը՝ […]
17:01 08.12.2018
ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու են Ջաբրաիլի (ներկայում՝ Ջրական) հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրաիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն […]
16:50 08.12.2018
Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը ու նրա հայրը, նույնպես Ռուսաստանում բնակվող միլիարդատեր Արազ Աղալարովը ամերիկյան դատարանին խնդրում են չընդունել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հայցը ընդդեմ նրանց, որով հայր ու որդին մեղադրվում են ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտությանը մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնի է դարձել դատապաշտպանների հայտարարությունից։ Դեմոկրատների հայցը հիմնված […]
16:44 08.12.2018
Հարավային Կորեայում գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մահացել է 14 մարդ: Այս մասին հայտնում է Yonhap News-ը: Ըստ տվյալների՝ գնացքը Կանինից Սեուլ է շարժվել: Բոլոր 10 վագոնները 103 կմ/ժ արագության տակ դուրս են եկել ռելսերից: Հայտնի է, որ բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ Հարավային Կորեայի տրանսպորտի, պետական ենթակառուցվածքների նախարարությունը հատուկ խումբ […]
16:38 08.12.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կարինե անունով հայ ուսանողուհին Վրաստանում փողոցից գտնելով 37 000 $, այն վերադարձրել է տիրոջը: «Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար գումար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե […]
16:32 08.12.2018
Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մեկնարկային օրից սկսած 278 մարդ է բերման ենթարկվել: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ այսօր «դեղին բաճկոնների» ակցիայի նոր ալիք է սպասվում Փարիզում, որոնց, ըստ նախնական տեղեկությունների, հավելյալ ուժեր են միանալու: Քաղաքում կարգուկանոնը պահպանում է շուրջ 90 հազար ոստիկան ու զրահատեխնիկա: «Ալ Արաբիայի» ուղիղ եթերում […]
16:30 08.12.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական նիստին: Նա ելույթում մասնավորապես ասել է. «Պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր իտալացի գործընկերներին և գործող նախագահ, նախարար Միլանեսին տարվա ընթացքում Կազմակերպությունում ցուցաբերած հմուտ առաջնորդության համար: Պարոն նախագահ, Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: […]
16:27 08.12.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչել է հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ Նաիրի բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։ […]
16:21 08.12.2018
Ոստիկանության ծառայողները բացահայտել են 11 միլիոն դրամի յուրացման դեպք: Մանրամասները՝ տեսանյութում:
16:10 08.12.2018
«Ամեն գնով խուսափել կանանցից»․ այս լուծումն են առաջարկել ամերիկյան բանկային հսկաների ղեկավարները, երբ Bloomberg գործակալությունը նրանցից հարցրել է` ինչպես խուսափել կանանց նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքներից, երբ ամենուր տարածված են #MeToo-ի ակտիվիստները, որոնք կին աշխատակցի հետ ամեն ոչ պաշտոնական շփում կարող են ներկայացնել որպես ոտնձգություն։ 30 բարձրաստիճան ղեկավարների հետ զրույցների արդյունքները ամփոփվում են հետևյալ 7 հիմնական խորհուրդներում․ 35 […]
16:00 08.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուղարկավորությունից հետո լրագրողները ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցեր են ուղղել […]
15:44 08.12.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր տեսանյութ, որում ներկայացնում է հայկական բանակի ամենահեռահար ու ամենահզոր խոցման միջոցները՝ 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները։ Այս տեսանյութը մեկն է Հայաստանի բանակի սպառազինությունը ներկայացնող շարքից, որն էլ ներկայացնում ենք ստորև։
15:39 08.12.2018
144 հազար 583 աշխատակից․ սա թիվն է այն մարդկանց, որոնց Ռուսաստանը թույլ կտա աշխատել այդ երկրում՝ լինելով այլ պետության քաղաքացի։ Այլ բառերով՝ «խոպան գնացողների» թիվը Ռուսաստանը մտադիր է կրճատել 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ, և սրա վերաբերյալ որոշումն ընդունել է այդ երկրի կառավարությունը։ Հիմնավորումն այն է, որ այդպիսի աշխատողների պահանջարկը նվազել է։ Ավելին, Ռուսաստանի կառավարությունը […]
15:31 08.12.2018
ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում: «Արմեն Բաբայանը ծագումով Հադրութից է, չնայած ծնվել է Երևանում: Արցախյան պատերազմի ժամանակ հոր հետ ջոկատով, դեռ անչափահաս տղա, մարտերին մասնակցել է: Հետո ընդունվել […]
15:20 08.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Նշելով, որ դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ պարոն Գումինսկին ներկայացրել է առաքելության մանդատը, ընտրական […]
15:19 08.12.2018
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իբրև ընտրող մասնակցել չի կարող: «Սիրելի հայրենակիցներ Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի […]
15:15 08.12.2018
Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանն ահազանգում է, որ իր երեխային բռնության են ենթարկել: Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է հարցին հասարակական հնչեղություն հաղորդել. «Երևանի թիվ 42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը երեխայիս ծաղրել է: Ճի՞շտ է 16 տարեկան երեխային իր հասակակիցների մոտ «համբալ», «ոջլոտ» անվանելը ուսուցչի կողմից : Նա ասել է՝ տես ինչ մատանի եմ […]