18:10 07.12.2018
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը մյուս շաբաթ՝ դեկտեմբերի 12-14-ը հատվածում, կարող է այցելել Հարավային Կորեա՝ այնտեղի իր գործընկերոջ՝ Մուն Չժե Ինի հրավերով։ Այս մասին հայտնի է դարձել կորեական լրատվամիջոցներից մեկից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ թեև պաշտոնապես այս տեղեկությունները գաղտնի են պահվում, բայց Հարավային Կորեայի ղեկավարն արդեն ուղարկել է հրավերը, իսկ օրերս չնախատեսված […]
18:06 07.12.2018
Իրավապահները գնացել են News.am լրատվական կայքի խմբագրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը: «Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է գնացել»,- գրել է նա: Թե ինչո՞ւ են ոստիկանները գնացել այնտեղ, տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
18:05 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին՝ Միլանում, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում […]
17:53 07.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ նոր՝ դյուրակիր համակարգիչները բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին։ «Էլեկտրոնային առողջապահության հայկական արտադրության 2.400 դյուրակիր համակարգիչներն արդեն պատրաստ են։ Դրանք բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին»,- գրել է Արսեն Թորոսյանը:
17:42 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:40-ին, սկիզբ առավ հայոց մեծ վիշտը, և անչափելի է այն, քանզի նախկին ծնողներն այլևս չեն մեծացնի իրենց նախկին զավակներին, իսկ զավակներն էլ երեխաներ չեն ծնի ապագայում … Այս տողերը հնչում են 1989թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Մեր տագնապի ձմեռը» վավերագրական կինոնկարում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ներսես Մատինյանը, օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը։ Կինոնկարը […]
17:35 07.12.2018
«Մենք» կուսակցությունների դաշինքն այսօր Երևանում քարոզարշավ է իրականացրել՝ առանց կոչեր հնչեցնելու, բարձրախոս օգտագործելու: Դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ ԱԺ-ում «Մենք» դաշինքի առաջին նախաձեռնություններից մեկն է լինելու «Աղետի գոտու մասին» օրենքի ընդունումը: «Մինչև այս պահն այդ աղետալի հետևանքները չվերացնելն ուղղակի անթույլատրելի է: Դա մեր նորանկախ պատմության ամենամեծ բացթողումն է եղել, մենք փլատակներից դեռ չենք […]
17:30 07.12.2018
«Պատասխանատու ասում եմ, որ քարոզարշավը շատ լավ ընթացավ: Բոլոր մարզերում խանդավառություն կար, երբեմն շատ հակընդդեմ հարցեր էին բարձրացնում, որն ավելի հետաքրքիր էր դարձնում»,- այսօր, ամփոփելով, քարոզարշավն ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ Քոքոբելյանի՝ այս քարոզարշավն Էապես տարբերվում է բոլոր ժամանակների և՛ քարոզչությունից, և՛ ընդհանրապես ընտրապայքարից: «Ամենակարևորը նա է, որ հանդարտ պայմաններում գնաց, ոչ […]
17:25 07.12.2018
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է: «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի […]
17:05 07.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու բացատրություն պահանջել նրանից։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, քիչ առաջ հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ Փաշինյանը, սակայն, հրաժարվել է խոսել Լուկաշենկոյի հետ զրույցի մանրամասներից։ «Եթե ես իրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի […]
17:03 07.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև Ռուսաստանում եղել է ոչ թե հանդիպում, այլ զրույց, այն էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ճաշի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են Արցախյան հակամարտության պատմությունն ու գերիների փոխանակման հարցը։ Փաշինյանի խոսքերով՝ Ալիևը կրկին առաջարկել է փոխանակումն […]
17:02 07.12.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել` կապված երեկ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների ներկայացուցիչների միջև գրանցված միջադեպի հետ: «Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։ Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։ Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի […]
16:58 07.12.2018
Այսօր, երբ ամփոփել են քարոզարշավը, լրագրողները հարցրել են «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանին, թե նրա կարծիքով՝ ընտրողների քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրությանը, կունենա՞նք ակտիվ ընտրություն, թե՞ ոչ: «Քանի որ նախկինները միշտ արհեստական թվերով են ցույց տվել, չի կարելի համեմատել նախկինի հետ ո՛չ ընտրությունը, ո՛չ մասնակիցների թիվը: Մոտավոր կանխատեսում էլ չեմ ուզում անել, դա դժվար է: Եղանակից […]
16:34 07.12.2018
ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված էր մոտ 4,8 միլիարդ դրամ (գրեթե 10 միլիոն դոլար) ուղղել ռուսական 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով զենք գնելու համաֆինանսավորմանը։ Ըստ այդմ՝ 10 տոկոս համաֆինանսավորման արդյունքում գնվող զենքը պետք է լիներ ոչ թե 100 միլիոն դոլարի, այլ մոտ 110 միլիոնի։ Կառավարության երեկվա նիստում ընդունվել է մի որոշում, որով այդ համաֆինանսավորման համար […]
16:30 07.12.2018
Մենք սոցիալ-դեմոկրատական ուղղվածության գաղափարախոսությունը քաղաքացուն ներկայացնում ենք մեր կուսակցության կողմից մշակված ծրագրերը ներկայացնելու միջոցով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Էլեն Հոխիկյանը: «Մենք քաղաքացուն պարզապես բացատրում ենք մեր ծրագրային այն դրույթները, թե մոտավորապես ինչ ենք փորձելու իրականացնել, եթե ընտրվենք, […]
16:29 07.12.2018
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական լսումները կմեկնարկեն 2019 թվականի հունվարի 8-ին: Այս մասին հայտնում է NTV-ն: Հայտնի է, որ ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը դատարանին էր փոխանցել դեսպանի սպանության գործը: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել թվով 28 անձանց, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում […]
16:18 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Մաստարա-Լանջիկ հատվածում, Արթիկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: […]
16:17 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է Գյումրու պատմական հատվածի վերականգնված փողոցներով: Բալասանյանը ներկայացրել է, թե ինչպիսի աշխատանքներ են տարվել: «Աղետի գոտին վերականգնելով՝ պետք է մարդկանց վերադարձնենք հույսն ու հավատը, մեր մեծագույն խնդիրն է հաղթահարել երկրաշարժից հետո ձևավորված հոգեբանական ու քաղաքացիական աղետը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: https://www.facebook.com/armgovernment/videos/2255947514663709/?__xts__[0]=68.ARD0EonLnbte89bVl6LE9hAi3kUfRNjw-hpmyBkYDaXFmdgDAGDce2Ijr-gvYhEVJnLwGSBJYMDqHhzMzGonrT_oJ2jB28KsJgxzA0O_SESXAZSVCTsChlSRflmQbW7LxHF3dOR_ZxMuc3lRO9WPizKlKuxKvV–13qfwX7tEnkKxe-d2fe8PBy6uMRc4n6lfunP8TsxHB0Yc2tC94TyPum3kDK7hDTfuRl81ir1m0tHdWkb_SieefEiBk8rGvnGCqJLVGpdEXcSVUXdlzt8DRqm6Ls0iz55dyxtEuxY62PHeiuefWEuiipb2fdrjD-kqECClMvvnvnXEeigx8v03pMjIg1M9PGPxpZ5LvrkmGPme7_u2jiczP421vvSZF3hwj1m&__tn__=H-R
16:15 07.12.2018
«Մեդիագրագիտությունը շատ անհրաժեշտ է, որպեսզի մարդը կարողանա ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն: «Լուսավոր Հայաստանը» չունի իր մեդիառեսուրսները, սակայն այն կարողանում է տանել այնպիսի քարոզչություն, որպեսզի լինի լուրերի կենտրոնում»,- ասել է պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նա նշել է, որ այսօր արդեն կարիք չկա, որ կուսակցություններն ունենան իրենց մեդիառեսուրսը: Անի Սամսոնյանը նաև ասել […]
16:14 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքները մերժեց, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Ալումյանը հայտնեց, որ ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ […]
16:12 07.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ […]
16:01 07.12.2018
ՕԵԿ-ն այսօր ամփոփել է քարոզարշավը: Կուսակցության նախագահը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բավականին մրցունակ ծրագիր են ներկայացրել, ժողովրդին ասել են՝ ինչ են արել և ինչպես են գնում առաջ: Հիմնականում հասանելի են դարձրել իրենց գաղափարները։ «ՕԵԿ-ը 250 օրենքի հեղինակ է, ՀՀ-ում չկա կուսակցություն, որ այդքան օրենքի հեղինակ լինի: Մենք Հայաստանում վերջ ենք տվել կրթության, […]
15:59 07.12.2018
Այսօր՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր […]
15:53 07.12.2018
Ռուսաստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։ Ապա խոսնակը ներկայացրել է […]
15:52 07.12.2018
Քարոզարշավի վերջին հանդիպումը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին է իրականացրել: Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել ՀՅԴ ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսացության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Նա խոսել է նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում […]
15:47 07.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է «Սանտեքս» գործարանի բացմանը և միաժամանակ նոր հիմնաքար դրել մեկ այլ գործարանի կառուցման համար: Գործարանի սեփականատերերն են հանդիսանում Վարդան Սրմաքեշնն ու Քրիստիան Գելիջին: «Մենք այս գործարանում 2016 թ-ից շինարարություն ենք անում և մեկ ամիս առաջին 150 աշխատողի ընդունեցինք, մինչև ապրիլ ամիսը ևս 150 հոգի պետք է ավելացնենք, […]
15:46 07.12.2018
Հայտնի հայ ռոք երաժիշտ, S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»: Ֆիլմն «Օսկար 2019» մրցանակաբաշխությունում ներկայացվել է Հայաստանի կողմից «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի վրա կատարած աշխատանքի մասին։ Երաժիշտը ֆիլմի մի քանի սաունդթեքի հողինակն է. «Այս ֆիլմի համար երաժշտություն գրել անկեղծորեն հեշտ չէր: Ֆիլմի ռեժսիրը ցանկանում էր, որ […]
15:34 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ […]
15:16 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին` ժամը 19։10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է, և մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։55-ին, բաժնում ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է […]
15:11 07.12.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Կորդ» գնդացիրների լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարի մակագրության մեջ նա շատ պատկերավոր ներկայացնում է զենքի հնարավորությունները: «Կորդն» ու լույսը Ծանոթացեք՝ ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը՝ նրա ավագ եղբայր ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի ա՜յ այսպիսի շինություններ։ Կրակող զինվորն ասում […]