TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ. Մանե Թանդիլյան

19:20 06.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի նախավերջին օրը մայրաքաղաքի սրտում անցկացրեց: Նախ՝ կուսակցության կողմնակիցներն ու թեկնածուները ելույթով դիմել են իրենց ընտրողներին: «Այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ, իսկ թե ի՞նչ տոկոսով, որոշելու է մեր քաղաքացին, բայց տեսնում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ ուժը լինելու պահանջը մեր քաղաքացիների կողմից […]

̰
Մեղադրանք է առաջադրվել կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին․ նա կալանավորվելու է

19:08 06.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։ Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր […]

̰
Դեկտեմբերի 6-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 549 դատապարտյալ

19:04 06.12.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 56 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 18 «Վարդաշեն» ՔԿՀ – 56 «Գորիս» ՔԿՀ – 16 «Հրազդան» ՔԿՀ […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը՝ SHANTNEWS.am-ին

18:57 06.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:  SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղոյանը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել, և այս հարցում հայկական դիրքորոշման մեջ որևիցե […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվելու Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

18:43 06.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ ինքը համաձայնեցրել է կառույցի գլխավոր քարտուղարի հարցը: Բելառուսական «Բելտա» լրատվամիջոցը հայտնում է, որ Լուկաշենկոն հաստատել է՝ փաստացի հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է […]

̰
Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera-ին պատմել է թավշյա հեղափոխության մասին

18:41 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը […]

̰
Գաղտնաբառեր փոխել պետք չէ. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի աշխատանքի խափանման մասին

18:20 06.12.2018

Նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աշխատանքի խափանում էր տեղի ունեցել, և բազմաթիվ օգտատերեր «դուրս էին գցվել» իրենց ֆեյսբուքյան էջերից: Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե մարդիկ պետք է անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխեն իրենց ֆեյսբուքյան գաղտնաբառերը: SHANTNEWS.am-ն այս առնչությամբ զրուցեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: «Գաղտնաբառեր փոխելու կարիք չկա, դա ներքին խնդիր է եղել ցանցի մեջ: Եթե «Ֆեյսբուք»-ն անձամբ […]

̰
Զախարովան լուսանկար է հրապարակել Տիգրան Քեոսայանի ու Մարգարիտա Սիմոնյանի հետ

18:13 06.12.2018

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ու RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ: «Ինձ հաճախ են նախատում, որ որևէ տեղ ընտանեկան լուսանկարներ չեմ հրապարակում: Դա ճիշտ չէ: Ահա կես տարի առաջ լուսանկարել եմ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքին»,- գրել է Մարիա Զախարովան: https://www.facebook.com/photo.php?fbid=10218360320989064&set=a.4365446944032&type=3&theater

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

18:10 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող […]

̰
Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը

18:08 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):  Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Իր խոսքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահին

18:01 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների […]

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

17:59 06.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասին ընտրողներն իմացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ: Բայց նորաստեղծ քաղաքական թիմը սեփական գաղափարները տարածելու համար նոր չէ, որ սկսել է պայքարի մեջ մտնել: Կուսակցության անդամները նախկին ակտիվիստներ են, որոնք մասնակցել են վերջին տասնամյակի գրեթե բոլոր քաղաքացիական շարժումներին: SHANTNEWS.am-ն այս անգամ անդրադառնում է ՔՈ-ին նախընտրական ծրագրին, որը բաղկացած է […]

̰
ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությանը պատրաստել խաղաղության

17:48 06.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու [մարդկային] կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։ «Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ […]

̰
Քաղաքական ո՞ր ուժերն են ամենից ակտիվ եղել Facebook-ում. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

17:44 06.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտին է մոտենում: Որքանո՞վ է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից Facebook սոցիալական ցանցը՝ որպես գործիք, արդյունավետ կիրառվել, ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպես կոչված ֆեյսբուքյան կեղծ (fake) էջերը քարոզարշավի ընթացքում: SHANTNEWS.am-ն այս թեմաների շուրջ զրուցել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: «Ընդհանուր առմամբ, քանի որ քարոզարշավը շատ […]

̰
Փորձել եմ իրականացնել բովանդակային ընտրարշավ, քան քաղաքական. Հայկ Չոբանյան

17:32 06.12.2018

Տավուշի մարզի 4 շրջանների՝ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Շամշադինի 60-ից ավելի բնակավայրեր այս ընտրությունների ժամանակ պետք է ընտրեն այն ցուցակը, որտեղ ես 6-րդ համարն եմ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը: «Փորձել եմ իրականացնել բովանդակային ընտրարշավ, քան քաղաքական»,- ասել է նա: […]

̰
ՀՀԿ-ին հանգիստ չենք թողնի. «Սասնա ծռեր»

17:25 06.12.2018

«Հանրապետականներին հանգիստ չենք թողնի, որովհետև իրենք պատասխանատվություն պետք է կրեն էն ամեն ինչի համար, ինչ որ արել են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Պերմանենտ անպատասխանատվություն կծնվի, եթե հանրապետականները պատասխանատվության չենթարկվեն: Պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի, էնպես որ մենք հանգիստ չենք թողնի ՀՀԿ-ին»,- հավելել է «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հեղափոխությանը մասնակցել եմ այնպես, ինչպես բոլոր մյուս մասնակիցները. Հայկ Չոբանյան

17:22 06.12.2018

Հեղափոխությանը մասնակցել եմ, ինչպես մեր բնակչության մեծ մասը՝ բոլոր երթերի և հանրահավաքների ժամանակ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը: «Կարծում եմ, որ այդ օրերին (նկատի ունի հեղափոխության օրերը- խմբ.) մեր վերջին 25 տարիների ընթացքում ամենաոգեղեն օրերն էին, և առաջին անգամ ընտանյոք հանդերձ […]

̰
Հին ուժերը փրփուրներից են կախվում. Չուգասզյանը՝ Փաշինյանին գաղտնալսելու մասին

17:21 06.12.2018

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանն է անդրադարձել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Ես կարծում եմ՝ փրփուրներից են կախվում հին ուժերը՝ փորձելով ամեն կերպ ազդել ընտրությունների արդյունքի վրա: Մենք տեսանք, որ անգամ նուրբ պահի հրապարակելով նման նյութեր՝ դա ազդեցություն չունեցավ բուն բանավեճի վրա: Դա խոսում է այն մասին, որ […]

̰
Արմեն Սարգսյանը Գերմանիայի նախագահին hրավիրել է Հայաստան

17:10 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան»,- ասված է հանրապետության նախագահի նամակում:

̰
Հայաստանը Եվրոպայում առաջինն է Աստծո գոյությանը հավատացողների թվով

17:10 06.12.2018

Ամերիկյան Pew Research վերլուծական կենտրոնը հրապարակել է Եվրոպայի երկրներում անցկացված երկրի բնակչության կրոնական աստիճանի մասին հետազոտությունների տվյալները, գրում է Rusarminfo-ն: Հարցումների համաձայն՝ հայերի 79%-ը նշել է, որ հավատում է Աստծուն, այդ ցուցիչի շնորհիվ Հայաստանը դարձել է առաջինը Եվրոպայում: Հարցման տվյալները վկայում են, որ հարցված հայերի 45%-ն ամեն օր աղոթում է, իսկ 53%-ի համար կրոնը մեծ նշանակություն ունի, սակայն […]

̰
Հիմնանորոգվել է Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածը

17:02 06.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրված միջոցների շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը։ Մինչև նորոգումը 5կմ երկարությամբ այս ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր, ցանցային ճաքերն ու փոսերը կանոնավոր երթևեկության հետ անհամատեղելի էին։ Հիմնանորոգման […]

̰
Ես ի՞նչ եմ հարցնում, ինքն ի՞նչ է  պատասխանում, ի՞նչ Գևորգ, ի՞նչ բան. Էդմոն Մարուքյանը՝ Ծառուկյանին

17:00 06.12.2018

«Գևորգն ըմբշամարտիկ տղա է: Ինքն առաջարկել էր ինձ, որ իբրև թե ընտրություններից առաջ հանդիպեմ Գագիկ Ծառուկյանին, որ իմ հարցերը լուծեն, բայց ես մերժել եմ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է նաև, որ իրեն ժամանակին անդամակցելու առաջարկություն են արել, բայց ինքը մերժել է: Խոսելով […]

̰
Չպետք է թույլ տալ միահեծան իշխանություն. Գարեգին Չուգասզյան

16:39 06.12.2018

Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը խոսել է երիտասարդ, թարմ ուժերով խորհրդարան ունենալու անհրաժեշտության մասին, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք երիտասարդ ուժերն իսկապես, հակակշիռ են, թե՞ իշխանությանը սերտաճած ուժեր են, որոնք իրենց հայացքներով հարում են իշխանություններին: «Եթե մենք խոսում ենք Հայաստանի նոր ընդդիմության մասին, պետք է հստակ հասկանալ, որ հին ռեժիմը ներկայացնող ուժերն […]

̰
Լևոն Շիրինյանն առաջ է քաշում լյուստրացիայի պահանջ

16:23 06.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը այսօր խոսել է լյուստրացիայի անհրաժեշտության մասին: Ըստ Շիրինյանի՝  պետք է լյուստրացիա լինի և հստակեցվի, թե, ի վերջո, ինչպես են սեփականաշնորհվել ու ում են պատկանում Հայաստանի խոշոր ստրատեգիական օբյեկտները։ «Հանքերը, հումքերն ո՞ւմ են ծառայում և արդյո՞ք դրանք ԱԺ որոշումներով են հանձնվել, եթե ԱԺ որոշումներով չեն հանձնվել, կառավարության հատուկ որոշումներով չեն […]

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից

16:16 06.12.2018

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԵԱՏՄ ներսում եղած խնդիրներին՝ նշելով, որ ներքին շուկայում խնդիրների լուծման գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչի համար մեղավոր է Ռուսաստանը: «2018թ. ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ մարմինների ղեկավար, առաջարկել է շուկայում հարթել սահմանափակումներն ու պատնեշները: Դա իրականում մեր […]

̰
Բակո Սահակյանն Արտյոմ Մխոյանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

16:03 06.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ քննարկվել են քրեակատարողական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

15:58 06.12.2018

Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը հայտնաբերել են մեկ ժամ առաջ: Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995թ. Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել […]

̰
Մենք որոշել ենք ընդհանրապես չանդրադառնալ այդ ձայնագրությանը. Քոչարյանի պաշտպան

15:49 06.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցի, անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման երկրորդ մասին: Ալումյանը նշել է, որ իրենք որոշել են ընդհանրապես չանդրադառնալ այդ ձայնագրությանը: «Այդ ձայնագրությունն ինքն իրենով իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ կարիք չկա մեկնաբանելու: Սա հենց […]

̰
Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին՝ ԵԱՏՄ-ն նախագահելու հարցում

15:48 06.12.2018

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր կայացավ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ անդամ պետությունների նախագահները հանդես եկան իրենց ելույթներում։ Իր ելույթի վերջում նիստը նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Հայաստանին։ «Հաջորդ տարի ԵԱՏՄ նախագահությամբ հանդես է գալու Հայաստանը։ Մեր հայաստանյան գործընկերներին մաղթում եմ հաջողություն»,- ասաց Պուտինը՝ խոսքը փոխանցելով Հայաստանի վարչապետի […]

̰
Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ. Արմեն Սարգսյան

15:31 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան: Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման […]

̰
BACK_TO_TOP