14:58 07.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով։ Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից: Կոմիտեն կոչ է անում խնդիրների առաջացման դեպքում զանգահարել ԽԱՊԿ թեժ գծին՝ 011 53 38 95, 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, կամ գրել […]
14:53 07.12.2018
Այսօր Լոռու մարզում գտնվելու ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իր համոզմամբ՝ աղետի գոտու խնդիրը լուծելու համար հատուկ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, իր առաջարկը հետևյալն է՝ թալանից վերադարձված գումարներն ուղղվեն տնակային խնդրի լուծմանը. «Գումարներ կան, ես վարչապետին արդեն առաջարկել եմ, էդ գումարները, որ հիմա վերադարձվում են պետական բյուջե, պետք է ուղղել […]
14:50 07.12.2018
Փաստաբանների պալատն իրազեկում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀՀ փաստաբանների պալատում գործելու է արագ արձագանքման խումբ: Քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքի վերաբերյալ հարցերով կարող են դիմել խմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (հեռ․ 077007792):
14:44 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և մաղթել է ամենայն հաջողություն կարևոր այդ առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը և Տոմաշ Պետրժիչեկը […]
14:42 07.12.2018
Լոռու մարզում գտնվող «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե արդյոք ժամանակը չէ «աղետի գոտի» ձևակերպումը հանել գործածությունից. «Աղետի գոտի անունը կարող ենք հանել, եթե որևէ մարդ չլինի որևէ տնակում ապրող, և եթե աղետի գոտու քանդված, ավերված տնտեսությունը վերականգնվի: Հետևաբար, դա ուղղակի անվանումներով չի, որ հանվում է կամ դրվում: Եթե չեմ սխալվում, […]
14:35 07.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահը մասնավորապես գրել է. «Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ […]
14:28 07.12.2018
Լոռու մարզ կատարած այցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կուսակցությունն ինչ ակնկալիքներով է գնում ընտրությունների: «Մենք ասել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղի համար է պայքարում: Դա հեղափոխությունից հետո, ըստ էության, առաջին տեղն է: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիները իրենց քվեով, իրենց մեկ ձայնով այդ խնդիրը կլուծեն: Նոր […]
14:27 07.12.2018
«Ո՛չ, հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է»,- ՀԱՊԿ քարտուղարի նշանակման խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ փաստացի հերքելով Բելառուսի նախագահի խոսքերն ու հաստատելով Հայաստանի վարչապետի խոսնակի մեկնաբանությունը։ Մինչ այս՝ երեկ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե հարցը լուծված է, և քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Ավելի ուշ այդ հայտարարությունը SHANTNEWS.am-ի […]
14:18 07.12.2018
ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Լուսանկարներին կից Շարմազանովը գրառում է կատարել, որում նշում է, թե 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած ողբերգությունը 30 տարի անց էլ աննկարագրելի ծանր հիշողություններ է արթնացնում: «Փառք Աստծո, որ մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այս ողբերգությունը և ճանապարհ հարթել […]
14:17 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր այցելել է Լոռու մարզ: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ տպավորություն ունեն կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի վերաբերյալ. «Քարոզարշավը նորմալ անցավ, ոնց որ պլանավորել էինք: Արտահերթ քարոզարշավ էր, բնականաբար բարդություններ կային, բայց բոլոր բարդություններն էլ մեզ համար հաղթահարելի են եղել: Այսօր վերջին օրն է, մեծ հաշվով քարոզարշավ չենք անում, գիտեք […]
14:10 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր քարոզարշավը, ընդհանուր առմամբ, լավ է գնահատել՝ չնայած խնդիրներին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ խնդիրների մասին է խոսքը: «Գիտեք, արտահերթ քարոզարշավ է, բազմաթիվ կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսների: Բոլորը խնդիր է, պետք է լուծել, դրա համար եմ ասում, որ արտահերթ ընտրությունները շատ բարդ են, որովհետև որևէ ուժ չգիտի՝ դա երբ է […]
14:06 07.12.2018
Երկրաշարժի փորձությունը հաղթահարելով` հայ մարդը շարունակեց ապրել, արարել, կառուցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: «Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30 տարին: Բնության արհավիրքը ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց, իսկ հարյուր հազարավորներն անօթևան մնացին: Սակայն գյումրեցին, սպիտակցին, վանաձորցին, ստեփանավանցին, հայ մարդը հաղթահարեց այդ մեծ փորձությունը, շարունակեց […]
13:54 07.12.2018
«Սասնա ծռեր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով կուսակցության հայտարարությանը: «Հարգելի լրատվականներ Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը […]
13:52 07.12.2018
«Այս երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: Խորհրդային միության բարեկամ ժողովուրդները, աշխարհի բարեկամ ժողովուրդները իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին ու Հայաստանին: Այսպիսով, համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տվեց»,- այս մասին այսօր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կառավարության արտագնա նիստից հետո տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար […]
13:47 07.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառմամբ. «1988թ. դեկտեմբերի 7, աղետյալ Գյումրի: Փլատակների տակից գիրք են փրկում: Հայ ժողովրդին այնքա՜ն բնորոշ տեսարան»:
13:26 07.12.2018
ՀՀ Զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուների հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժը ժամը 12։00-ին): SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել […]
13:25 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Կանադայի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում`որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը: Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Կանադայի վարչապետ […]
13:23 07.12.2018
«Բա որ Յունկերն ասի`«Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում» ի՞նչ եք ասելու»,- նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով երեկ նախընտրական բանավեճի ընթացքում Արմեն Աշոտյանի կողմից ներկայացված պատմությանը: «Նախօրեի բանավեճը ստիպում է նախընտրական քարոզարշավին գնահատականներից զերծ մնալու մոտեցումս փոխել: Հարցը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից` Փաշինյան-Յունկեր հանդիպման անդրադարձին, որին մասնակցել […]
13:18 07.12.2018
ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություններ չեն կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով […]
13:08 07.12.2018
Նյու Յորքում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանել են Time Warner Center երկաշտարակ համալիրը, որտեղ գտնվում է CNN հեռուստաընկերության խմբագրությունը, հաղորդում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանումը սկսել են իրականացնել անհայտ անձի զանգից հետո, որը հայտնել էր համալիրի տարածքում պայթուցիկ 5 սարքերի առկայության մասին: Նշվում է, որ տարհանումից հետո ոստիկանները և փրկարարներն ամբողջությամբ զննել […]
13:02 07.12.2018
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութ, որն արվել է Սպիտակի երկրաշարժից ժամեր անց: «1988թ. դեկտեմբերի 8, Նյու Յորք։ Բուշ, Ռեյգան Գորբաչով։ Սպիտակի երկրաշարժից ժամեր անց։ Սա պատմական տեսանյութ է։ Գորբաչովը Ռեյգանին և Բուշին ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նա նույնպես րոպեներ առաջ է տեղեկացել։ Տեղեկություններն էլ կամ սխալ են Մոսկվայից փոխանցել, […]
13:01 07.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, տեղեկացնում է ՄԻՊ պաշտոնական կայքը: Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Դիմումների և բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։ Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել […]
13:00 07.12.2018
1988-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի երկու փրկարարներ BBC-ի լրագրողի հետ դարձյալ Սպիտակում են: «Մենք գոնե հնարավորություն տվեցինք մարդկանց իրենց հարազատներին քրիստոնեաբար հուղարկավորել»,- ասում է փրկարար Ռեջի Բերրին`նայելով Սպիտակի գերեզմանատան քարերին: Այստեղ ընտանիքներ են`մահվան նույն ամսաթվով`1988 թ. դեկտեմբերի 7: Այստեղ թաղված շատերին փլատակների տակից հայտնաբերել է հենց ինքը` Ռեջի Բերրին: Օրհասական այդ պահին Հայաստանին օգնության […]
12:46 07.12.2018
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով քարոզարշավի ընթացքը, ընդգծել է, որ այս մրցապայքարն էականորեն տարբերվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից, քանի որ կուսակցությունների մեծ մասին հաջողվել է ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերն ու գաղափարները: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն իր թիմով և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել է բոլոր մարզերում, հանդիպումներ ունեցել խոշոր […]
12:28 07.12.2018
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանների կողմից 15-ամյա հայ Ալեքսիս Գրիգորոպուլոսին սպանելու 10-րդ տարելիցի առթիվ խաղաղ ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, հաղորդում է AP-ն: (Նրա մայրը հայուհի է. Ջինա Չալիկյանը հայտնի ոսկերիչ է և բարերար): Նշվում է, որ Աթենքի ցուցարարները ստեղծել են մեծ այրվող պատնեշ և ոստիկանների ուղղությամբ նետել «Մոլոտովի կոկտեյլներ», քարեր: «Ցուցարարները նաև մեքենա են այրել, […]
12:24 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Սրդջան Դարմանովիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ […]
12:18 07.12.2018
ՀՀ պաշտպանության նախաարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտական դիրքերից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Նա ներկայացրել է հերթապահության ավարտին մեկ օր մնացած մարտական դիրքի զինվորների սննդի առատությունը. «Մարտական դիրքերի առօրյան։ Վառարան, կրակակետ և եռագույն։ Մի օր է մնացել հերթափոխին, իսկ սննդամթերքը տեսնում եք ինքներդ»:
12:14 07.12.2018
Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ «Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, […]
12:11 07.12.2018
Գյումրիում այսօր կառավարության արտագնա նիստի ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեից ներկայացրել են, որ ներկա պահին աղետի գոտում պետությունը 498 ընտանիքի հանդեպ ունի արձանագրված պարտավորություն, որոնց, ըստ պետության պարտավորությունների, նախատեսվում է բնակարան հատկացնել, բայց կան նաև շուրջ 4000 ընտանիքներ, որոնք բնակվում են տնակներում ու այստեղ միանշանակ չի կարելի ասել, թե պետությունը նրանց բոլորի հանդեպ ունի պարտավորություններ: Մի […]