15:29 06.12.2018
ԵԱՏՄ համագործակցության համատեքստում Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արտաքին տնտեսական կապերի զարգացմանը։ Այս համատեքստում հայկական կողմն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ համագործակցությունը ԵՄ-ի ու այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն անմիջականորեն գործընկերային հարաբերություններ ունի։ Այս մասին Ռուսաստանում անցկացվող ԵԱՏՄ նիստի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստ է իր ջանքերը ներդնել […]
15:20 06.12.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու որակումներ տվել։ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակցությունն իր ընկերներին փողոցում մենակ թողեց հեղափոխության ժամանակ, իսկ հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագովներ: Իրենք միշտ տատանվող ուժ են եղել»,- ասել է Գարեգին Չուգասզյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե «Լուսավոր Հայաստան» […]
15:14 06.12.2018
Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը: Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի […]
15:13 06.12.2018
Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում, ու թեև հայկական կողմը չի պնդում, որ դա հրատապ լուծելի հարց է, սակայն առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ընդդեմ այս խոսքերին՝ ձեռքի փոքրիկ նյարդային շարժումով […]
15:06 06.12.2018
«Հին օրենսգրքով նոր խորհրդարանն ընտրելը որոշակի բարդություններ է ծնում, և մենք գիտենք այդ ռեյտինգային ընտրության ողջ անհեթեթությունը, բայց որոշեցինք, այնուամենայնիվ, մասնակցել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: Ըստ բանախոսի՝ ընտրապայքարին մասնակցող ուծերի մեջ է նաև «Մարտի մեկի կոալիցիան»: Չուգասզյանն ասել է, որ ինքը նկատի ունի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին: «Էս ուժերը որոշակիորեն […]
14:59 06.12.2018
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է, և այս միության անդամ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունները դառնում են Հայաստանի տնտեսության պոտենցիալի զարգացման կարևորագույն դրական գործոններից մեկը։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա թվեր մեջբերեց այն մասին, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը միության անդամ պետությունների հետ ու արտահանումը […]
14:52 06.12.2018
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը չի կիսում շրջանառվող այն լուրերը, որ Հանրապետականը քարոզարշավն իրականացնում է միայն համացանցային տիրույթում: Ըստ նրա՝ Հանրապետականը քարոզարշավ իրականացրել է բոլոր այն վայրերում և մեխանիզմներով, ինչ թույլատրված է եղել Ընտրական օրենսգրքով ու օրենքի որևէ խախտում, Աշոտյանի պնդմամբ, թույլ չի տվել: Աշոտյանի ներկայացմամբ` Հանրապետականը տարբեր համայնքներում հանդիպումներ է […]
14:44 06.12.2018
ԵԱՏՄ պետությունների համատեղ ՀՆԱ-ն այս տարվա միայն առաջին կիսամյակում աճել է 2 տոկոսով։ Կան հեռանկարներ ու նախապայմաններ հետագա ինտեգրացիան շարունակելու համար։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ իր բացման խոսքում ասաց ընդունող երկրի ղեկավարը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակեց մյուս տնտեսական ցուցանիշները, որոնք բոլորը աճել են։ Դրանից բացի, Միությունը բարձրացել է նաև Doing Business ռեյտինգային […]
14:43 06.12.2018
ՀՀ իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա: Այս տեսակետին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Իշխանության որևէ ճյուղ`լինի օրենսդիր, թե գործադիր, չպետք է ճնշում գործադրի դատարանի նկատմամբ և դատավորի նկատմամբ, ինչքան էլ որ կարևոր գործ քննվելուց լինի, ինչքան էլ որ ցանկություն լինի այդ իշխանության մոտ, որպեսզի գործը լուծվի որոշակի ձևով և […]
14:41 06.12.2018
«Կարծում եմ, որ բանակցությունները, որոնք շարունակվեցին երեք ժամ, կարևոր էին ու օգտակար՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու տեսանկյունից: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակելու բանակցությունները նույն ձևաչափով նաև մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս»,- Հայաստանի արտաքին գործերի նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հետո ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Հիշեցնենք, որ […]
14:35 06.12.2018
Այն մարդիկ, ովքեր ապրում են քրիստոնեական արժեհամակարգով, դեկտեմբերի 9-ին իրենց ձայնը կտան «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը. այս մասին այսօր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար զբաղեցնող Լևոն Շիրինյանը. «Մեր օգտին քվեարկողը լինելու է առաջին հերթին Հայաստանի արդյունաբերող դասակարգը, նրանք, ովքեր արտադրողական ուժեր են զարգացնելու: Սա վաշխառուական կապիտալ չի, սա ֆինանսական սպեկուլյանտների կազմակերպություն […]
14:34 06.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ-ում ԱԱԾ բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործություններին: Նա նշեց, որ դեռևս ձերբակալվածներ չկան, իսկ ստուգումները լինելու են շարունակական, և ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում որոշ խնդիրներ հայտնաբերվեցին, լինելու են ստուգումներ նաև Ատոմակայանում և մնացած պետական ընկերություններում: Բաղրամյանն […]
14:32 06.12.2018
Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Քիչ առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկար արեցին, որից հետո սկսվեց բուն նիստը։ Նախնական հաղորդագրության համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հետագա զարգացման մասին հռչակագրի, Միության […]
14:20 06.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը: Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով։ Հավելենք, որ Արցախի հերոս Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել և հրաժարվել մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
14:17 06.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին. «Հիմա կոնկրետ «Գոլդեն Փելեսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո համապատասխան կառավարության որոշման՝ նախագիծ կմշակվի, կշրջանառվի ինչպես կարգն է, և դրական եզրահանգում ստանալուց հետո կմտնի կառավարություն, և կընդունվի նվիրատվությունն ընդունելու […]
14:14 06.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին: Նա անդրադարձել է Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդրին. «Շատ կոնկրետ օրինակը, որ կարող եմ մատնանշել, վերաբերում է պահակախմբին: Տենդերով շահել է, որ պահակախումբը պետք է 24 հոգուց բաղկացած լինի, բայց փաստացի […]
14:09 06.12.2018
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, որը գլխավորում էր փրկարարական և վերականգնողական աշխատանքների կոմիտեն 1988 թ-ի երկրաշարժից տուժած շրջաններում, պատմել է հայերի հետ բազմամյա շփումների մասին, գրում է Rusarminfo-ն: «Հայերը պատմական զարմանալի հիշողություն ունեն: Անկախ իմ զբաղեցրած պաշտոնից՝ նրանք ինձ երբեք չեն մոռացել և ես դրա համար շնորհակալ եմ հայ […]
14:08 06.12.2018
«Մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» («Бал-Э») ծովափնյա հրթիռային համալիրի գնման շուրջ, մեզ մոտ նույնիսկ գնելու մտադրություն չի եղել»,- այս բառերով Ադրբեջանի պաշտպանությունը հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ցանկացել են հրթիռային զինատեսակ գնել Ռուսաստանից, սակայն մերժում են ստացել։ Բանակցությունների մասին երեկ հայտնել էր ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել […]
13:49 06.12.2018
«Մենք մեր համախոհներով երբեք չենք զբաղվել պոպուլիզմով: Մենք, որպես կազմակերպություն, ներկայացնում ենք մեր ժողովրդի ողնաշարը»,- այսօր ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Լևոն Շիրինյանը համախոհների հետ հանդիպման ժամանակ: «Որ ողնաշարն ենք՝ առաջին անգամ եմ հայտարարում, որովհետև Գրիգոր Լուսավորչից անդին, մինչև մեր օրեր, նրա մշակույթն ու քաղաքակրթությունը ներկայացնողը չի կարող լինել ուրիշ […]
13:48 06.12.2018
Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նիստը կղեկավարի Ռուսաստանի նախագահը, իսկ դրա աշխատանքներին կհետևի Մոլդովայի նախագահը, որովհետև այդ երկիրը ԵԱՏՄ-ում ունի դիտորդի կարգավիճակ։ Կառույցը ներկայացրել է նիստի օրակարգը, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ […]
13:43 06.12.2018
«Ռոսիա 24» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Պոդգորնին հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին: Լրագրողը խոսել է եվրասիական տնտեսական տարածքում Հայաստանի «բաղադրատոմսի» մասին, զրուցել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ: Լրագրողը տեսանյութում ներկայացրել է հայրենադարձ հայերի նախագծերը, որոնք պետք է իրականացվեն մոտ ապագայում: Անդրադարձ է կատարվում նաև ներդրումային և ինտեգրացիոն ծրագրերին: «ԵԱՏՄ. Հայաստան» ռեպորտաժն այսօր՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք […]
13:34 06.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գաղտնալսված ու հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, և դրան […]
13:31 06.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին: Նա հայտնեց, որ ներկայացված են տեղեկանքներ, և երբ հայտնի կլինեն գազի ներմուծման սակագները, պետք է ուսումնասիրել նաև ներքին գնագոյացման խնդիրները: Բաղրամյանը կարծում է, որ սակագինը նվազեցնելու տեղ կա: Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ տեղեկանքն ամբողջ հիմնավորումներով ներկայացված […]
13:14 06.12.2018
«Օդ ու ջրի պես անհրաժեշտություն է բնակելի շենքերի կառուցումը։ Չեմ ասում՝ ձրի։ Բայց պետք է երկու սիրող, իրար համար տանջվող, իրար մասին մտածող երիտասարդներին ամուսնանալու հնարավորություն տալ։ Եթե յուրաքանչյուրը 120, 150, 180 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա 65 հազարը մեծ ուրախությամբ վճարեն տան գումար, երջանիկ ապրեն»,- Մարզահամերգային համալիրում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ […]
13:04 06.12.2018
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի նորընտիր տնօրենն այսօր կներկայացվի աշխատակազմին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կհաստատեն նաև հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակիցների կրճատում: Վերջիններս, Բաղրամյանի խոսքերով, կարելի է ասել՝ այնքան էլ զբաղված չէին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հիմնական […]
13:00 06.12.2018
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում հրապարակել է, իր կարծիքով, 2018թ. լավագույն 5 գրքերի անվանումները: Գործարարը խորհուրդ է տվել ընթերցել Ջոն Կարեյրուի «Վատ արյուն» գիրքը, երկրորդ հորիզոնականում է Յուվալ Նոյա Հարարին և նրա «21 դաս XXI դարի համար» գիրքը: Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ընթերցել նաև Էնդի Պադդիկոմբի «Մեդիտացիա և գիտակցություն գիրքը»: Հնգյակը եզրափակել են Պոլ […]
12:57 06.12.2018
Հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի «Պատանու գլխի ճեպանկարը» Sotheby’s աճուրդի ընթացքում վաճառվել է 12․1 միլիոն դոլարով, հաղորդում է ТАСС-ը: Այն դարձել է աճուրդի ամենաթանկ լոտը: Նշվում է, որ գնորդն անհայտ է: Կտավի ներկի առաջնային շերտում հայտնաբերել են մատնահետքեր, որոնք ենթադրաբար հեղինակինն են: Այդ պատճառով էլ նկարը վաճառվել է սպասված գնից 1․5 անգամ ավելի թանկ: Կաղնու տախտակի վրա յուղաներկով արված […]
12:45 06.12.2018
Ջավախքի Փոկա գյուղում տեղի ունեցած սպանության ու դրան հետևած վրեժխնդրության գործողությունների հետևանքով առաջացած լարված վիճակը շարունակվում է: Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատայինները մոբիլիզացվել են շրջանում: Սպանվածի ընտանիքի անդամներն ասում են, որ սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվելուց հետո պարբերաբար վիրավորել է սպանվածին, և հենց այդ պատճաոով է գյուղի բնակչությունը դուրս եկել նրա […]
12:37 06.12.2018
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի կուլուարներում աշխատանքային նախաճաշ է ունեցել նույն նիստի համար Իտալիա մեկնած ՀԱՊԿ իր գործընկերների հետ, որոնց թվում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումից։ Acting FM @ZMnatsakanyan participates in the working breakfast of #CSTO Foreign Ministers […]