12:36 06.12.2018
Տնտեսագետ Բաբկեն Թունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղադրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ներդրումային ցուցանիշները: Ըստ այդ մշակած ցուցանիշների՝ հետհեղափոխական շրջանում՝ 2018 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) գծով ստացումները կազմել են 96․5 մլրդ դրամ։ 2017 թվականի ապրիլ-սեպտեմբերի համեմատ կա նվազում 37․1 մլրդ դրամով կամ 27․8%-ով։ Ըստ տնտեսագետի՝ այստեղ կա մի […]
12:30 06.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը: Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն […]
12:19 06.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Վահյան փողոցում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։ Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության […]
12:15 06.12.2018
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսային՝ Մինդիյա Գոգոչուրիին և նրա ընկերոջը բերման ենթարկելու մասին, գրում է РИА Новости-ն: «Տվյալ անձինք բերման են ենթարկվել հրազենային զինատեսակներ անօրինական պահելու և հանցագործության մասին չհաղորդելու համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը հայտնաբերել է զրահաբաճկոն և զենք, որը կասկածյալները դուրս են շպրտել […]
12:12 06.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) և Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: […]
12:06 06.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է օրեր առաջ մահացած ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի անդամների հետ, գրում է The Washington Post-ը: Թրամփը հանդիպման է գնացել լիմուզինով՝ 8 ավտոմեքենայից բաղկացած շարասյան աջակցությամբ, սակայն տեղ հասնելու համար նրան ընդամենը հարկավոր էր անցնել 230 մետր: Ջորջ Բուշ Ավագի բարեկամները տեղավորվել են պատվավոր հյուրերի համար նախատեսված ԱՄՆ կառավարության […]
12:05 06.12.2018
Երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ բոլոր զինծառայողներին հայտնաբերել են, նրանք ողջ են: Զինծառայողներից մեկի որոնումները ներկայումս շարունակվում են։
12:00 06.12.2018
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է մայրաքաղաքի մի քանի հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին: Ընդգծելով կրթօջախների զարգացումն ապահովող ծրագրերի կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ դրանք պետք է լինեն իրատեսական ու իրագործելի: «Մենք պետք է խիստ հետևողական լինենք, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որոնք ներկայացնում են դպրոցի տնօրենները մրցույթի ժամանակ, հստակ կարողանան իրագործել տարիների ընթացքում, իրենց […]
11:50 06.12.2018
1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռը սոցիալական նոր ծրագիր է սկսում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ […]
11:37 06.12.2018
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 34 ավիաթռիչք: Այս մասին հայտնում է Gazeta-ն: Մոսկվայի ժամանակով 10:01-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ հետաձգվել է, ևս 5-ը՝ չեղարկվել: «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ, իսկ «Վնուկովո»-ում հետաձգվել է 12 չվերթ, ևս 2-ը՝ չեղարկվել: Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնից հայտնել էին, որ անցած օրերին Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղացել է տեղումների […]
11:08 06.12.2018
Միշտ կատակով ասում եմ, որ ես պատգամավորի ամենատավուշեցի թեկնածուն եմ, որովհետև ծնվել եմ Տավուշի մարզի Տավուշ գյուղում, Տավուշ գետի ափին և Տավուշ ամրոցի ստորոտում: «Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում իր խոսքն այսպես է սկսել ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Դպրոցն ավարտել եմ 90 թվականին, դրանից հետո համալսարանական կրթությունից և […]
11:05 06.12.2018
Տավուշի համար առանձնահատկությունը դա սահմանամերձ, և այլ լեզվով էլ ենք մենք ասում՝ սահմանապահ լինելն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքոմ այս մասին խոսել է ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Տավուշի մարզն ունի 400 կմ-ից ավելի սահման, իսկ Բերդի միայն մեկ տարածաշրջանն իր 17 բնակավայրերով ունի 185 կմ սահման […]
10:48 06.12.2018
Իմ կյանքի ընթացքում մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ եմ ստեղծել: Այս մասին «Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Ստարտափներ՝ տարբեր ոլորտներում: Ստարտափներ՝ նկատի չունեմ միայն բիզնես ոլորտներում։ Օրինակ, ես նաև մի քանի հիմնադրամների հիմնադիր եմ՝ տարբեր ոլորտներում»,- մանրամասնել է պատգամավորի թեկնածուն: Նա հայտնել է, […]
01:23 06.12.2018
Փարիզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիային մասնակցած 13 հոգու՝ Հաղթական կամարի թանգարան մուտք գործելու և թանգարանին վնաս հասցնելու համար: Այս մասին հաղորդել Figaro-ն: Թերթը հաղորդում է, որ դատախազությունը գործ է հարուցել՝ «Հաղթական կամարի թանգարան անօրինական մուտք գործելու, թալանելու և պատմական ցուցանմուշները վնասելու» վերաբերյալ: Հաղորդվում է, որ նշված 13 անձանցից 3-ի նկատմամբ նախնական […]
01:12 06.12.2018
Իսրայելում հնագետները ոսկե մետաղադրամներով լի սափոր են հայտնաբերել: Ենթադրվում է, որ այն մնացել է դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակներից: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ հնագիտական աշխատանքները կատարվել են Կեսարիա քաղաքի մոտակայքում: Վարկածներից մեկի համաձայն՝ դա չի հաջողվել վերցնել խաչակիրների հարձակման պատճառով: Ոսկու ձուլակտորները հայտնաբերվել են բրոնզե սափորի մեջ: Դա մոտ 900 տարվա վաղեմություն […]
23:55 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին: Ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ […]
23:44 05.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացվել է 28 տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և տարբեր այլ նյութերից են պատրաստված տիկնիկները: «Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որն իր մեջ ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», -այս մասին տեղեկացրել […]
22:24 05.12.2018
Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով հրավիրված լսումների ժամանակ, «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հարց է ուղղել ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ Մանուկյանն իր խոսքում նշել է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին. «Հիշատակեցիք մի քանի անգամ Հովիկ Աբրահամյանին, որը ղեկավարել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ ի պաշտոնե՝ որպես վարչապետ: Բայց այդ, բոլոր ժամանակահատվածներում Դաշնակցությունը […]
21:55 05.12.2018
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի այսօր հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությանը: Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետը լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է […]
21:20 05.12.2018
ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իր նախընտրական գովազդային մեծ վահանակը պատռել։ Էդուարդ Շարմազանովն այս մասին գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է… Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 […]
21:07 05.12.2018
Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկվանից Երևանում նոր ճոպանուղի կառուցելու պրոյեկտի մասին տեղեկություններ են տարածում «Ֆեյսբուք»-ում ու լրատվական կայքերում՝ ներկայացնելով դա իբրև քաղաքային գործող իշխանության […]
20:38 05.12.2018
Մահացել է նորզելանդացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ջեֆ Մերֆին, հայտնում է Deadline-ը: Նա մահացել է 80 տարեկան հասակում: Ռեժիսորը մահացել է դեկտեմբերի 3-ին, մահվան պատճառները հայտնի չեն: Կինեմատոգրաֆիստը համարվում է 2001-2003թթ. թողարկված «Մատանիների տիրակալը» հայտնի կինոեռագրության ստեղծողներից մեկը:
20:25 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա […]
20:15 05.12.2018
ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 25 տարվա վաղեմության մի պատմություն՝ խոստանալով պատմության շարունակությունն ավելի ուշ հրապարակել: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Վերջին օրերին Դավիթ Շահնազարյանը հաճախակի է հիշողություների գիրկն ընկնում և մեկնաբանում ով ոնց է Արցախյան պատերազմում իրեն դրսևորելմ թե դա որտեղից է իբրև ինքը իմացել, երևի մի քանի ամիս ԱԱՊ վարչության […]
20:10 05.12.2018
«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. […]
20:05 05.12.2018
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպել են երիտասարդների հետ: Հանդիպումից Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում […]
20:02 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափերը, ինչպես […]
19:53 05.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին հայաստանցի ու ռուսաստանցի քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ անցկացված «Լազարևյան ակումբի» առաջին նիստը ուղղված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վնասմանը։ Պաշտոնական Բաքուն հիշատակել է Արցախի անունը և հերթական անգամ բողոքել, թե Արցախի իշխանավորների մասնակցությունը այդ քննարկումներին, ռուսաստանցի պաշտոնյաների արած […]
19:50 05.12.2018
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։ «Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասել է նա։ Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե […]
19:40 05.12.2018
«Որքան ես հասկացա, Սահմանադրությունը փոփոխելու ծրագրային կետ դուք չունե՞ք»,- այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանին հարցրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը: Տիգրանյանը պատասխանել է, որ նախընտրական ծրագրում, այո՛, չունեն: Ի պատասխան՝ Գրիգորյանն ասել է, որ այդ դեպքում իրեն մտահոգում է այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ […]