13:00 04.12.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան Գյումրիի զորամասերից մեկին պատկանող ուսումնական ինքնաթիռ է ընկել Անիի տարածաշրջանի գյուղերի մերձակայքում: Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել է 2 անձ՝ մեկը փոխգնդապետ, մյուսը՝ 28-ամյա երիտասարդ: Անիի տարածաշրջանի վարչական ղեկավար Արտակ Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում որոնողական աշխատանքներ են ընթանում: Ավելի ուշ Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից տեղեկություն է հաղորդվել, […]
12:47 04.12.2018
«Ֆեյսբուք»-ում մենք տեսնում ենք այն, ինչը կարող է մեզ դուր գալ, այն, ինչը կարող է մեզ հետաքրքրել։ Այս պարագայում քարոզչություն իրականացնողը կարողանում է կողմնորոշվել, թե ինչպես, ինչ բառերով, որ ժամին ու ում ուղերձ ուղարկի։ Դեկտեմբերի 4-ին Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ այս թեմային են անդրադարձել Հայաստանում Ամերիկյան համալսարանի մասնագետները, ովքեր զբաղվում են տվյալների ուսումնասիրությամբ։ Համալսարանի դասախոս […]
12:40 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ականների կողմից իրենց հասցեին հնչող քննադատությանը: «Նորմալ է և տրամաբանական, երբ 25 տարվա ընթացքում իրենք երկիրը ղեկավարել են, և օրինակ՝ այսօր մենք հավաքվել ենք իրենց հերթական պատգամավորի հետ կապված կոռուպցիոն գործով, նորմալ է, որ քննադատությունը հնչում է այդ ուղղությամբ: […]
12:37 04.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն, որպեսզի Վերաքննիչ դատարանն ուսումնասիրի իրենց ներկայացրած տեսանյութը: «Նիստում այդ տեսագրությունը պետք է նայենք և որոշ մեկնաբանություններ անենք և տեսնենք, թե մյուս կողմն ինչպես է մեկնաբանում»,- ասել է Ալումյանը: Նշենք, որ դեռևս 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր մոտ կան կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են ակտիվիստները կրակում […]
12:18 04.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու դրամապանակը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Երևանի Հր.Քոչար փողոցում գործող սուպերմարկետում առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտեր՝ […]
11:56 04.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ […]
11:55 04.12.2018
Ի նշան բողոքի՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ևս պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև, որտեղ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Գասպարին նշել է, որ այդկերպ իր բողոքն է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի դեմ, որն, ակտիվիստի համոզմամբ՝ մեղավոր է 2008 թվականի մարտի […]
11:50 04.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու […]
11:46 04.12.2018
Հայ հեղափոխական դաշնակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանը քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Մինասյանն Արմավիրում միացել յարխուշտա պարողների խմբին: Տեսանյութը կարող եք դիտել քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում:
11:40 04.12.2018
Արդեն 5-րդ օրն է՝ Վերաքննիչ դատարանում դռնփակ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք պատրաստվում են 2 միջնորդություն ներկայացնել: Ըստ Ալումյանի՝ դրանցից մեկը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ […]
11:28 04.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ճանաչվել […]
10:16 04.12.2018
Առավոտյան ժամը 10:00-ին Ազգային ժողովն սկսել է աշխատանքները՝ օրակարգում ունենալով մի շարք հարցեր, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու թույլտվություն տալու հարցը, սակայն նիստի մեկնարկին գրանցվել է ընդամենը 24 պատգամավոր: Քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, իրենք պարտավոր են սպասել մինչև 4 ժամ, որպեսզի քվորում […]
01:00 04.12.2018
Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները Սան-Ֆրանցիսկոյում պարզել են, որ գլխուղեղի առաջնային կեղևի խթանումը կարող է օգտագործվել վարքի փոփոխության նպատակով, կամ հիվանդներին խոր ընկճախտից դուրս բերելու համար, գրում է Science Direct-ը: Հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի առաջնային հատվածի կողային մասերի խթանումը հնարավորություն է տալիս ուղղակիորեն ազդել մարդու տրամադրության և հոգեհուզական վիճակի վրա: Էլեկտրական թերապիան վայրկենական արդյունք է տալիս: Շուրջ […]
00:37 04.12.2018
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին, որն անհետացել էր նոյեմբերի 30-ին, մահացած են գտել, փոխանցում է lenta.ru-ն: Տղայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում: Նշվում է, որ մարզիկի մայրը նրա անհետացման մասին նոյեմբերի 30-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Նոյեմբերի 30-ին Լոմակինը գիշերել է «Լոկոմոտիվ»-ի բժշկական կենտրոնում: Հետագայում պարզվել է, որ նա ալկոհոլային խմիչք էր օգտագործել ընկերոջ հետ: […]
00:20 04.12.2018
Forbes -ը հրապարակել է Youtube- ում ամենաբարձր վարձատրվող բլոգերների անունները: Առաջին տեղում է 7 ամյա Ռայանը, որն իր ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ ներկայացնում է տարբեր խաղալիքների մասին վերլուծական նյութեր: Նրա ալիքն ունի 17 միլիոն հետևորդ, տեսանյութերը դիտում է 26 միլիարդ մարդ: Մեկ տարվա ընթացքում ալիքն աշխատել է 22 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ջեեք […]
00:07 04.12.2018
Այսօր առավոտյան Ֆրանսիայի բժշկական համակարգի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել բժշկական տրանսպորտի ֆինանսավորման հետ կապված բարեփոխման պատճառով, գրում է RT-ն: Շտապ օգնության հարյուրավոր մեքենաներ արգելափակել են կենտրոնական մայրուղիները, որոնք տանում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք: Բժշկական հաստատությունների արհմիության աշխատակիցների կարծիքով՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ուղղումը, որի համաձայն հիվանդանոցները պետք է պայմանագրեր կնքեն մասնագիտացված […]
21:58 03.12.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել The Economist ամսագրին, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր հարցազրույց եմ տվել բրիտանական The Economist ամսագրին: Խոսել եմ թավշյա հեղափոխության, տնտեսության զարգացման տեսլականի, գալիք ընտրությունների և մեր ապագա անելիքների մասին»:
21:29 03.12.2018
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 70-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկում, որում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը`հղում անելով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին: Փաստաթղթում նշվում է` կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս ի նկատի է ունեցել հայերի ու հրեաների հետ տեղի […]
21:14 03.12.2018
Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը: Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երևան համայնքին պատկանող տարածքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը և կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր […]
20:30 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է 2017 թվականի օգոստոսի 20-ին մահացած ՀՀ ՊՆ N զորամասի նախկին կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ծնողներին և փաստաբանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ա.Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները: Տուժողի իրավահաջորդները […]
20:17 03.12.2018
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Արշակունյաց պողոտայի 135 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հերմինե Մ.-ին, 1969թ. ծնված Լյուդմիլա Մ.-ին և 1966 թ. ծնված Հարություն Մ.-ին: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 01:00-ին, տանը գազի արտահոսքից: […]
20:08 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին` կեսգիշերն անց, բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կրծքավանդակի թիկնային շրջանում ծակած-կտրած և ձախ ձեռքի արյնահոսող վերքերով» իրենց մոտ մի տղամարդ է տեղափոխվել: Համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, հաջորդ օրն իսկ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Շիրակի մարզի վետերանների հետ համատեղ պարզել են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Արթիկի Շահումյան փողոցում գործող […]
20:01 03.12.2018
«Ես կարծում եմ, որ եթե քաղաքական գործիչը որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չէ, ապա քաղաքական գործունեությունն իր էությամբ ծանր, պատասխանատու և ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է: Այստեղ ես որևէ հրապուրիչ բան չեմ տեսնում քաղաքականությամբ զբաղվելով՝ հաշվի առնելով այն պատասխանատվության բեռը, որը մենք կրում ենք»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով […]
19:59 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը և ԶՔԳՎ պետի տեղակալ Արման Ասլանյանն այսօր ընդունել են 2018 թվականի սեպտեմբերի 26-ին մահացած Աղասի Մկրտչյանի հարազատներին և փաստաբանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ա. Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված նախնական քննության արդյունքները: Պարզաբանումներ են ներկայացվել քրեական գործի ընթացքի վերաբերյալ, […]
19:55 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության […]
19:53 03.12.2018
Ոստիկանության պետը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցը է կատարել Տավուշում։ Վալերի Օսիպյանը ԱԺ առաջիկա ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին ևս ներկայացրել է հանդիպման նպատակներն ու քննարկվելիք հարցերի կարևորությունը։ Ոստիկանության պետը նշել է, որ համակարգի ջանքերը ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալու առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե նախընտրական շրջանում և ընտրությունների օրը թեկնածուներն […]
19:45 03.12.2018
Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ […]
19:33 03.12.2018
Այսօրվանից Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը՝ www.president.am, գործում է թարմացված տարբերակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական էջերին կարելի է ծանոթանալ հետևյալ սոցիալական հարթակներում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը Instagram սոցիալական կայքում ունի հետևյալ հղումը՝ https://instagram.com/president_armensarkissianutm_source=ig_profile_share&igshid=6yxk4r09h335 : Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը «Facebook»ում՝ https://www.facebook.com/Armpresident/, պաշտոնական Telegram ալիքը՝ https://t.me/PressPresident: Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի անունից […]