16:25 03.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Արեգ Կյուրեղյանն այսօր ասել է, որ իր համար ամենակարևորն ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումն է: «Ժողովրդին հնարավորություն տալ արտահայտելու իր կամքը: Նոր իրավիճակում կազմակերպված առաջին համապետական ընտրություններն են, հուսով ենք և ամեն ինչ մենք էլ պատրաստ ենք անել՝ միանալու, օգնելու ներկայիս կառավարությանն ազատ և թափանցիկ ընտրություններ […]
16:14 03.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ: Իսրայելական կողմը հետաքննությամբ պարզել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել խարդախի հետ, որը նրանց ուղղորդել է «Սուրբ Թերեզա», «Մխիթար […]
16:13 03.12.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նոր Սահմանադրություն ունենալու առաջարկ- հայտարարություն է տարածել, իսկ լրագրողներն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել են ՔՈ-ի ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե քաղաքական ուժերը չընդունեն նոր Սահմանադրություն մշակելու իրենց առաջարկը։ «Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյայն համաձայնություն է տալիս կեղծված Սահմանադրությամբ, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ մեր կյանքը կանոնակարգելուն: Այդ քաղաքական ուժը […]
15:57 03.12.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել և հիշեցրել են իրենց այն հայտարարության մասին, որով առաջարկում են քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ ՔՈ-ում սա անհրաժեշտություն են համարում ու պնդում, որ ոչ լեգիտիմ Սահմանադրության պայմաններում միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, ինչն ապագայում տեղիք է տալու […]
15:56 03.12.2018
«Ես երեկ Շիրակի մարզում ասել եմ, որ մենք պատրաստ ենք աջակցել նոր կառավարությանը, միշտ պատրաստ ենք, միշտ աջակցում էինք ու պատրաստ ենք նաև ԱԺ-ում աջակցել»,- այսօր քարոզարշավի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանկանում է հստակություն մտցնել, քանի որ երեկ Գյումրիում իր ասվածն աղավաղվել է: Ըստ Գրիգորյանի՝ իրենք գիտեն, […]
15:33 03.12.2018
«Այս ընտրարշավն անհամեմատ ավելի ազատ է, քան նախկինում եղածները: Ազատ կարող ենք հանդիպել, շարժվել, բուկլետներ բաժանել. ընդհանուր ֆոնը դրական է»,- այսօր Երևանի կենտրոնում քարոզարշավ իրականացնելու ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը՝ գնահատելով քարոզարշավի ընթացքն ու ընձեռված հնարավորությունները: Ըստ Գրիգորյանի՝ ամեն դեպքում, վերջին շրջանում իրենք մտահոգիչ լուրեր են ստանում. քաղաքացիները տեղեկություններ են […]
15:25 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստի ընդմիջման ժամանակ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին: Նա հայտնեց, որ շարունակել են պաշտպանների բողոքների ներկայացման գործընթացը, ընդմիջումից հետո կանցնեն հաջորդ փուլին: Օրբելյանն ասաց, որ նախորդ օրերի ընթացքում սկզբում ինքնաբացարկի […]
15:15 03.12.2018
«Մենք» դաշինքի անդամները քարոզարշավի հերթական օրը ֆլեշմոբով սկսեցին: Դեկտեմբերի 3-ին դաշինքի անդամները Տերյան փողոցից քայլերթ իրականացրեցին, որի ժամանակ «Մենք» գրությամբ կարկանդակներ բաժանեցին քաղաքացիներին՝ միաժամանակ բարձրախոսով հիշեցնելով «Մենք» դաշինքի ցուցակի առաջին 4 տեղերը զբաղեցնող թեկնածուների անուններն ու դաշինքի նպատակները: «Չի կարելի միայն ասել, որ պետք է լավ ապրենք: Իհարկե պետք է ապրենք լավ Հայաստանում, իհարկե պետք […]
15:10 03.12.2018
Ընտրություններից հետո առաջին տեղով խորհրդարան կանցնի «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սրանում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքները համընկնում են։ Նրանց վերլուծությունները, սակայն, տարբերվում են հաջորդ տեղերի մասով։ Երկրորդ-երրորդ տեղերով անցնելու հնարավորությունները դիտարկվում են և՛ Հանրապետական, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, և՛ «Մենք» դաշինքի համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:08 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արտաշատում հիմնականում պետք է խոսի այսօրվա քաղաքացիների պատմական առաքելության մասին: Նա ներկայացրեց Հայաստանի «թագավորանիստ քաղաքի»` Արտաշատ մայրաքաղաքի կառուցման պատմությունը, ապա ընդգծեց` հայ ժողովուրդը պատմական, մեծ ժողովուրդ է: «Այն, որ մենք անցել ենք այսպիսի երկար ճանապարհ, կոտորածների և հաղթանակների, պարտությունների ու փրկությունների […]
15:04 03.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ […]
15:02 03.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Արմավիրի մարզում: Մինչ հանրահավաքի սկիզբը Գագիկ Ծառուկյանը քայլել է Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցով: Քայլերթի ընթացքում ԲՀԿ առաջնորդին մոտեցել են քաղաքացիներ ու նամակներ հանձնել: Հանրահավաքի ընթացքում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների հիմնախնդիրները, այդ թվում՝ ուսման վարձավճարների հարցը: «Այսօր ուսանողն […]
14:58 03.12.2018
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին: Նա հայտարարել է, որ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու: «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ […]
14:50 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները: Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, որը հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, […]
14:42 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
14:40 03.12.2018
Հանրապետական կուսակցությունը հավաքներ չի անում, բայց մշտապես ուշադրության կենտրոնում է, որովհետև «Իմ քայլը» դաշինքը մշտապես հիշատակում է նախկին իշխանություններին։ «Բարգավաճ Հայաստանն» ու մյուս ուժերն էլ ունեն իրենց ընտրազանգվածները, թեև դրանց «սահմանները» այդքան էլ հստակ չեն։ Այսօրվա ասուլիսի ընթացքում Կարեն Քոչարյանը, Ահարոն Ադիբեկյանը և Ազատ Արշակյանը քննարկեցին քարոզարշավի ընթացքը։
13:20 03.12.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացրել է, թե ինչ ընթացակարգ ունի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը: «Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում եմ ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը. Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն […]
13:15 03.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում դիմել է թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին: «Բարի օր, Համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվ, քայլ անենք միասին: Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ Ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝ Առաջարկում եմ՝ […]
13:00 03.12.2018
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն […]
12:58 03.12.2018
ՀՀ զինված ուժերը, ինչպես նախկինում, այսօր էլ վստահորեն պահպանում ու պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Այս մասին Արարատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում, տեղյակ են այդ դիրքային նրբություններից, գիտեն, որ դիրքերը սեզոնային և որոշակի այլ փոփոխության են ենթարկվում, կարող են արձանագրել, […]
12:20 03.12.2018
ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան էջից: On Dec5, by mediation of #OSCE MG Co-Chairs meeting btw FMs of #Armenia and #Azerbaijan will take place in […]
12:14 03.12.2018
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են Վարդենիսի համայնքապետարանից: «Այսօր առավոտյան Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»,- տեղեկացրել է քաղաքապետարանի լրատվականի պատասխանատուն։ Ըստ կայքի տեղեկությունների՝ Հարությունյանը արտագաղթել է Փարիզ։ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նա Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։
12:12 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատում ընտրողներին դիմեց խնդրանքով` երբեք չհավատալ այնպիսի լուրի, որ իրենք ինչ-որ կոռուպցիոների հետ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան են պայմանավորվել, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է կամ առաջ չի գնալու և այլն: Փաշինյանը նաև անդրադարձավ երեկ իր թույլ տված սխալին, իր իսկ գնահատմամբ՝ «լեզվի սայթաքմանը», երբ դոլարի փոխարեն դրամ […]
12:08 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրեական գործերը պետք է լինեն հիմնավորված, ու դրա համար անհրաժեշտ է, որ անցնեն օրենքով սահմանված կարգով: Նա հայտնեց, որ քննչական մարմիններն այսօր ծանրաբեռնված են անհավատալի, անհնարինության չափով, քննիչներ կան, ովքեր վարույթում ունեն 20-30, նույնիսկ ավելի քրգործեր: «Մի կողմից` հանրությունը մեր առաջ […]
11:58 03.12.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է […]
11:56 03.12.2018
Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնում են ԼՂ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ […]
11:51 03.12.2018
Նախընտրական պայքարի արդյունքների տեսանկյունից նոր քաղաքական ուժերի շանսերը շատ փոքր են, բայց պետք է հասկանալ, որ նրանց մի մասն ընտրությունների է գնում ոչ թե խորհրդարան անցնելու, այլ կայանալու համար։ Այս կարծիքն այսօր հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով`մի մասը փորձում է կրեատիվ քարոզչությամբ կայանալ որպես քաղաքական ուժ։ Դրանցից մեկը «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է։ Մյուս նոր […]