19:30 03.12.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Թեղուտ և Հաղարծին համայնքների բնակիչներից լավագույն բիզնես մտքեր ունեցողներին պարգևատրել է հավաստագրերով: Այս մասին հայտնում եմ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բնակիչներից յուրաքանչյուրը մինչև 1,5 միլիոն դրամաշնորհ կստանա: Բիզնես գաղափարներ առաջարկողներից ընդհանուր ստացվել էր 250 հայտ, որից ընտրվել էր լավագույն 50-ը: «Ոչ թե սոցիալական […]
19:26 03.12.2018
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը: Կողմերը համաձայնության են եկել աշխատանքային շփումները պահպանելու, ինչպես նաև քվեարկության օրը հանդիպելու մասին: Դիտորդական […]
19:25 03.12.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչների՝ Հրազդան այցը հանդարտ մթնոլորտում չի անցել: Քաղաքի կենտրոնում որոշ հրազդանցիների հետ կուսակցականները բուռն խոսակցություն են ունեցել: Հավաքված մարդիկ ասել են, որ քարոզարշավի ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները գալիս են, «տուրիստի նման պտտվում ու գնում»: Հրազդանցիները սկսել են միմյանց հետ վիճել, ապա դարձյալ զրույցի բռնվել քարոզարշավի համար կուսակցության ներկայացուցիչների հետ: Բանը հասել է մինչև […]
19:16 03.12.2018
Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի […]
19:11 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ […]
19:08 03.12.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 542 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ […]
19:03 03.12.2018
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք […]
18:58 03.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]
18:31 03.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագիծ է ներկայացրել երկրի Գերագույն ռադա՝ Ռուսաստանի հետ համագործակցության, բարեկամական ու ընկերական հարաբերությունների մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է УНН-ը: Հաղորդվում է, որ համապատասխան փաստաթուղթը տրամադրվել է Ուկրաինայի խորհրդարանի անդամներին քննարկման համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորոշենկոն իր կողմից ներկայացրած փաստաթղթի քննարկումն անհետաձգելի է անվանել:
18:26 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները: «Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում […]
18:25 03.12.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ իր ծրագրին համապատասխան, միանում է «Սասնա ծռեր» և ՔՈ կուսակցությունների հրապարակային առաջարկությանը։ «ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր Սահմանադրության մշակման և համաժողովրդական հանրաքվեի միջոցով այն ընդունելու գործընթաց նախաձեռնելու մասին»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան էջում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն […]
18:23 03.12.2018
Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է շնորհել մեդալ լեգենդար կինոօպերատորին: «Այն մեծ ավանդը, որ Դուք ունեք […]
18:13 03.12.2018
Այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից, թե որքան գումար են հատկացրել մանդարինների գնման համար: Հայտնի է, որ այս կուսակցության խորհրդանիշն է մանդարինը, որը քարոզարշավի ժամանակ բաժանում են բուկլետների հետ միասին: «Կիլոների քանակով չեմ կարող ասել, բայց արդեն շուրջ 200-300 հազար դրամ ծախսել ենք»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար […]
18:06 03.12.2018
Այսօր Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին: «Ամսի 6-ին Սանկտ Պետերբուրգ իմ մեկնել-չմեկնելու մասին ես ասել էի, որ ՌԴ նախագահը ինձ հետ հեռախոսազրույցում ասել է՝ քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չունենք, ապա դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնենք, մինչև աշխատանքային կարգով […]
18:00 03.12.2018
ՀՀ ոստիկանության պետը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերի Օսիպյանը Վանաձորում հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Վալերի Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս […]
17:55 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին` ժամը 20։45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վարուժան Հարությունյանին և մահացած վիճակում տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը: Կատարվում է քննություն։
17:51 03.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Խոր ցավով տեղեկացա, որ 88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Պետրոսի Անանիկյանը: Մեծանուն բժշկի հարազատներին և մերձավորներին մեր ցավակցությունն եմ […]
17:44 03.12.2018
Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. […]
17:38 03.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը, թե Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում: «Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի […]
17:34 03.12.2018
Երևանի կենտրոնում այսօր իրականացրած քարոզարշավի ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է այն 3 առաջնահերթությունների մասին, որոնք պետք է իրականություն դառնան: «Մենք ԱԺ մտնում ենք արմատական փոփոխությունների՝ մեր պատկերացրած ծրագրով, որը պայմանականորեն ասում ենք անցումային փուլ, ժամանակավոր կառավարում: Որևէ փոփոխություն, եթե մենք ցանկանում ենք իրականացնել, նախ և առաջ պետք է նախադրյալները ստեղծենք: […]
17:21 03.12.2018
Այնտեղից, որտեղից ժամանակին իր տիեզերանավով տիեզերք է ուղևորվել Յուրի Գագարինը, այսօր արձակվել է Միջազգային տիեզերակայան ուղևորվող 3 հոգանոց անձնակազմին տեղափոխող տիեզերանավը։ «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռը մեկնարկել է Ղազախստանի Բայկոնուր կայանից ու իր հետ տարել է «Սոյուզ-ՄՍ-11» տիեզերանավը, որում գտնվում են ռուսաստանցի տիեզերագնացները, որոնք էլ Միջազգային տիեզերակայանում կփոխարինեն նախորդ հերթափոխին: Ի տարբերություն նախորդ արձակման՝ այս անգամվա արձակումն […]
17:18 03.12.2018
ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, «Իմ քայլը» դաշինքը քարոզչություն չի անի, կլինի աղետի գոտում: Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Մասիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 7-ին գործադիրը արտագնա նիստ կանի Գյումրիում: Վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր:
17:14 03.12.2018
2018թ. բյուջեով ԵՄ-ն Հայաստանին 36 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության թվիթերյան էջից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցները նախատեսվում է ուղղել կրթության, էներգիայի արդյունավետության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներ: Աշխատանքներ կկատարվեն նաև ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ու ՓՄՁ ոլորտի աջակցման ուղղությամբ: Մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրվի 5.5 մլն եվրո: EU will […]
17:10 03.12.2018
Մեքսիկական 2-րդ լիգայի փլեյ օֆֆ-ի վճռորոշ խաղում, «Աթլետիկո Սան-Լուիս»-ից կրած պարտությունից հետո, «Դորադոս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կորցրել է իր ինքնատիրապետումը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ նա կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ այն ժամանակ, երբ երկրպագուները սկսել են մարզչին ուղղված անհարգալից բացականչություններ հնչեցնել ու երգեր երգել: Նա սկզբում պատասխանել է […]
17:08 03.12.2018
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Աղաջանյանը խոսել է վերջին շրջանում հայտնի դարձած՝ պետությանը մատուցած «նվիրատվությունների» մասին: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ դատական գործընթացն անխուսափելի է ամեն դեպքում՝ անկախ քաղաքական գործչի նվիրաբերությունից: Դատական գործընթացը պետք է տեղի ունենա, այդ նվիրաբերություններն արդյո՞ք որևէ ազդեցություն կունենան դատական գործընթացի վրա, կարծում […]
16:46 03.12.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել են: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից: Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում` Հայր Սուրբը ծառայության է նշանակվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ […]
16:44 03.12.2018
«Ամենասարսափելին այն է, որ հասարակության մեծ մասը վստահ է, որ Արամ Հարությունյանը արել է դա, և ոչ միայն Արամ Հարությունյանը։ Ճի՞շտ է դա, սխա՞լ է, սո՞ւտ է․ էականը դա չէ։ Էականն այն է, թե ինչ մթնոլորտ է ստեղծվել։ Մթնոլորտը ստեղծողը, ի դեպ, ամենևին նոր իշխանությունները չեն։ Մթնոլորտ է ստեղծվել, որ հասարակությունը մի վայրկյան անգամ չի […]
16:38 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկ ժամով ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերջին 40 րոպեն հիմնականում գլխավոր դատախազն էր առարկություններ ներկայացնում: «Նա դետալ առ դետալ բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ: Չէի ասի, թե համոզիչ էին հակափաստարկները, բայց, համենայնդեպս, […]
16:32 03.12.2018
Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 3-ին նախատեսում է քննարկել ցեղասպանության և դրա համար նախատեսված պատժի մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիային վերաբերող փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Ավստրալիայում հայկական ազգային խորհրդի տարածած հայտարարությունը: Հաղորդվում է, որ փաստաթղթում 1915 թվականին հայերի հետ կատարվածն անվանվում է «ցեղասպանություն»: «Հարգանքի տուրքը մատուցելով ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինի […]
16:26 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նույն ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Լիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2-ին այցելել են սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել են պատարագի արարողությանը: Վիգեն Սարգսյանը և պատգամավորության թեկնածուները հանդիպել են տեղի բնակչությանը, լսել նրանց մտահոգությունները, խոսել […]