Քաղաքական գործունեությունն իր էությամբ ծանր, պատասխանատու և ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է. Էդուարդ Աղաջանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Քաղաքական գործունեությունն իր էությամբ ծանր, պատասխանատու և ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է. Էդուարդ Աղաջանյան

20:01 03.12.2018

«Ես կարծում եմ, որ եթե քաղաքական գործիչը որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չէ, ապա քաղաքական գործունեությունն իր էությամբ ծանր, պատասխանատու և ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է: Այստեղ ես որևէ հրապուրիչ բան չեմ տեսնում քաղաքականությամբ զբաղվելով՝ հաշվի առնելով այն պատասխանատվության բեռը, որը մենք կրում ենք»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը նշել է, որ իր կարծիքով՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն առաջին հերթին «գաղափարի մարդիկ», ու կարևոր է, որ այդ մարդիկ սոցիալական խնդիրներ չունենան:

«Ես և իմ քաղաքական թիմը քաղաքականությամբ սկսել են զբաղվել ոչ շատ լավ կյանքից: Եթե ամեն ինչ լավ լիներ, ապա, հավանաբար, ամեն մեկս իր բնագավառում իր գործունեությունը կծավալեր և քաղաքականության մեջ չէր մտնի»,- ասել է Աղաջանյանը:

Խոսելով ռեյտինգային ընտրակարգից՝ պատգամավորի թեկնածուն ասել է, որ այդ ընտրակարգը շատ վատն է, բայց ունի դրական կողմ:

«Հնարավորություն ես ունենում շփվել մարդկանց հետ, ծանոթանալ լոկալ խնդիրներին, հնարավորություն ես ստեղծում քաղաքական գործիչների համար, որոնք ոչ այնքան հայտնի են: Այդ տեսանկյունից ռեյտինգային դրական է, բայց ես կարծում եմ, որ առաջնային բանը, որ գալիք իշխանությունները պետք է անեն, այս նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է»,- ասել է Աղաջանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

BACK_TO_TOP