21:55 04.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Երևանի Ավան վարչական շրջանում կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամաս և ընտրություն կատարել. «Սիրելի ավանցիներ, ես այս տարածքից ընտրվել եմ պատգամավոր, ես հույս ունեմ, որ դուք հետևել եք իմ գործունեությանը, կարողացել եք հպարատանալ ձեր ընտրությամբ»,- ասել է Թանդիրյանը: Աժ պատգամավորի թեկանծուն նաև ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ն […]
21:41 04.12.2018
«Շատ-շատ քաղաքական ուժեր անընդհատ հայտարարում են, որ, իհարկե, պետք է լավ ապրել: Դա ակնհայտ է, բոլորի ձգտումը դա է, բայց ինչպե՞ս դա պետք է ապահովել»,- այսօր Նոր Նորք վարչական շրջանում իրականացրած քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի համոզմամբ՝ Հայաստանում լավ ապրելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունում լինեն մարդիկ, ովքեր ադեկվատ […]
20:30 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող […]
20:25 04.12.2018
ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։ Դեկտեմբերի 4-ին Վալերիյ Օսիպյանը Արարատում էր՝ հանդիպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։ Ոստիկանության պետը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարևորեց դրանց թափանցիկ ու ազատ անցկացումն ապահովելու գործում համատեղ ջանքը։ Այդ համատեքստում Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց նախընտրական շրջանում ոստիկանության կատարած […]
20:13 04.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող բիստրոյից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Ագաթանգեղոս փողոցում գործող բիստրոյի պատուհանը բաց […]
20:04 04.12.2018
Այսօր առավոտյան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: Նրանք քննարկել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին և ընտրությունների վստահելի, ներառական և թափանցիկ լինելու անհրաժեշտությունը, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2002766153110637
20:03 04.12.2018
Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ […]
19:56 04.12.2018
Այսօր ավիավթարում զոհված մայոր՝ 1987 թվականին ծնված Մովսես Գևորգի Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) օդաչուների հայտնի գերդաստանից էր։ Ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են, որոնք իրենց կյանքի տասնամյակներ են տվել մեր քաղաքացիական և ռազմական ավիացիային։ Այս մասին տեղեկություններ է հայտնում Razm.info մասնագիտացված կայքը։ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/1851699728273684/?type=3 Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական […]
19:50 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բարձր գնահատելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա ավանդական սերտ համագործակցությունը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների առավել զարգացման […]
19:44 04.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի համար առաջնային 3 հիմնական խնդիրներին, ասել է, որ սովորաբար, երբ խոսում է դրանց մասին, հարցնում են՝ փողը որտեղի՞ց: «Պետք է մեր բնական ռեսուրսները, նկատի ունեմ լեռնամետալուրգիական ռեսուրսները՝ սկսած Ամուլսարից, վերջացրած Ագարակի պղնձի կոմբինատով, Չարենցավանի սև մետաղների կոմբինատներով, վերջացրած ջրային ռեսուրսների խնդրով, դրանց կառավարման […]
19:32 04.12.2018
Երեկ Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ ցույց են արել այն մեղադրյալների հարազատները, որոնք նախորդ տարվա մայիսին ձերբակալվել էին Արցախի հետ սահմանի մոտակայքի ադրբեջանական բնակավայրերում ու մեղադրվում էին հայերի հետ գործակցելու, դավաճանության հոդվածներով։ Նրանց մի մասը բանտարկված ժամանակ «մահացել է չպարզված հանգամանքներում», իսկ մյուսները խոշտանգվել են ադրբեջանական բանտերում։ Փոքրաթիվ ցուցարարները պահանջել են պարզել արդարությունը ու թույլ տալ […]
19:23 04.12.2018
Այսօր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ծաղկահովիտ և հանդիպել ծաղկահովիտցիների հետ: Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել ծաղկահովիտցիներին իրեն շուն նվիրելու համար. «Ծաղկահովիտի եզդի համայնքի նվերը. շնորհակալ եմ»:
19:18 04.12.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 545 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է […]
19:06 04.12.2018
Այսօր առավոտյան ու կեսօրին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական զինված ուժերի վթարված ինքնաթիռի բեկորները։ SHANTNEWS.am-ը կադրերը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթար է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի մասնակցությամբ։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե անց։ Որոնողական աշխատանքներից հետո հայտնի էր դարձել, որ […]
19:03 04.12.2018
«Մեր երկրի հիմնական խնդիրը գործազրկությունն է, երկրորդ հիմնական խնդիրը՝ անվտանգությունը, երրորդ խնդիրը՝ առողջապահությունը»,- Նոր Նորքի 1-ին զանգվածում կատարած քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի՝ նշված երեք խնդիրները փոխկապակցված են: «Երեք խնդրով էլ օրենսդրական լուրջ նախաձեռնությունների կարիք կա: Գործազրկության մասով ես մշտապես ասել եմ և համոզված եմ, որ պետք է […]
18:57 04.12.2018
Ազգային անվտանգության ծառայությունից նոր օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն: Առաջին դեպքով տվյալների իրացումը ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ համագործակցված էր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվարից […]
18:52 04.12.2018
Հայաստանը հանդես չի եկել դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- նշել է նա: […]
18:46 04.12.2018
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի հայցը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ […]
18:42 04.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունն ավարտվեց։ Դատարանի որոշումը կլինի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին: Այս մասին դատարանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
18:17 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Վաղարշապատում հանդիպել է քաղաքացիների հետ: Ներկաները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր ՊՆ վթարված ինքնաթիռից զոհված սպաների հիշատակը: «Այս քարոզարշավի ընթացքում եղել ենք ավելի քան 40 քաղաքներում: Էջմիածնում փողոցներ կային, որ 2 կողմից փակ էին, հիմա փակ չեն: Ահա սա է փոխվել 7 ամսվա ընթացքում, […]
17:55 04.12.2018
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
17:37 04.12.2018
Մոսկվայում ինտելեկտուալ գրականության տոնավաճառ է բացվել: Այնտեղ ներկայացվել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը: Գրքի մասին Vesti.ru-ն պատմել է իր ռեպորտաժում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը գիրք է գրում, որտեղ անդրադարձ կա նաև Մարտի մեկի իրադարձություններին:
17:35 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պատվիրակության ղեկավար պարոն Զլատկո Վույովիչը նախ արձանագրել է, որ նախկինում ENEMO-ի դիտորդական հայտը մերժվել էր ՀՀ կողմից, և ողջունել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ […]
17:24 04.12.2018
«Քարոզարշավի ժամանակը կարճ է, բայց չենք բողոքում, բոլորի համար հավասար պայմաններ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ նախընտրում են մարդկանց հետ դեմ առ դեմ շփումները: Քոքոբելյանը հավելել է, որ հաշվի առնելով քարոզարշավներին մասնակցելու իր փորձը՝ կարող է ասել, որ իրավիճակը բավականին բարենպաստ է, իսկ հասարակության մեջ կաշկանդվածություն […]
17:23 04.12.2018
Թուրքիայի Դիարբեքիրի Լիջե, Հանի, Սիլվան շրջաններում շարունակվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դեմ ուղղված ռազմական գործողությունները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը: Քուրդ զինյալների դեմ հերթական ռազմական օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են PKK-ի ստորգետնյա եռահարկ ձմեռային թաքստոց, որտեղ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
17:19 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք պաշտպանելու են ժողովրդի ցանկացած ընտրություն: «Եթե նույնիսկ դուք որոշեք քվեարկել ու ընտրել նախորդ` կոռումպացված համակարգի որևէ ներկայացուցչի, մենք էլի որևէ ձևով չենք դիմադրելու ձեր որոշմանը. դուք` ձեր որոշումը, դուք` ձեր իշխանությունը և ձեր իրավունքը, իսկ մենք մշտապես պետք է […]
17:19 04.12.2018
Ինչպես հայտնի է, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները երեկ նաև ասուլիս հրավիրելով են հիշեցրել իրենց այն հայտարարության մասին, որով առաջարկում են քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ ՔՈ-ի այս առաջարկի առնչությամբ հայտարարություն են տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն ու «Ազգային առաջընթացը»: Այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչներից, […]
17:14 04.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող «Սու-25» մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ […]