15:25 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենակարևոր անելիքն ու օրակարգը երկրի բովանդակային փոփոխությունն է: Նա մեկ-երկու կետ ներկայացրեց նախընտրական ծրագրից: Խոսելով օրինականության հաստատման կարևորության մասին՝ նա հռետորական հարցով դիմեց հավաքվածներին. «Արդյո՞ք մենք մեր իմացած ապօրինությունների ամեն դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք` մեր ի՞նչ գործն ա, Նիկոլին դրել ենք […]
14:48 30.11.2018
Հայերն ունեն հրեաներին նման լինելու ուժեղ զգացում, և ինչպես հրեաները, այնպես էլ հայերը, տարբերվում են իրենց հարևաններից, փորձված են պատերազմներով ու ներխուժումներով, գիտեն հարմարվել այլ մշակույթներ կրողների հետ։ Այս մասին իսրայելական «Մաարիվ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս Մնացականյանը հիշեցրել […]
14:41 30.11.2018
Սյունիքի մարզում անցկացված քարոզարշավի ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտին: Որպես բնակչությանն ամենից շատ մտահոգող հարց՝ խոսվել է պետպատվերի համակարգից: Նշվել է, որ այն ոչ լիարժեք է գործում և հասանելի չէ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ «Իմացե՛ք, առողջապահության համար 170 մլն դոլար տրամադրվում է, ասում են՝ պետպատվեր է: Ո՞վ է կարողանում պետպատվերից օգտվել: Գնում […]
14:34 30.11.2018
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում […]
14:28 30.11.2018
Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, […]
14:14 30.11.2018
Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի […]
14:10 30.11.2018
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության կարևորությունն ընդգծելու համար «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանն այն համեմատել է Արցախյան ազատամարտի հետ՝ որոշակի խմբագրելով Սասուն Միքայելյանի նմանատիպ միտքը։ Հեռուստատեսային բանավեճի ընթացքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Ռուբինյանին հարցրել է, թե նա ինչ կարծիք ունի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված Սասուն […]
13:59 30.11.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «հերթական խախտումը» արձանագրելով «Իմ քայլը» դաշինքի կողմից: Նա մեղադրել է դաշինքի թեկնածուներին, որ նրանք «համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով»: «Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է: Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադրությունը: […]
13:53 30.11.2018
«Նախընտրական ծրագրի կետերից մեկում մենք հասարակական-հանրային ամենակարևոր գործոն ու գործառույթ համարում ենք անհատական ջանքը: Պարզ է, որ այսօր երկրում գործընթացների և ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատվությունը կրում է կառավարությունն ու վարչապետը: Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Անհատական ջանք ասելով՝ մենք նկատի ունենք, որ ՀՀ քաղաքացին արձանագրելով, որ կառավարությունն ու վարչապետն են թիվ մեկ […]
13:40 30.11.2018
Change.org հարթակում, որտեղ ստորագրությունների հավաքման համար տեղադրված է միջնորդագիր, 1915-1922թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմում է հասցեագրվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Գերագույն ռադային: Այս մասին հայտնում է «Երկրամաս»-ը՝ ընթերցողներին առաջարկելով անցնել այս հղումով՝ https://www.change.org/p/petro-poroshenko-ukrainian-authorities-must-recognize-the-armenian-genocide, ծանոթանալ բովանդակությանն ու ստորագրել այն: «Մենք՝ Ուկրաինայի քաղաքացի հայերս, կոչ ենք անում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կառավարությանն […]
13:19 30.11.2018
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ուրբաթ օրը` Լազարևի ակումբի առաջին նիստում, հանդես է եկել հայտարարությամբ: Զատուլինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց աջակցել են անկախության առաջին տարիներից: «Մենք սիրում ենք Հայաստանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Ամեն բան փոքր է, երբ խոսում ես Հայաստանի և Ռուսաստանի միջև […]
13:11 30.11.2018
Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցության Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորական նամակ է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր Աթոռի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մեջբերում կա Վեհափառի նամակից. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը: Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր […]
13:04 30.11.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» մրցանակի 2019թ. ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։ Մոսկվայում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Մատյան երախտագիտության» միջոցառման ընթացքում համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու նոր անդամների անունները։ Հանձնաժողովին միացել են մարդու իրավունքների պաշտպան Ջոն Փրենդերգասթը և հայտնի դիրիժոր ու բարերար Վալերի Գերգիևը։ «Պատիվ է ողջունել միջազգային երկու առաջատար […]
12:58 30.11.2018
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այս օրերին հաճախ է հիշում կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին. «Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ […]
12:53 30.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժևորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների և անելիքների վրա: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն […]
12:51 30.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը մասնավորապես անդրադառնում է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին ու խոսում նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին: «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չեն հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: […]
12:44 30.11.2018
Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրների բարեկեցության 2018թ.-ի վարկանիշը: Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ դիրքերը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 96-րդ տեղը, Ադրբեջանը՝ 99-րդ, իսկ Վրաստանը` 80-րդ տեղը: Ամենաբարեկեցիկ երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: Աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբաններն ուսումնասիրել են տնտեսության վիճակը, բիզնես միջավայրը, […]
12:40 30.11.2018
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից ի վեր պաշտոնական Կիևը խզել է Մոսկվայի հետ ունեցած 48 պայմանագիր ու համաձայնագիր։ Հերթական սրումից հետո Ուկրաինան մտադիր է խզել պայմանագրերի հերթական խմբաքանակը՝ 40 փաստաթուղթ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի մասնակցությամբ ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկից։ Նախարարը խոստացել է, որ պայմանագրերը խզվելու են մոտ ապագայում, իրենց կառավարությունը հիմա աշխատում […]
12:34 30.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է իր էջի հետևորդներին, խոստացել առաջիկայում մանրամասներ ներկայացնել Լոռու մարզում ընտրողների հետ կայացած հանդիպումներից: Մինչ այդ նա արձագանքել է որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը, նրա խոսքով, անթույլատրելի է: «Այլևս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն Ալիևն […]
12:28 30.11.2018
«Մենք երկար տարիներ կռիվ ենք տվել և հավատացել ենք, որ ՀՀ-ն փոխվելու է, ՀՀ-ի կոռումպացրած համակարգը ապամոնտաժվել է: Մենք իմացել ենք, որ պետք է իրար հետ դա անենք: Այո՛, մեր շատ փորձեր ձախողվել են, պարտվել ենք մի քանի անգամ: Մեր հաղթանակը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք մեր անցած ճանապարհին նայել ենք ու վերլուծել […]
12:00 30.11.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի […]
11:52 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2013թ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ստորագրած հրամանի լուսանկարը: «Հրաման չէ, արվեստի գործ է: Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ)։ Նաև հիշենք, թե […]
11:36 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին: Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից […]
11:19 30.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու (ականանետի), ավագ վարորդ (B,C,D), վարորդ (B,C), ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու […]
00:40 30.11.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կազմի անդամները կոչով դիմել են թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանին` պահանջելով հեռանալ այդ պաշտոնից: Նրանց կոչին է միացել նաև Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը: Վերջինս նշեց, որ Համազգային թատրոնը Սոս Սարգսյանի երկրորդ տունն է, ու հենց Սոս Սարգսյանն է սերնդափոխություն արել թատրոնում, բերել երիտասարդ դերասաններին: Նելլի Սարգսյանն ասաց, որ Վիգեն […]
00:13 30.11.2018
Եվրախորհդարանը կոչ է արել հրատապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության աշխատանքը, գրում է РИА Новости-ին: Համապատասխան փաստաթուղթը ընդունվել է հինգշաբթի՝ հերթական նիստի ընթացքում: Բանաձևի քվեարկությանը եղել է 471 կողմ, 80 դեմ ձայնով: «Եվրապատգամավորները խնդրում են շտապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Կազմակերպության կանոնները և գործընթացները արդիականության և արդյունավետության տեսանկյունից պետք է արագ վերանայվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:59 29.11.2018
Այսօր Ավան վարչական շրջանում քարոզարշավ իրականացնելու ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ռեյտինգային թեկնածու Հովհաննես Կարապետյանը հիշեցրել է, որ մասնագիտությամբ էներգետիկ է և շուրջ 10 տարի աշխատել է հենց Ավան վարչական շրջանում: Կարապետյանն այս հիշեցումն արել է որոշակի խնդիրների անդրադառնալու համար: «Բացի դրանից՝ աշխատել եմ էներգետիկ տարբեր օբյեկտներում՝ գիտահետազոտականից մինչև էլեկտրական ցանցեր: Ինձ տենսում եմ […]
23:43 29.11.2018
Այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ ՀՅԴ պատգամավորի թեկնածուներն իրենց հավատարմությունն են հայտնել հողին ու հային. «Սիրելի զեյթունցիներ, ձեզանից շատերը Զեյթունից Հայաստան տեղափոխվածների ժառանգներն են, մեզ համար հողը, հայրենի հողն իրական զեյթունից մինչև նոր՝ այս Զեյթունն է: Մեզ համար հայը մեր բոլոր հայրենակիցներն են, անկախ բոլոր տարբերություններից՝ քաղաքական, գաղափարական, և դրա համար մեր բոլոր հայրենակիցները […]
23:30 29.11.2018
Կրեմլն արձանագրել է Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և սպասում է Վրաստանի՝ ռուսական կողմի հետ համագործակցության հնարավորությունների ներկայացմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, մենք հետևել ենք Վրաստանից ստացված տեղեկատվական հաղորդագրություններին: Մենք արձանագրում ենք թեկնածուի հաղթանակի փաստը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Մոսկվան հետևել […]
23:00 29.11.2018
«Զուտ օբյեկտիվորեն, կուսակցության պետական գրանցումը եղել է ցուցակները ԿԸՀ տալու նախորդ օրը: Մի օրում ենք հասցրել ցուցակները վերջնական տեսքի բերել, և բնական է այդ ոչ հայտնիությունը: Բայց ես ուրիշ կողմից եմ այդ հարցին նայում: Երեկ մեդիամոնիթորինգի խումբը տրամադրել է տվյալներ, համաձայն որոնց՝ «Իմ քայլը» դաշինքը հիշատակվել է 650 անգամ, ՀՀԿ-ն՝ 500-ից ավելի անգամ, մյուս ուժերը […]