22:30 30.11.2018
ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովը անհայտ ժամկետով հետաձգել է Ադրբեջանի նոր դեսպանի թեկնածու Էռլ (Լի) Լիտցենբերդգերի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը։ Դա եղել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը հանդես է եկել ելույթով ու մտահոգություն հայտնել Ադրբեջանի հարցում ներկա վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ։
Առայժմ անհայտ է՝ հանձնաժողովը նոր նիստ կանի՞ մինչև սենատորների «ցրվելն» ու նորից հավաքվելը դեկտեմբերի կեսերին, թե՞ ոչ։ Այդ ընթացքում ԱՄՆ նախագահը, օգտվելով պատգամավորների բացակայությունից, կարող է առանց նրանց համաձայնության դեսպանին նշանակել, սակայն սա քիչ հավանական է ներամերիկյան քաղաքական խորապատկերում։
Լիտցենգերգերը պրոֆեսիոնալ դիվանագետ է։ Մինչ այս նա դիվանագիտական ծառայություններ է իրականացրել Աֆղանստանում, Ղրղզստանում, եղել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը։ Իսկ հիմա Լիտցենբերգերը զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերի բյուրոյի ղեկավարի պաշտոնը և պետքարտուղարի առաջին տեղակալի բացակայության պայմաններում կարող է փոխարինել նրան։ Դեսպանի թեկնածուն, մայրենի լեզվից բացի, տիրապետում է նաև ռուսերենին, սերբերենին, բուլղարերենին ու ֆրանսերենին։
Նրանից առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էր Ռոբերտ Սեկուտան, որի ծառայության ժամկետը լրացավ 2018 թվականի մարտին։
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանում իր դեսպանին փոխել է նաև Իսրայելը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...