TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC
Admin

Admin

Վիգեն Սարգսյանը երկկողմ բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

12:20 28.11.2018

ՀՀԿ 1-ին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով բանավեճի: «Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել […]

̰
Հակոբ Արշակյանն արձակուրդում է

12:12 28.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ից գտնվում է արձակուրդում: Նրան փոխարինում է նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարությունից նաև հայտնում են, որ թեժ գծին արված բոլոր հեռախոսազանգերին տրվում է պատշաճ պատասխան:

̰
Արմեն Աշոտյանը հրավիրվել է Երևանի քննչական վարչություն

12:06 28.11.2018

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ այս պահին գտնվում է Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով՝ «դեռևս որպես վկա»։ «Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է […]

̰
Անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. գլխավոր դատախազ

12:00 28.11.2018

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր […]

̰
Սա քաղաքական բանավե՞ճ է, թե՞ «քուչի բազար». Շարմազանովը` «Իմ քայլ»-ին

11:44 28.11.2018

ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ փորձելու է լինել Լոռու մարզի բոլոր համայնքներում, իր 11-ամյա գործունեության հաշվետվությունը ներկայացնել, լսել ժողովրդի կարծիքը, առաջարկները, խորհուրդն ու նաև քննադատությունը: «Որ նայում եմ, շատ բան եմ արել»,- ասաց նա: Շարմազանովն անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների՝ Լոռի կատարած այցին, այնտեղ հնչած որոշ […]

̰
Եթե 2016թ․-ի հուլիսը չլիներ, ես չեմ բացառում, որ իշխանություններն այս ապրիլին էլ կկրակեին ժողովրդի վրա. Ստեփան Գրիգորյան

01:02 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. ««Սասնա Ծռեր»-ը, երբ 2016 թ․-ի հուլիսին ըմբոստացավ բռնության դեմ, հեղափոխությունից հետո որդեգրեց նոր քաղաքականություն: Ուժ կիրառելու անհրաժեշտություն չկա, այդ էջն այլևս փակված է: Ես շատ եմ մտածել, ես դեմ եմ բռնությանը, բայց մենք պետք է հասկանանք, […]

̰
Մարդկանց պետք է հանել նպաստի ասեղի վրայից. Արթուր Խաչատրյան

00:43 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մարդկանց պետք է հանել նպաստի ասեղի վրայից: Մարդիկ ասում են՝ եթե սպիտակ աշխատավարձ ստանամ, նպաստից կզրկվեմ: Ճիշտը սոցիալական նպաստների ճիշտ թիրախավորումն է: Մենակ կտրել-թափել նպաստները չի կարելի, նույնը վերաբերում է պետական ծառայողներին: Մեզ ասում են՝ պետական համակարգը արդյունավետ չէ, […]

̰
Մենք այսօր կիսագաղութական վիճակում ենք, սուվերենությունը գրեթե տվել ենք Ռուսաստանին. Ստեփան Գրիգորյան

00:13 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք այսօր կիսագաղութական վիճակում ենք, սուվերենությունը գրեթե տվել ենք Ռուսաստանին, երբ դու ցանկացած թուղթ, որ Ռուսաստանը ուղարկում է, ստորագրում ես, նույնիսկ տեքստը չես կարդում, դա կոչվում է, որ դու կիսագաղութացված վիճակում ես: Հայաստանը ոչ ձեռնտու փաստաթղթերի տակ […]

̰
Ստամբուլում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 23 անձ

23:46 27.11.2018

Թուրքիայի իրավապահները Ստամբուլում այսօր անցկացված «ռեյդի» արդյունքում ձերբակալել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինվորական խմբավորման 23 անդամի, որոնք մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Բանն այն է, որ քրդական կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական ու դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք հետապնդվում են իրավապահների կողմից։ Խմբի ձերբակալությունից հետո իրավապահները, թուրքական կողմի հայտարարության համաձայն, նաև խուզարկել են […]

̰
Դուք չեք պատկերացնում Նախիջևանի միլիտարիզացիայի մակարդակը. Ստեփան Գրիգորյան

23:30 27.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո կառավարության քաղաքականությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ նոր պարզ կդառնա: Մենք կոնկրետ ուժ ենք և կոնկրետ ծրագրեր ունենք ու ասում ենք, որ ԵԱՏՄ-ում չեն աշխատում մեխանիզմները: Այսօր վարորդները բողոքում են, որ Վերին Լարսը արհեստականորեն […]

̰
Թուրքիայում անցկացված զորավարժությանը մասնակցել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը

23:25 27.11.2018

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի անձնակազմներն այսօր ավարտեցին «Էթերնիթի-2018» զորավարժությունը, որի ժամանակ խաղարկում էին իրենց երկրներով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները։ 5-օրյա զորավարժությունը հրամանատարաշտաբային էր, այսինքն՝ խաղարկվում էին ոչ թե զորքերի տեղաշարժն ու մարտական գործողությունները, այլ հրամանատարների ու շտաբների գործողությունները նավթատարի վրա հարձակման, դրա վնասման կամ սպառնալիքի դեպքում։ Նավթատար խողովակաշարն անցնում է Հայաստանի […]

̰
Բքի ժամանակ ճանապարհի մաքրումը և մշակումն անարդյունավետ և անիմաստ է. Տրանսպորտի նախարարություն

22:57 27.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջան է սահմանված յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 16-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ: Այդ ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ճանապարհների պահպանման պատասխանատու «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ […]

̰
Լևոն Շիրինյան

22:38 27.11.2018

̰
Ցնդում եմ՝ էս ո՞ւմ կուսակցությունն է հարցից. Արեգ Թադևոսյան

22:33 27.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր ևս ասել են, որ  կենդանություն ու թարմություն շարունակելու է նաև մանդարիններով բերել: Ասել են, որ գիտեն, թե ինչպես լուծել բոլոր ոլորտների խնդիրները: Ծրագրի զարգացման ուղղությամբ շարունակելու են աշխատել: Մի անհանգստացնող հարց են այս օրերին շատ լսել. «Ամենաառաջին հարցը, որ մեզ տալիս էին՝ «էս ո՞ւմ կուսակցությունն է», ես ցնդում եմ […]

̰
Քննչական կոմիտեն քննում է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու քրգործ․ հանցագործի անունը գաղտնի է պահվում

22:12 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը: ՀՀ ՀՔԾ վարույթում՝ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք: Մասնավորապես` տվյալներ են ձեռք […]

̰
Գրկախառնություններ օրվա քարոզարշավը սկսելուց առաջ

21:59 27.11.2018

Այսօր այնպես է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ, իրենց քարոզարշավն են սկսել, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, և թե՛ «Իմ քայլը» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Սանասարյանը: Երկու թեկնածուները, միմյանց նկատելուց հետո մոտեցել են, գրկախառնվել. «Ո՞նց եք դուք շարժվելու, որ մենք ձեզ չխանգարենք»,- Սանասարյանից հետաքրքրվել է Մանե Թանդիլյանը։ «Մենք արդեն […]

̰
2019-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանում

21:37 27.11.2018

Բելառուսի մայրաքաղաքում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստը, որին մասնակցել է Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը։ Պատվիրակները հանդիպում են ունեցել նաև Բելառուսի նախագահի հետ, որի ժամանակ էլ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր դժգոհությունները։ Բուն նիստի ժամանակ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր […]

̰
Հայտարարված համաներումը ծաղր էր. Վարուժան Ավետիսյան

21:25 27.11.2018

Այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, խոսելով իրավական ոլորտում իրենց ծրագրած փոփոխություններից, անդրադարձել է նաև համաներման խնդրին. «Բնականաբար, կարևոր է նաև քրեական գործերով համաներումը, մենք ամենևին բավարարված չենք այն համաներմամբ, որ տեղի ունեցավ և չգիտես ինչու անվանվեց լայն համաներում: Դա որոշակիորեն նաև ծաղր էր դատապարտյալների, կալանավորված անձանց և […]

̰
ԿԸՀ-ն ընտրողների ակտիվությունը խթանելուն ուղղված հոլովակներ է պատրաստել

21:06 27.11.2018

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստել է տեսահոլովակներ, որոնք ուղղված են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին իրազեկման բարձրացմանը, քվեարկության մասնակցությունը խթանելուն, ինչպես նաև բացատրում են ընտրությունը կատարելու կարգը։ https://www.facebook.com/armenpress/videos/255952198430177/ https://www.facebook.com/armenpress/videos/304315020419313/

̰
Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի առաջին նիստին քննարկվել է նաև վիզաների ազատականացման հարցը

20:58 27.11.2018

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Գործընկերության կոմիտեի առաջին նիստը։ Եվրոպական կողմի պատվիրակները հայտարարել են, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, մասնավորապես հենց համաձայնագրի շրջանակներում, ավելին՝ դրանց իրականացումը կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները։ Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման […]

̰
Հայաստանը զենք ստանո՞ւմ է, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Հրանտ Մարգարյանին

20:37 27.11.2018

Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր հակադարձել է ՀՅԴ կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հրանտ Մարգարյանին։ Մինչ այդ Մարգարյանը հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստան զենք չի ներմուծվել։ «ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ […]

̰
Արա Բաբլոյանը Իրանի մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունները

20:30 27.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երևանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը՝ մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ […]

̰
Մարդիկ բողոքում են ոչ միայն իրենց եկամուտներից, այլև եկամուտների անհավասարությունից. Արթուր Խաչատրյան

20:09 27.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է տնտեսության զարգացման խնդիրների մասին: «Մարդիկ բողոքում են ոչ միայն իրենց եկամուտներից, այլև եկամուտների անհավասարությունից: Եթե նայենք մեր տնտեսական վիճակագրությանը, 2008թ. տնտեսական անկումից հետո մենք աճ ենք արձանագրել: Մարդը ցանկանում է բացել սառնարանի դուռը և ակնկալում է, որ 5 տոկոսով ավելի միս կտեսնի: […]

̰
Կարեն Կարապետյանը դարձել է ռուսական ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

20:04 27.11.2018

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ներառել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների ցանկում: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության միասնական պորտալում։ Նրա հետ թեկնածու են նաև Ռուսաստանի նախկին պաշտոնյաներ։ Կարեն Կարապետյանի այս նշանակման լուրերի մասին SHANTNEWS.am-ը հայտնել էր մոտ մեկ ամիս առաջ։ Այս ընկերությունը, ըստ լրատվամիջոցի, ռուսական «ստանդարտներով» ոչ մեծ […]

̰
Յուրաքանչյուր 2-3 օրը մեկ միջինը մեկ կին է ինքնասպան լինում Ադրբեջանում

20:00 27.11.2018

2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 112 կին, ինչը նշանակում է, որ միջինը ամեն 2-3 օրը մեկ 1 կին է ինքնասպան լինում հարևան երկրում։ Մտահոգիչ այս ցուցանիշները Բաքվում կանանց բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ հանրայնացրել է երկրի ոստիկանության ներկայացուցիչը։ Ինքնասպանության հասցնելու դեպքերը ավելի շատ են՝ 135 դեպք 9 ամսվա ընթացքում […]

̰
Մենք փոխարինիչներ չենք. «Սասնա ծռեր»-ը պատասխանում է մեղադրանքներին

19:54 27.11.2018

Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, լրագրողները հիշեցրել են, որ վերջին շրջանում հնչել են կարծիքներ, թե «Սասնա ծռեր» կուսակցությունը գալիս է փոխարինելու ՀՅԴ-ի կոնտենտին, և եթե խորհրդարան անցնեն, զբաղեցնելու են հենց այդ հատվածը. «Մենք ունենք մեր կոնտենտը, ոչ մեկին չենք փոխարինում, մենք փոխարինիչներ չենք: Մենք հստակ, ընդգծված և համակարգված սուբյեկտ ենք […]

̰
Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին

19:42 27.11.2018

Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, […]

̰
Ոմանք էսօր Շուշիի հաղթանակն ավելի ցածր են դասում, քան իրենց «դըմփ-դըմփ-հու»-ները․ Շարմազանով

19:32 27.11.2018

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը համարում է, որ իրենց թիմն այսօր ունի անելիք, քանի որ հայրենիքը ամենաթանկն է, որ ստացել են ժառանգություն եղբայրներից ու ծնողներից, որոնք հաղթել են Սարդարապատում, Բեռլինում, Շուշիում։ Այս մասին իրենց քարոզչական հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Շարմազանովը։ «Բայց ոմանք էսօր Շուշիի հաղթանակն ավելի ցածր են դասում, քան իրենց «դըմփ-դըմփ-հու»-ները»,- ասաց թեկնածուն։ Նրա […]

̰
Մեր երազանքների ծրագիրը չէ. ՔՈ-ն՝ սեփական ծրագրի մասին

19:29 27.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր ևս իր քարոզարշավն իրականացրել է Երևան քաղաքում՝ Արաբկիր վարչական շրջանում: ՔՈ-ի ներկայացուցիչներն այսօր ևս զրուցել են համաքաղաքացիների հետ, բուկլետներ ու մանդարիններ բաժանել՝ որպես թարմության նշան։ «Բնականաբար, մեր ռեյտինգային թեկնածուները մարզերում են իրենց քարոզարշավները կազմակերպում, և ամեն մեկն իր քաղաքականությունն ունի, իր ստրատեգիաներն ունի»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Արեգ Թադևոսյանը: Հարցին՝ […]

̰
Օսիպյանը հանդիպել է Արագածոտնի և Շիրակի թեկնածուների և նախընտրական շտաբների ղեկավարների հետ

19:25 27.11.2018

Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, […]

̰
BACK_TO_TOP