18:34 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների իջեցումըն«իր ձեռքի գործն է»։ Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նավթի էժանացման վերաբերյալ պայմանավորվածությանը եկել է Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ հեռախոսային խիստ խոսակցության արդյունքում։ «Գները հասել էին 82 դոլարի՝ 1 բարելի դիմաց, և դեռ հասնելու էին 100 դոլարի։ Դա նմանվում էր հարկերի համատարած […]
18:31 28.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության անդամներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Լոռու մարզ։ Նրանք հանդիպել են Վանաձորի, Ստեփանավանի ու Սպիտակի բնակիչներին։ Կուսակցության անդամները նախընտրել են շրջել փողոցներում, բաժանել նախընտրական ծրագրերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Կուսակցության ցուցակը ղեկավարող Լևոն Շիրինյանը ևս իր թիմի հետ էր և քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց, որ քաղաքական մշակույթի մեջ […]
18:28 28.11.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում տեղ գտած մի հրապարակման, որտեղ ասվում է, որ մարզպետները համայնքապետներին կանչում և զգուշացնում են ընտրություններին իրենց նախատեսած տոկոսները «չխփելու» դեպքում գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Մասնավորապես, ասվում է, որ ըստ հրապարակման՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի համայնքապետներին ասել է, որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» […]
18:20 28.11.2018
Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել Արման Կիրակոսյանի ազատումից հետո։ Վերջին այսօր ավելի վաղ նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Արմեն Պապիկյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 2011-2016 թվականներին, զբաղեցրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի […]
18:18 28.11.2018
«Ես կարող եմ մի այսպիսի նախնական կարծիք հայտնել այն մասին, որ երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարելի է բաժանել 2 մասի՝ պայմանական՝ ասենք արյան հետ կապված հանցագործություններ և արյան հետ չկապված հանցագործություններ: Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել: Եթե մարդը մահացել է, նրան սպանել են, նրան […]
18:10 28.11.2018
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ «Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկը մանիպուլյացիա է իրականացնում: «Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է: Ժամանակ չկա մանրամասն անդրադառնալու բեռի այն ծանրացմանը, որ կրելու են ոչ թե արդեն իսկ աշխատողները, այլ աշխատաշուկա նոր մուտք […]
18:09 28.11.2018
Հայաստանի նախագահի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում՝ այնտեղ փոխարինելով հենց Արմեն Սարգսյանին, որը դեսպանի պաշտոնը թողել էր Հայաստանի […]
18:06 28.11.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները քարոզարշավի 3-րդ օրն անցկացրել են Լոռու մարզում: Նրանք շրջել են փողոցներով ու նախընտրական ծրագիրը ներկայացրել բարձրախոսով, բաժանել նախընտրական թերթիկները: Քաղաքացիների հարցերին պատասխանել են անհատապես: Կուսակցության 12-դ համարով առաջադրված Տաթև Հակոբյանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատել: «Քաղաքացիները իրազեկման մեծ պահանջ ունեն, մենք ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները և հատկապես այն դրույթները, որոնցով […]
17:41 28.11.2018
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշում են, որ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը ճշգրիտ գնահատելու ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծվում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան՝ միայն 39 օր […]
17:32 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր Շենգավիթ համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ ասել է, որ իրենք մի մոտեցում են մերժում, որը վերջին շրջանում հաճախ է ընդգծվում: «Որ մեզ ասում են՝ դուք արժանի եք այն կառավարությանը, որ ունենք, արժանի եք այն դեմոկրատիային, որ դուք ունեք, ես այդ թեզերը մերժում եմ կտրականապես: Այս երկիրն արժանի չէ դրան, ես աշխատում […]
17:30 28.11.2018
«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ […]
17:28 28.11.2018
Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով քննարկումների 11-րդ փուլից առաջ այսօր մեկնարկել են երեք երկրների, ինչպես նաև Սիրիայի հարցով բանագնացի ու փորձագետների խորհրդակցությունները։ Լինելու են նաև երկկողմ քննարկումներ։ Նախատեսված հանդիպումների ժամանակ քննարկվելու են հումանիտար հարցեր՝ պատանդների ու գերեվարվածների ազատում, զոհվածների մարմինների փոխանակում և անհայտ կորածների որոնումներ։ Այս թեմաներով քննարկումներին մասնակցում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
17:26 28.11.2018
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ըստ Հայկ Գրիգորյանի` ահազանգը ստացել են տեղի բնակիչներից։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում […]
17:23 28.11.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին: SHANTNEWS.AM-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ. «Պաշտպանության նախարարությունը կատարում է գնումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության Գնումների մասին օրենքների: Նա, ըստ այդ օրենքների, չի կարող վերահսկել, թե […]
17:20 28.11.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը դարձյալ հայտարարել է, որ «հանցավոր ռեժիմի» գործիչներն արժանի կերպով պատասխանատվության չեն ենթարկվում: «Պետք է անպայման պատասխանատվության ենթարկել հին ռեժիմի այն գործիչներին, պարագլուխներին, որոնք պետական մասշտաբի հանցագործություններ են կատարել: Թալանը, որ կատարվել է, տասնյակ ընտանիքների ձեռքում է կուտակվել: Սերն ու համերաշխությունը պետք է արտահայտվի ժողովրդի նկատմամբ, […]
17:08 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց` իրենք նպաստի համակարգը փոխելու են, բայց ոչ թե մարդկանց զրկելու են նպաստից, այլ նպաստը տալու են այդ ընտանիքների երեխաներին, որ ծնողը չզրկվի նպաստից աշխատելու պատճառով: «Սա ամենամեծ չարիքն է, պատկերացնո՞ւմ եք, մարդը ուզի՝ գնա-աշխատի, ասենք՝ քեզ նպաստից կզրկենք: Դա չարիք է, […]
17:00 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի` երկկողմ բանավեճ ունենալու առաջարկին: «Բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա այդ բանավեճը»,- ասել է նա: Դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանը բանավեճի է հրավիրում միայն իրեն, Փաշինյանն արձագանքել է. «Բայց ինչո՞ւ մենակ ես […]
16:56 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր ևս քարոզարշավի ժամանակ մանդարիններ է բաժանել: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է կուսակցության ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս կվերաբերվեն այն բանին, երբ ամանորյա սեղաններին մանդարիններ դնեն ու ՔՈ-ին հիշեն։ «Մենք դեմ չենք, որ մեզ որևէ ձևով հիշեն, մի բանի ենք միայն դեմ՝ երբ որ մանդարին ենք բաժանում, մարդիկ ասում են՝ էս մանդարինով ե՞ք ուզում մեզ […]
16:52 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորության թեկնածու Արեգ Թադևոսյանը դիմել է նախորդ ընտրությունների ժամանակ գումար բաժանած կուսակցություններին և ասել, որ հանգիստ իրենց տեղը նստեն ու չխոսեն ինչ-որ բան արած լինելու մասին: Թադևոսյանը մասնավորապես անդրադարձել է ՀՀԿ-ի կարգախոսին։ «Էդ մտահոգը երկու բառերից է բաղկացած՝ միտք, որը տեսնում եմ՝ նույն ՀՀԿ-ում կան մարդիկ, ում ուղեղը միլիարդի տակ աշխատում […]
16:45 28.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի իրականացման ընթացքը: https://www.facebook.com/armgovernment/posts/2081542365202150?__xts__[0]=68.ARAK4t2hBddiJt4504ko8qrBk2_qKMpc7736_G5OAX9idIAOmAk0j5HVnYP7nxzQFH3hpRpcH72LIQk-LwsmzCD8AUHR0m3_LI4frYeFbSMT7AONxtqwEuL1YJlsRbc5m0m_GZoF_wtzyKjJrxTp8yRdRwOqQ6K3Gm0m1NncqF7jf-4huqAl_ff7D1jvmvJebPXunBYEAApBpE_kwYS79VA9V8MO0cJ_NbDCul-c2U9nldMJB54vltCP7aFZpXDxhnGdvWkH3JjWbGtL45vCRUtI-7BSU0mAxbj0jrVYq2IXiL1CXj-3VjTef3m51QGcMq0AwYsdZ9Rg9CSvcp_xlz3rDA&__tn__=-R
16:44 28.11.2018
Ավստրիացի լեռնագնաց Դավիդ Լաման միայն 4-րդ փորձից հետո է կարողացել վերջապես հաղթահարել հիմալայան դժվարամատչելի գագաթներից մեկը: Այս մասին հայտնում է SBS-ը: Աղբյուրը հայտնում է, որ իր նպատակին հասնելու համար նա պայքարել է 80 կմ/ժ արագությամբ քամու դեմ: 6900 մետր բարձրություն ունեցող Լունագ Ռին հիմալայան ամենադժվարամատչելի գագաթներից մեկն է: Ավստրիացի լեռնագնացը նախկինում բարձունքը հաղթահարելու մի քանի […]
16:35 28.11.2018
Մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուներ տեսնելիս մի՛ շտապեք եզրակացնել, թե պատասխանատուները մոռացել են անջատել կամ ժամանակից շուտ են միացրել դրանք: Իրականում խնդիրը տեխնիկական է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի խոսքերով՝ արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, որպեսզի […]
16:18 28.11.2018
«Դեռ երբեք, մեր անկախության պատմության ողջ ընթացքում, մենք կանգնած չենք եղել նման ծանր մարտահրավերների առջև: Մարտահրավերներն ուղղված են ոչ միայն մեր պետականությանն, այլ առաջին հերթին Արցախին: Մենք ընդունել ենք այդ մարտահրավերը: Հակառակորդը նենգ է, զուրկ քաղաքական, բարոյական որևէ սահմանափակումներից, զուրկ քաղաքական բովանդակությունից, և այն, ինչ կատարվել է, կոչում է հեղափոխություն: Հեղափոխությունը դեռ չի եղել, այն […]
16:13 28.11.2018
Այսօր՝ Շենգավիթ համայնքում անցկացված քարոզարշավի ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արեգ Թադևոսյանն ասել է, որ իրեն զարմացրել է երեկ կայացած բանավեճերից մեկը, որտեղ ԲՀԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ իրենք ամաչելու ոչինչ չունեն։ «ԲՀԿ-ն, որ փող է բաժանել ընտրությունների ժամանակ, էդ կուսակցությունն ասում է՝ ես ոչ մի ամաչելու բան չունեմ մեր պաշտոնյաների համար, իրենք գիտեք՝ […]
16:03 28.11.2018
«Կան ուժեր, որ մասնակցում են քարոզարշավին, որ պայքարում են Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված 30 տոկոսի համար: Ես խոստացել էի, որ որևէ այլ կուսակցության չեմ անդրադառնալու, բայց այս մեկին չեմ կարող չանդրադառնալ»,- նոյեմբերի 28-ին Արթիկում քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ին, Արամ Սարգսյանն ասել է, որ նրանք շատ հստակ տակտիկա են օգտագործում, […]
15:56 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանն ասել է, որ իրենց կուսակցությունն ազնիվ ընտրապայքարի կողմնակից է ու շարժվում է այդ սկզբունքով: «Մեր պարագայում, այո՛ (ընտրապայքարն ընթանում է քրիստոնեական սկզբունքներով-խմբ.): Եթե Դուք նկատել եք՝ մենք, ես խոստացել եմ քաղաքականացնել գործընթացը, ընտրություններն ու գաղափարայնացնել, նաև արժեքային համակարգ […]
15:52 28.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից, թե որտե՞ղ է կուսակցությունն իրեն պատկերացնում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության դաշտում. «Այս ընտրությունների արդյունքում շատ բան կգծագրվի, թե ուժերի ինչ կոնֆիգուրացիա կառաջանա Հայաստանում: Ես հույս եմ հայտնում և վստահ եմ, որ մեր ժողովուրդն էնքան իմաստուն կգտնվի, որ հին ռեժիմին հնարավորություն չի տա իր գրպանային կուսակցությունների […]
15:46 28.11.2018
Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը, հայտնում են «Մենք» դաշինքի լրատվական ծառայությունից: «Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ: Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն […]
15:40 28.11.2018
«Դեկտեմբերի 9-ին կայացրած որոշումը լինելու է անկախ պետականության կայացրած կարևորագույն որոշումներից մեկը, որի պատասխանատվության բեռը մեկ սերունդ չէ, որ կրելու է: Ես մտահոգ եմ, սիրելի՛ ընկերներ, որովհետև կարծում եմ, որ կարճ ժամանակ անց հարմարավետ ու հաճելի պատրանքները, որոնք տարածված են հասարակության մեջ, կարող են դառնալ մեր բոլորի խորտակված պատրանքները: Ես մտահոգ եմ, որովհետև այսօրվա իշխանությունները […]
15:34 28.11.2018
«Մենք» դաշինքի անդամները քարոզարշավի 3-րդ օրն անցկացրել են Շիրակի մարզում: Առաջին կանգառն Արթիկ քաղաքում էր: Դաշինքի անդամները տեղացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերն ու խոսել առաջնահերթ խնդիրներից, դրանց լուծման ճանապարհներից: Նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Խաչատուր Քոքոբելյանը, իր ելույթում ասել է, որ դաշինքում ընդգրկված թիմն ի վիճակի է խնդիրներ լուծել: «Մենք» դաշինքի հերոսը ՀՀ քաղաքացին է, […]