15:26 28.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը հիշեցրել է, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցում։ «Արցախի հարցում մենք շատ յուրահատուկ մոտեցում ունենք, որը տարբերվում է ՀՀ-ի՝ անկախության շրջանում որդեգրած պաշտոնական դիվանագիտությունից. մենք կարծում ենք դիվանագիտական նոր սկզբունքներ պետք է մշակել, որը պետք է հենված լինի միջազգային իրավունքով Հայաստանին […]
15:15 28.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Հարությունյանը համոզված է` անհրաժեշտ է բաց և ուղիղ նայել ճշմարտության աչքերին, անհրաժեշտ է գնահատական տալ անցած ուղուն: «Հզոր պետության մեր տեսլականը կերտելիս մենք անտարբեր ենք եղել սովորական մարդու խնդիրներին, երբեմն անտեսել ենք մեր թիմի որոշ անդամների ամբարտավան պահվածքը և գնացել առաջ, առաջնային ենք համարել կազմակերպված պետություն ստեղծելը […]
15:14 28.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է «վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձությունների»: Արա Բաբլոյանի խոսքերով՝ ինքն անտարբեր չէր կարող գտնվել այդ իրադարձությունների նկատմամբ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես […]
15:02 28.11.2018
«Իհարկե, նոր կուսակցության համար դեռ գրասենյակները չկազմավորած ընտրարշավի մտնելը շատ դժվար է, բայց «Սասնա ծռեր»-ին հաջողվեց բացել 60-ից ավելի գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի տարբեր շրջաններում: Եվ մենք բուռն ընթացքի մեջ ենք հիմա՝ նախընտրական, հանդիպումներ են զուգահեռ ընթանում, մենք բաժանվել ենք մի քանի խմբի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու […]
15:01 28.11.2018
Կուսակցության անվան ընտրությունը կապված է ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական քրիստոնեության գաղափարի հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ ընտրություններում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակն առաջնորդող Լևոն Շիրինյանը: Նա մանրամասնել է, որ քրիստոնեական նմանատիպ կուսակցություններ բազմաթիվ երկրներում կան, որոնք առաջին շրջանում եղել են կրոնական կառույցների հիմքի վրա, բայց Առաջին համաշխարհային պատերազմի […]
14:49 28.11.2018
Վրաստանում այսօր ընթացող նախագահական ընտրության երկրորդ փուլի մասին թարմ տեղեկություններ ստանալու համար Shantnews.am-ը պարբերաբար կապ է հաստատում հարևան երկրի քաղաքագետների և մրցակից կողմերը ներկայացնող ուժերի հետ: Քաղաքագետ Գելա Վասաձեն քիչ առաջ հեռախոսազրույցում ներկայացրել է, թե ինչպես է ընթանում քվեարկությունը: «Ընտրությունն ընթանում է սովորական ռեժիմով: Սովորական ընտրություն է, երբ կառավարությունը վախենում է, որ կարող է կորցնել իշխանությունը, […]
14:44 28.11.2018
Հայաստանի նոր կառավարության այն հայտարարությունը, թե եկամտահարկի նվազեցումը բերելու է աշխատավարձերի ավելացման, չի արտացոլում ամբողջ իրականությունը, քանի որ 200 հազար քաղաքացի, որ ստանում է 150 հազար դրամից ցածր աշխատավարձ, այսպես թե այնպես, վճարելու է նույն չափի հարկեր։ Այս մասին այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ կառավարությունը […]
14:41 28.11.2018
«Դուք, իմանալով, որ արգելված է Հայաստան ներկրելը, ավտոները բերել եք, ասում եք՝ չէ, պիտի թողեք ներս մտնենք»,- այսօր Վրաստանի ճանապարհը փակած և իրենց բերած աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել փորձող վարորդներին մոտենալուց հետո ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Մեքենաների տերերը հակադարձեցին, որ այդ արգելքը ժամանակավոր է եղել, ու այդ արգելքը հանելուն […]
14:33 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի փաստաբանների ներկայացրած` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդության հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին: Ինքնաբացարկի հիմքում դատավորի ընտրության սկզբունքն էր: Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի` դատավորին վիճակահանությամբ ընտրելու կարգավորում չկա, մինչդեռ այս դեպքում դատավորն ընտրվել է հենց այս […]
14:30 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «Գյուղատնտեսական ոլորտը, որը տալիս է ՀՆԱ-ի 25 %-ը, բյուջեի ընդամենը երեք քառորդ տոկոսն է ստանում: Ցավոք, գյուղացիները հաճախ դիտվել են որպես սոցիալական բեռ: Ես ասում էի՝ գումար տանք գյուղացուն, թող ինքը տնօրինի: Որոշակի ծառայությունների տեսքով էլ կարելի էր գումար […]
14:23 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանում: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ տեղը պատահաբար չէ ընտրված: Քարոզարշավի 3-րդ օրը որոշել են անցկացնել Երևանի 3-րդ ընտրատարածքում: ՔՈ-ի անդամներն այսօր ևս իրենց բուկլետների հետ դարձյալ մանդարիններ են բաժանել, իսկ պատգամավորության թեկնածու Արեգ Թադևոսյանը խոսել է թե՛ իր և թե՛ կուսակցության ծրագրերից: «Ես ունեմ էքսպերտիզա […]
14:12 28.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվել է անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից […]
13:50 28.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները, նշեց, որ աննախադեպ էր նաև «Զիբիլիքս»-ի գործով արձանագրված արդյունքը, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվեց ընտրակեղծարարության ողջ շղթան: Խաչատրյանը հայտնեց, որ հիշյալ քրգործով վերսկսված նախաքննության ընթացքում հունիս-սեպտեմբեր ամիսներին 200-ից ավելի անձինք են հարցաքննվել, դատարան է […]
13:47 28.11.2018
Հայաստանի իրավապահ մարմինները ենթակա են իշխանությանը, և բնական է, որ պետք է կատարեն իշխանության պահանջները։ Այլ հարց են քաղաքական պատվերները, որպիսիք չկան։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Արարատ Միրզոյանը։ «Մեր իշխանության օրոք վստահաբար որևէ քաղաքական պատվեր չի իջեցվում, և այդ մարմիններն էլ չեն կատարում որևէ քաղաքական պատվեր։ […]
13:46 28.11.2018
«Չի՞ ամաչում Դավիթ Շահնազարյանը։ Մարդ, որը շարունակաբար, տարիներ շարունակ քարոզել է Ղարաբաղը հանձնելու գնով չգիտեմ ինչեր Հայաստանի երևակայական ինչ-որ զարգացումների համար, և հիմա էդ մարդը Սասուն Միքայելյանին, ում մարմնի մեջ նրա քաշի չափ բեկորներ կան պատերազմից մնացած, ասում է՝ Սասուն Միքայելյանը ուզում է Ղարաբաղը հանձնե՞լ, և դա մեր գի՞ծն է, որ տենց կաթիլ-կաթիլ փորձում ենք […]
13:45 28.11.2018
«Հիշո՞ւմ եք՝ մի քանի օր առաջ, երբ լայվ էի մտել, վարչապետ Փաշինյանի դուրը դա այդքան էլ չէր եկել, բայց այսօր կրկին խիզախել եմ՝ ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենալով, միևնույն է՝ որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված»,- այս նախաբանով ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն սկսել է […]
13:44 28.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում են նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման, կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման գործեր: Այս մասին նոյեմբերի 28-ին ՀՔԾ օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 մլն դրամ նյութական վնաս, կալանք է դրված […]
13:42 28.11.2018
Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթացող նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին այդ երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են հրապարակել՝ ըստ որի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին օրերին պարբերաբար հեռախոսազրույց է ունենում միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ՝ քարոզարշավի առումով նրան ուղղորդելով: Ըստ Վրաստանի ԱԱԾ տարածած տեղեկության՝ իրենք պարզել են, որ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Գրիգոլ Վաշաձեին՝ քվեարկությունն […]
13:39 28.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 28-ին` ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ նշեց, որ մեծ աշխատանք է կատարվել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով: Խաչատրյանը հայտնեց, որ հարուցված այս քրեական գործով մինչ օրս հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, 72 խուզարկություններ և առգրավումներ են կատարվել: Մանվել Գրիգորյանի առանձնատնից առգրավված՝ տարբեր […]
13:28 28.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Արևիկ համայնքի միջնակարգ դպրոցի երկրորդ հարկի պատուհանից երկու աշակերտուհի է ընկել։ Նրանք նույն դպրոցի երկրորդ դասարանի աշակերտուհիներ են՝ 7-ամյա Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Աշակերտուհիները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց։ Նրանցից Սյուզի Ավետիսյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո […]
13:27 28.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ նախընտրական քարոզչության շրջանում նկատվում է ագրեսիվության աճ՝ հատկապես համացանցում: «Ես, իհարկե, տեսել եմ ՀՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը, որտեղ իմ ուշադրությունն էին հրավիրում քարոզարշավի ընթացքում հնչող արտահայտությունների վրա: Առանց կենտրոնանալու որևէ մեկի վրա՝ նշեմ, որ այս ոլորտում ունենք վիրավորանքի, խոսքի […]
13:17 28.11.2018
«Ես միայն ու միայն հանդես եմ գալիս միշտ որպես մարդու իրավունքների պաշտպան։ Անգամ այն դեպքերում, երբ այս իրավիճակում է հայտնվել նախագահը, ես էլի նշել եմ և էլի կոշտ քննադատության եմ ենթարկվել այն իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել 2-րդ նախագահի հանդեպ»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողներին ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանին […]
13:12 28.11.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 28-ին ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ներկայացրեց հաշվետվություն իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ: Խաչատրյանը հայտնեց, որ միայն Մարտի 1-ի գործով հարցաքննվել է 1000-ից ավելի անձ, կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, տարբեր հիմնարկներից կատարվել են 85 առգրավումներ, նշանակվել են 23 փորձաքննություններ, այդ թվում` բարդ համալիր, փորձաքննության է ներկայացվել 146 միավոր հրազեն, […]
13:10 28.11.2018
«Ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, շտաբի և հարակից, փոխկապակցված անձանց, ինստիտուտների հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում»,- ՀՀԿ երեկվա հայտարարության մասին այսօր ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Հանրապետական կուսակցության հայտարարությունը վերաբերում էր նախընտրական փուլում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին։ ՀՀԿ շտաբի հայտարարության համաձայն՝ այդ հայտարարություններն անցնում են բոլոր ընդունելի սահմանները։ Այդ հարցով […]
13:00 28.11.2018
Մասնագետները խոսել են վերջին շրջանում քննարկումների առիթ դարձած շնամարտի և դրա կարևորության մասին: «Հայկական լեռնաշխարհի գամփռների, շնասերների ակումբ» ՀԿ ներկայացուցիչ Արկադի Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իրենք ցանկանում են տեղեկացնել հանրությանը, որ նախորդ դարի վերջին տասնամյակներին վերանում էին հովվաշները և գելխեղդները: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանն էլ ասաց, որ իրենք ակնկալում են պետության […]
12:50 28.11.2018
«Խոսել ենք, այո՛, խոսել ենք։ Խնդրին առնչվող բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք։ Բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»,- լրագրողների հետ այսօրվա զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկում Բելառուսի նախագահի հետ զրույցը ՀԱՊԿ քարտուղարի նշանակման թեմայով։ Միրզոյանը համարում է, որ սա ոչ թե հակասություն է, այլ խնդիր, և դա նորմալ է։ […]
12:48 28.11.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը, հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև […]
12:32 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում նոյեմբերի 28-ին մեկնարկեց, ապա կես ժամով հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս փուլում գործով նոր փաստարկներ չեն կարող ներկայացվել, դատարանը ստուգում է առաջին ատյանի դատարանի գործընթացի օրինականությունը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք Գլխավոր դատախազի մասնակցությունը դատին վկայում է լուրջ տրամադրված […]
12:26 28.11.2018
Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, […]