15:13 24.11.2018
Այսօր՝ ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից սատարել է Հայաստանում ապրիլին տեղի ունեցած քաղաքական գործընթացները:
«Մենք համոզված կողմնակիցն ենք եղել այն թեզի պնդման, որ, իսկապես, Հայաստանում հասունացել էր արմատական քաղաքական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը: Այդ մասին բազմիցս խոսել եմ իմ ելույթների ժամանակ և դա նաև ցուցաբերել եմ իմ վարքագծով, երբ 2014 թվականին, հայտնելով իմ քաղաքական անհամաձայնությունը, հրաժարվեցի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և իմ թիմը դուրս եկավ քաղաքական իշխանությունից և ավելի քան 5 տարի է՝ մենք Հայաստանի հասարակական-քաղաքական դատում պաշտպանել ենք մեր հանրության շահերը՝ ներկայացնելով այլընտրանքային տեսակետներ, դիրքորոշումներ:
Անցած տարի Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, ըստ էության, արեցին ամեն ինչ, որ 60 հազար քվե հավաքած կուսակցությունը չհայտնվի Աժ-ում … Դա վկայում է այն մասին, որ իսկապես երկրում տեղի ունեցավ զանգվածային փողաբաժանման, ձայնագողության և ձայնագնության գործընթաց, սա խոսում էր այն մասին, որ այլևս այդ քաղաքական ռեժիմը սպառել էր իրեն, և Հայաստանում անհրաժեշտ էր արմատական փոփոխություն կամ հեղափոխություն՝ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասել է Բաղդասարյանը:
Ըստ ՕԵԿ նախագահի՝ այս հետհեղափոխական շրջանի 7 ամիսներն իրենց հնարավորություն տվեցին վերլուծել ոչ միայն իրենց անցած ուղին, այլև գույքագրելու այն մարտահրավերները, այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև:
«7 ամիս, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցեց հեղափոխությանը: Դուք գիտեք, թե ինչքան վտանգավոր ու դժվարին փուլեր անցավ էս հեղափոխությունը. մենք հաստատուն կանգնեցին ոչ թե անձերի կողքին, այլ այն արժեքային համակարգի օգտին, որն անհրաժեշտ էր Հայաստանում այս փոփոխությունն իրականացնելու համար: Եվ 7 ամիս անց եղավ մի նոր մարտահրավեր մեր հասարակությանը, այն է՝ արտահերթ ընտրություններ»,- ասել է նա:
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...
19:03 09.08.2025
«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարելՄիլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...
18:42 09.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...